TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության ուղիներ կորանավիրուսի համավարակի դեմ պայքարում. նախագահ Սարգսյանը զրուցել է Դեյվիդ Գեֆենի անվան ԲԿ-ի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ

14:06 02.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ: Էրիկ Էսրաիլյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է, Հայկական […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ

13:41 02.04.2020

Ապրիլի 3-ից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ: Այս մասին տեղեկանում ենք բուժհաստատության ֆեյսբուքյան էջից: «Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե’ ծննդատունը, թե’ պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով: Առողջություն բոլորին»,- ասված […]

̰
Ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 պացիենտ. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

13:10 02.04.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղեկություն է տարածել մի քանի պացիենտի առողջական վիճակի մասին: «Ունենք ծայրահեղ ծանր 5 պացիենտ, որոնք միացված են արհեստական շնչառական համակարգին, 4-ը տարեց է»,- տեղեկացնում են հիվանդանոցից։

̰
9 հիվանդանոց է մոբիլիզացվում, որոնցից ամենամեծը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», իր վրա կվերցնի ամենամեծ բեռը. Արսեն Թորոսյան 

13:04 02.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է ստեղված վիճակն ու ձեռնարկված միջոցառումները: «328 նմուշի հետազոտություն է արվել ապրիլի 1-ին, որից դրական 92 թեստի արդյունք ենք ունեցել, նրանցից կեսից ավելին հայտնի անձինք են, որ մեկուսացված են եղել, կան նաև այլ օջախներ, հատկապես բերովի, որոնք, մեր կարծիքով, վաղ են հայտնաբերվել, ու […]

̰
Այսօր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է

12:50 02.04.2020

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք աուտիզմ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, մասնակից դարձնենք նրանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։  Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման […]

̰
Ընդունված միջոցառումները կթեթևացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը. Փաշինյան

12:34 02.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին մարդկանց տնտեսական վիճակին: Նա մասնաորապես գրել է. «Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որևէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք: Այսօր […]

̰
92 հաստատված նոր դեպք. Հայաստանի 9 բժշկական հաստատություն զբաղվում է միայն կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներով

12:20 02.04.2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 92-ով: Այսօր այդ մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ հաստատված դեպքերի գերակշիռ մեծը ի սկզբանե կասածելի գոտում է եղել, բայց կան նաև նոր բերովի դեքեր տարբեր երկրներից թեˊ ցամաքային, թեˊ օդային ճանապարհով: «Այժմ նրանց շփման շրջանակը պարզվում է մեկուսացնելու համար: Այս պահին արդեն […]

̰
Ավստրալիայում սկսել են փորձարկել կորոնավիրուսի 2 հնարավոր պատվաստանյութեր. BBC

12:15 02.04.2020

Սովորաբար ներկա փուլին հասնելու համար պահանջվում է 1-2 տարի:

̰ ̰
Ունենք երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով. ԱՆ խոսնակ

11:12 02.04.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։ Ունենք 2 առողջացած՝ […]

̰
Կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք․ Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի

10:59 02.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 663-ի։ Ապրիլի 1-ի տվյալների համեմատ՝ հայտնաբերվել է վարակման 92 նոր դեպք։ Ապաքինվել է 33 պացիենտ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։ Փաստացի բուժվում է 626 քաղաքացի։ Անցկացված 2940 թեստի պատասխան եղել է […]

̰
Համաճարակից հետո գործարկված առաջին գնացքով Ուհանից դիմակներ են տեղափոխում Եվրոպա

23:12 01.04.2020

Առաջին անգամ չինական Ուհանից, որտեղ երկար ժամանակ չէր աշխատում երկաթուղին, երկաթուղային փոխադրումներով դիմակներ, ավտոպահեստամասեր, էլեկտրոնիկա և այլ ապրանքներ կտեղափոխվեն ՌԴ-ով դեպի Եվրոպա, հաղորդում է Միացյալ տրասնպորտային լոգիստիկ ընկերությունը՝ Եվրասիական երկաթուղային ալյանսը: Երկարատև ընդմիջումից հետո  Ուհան-Դույսբուրգ գնացքը կուղևորվի Եվրոպա: 40 ֆունտանոց 50 վագոն Ուհանից դուրս է եկել մարտի 28 ին, հաղորդում է ընկերությունը:

̰
Չինաստանում կհոսպիտալացվեն ախտանշաններ չունեցող վարակակիրերը․«Ինտերֆաքս»

22:13 01.04.2020

Չինաստանում իշխանությունները պնդում են, որ կորոնավիրուսով վարակվածները, որոնց մոտ ախտանշաններ չկան, վտանգավոր են ուրիշների համար և կլինեն հոսպիտալացման մեջ,-հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Այսպիսով, ՉԺՀ պետական ​​խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Չինաստանի Առողջապահության պետական ​​կոմիտեն ամեն օր կհրապարակի հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տվյալները: Նախատեսվում է, որ հայտնաբերված ասիմպտոմատիկ վարակ ունեցող բոլոր անձինք կհոսպիտալացվեն և 14 օրվա ընթացքում կմեկուսացվեն […]

