19:00 25.03.2020
Ամերիկյան հեղինակավոր NY Times պարբերականն ուսումնասիրել է կորոնավիրուսի տարածման պատմությունը և ներկայացրել, թե ինչպես է վիրուսը դուրս եկել Չինաստանից, սփռվել ամբողջ աշխարհում։ Ամեն ինչ սկսվել է Ուհանից՝ Հուբեյ նահանգի կենտրոնից։ Պարբերականը պարզել է, որ առաջին մի քանի տասնյակ դեպքերը ունեցել են մեկ աղբյուր, և վարակակիրները ապրել են քաղաքի շուկայի մոտ։ Սակայն հետո այդ վարակակիրները կորոնավիրուսը […]
18:59 25.03.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ասեմ ավելին՝ ցուցումների համաձայն՝ աշխատակիցները անգամ տուն մուտք չեն գործելու: Առողջ եղեք»: Նախարարը կից հրապարակել է նաև Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատրաստած տեսանյութն այն մասին, որ կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի։
18:55 25.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին: Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն: Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական […]
18:54 25.03.2020
«Մեզ էսօր ամբիոնների մոտ կանգնացնում եք, ասում եք՝ դիմակ չկա, դիմակը թանկացել է։ Դուք դիտե՞ք՝ էսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա։ Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, գիշերը բալկոնից կախում, որ առավոտը նորից օգտագործեն»։ Այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ազգային ժողովի պատգամավորներից մեկի խոսքերին, երբ հարցրեց, թե Հայաստանն ունի՞ երկարաժամկետ ռազմավարություն կորոնավիրուսային […]
18:43 25.03.2020
Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքէջը կգործի նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով: Այդ մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Արդեն գործում է էջի ադրբեջանական տարբերակը: Ակտիվ աշխատանքներ են ընթանում հայալեզու տարբերակի սeղծման ուղղությամբ: Բացի այդ, Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է Վրաստանի հանրային հեռարձակողի հետ, որպեսզի էթնիկ փոքրամասնությունների լեզուներով արագ հաղորդեն կորոնավիրուսին վերաբերող լուրեսրը: Մառնեուլիի և Բոլնիսի մարզերի […]
18:10 25.03.2020
Հայաստանում, պացիենտների թվի աճին զուգահեռ, մոտեցումները փոխվում են: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ թեթև, առանց ախտանշանների պացիենտները գուցե պարզապես մեկուսացվեն հյուրանոցներում կամ հատուկ մեկուսացման վայրերում, կարող է նաև ընտրվել տնային պայմաններում հսկողության տակ պահելը, մինչև հիվանդությունն ինքնուրույն անցնի, քանի որ որոշ դեպքերում բուժօգնության կարիք չկա: […]
16:55 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել. «Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների»։
16:20 25.03.2020
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույց է հրապարակել տարեցների համար:
15:50 25.03.2020
Աշխարհի տարբեր երկրներում ռիսկային խմբում գտնվող տատիկ-պապիկները շարունակում են մնալ մեկուսացած, բայց դա չի խանգարում, որ ընտանեկան կարևոր պահերը կիսեն իրենց ընտանիքների անդամների հետ։ RIA Novosti-ն լուսանկարների շարք է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. https://www.facebook.com/rianru/posts/10158691354664271?__xts__[0]=68.ARCO4lt3cMxIDW6BPzxk6FJxQOPH9CVREQy0zjdWh_QAYLXLlqRRC03UHgboT9ckQk3svYtDN5ZUDghhQAm85-D8VWmLkgBTQyIff8heRUy6fUSvUzWruXaF0WQ_OMrPQX06OsSWSLYQgF1ocISAQTztkJWl6sPM4Zerr_gKa9f4YnCxpCqyrOYNSXGA0VlFxV-Oxe1YScaci9qj0LIXJih6i_StsJhysxwxrrf_rgsZqLvwTibzF1mYaAL8Zj2o9GP-cjABa5RZk_4FC8rFJvvzMyBzwyb2C8xBPuu-Ro8DyK8jOnEuHXHX_0CBJDrE1Bb7QTK5LrrDLukpFW4R&__tn__=-R
15:16 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս օրերին բուժաշխատողների առօրյայից որոշ դրվագներ: Ստորև ներկայացնենք դրանք:
13:35 25.03.2020
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Արդեն երեկվանից համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակին» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով: Ասել եմ ու կասեմ ԵՊԲՀ ուսանողները լավագույնն են: Հ.Գ. ԵՊԲՀ-ն իր ուժերով կվերապատրաստի և անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ կփոխանցի իր կամավորներին՝ ՀՀ առողջապահության նախարարության […]
13:18 25.03.2020
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց այն մասին, թե իրենք տարբեր ահազանգեր են ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվող միջոցառումների մասին: «Ահազանգ կա, և պետք է բոլորին դուրս հանեն, որովհետև ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում, կխնդրեի տեղեկատվություն տալ, եթե կան ինչ-որ միջոցառումներ, որոնք կան, գոյություն ունեն և որոնց համար դատապարտյալներին հանում […]
13:10 25.03.2020
Կանադայում գտնվող Labatt գարեջրատունը իր ձեռնարկությունների մի մասում սկսել է ձեռքի հակասեպտիկների արտադրություն: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: «Կանադական Labatt գարեջրատունը մոբիլիզացնում է իր աղետների դեմ պայքարի ծրագիրը, և առաջին անգամ հանրապետության տարածքում սկսվում է գարեջրի արտադրությունը ձեռքերի ախտահանման միջոցների արտադրությամբ փոխարինելու գործընթաց՝ հաջակցություն Covid-19-ի տարածման դեմ պայքարի ազգային ջանքերի»,- ասվում է հաղորդագրության […]
12:34 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում խորհուրդներ է հրապարակել: Մասնավորապես. ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել: Պետք է նաև սահմանափակել ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը:
12:22 25.03.2020
SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեց 62 ուղևոր (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: Առողջություն բոլորին»,- գրել է դեսպանը:
11:49 25.03.2020
Արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղեկատվության մատչելիությունը պետք է լինի երաշխավորված: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում: Տեքստում, մասնավորապես, նշված է. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ […]
10:03 25.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ Առողջացել է 16 պացիենտ։ Անցկացված 1315 թեստ ցույց է տվել բացասական արդյունք։
09:19 25.03.2020
Կարանտինի մեջ գտնվող Մառնեուլիի շրջանում հատուկ ձայնային սարքավորումներով հանդերձված ավտոմեքենաներով տեղեկատվական քարոզարշավ է անցկացվում: Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ քաղաքի փողոցներում և հարակից գյուղերում ողջ օրվա ընթացքում շրջող մեքենաներով հայտարարություններ են արվում երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն։ Հայտարարությամբ բնակչությանը տեղեկացվում է, որ Մառնեուլին հայտարարվել է խիստ կարանտինային գոտի։ Բնակչությանը կոչ է արվում տանը մնալ, իսկ ջերմություն […]
09:08 25.03.2020
Ռուսաստանի ԱՆ Սրտաբանական հետազոտությունների ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Նանա Պողոսովան խորհուրդներ է տվել սրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդներին ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Նրա խոսքերով՝ սրտանոթային հիվանդությունների առկայությունը մեծացնում է COVID-19-ի բարդ ընթացքի հավանականությունը: Միաժամանակ ընդգծել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ 90%-ն ապաքինվել է: «Սրտանոթային հիվանդություններ ունեցողներին տեղեկատվությունը ժամանակին տրամադրելը շատ կարևոր բժշկական միջոց […]
23:57 24.03.2020
Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը (Միխեիլ Սաակաշվիլիի կինը) առաջարկում է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին որպես կարանտինային տարածք ընդգրկել Զուգդիդիում և Կվարելիում գտնվող իրենց 2 տներն ու 10 մահճակալ: «Այս գլոբալ մարտահրավերի պայմաններում մեզ, ինչպես երբևէ, անհրաժեշտ է համագործակցություն և աջակցություն, որպեսզի COVID-19-ի ճգնաժամից նվազագույն վնաս ունենանք: Այս փուլում ես Ձեզ համար երեք առաջարկ ունեմ. […]
21:30 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է․ «Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․ ✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ ✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի […]
20:40 24.03.2020
Լուսանկարում Հայաստանում կորոնավիրուսից բուժված առաջին մարդն է՝ Վարագ Պետրոսյանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ պատմելով իր մասին՝ նա նշեց, որ երկու տարի է՝ Երևանում է ապրում: Այստեղ գրաֆիկ-դիզայներությամբ է զբաղվում: Իսկ Իրանում զբաղվել է դերասանությամբ: Թեև Երևանում է ապրում, բայց Իրան էլ է գնում-գալիս, ընդ որում՝ Իրանի ու Հայաստանի երկքաղաքացի է: Եվ ահա վերջերս Իրանից […]
20:11 24.03.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում: Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 70 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը:
19:46 24.03.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: ➡️ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ […]
19:21 24.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա նշել է՝ նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև ԱՀԿ համաձայն՝ նոր թափ է հավաքում: ՀՀ վարչապետը հայտնել է՝ աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 350 000 հաստատված դեպք կա, ավելի քան 16 000 մարդ մահացել է վարակից: «Ի՞նչ գիտենք կորոնավիրուսի մասին, դա մի […]
19:14 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող… Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խոր խոցված են։ Խոցված […]
19:00 24.03.2020
Աշխարհում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ճգնաժամը, ըստ Համաշխարհային բժշկական կազմակերպության (WMA) գնահատականների, կշարունակվի առնվազն մինչև 2020 թվականի ավարտը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին։ «Մենք ստիպված ենք լինելու ամբողջությամբ վերակազմակերպել մեր ամբողջ սոցիալական կյանքը և աշխատանքային գործունեությունը»,- ասել է կազմակերպության ղեկավարը։ Նրա խոսքերով՝ ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ հայտնաբերվի վիրուսի դեմ բուժման միջոցը։
18:40 24.03.2020
Պարետատան կողմից որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներին և բացառություններին է անդրադարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա ներկայացրել է դրանց կարևորությունը և տնտեսվարողներին կոչ արել ըմբռնումով մոտենալ նոր որոշումներին։ Նրա խոսքերով՝ այս սահմանափակումներն իրականացվում են՝ բացառելու նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը և ուղղված են հնարավոր ռիսկերը նվազեցնելուն։ Վարոս Սիմոնյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության կողմից կիրականացվեն […]
17:31 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այսօր այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 […]