17:23 24.03.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ասուլիսի ընթացքում ասել է, որ ներկրումները շարունակվում են, պարենի և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների առկա պաշարները բավարար են: Գևորգյանը հորդորել է խուճապային գնումներ չանել:
17:20 24.03.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ասուլիսի ընթացքում անդրադարձել է այս օրերին ամենապահանջված՝ բժշկական դիմակների ու ալկոգելի գներին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:15 24.03.2020
Լիբանանի հայկական միակ գյուղի՝ Այնճարի ղեկավարները որոշել են գյուղը մեկուսացնել՝ զերծ մնալու կորոնավիրուսի տարածումից: Լիբանանում, մասնավորապես Այնճար հայկական բնակավայրում տիրող վիճակին հետևել է Սագո Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:10 24.03.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նոր մեկուսարան է կահավորվում: «Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․ Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- գրել է նա:
16:58 24.03.2020
Գյումրեցի 13-ամյա աղջիկը, որ ծեծի էր ենթարկվել, շարունակում է մնալ կայուն վիճակում, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բուժվում է՝ դրական դինամիկայով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել 43-ամյա մայրն ու նրա 13 տարեկան դուստրը։ Տեքստիլ թաղամասի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել էին 43-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով։ […]
16:12 24.03.2020
Արտակարգ դրության պայմաններում Վրաստանի ամբողջ տարածքում նոր սահմանափակումներ են սկսել գործել: Վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո խոսել է նոր սահմանափակումների մասին: Նա հայտնել է, որ դադարեցվել է ակումբների, զվարճանքի կենտրոնների, կինոթատրոնների, սպորտի և հանգստի կենտրոնների, գեղեցկության սրահների և գիշերային ակումբների գործունեությունը: Փոփոխվել է նաև նախկինում սահմանված կարգը […]
15:59 24.03.2020
Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում: Բացի այդ, Երևանի […]
14:35 24.03.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ արտակարգ դրության պայմաններում Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախատեսում: Նա նաև պատասխանել է այն հարցին՝ թե արդյոք նման իրավիճակում գործատուն պարտավոր է աշխատավարձ տալ պարապուրդում գտնվող աշխատողին: Մանրամասները՝ տեսանյութում:
14:01 24.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ։ «Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է… Հիվանդանոցից չի ուզում գնալ… Կապը կշարունակենք պահպանել…»։ https://www.facebook.com/srbuhy.grigoryan/posts/2921261411287861?__cft__[0]=AZXN9Bub4P4-biZyM4g9uQag4Be2TUt-4kwY-b3vhPmAK8sO451qS1U-9lQcb283huCYvlzVQMqjCunb__Uq20hOvoxCoQvLi4CKhrUqEHGnrBxGxSGmU5pM_XZel1Hz3hc&__tn__=%2CO%2CP-R
13:53 24.03.2020
Մարտի 23-ին Բաթումում հաստատված կորոնավիրուսի 3 դեպքն էլ կապ ունեն արտերկրի հետ, հայտնում է aliq.ge-ն: Վարակվածներից մեկը եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է՝ հաստատել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն: 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ըստ նրա՝ նշված եվրոպացին կորոնավիրուսի թեստ հանձնել է դեռևս մինչև Վրաստան ժամանելը, իսկ գալուն պես ինքնամեկուսացվել է Բաթումի […]
13:47 24.03.2020
Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները. «Նախարարությունում ապահովվել են աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ հղի կանանց, նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, […]
13:44 24.03.2020
Խուճապի մատնվել պետք չէ, ախտահանիչների պակաս Հայաստանում չկա: Այս մասին SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին ասել է ախտահանող նյութեր ներմուծող ընկերություններից մեկի ղեկավարը: Ընկերությունում նաև որոշ մանրամասներ են հայտնել, որոնք վկայում են այն մասին, որ կորոնավիրուսից հեռու մնալն ամենևին էլ բարդ գործ չէ: Պետք է պարզապես իմանալ և կիրառել: Կորոնավիրուսն այն չարիքներից է, որը հնարավոր է շրջանցել: […]
13:20 24.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող տարեցներին: «Մասնավորապես, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Աբովյան համայնքների մանկապարտեզներում պահեստավորված մսամթերքը, կաթնամթերքը, բանջարեղենը, հրուշակեղենը բաշխվել է միայնակ և/կամ անժառանգ թոշակառուներին, ինչպես նաև խոցելի խմբում գտնվող մի շարք ընտանիքների: Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների աշխատակիցների կողմից: Մարզի այլ համայնքներում ևս […]
12:50 24.03.2020
«Նոր տեսակի կորոնավիրուսն ավելի արագ տեմպերով է տարածվում աշխարհում: Անհրաժեշտ է պաշտպանությունից անցնել առավել ագրեսիվ միջոցների»,- այս մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ խնդրի լուծումը քաղաքական կամք և համակարգված մոտեցում է պահանջում համաշխարահային մակարդակով: Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 381 հազար դեպք: Ապաքինվել է […]
12:38 24.03.2020
Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության 2-րդ քաղաքում ամենօրյա ռեժիմով շարունակում են կատարել հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/videos/542569506387522/
12:15 24.03.2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել: Ներկայումս հիվանդների ավելի քան 90%-ը բուժվել է, հայտնում է РИА «Новости-ն՝ հղում կատարելով առողջապահության պետական կոմիտեին: Համաձայն վերջին տվյալների՝ մայրցամաքային Չինաստանում առողջացած մարդկանց թիվը 73 159 է: Անցած 24 ժամվա ընթացքում Չինաստանում առողջացել է 456 մարդ, մահացել է 7-ը:
11:51 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է անհատական պաշտպանիչ միջոցները հանելու և դեն նետելու ճիշտ հերթականությունը: ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսադասախոսություն հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար, ովքեր զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված կամ կասկածելի դեպքերի գնահատմամբ և խնամքով:
00:54 24.03.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է ( ֆոտոն տեղադրում եմ նրա թուլտվությամբ)։Բժշկուհին մարտի 1-ից տուն չի գնում, ինչպես կոլեկտիվից շատերը։ Էս համաճարակը վատ, բայց առիթ էր ,որ ճանաչենք,թե ինչ հազվագյուտ մարդկանցով ենք շրջապատված։ Խոնարհումս Ձեզ, սիրելի բժիշկներ։ #Կհաղթահարենք #Միասին»:
00:49 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա հաղորդմամբ՝ ունենք կորոնավիրուսի 235 հաստատված դեպք։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:45 23.03.2020
Բրազիլացի վարսավիրը որոշել է հաճախորդ չկորցնել ու նաև սոցիալական հեռավորություն պահպանել՝ կորոնավիրուսով չվարակվելու համար: Տեսանյութը տարածվել է համացանցում: «Իմ կինը 1,5 մետր հեռավորություն է պահպանում՝ կորոնավիրուսով չվարակվելու համար»,- գրել է հոլովակի հեղինակը: Կադրերում երևում է, որ ոճաբանը ձեռքերին ունի երկար ձողեր, որոնց միջոցով էլ սանրվածք է անում: Տեսանյութից դատելով՝ վարսավիրն արդեն վարժվել է անսովոր մեթոդով […]
22:30 23.03.2020
Հոգեբան Մադրուդին Մագոմեդ Էմինովը խորհուրդներ է պատրաստել այն մարդկանց համար, ովքեր վարակվել են կորոնավիրուսով: Նա հատկապես հորդորում է հիվանդությանը վերաբերվել որպես փորձության: «Եթե ձեզ մոտ թեստը դրական է, պա հենց առաջին րոպեներից պետք է տրամադրվել այնպես, որ դա փորձություն է, որը պետք է հաղթահարել ամուր և համարձակ»,- ասել է նա: Մադրուդին Մագոմեդ Էմինովը նաև հորդորում […]
21:59 23.03.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է աշխատում երկրի ղեկավարը կորոնավիրուսի տարածման պայմաններում: «Նախագահը դեռ աշխատում է: Տեսնում եք, որ զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվում, մտադրություն էլ չկա, հիմա անմտություն կլիներ դա անել: Բայց նախագահի աշխատանքն իրականացվում է այն չափանիշներից դուրս, որոնք սահմանված են որոշ գործողություններ սահմանափակող փաստաթղթերում»,- […]
21:56 23.03.2020
Քանի՞ դեպք է եղել, երբ կորոնավիրուսով հիվանդի հետ շփված քաղաքացիները թաքնվել են՝ Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփայանը չի կարող ասել: Բայց ընդգծեց, որ այդպիսի դեպքեր եղել են. «Ուղղակի զարմանալի է՝ ինչո՞ւ են թաքնվել: Նրանք անպայման պետք է լինեն հսկողության տակ»,- նկատեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
21:41 23.03.2020
Շտապօգնության աշխատակիցների հավելյալ վարձատրության մասին հարցին ի պատասխան՝ ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը կառավարությունում ասուլիսի ժամանակ ասաց, որ դրան կանդրադառնան ստեղծված իրավիճակից հետո: «Այսօրվա դրությամբ՝ բոլորը վարձատրվում են ըստ 24 ժամվա գրաֆիկի: Իսկ նրանք, ովքեր մարզ են մեկնել, համապատասխան վարձատրություն են ստանում»,- նկատեց Ստեփանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:22 23.03.2020
Այսօրվա դրությամբ՝ շտապօգնության մեկուսացած աշխատակիցներ չկան: «Առաջին հիվանդի հետ շփման հետևանքով երեք աշխատակից էր մեկուսացել: Նրանց մոտ 14 օր անց ոչ մի վիրուս չէր հայտնաբերվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ստեփանյանի խոսքերով՝ այդ աշխատակիցներն անցել են աշխատանքային նորմալ գրաֆիկի: Մանրամասները՝ տեսանյութում
21:03 23.03.2020
ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորել է բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում, քանի որ շտապօգնության խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: «Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կորոնավիրուսի հետ կապված կասկած կա, կարող են զանգել շտապօգնություն և բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն: Ո՛չ, այդպես չէ․ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված […]
20:48 23.03.2020
Շտապօգնությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից: Որքան են ավելացել կանչերը՝ ըստ իրավիճակի: «Մեր կանչերի թիվը պակասել է՝ հունվար-փետրվար ամիսների համեմատ»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Հիմա 700-750 կանչ են սպասարկում նշված ժամանակահատվածի 900-950-ի համեմատ: Սիրտ-անոթային, շնչառական հիվանդություններն են, երրորդ տեղում էլ վնասվածքներն են: Հունվար-փետրվարի համեմատ սուր շնչառական […]