̰
Ինսուլտից հետո վերականգնվել են պացիենտի ֆիզիկական ֆունկցիաները, հիշողությունը

19:58 01.04.2020

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը «Ինսուլտից հետո վերականգնվել են պացիենտի ֆիզիկական ֆունկցիաները, հիշողությունը» վերտառությամբ հետևյալ տեղեկությունն է հրապարակել. «Օվսաննան ինսուլտից հետո ինտենսիվ թերապիա է անցել, որից հետո վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Պացիենտի մոտ առկա է մուլտիֆոկալ լեյկէնցեֆալոպաթիա, թրոմբոէմբոլիկ ինսուլտ կիսագնդերի կեղևային ճյուղերում, միջին ուղեղային զարկերակների ավազանում: Մեկ ամսվա բուժման արդյունքում վերականգնվել են […]

̰
«Նորք» ԻԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդ 89-ամյա պացիենտ է մահացել

19:55 01.04.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի դրանից՝ քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա […]

̰
Մեր հերոս բժիշկները. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:32 01.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հայ բուժաշխատողների մասին և տեսանյութին կից կատարել հետևյալ գրառումը. «Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, Մեր ոգին հանձնվել չգիտի․․․»:  

̰
Աննա Հակոբյանի անակնկալը հակառակորդի գնդակից վիրավորում ստացած տղային և գյումրեցի 13-ամյա աղջկան

18:50 01.04.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին: Երեխաներին է հանձնվել Աննա Հակոբյանի կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները: «Վարչապետն […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված ամենածանր հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից. 1tv.ge

17:00 01.04.2020

«Կինը, որի վիճակը Վրաստանի մասշտաբով կորոնավիրուսով վարակվածների թվում ամենածանրն էր, առողջացել և այսօր դուրս է գրվում հիվանդանոցից: Նրան հիվանդանոց էին ընդունել երկկողմ սուր թոքաբորբով, սուր շնչառական անբավարարությամբ: Վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն մեծ ուրախությամբ հայտարարում եմ, որ տիկինն այսօր դուրս է գրվում հիվանդանոցից: Սա Վրաստանի բժշկության մեծ հաղթանակն է»,- հայտարարել է Վրաստանի Առաջին համալսարանային կլինիկայի […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն «Նորք» ինֆեկցիոն է գործուղել բժիշկների և այլ մասնագետների

16:37 01.04.2020

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից: «Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք»,- ասված է բժշկական […]

̰
Վրաստանում օգտագործել ենք արյան պլազմայով բուժման եղանակը. Պաատա Իմնաձե. imedinews.ge

15:51 01.04.2020

«Առողջացած մարդու արյան պլազմայով կամ արյամբ բուժման եղանակը բավական կիրառելի մեթոդ է, մենք ևս բուժման այդ ձևը կիրառել ենք նաև Վրաստանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է imedinews.ge-ն: «Մեծ թվով առողջացած մարդու արյուն պետք է ունենանք, որպեսզի այնուհետև դրանք կիրառվեն ծանր հիվանդների բուժման ժամանակ: […]

̰
Նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի. Արսեն Թորոսյան

15:20 01.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած մեր քաղաքացիներին: Այդ համակարգը ոտքի […]

̰
Ո՞ր ուղղությամբ են ուղղվելու Շիրակի մարզպետարանի պարգևավճարները

14:59 01.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։ Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների […]

̰
Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ Լոռու մարզպետ

13:30 01.04.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզում կորոնավիրուսի վարակակիրների և դրա հետ կապված միջոցառումների մասին․ «Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու […]

̰
Մի՛ նետեք օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում. շրջակա միջավայրի նախարարություն

13:02 01.04.2020

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ «Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։ Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի […]

̰
Չինաստանում բուժվել է COVID-19-ով վարակվածների ավելի քան 90% -ը. Газета.Ru

11:56 01.04.2020

Չինաստանում բուժվել է COVID-19- ով վարակվածների 93.5% -ը, ապրիլի 1-ի դրությամբ հիվանդանոցում շարունակում է մնալ 2004 մարդ: Չինաստանի առողջության պետական ​​կոմիտեի տվյալները ներկայացնում է Газета.Ru-ն: Ներկայումս մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը 81554 է: Նրանցից 76.238-ը (ընդհանուր թվի 93,48%) բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, բացառությամբ Հուբեյ նահանգի, ամբողջ երկրում հայտնաբերվել […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 571-ի

11:08 01.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 571 -ի։ Մարտի 31-ի տվյալների համեմատ՝ վարակման դեպքերի թիվն ավելացել է 39-ով։ Ապաքինվել է 31 պացիենտ։ 537 մարդ փաստացի բուժում է ստանում։ Գրանցվել է մահվան 3 դեպք։ Անցկացված 2704 թեստի […]

̰
Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս». Արսեն Թորոսյան

23:25 31.03.2020

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև […]

̰
Մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել

22:56 31.03.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել։    

̰
Ինչ տեսք կունենային հայտնի վարպետների նկարները կարանտինի ժամանակ

22:44 31.03.2020

Նկարիչներից մեկը ներկայացրել է՝ ինչ տեսք կունենային հայտնի վարպետների նկարները, եթե լինեին կարանտինում:

̰
Կորոնավիրուսի տարածումն աշխարհում հարուցում է նոր խնդիրներ

22:36 31.03.2020

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում հարուցում է նոր խնդիրներ: Մի շարք երկրներում խստացվել են կարանտինի կանոններն ու երկարացվել են ժամկետները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP