16:19 26.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է աղյուսակ, որում երևում է կորոնավիրուսով վարակվածների ամբողջական և վերջին մեկ օրվա պատկերը` կից գրառմամբ. «Իրանում կորոնավիրուսի մարտի 26-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ»: Ըստ այնմ՝ վերջին 1 օրում գրանցվել է վարակվածության 2389 նոր դեպք, մահացության՝ 157, ապաքինման՝ 832 դեպք:
16:10 26.03.2020
«Մենք պատրաստվում ենք բարդ սցենարների, սակայն մոտիվացված ենք և հուսով` կհաղթենք այս վիրուսը»: Այս մասին Մառնեուլի անցակետի մոտ լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: Այդ մասին տեղեկացնում է interpressnews.ge-ն: Սեսիաշվիլին շնորհակալություն է հայտնել այն զինծառայողներին և ոստիկաններին, որոնք աշխատում են կարանտինային գոտում` ընդգծելով, որ առավելագույնս պաշտպանված է նրանց առողջությունը: […]
15:36 26.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: «politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, հուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը […]
15:22 26.03.2020
Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ բուժաշխատողների շրջանում, բացի բուժքրոջից, կան վարակվածության այլ դեպքեր: «Դժբախտաբար կան, բուժքրոջ վիճակը վստահ եմ, լավ է, իսկ եթե լիներ վատ, հաստատ կիմանայի, ունենք ևս մեկ բժիշկ, ունենք շտապօգնության վարորդ վարակված, ինչքան էլ փորձում ենք պաշտպանել, միևնույն է, շատ են շփվում վարակված անձանց հետ»,- ասել է նախարարը: […]
15:20 26.03.2020
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է տնտեսությունը վերաբացելու հետևանքների մասին: «Իրականում միջին մակարդակ գոյություն չունի, և շատ վատ է մարդկանց ասել. «Հե՛յ, շարունակեք գնալ ռեստորաններ, գնել նոր տներ, անտեսել անկյունների վրա այդ մարմինների կույտը»,- ասել է Գեյթսը TED Talk-ի շրջանակում արված իր հարցազրույցում: Նա հիշատակել է հունվարը որպես «կորցրած ամիս», երբ հաստատվել է Covid-19-ի՝ մարդուց […]
14:00 26.03.2020
Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե Հայաստանում կա՞ թեստերի պակաս, քանի՞ թեստ է ստացել երկիրը, որքա՞ն թեստավորում է արվել, ի՞նչ արժեն դրանք: Պատասխանել է. «Հետաքրքիր են էդ հարցերը, որոնք պնդումներով են սկսվում, ո՞վ ասաց, որ Հայաստանն ունի թեստերի պակաս, Հայաստանը չունի թեստերի պակաս: Հայաստանն ունի բավարար քանակի թեստեր ու […]
13:48 26.03.2020
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով կորոնավիրուսով երեխաների վարակվածության դեպքերին, նշել է, որ ինչպես խոսվում է, 2 ամսական վարակված երեխա հաստատ չկա, կան դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվը չի կարող նշել, վստահեցրել է, որ նրանք իրենց լավ են զգում, սիմպտոմ չունեն: SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ երեխաներն էլ […]
13:23 26.03.2020
Տնտեսության զարգացման մասին խոսելիս Արսեն Թորոսյանը խնդրում է ուշադրություն դարձնել նաև առողջապահության ոլորտին։ Առողջապահության նախարարը կառավարության նիստում ասաց, որ այս պահին ամենաճգնաժամային վիճակում հենց այդ ոլորտն է։ Թորոսյանի խոսքերով՝ խնդիրներ կան և՛ ընթացիկ, և՛ ռազմավարական պլաններում։ Պատճառն էլ, ըստ նախարարի, այն է, որ առողջապահական հաստատությունները զգալիորեն զրկվում են ֆինանսավորումից, քանի որ հետաձգում են ընթացիկ վիրահատությունները […]
13:18 26.03.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարությունում ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը : Նա ասել է. «Եթե այս ծրագիրը զարգացման տրամաբանություն չունենա, ուրեմն սխալ ծրագիր է: Կստեղծի բոլոր ֆունդամենտալ տարրերը ապագա զարգացման համար, եթե ունենանք գործիքակազմ, որ չի պարունակում զարգացման տրամաբանություն, դա ձախողված է լինելու»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Չորեքշաբթի օրվանից պետք է […]
12:56 26.03.2020
Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառուըմների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին հարցը: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կետ առ կետ: Դրանք հետևյալն են. «Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը, ձևը ընթացքը ակնհայտ է դարձնում, որ կա նոր իրողություն, որի պարագայում պետք է որոշակի բևեռացումներ ունենանք մեր անելիքների և ռեսուրսների օգտագործման հետ կապված: Ըստ մեր քննարկումների՝ ակնհայտ է դառնում, որ այն կլինի […]
12:24 26.03.2020
Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարությամբ հանդես եկավ: «Մենք փաստորեն արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ փոփոխություններ կատարեցինք, որոնցով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի, դրանք վերաբերում են առողջապահական թեմաներին, բայց ռեժիմը, որ գործում էր, կարևոր էր հավասարակշռված դաշտ պահելու համար, որ կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն կառավարության […]
10:02 26.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Առողջացել է 18 պացիենտ։ Ներկայում փաստացի բուժվում է 272 մարդ։ Անցկացված 1440 թեստի արդյունք եղել է բացասական։
08:43 26.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը երկրներին կոչ է արել ագրեսիվ միջոցառումներ իրականացնել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին նա հայտնել է Ժնևում մարտի 25-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Ագրեսիվ միջոցառումները՝ ուղղված որոնմանը, մեկուսացմանը, թեստավորմանը, բուժմանն ու հետամուտ լինելուն, ոչ միայն ամենաարագ և լավագույն միջոցն են դուրս գալու ծայրահեղ սոցիալական և տնտեսական սահմանափակումներից, այլև լավագույն միջոցը՝ […]
08:11 26.03.2020
ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են: Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմն ուսանում է թե՛ հիվանդության կլինիկական, թե՛ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1179672395552357?__xts__[0]=68.ARBnDn4dO5OVAue8AgshnBCtVqlXaeTQMQYBbu3ar5cxZea59xUJcrNQplmwrvs3Tf1GAcuT9Wa0lHVZ31QtIkEBXBoolAKDZz1OkcVK1X4UDxLpoNkLkM8ozFydUAUeQjrZ26EKkjUvDWGmoXVQNKAPLQD68NGYBrK0COX82svTlGeZ3Y_aPfO4g9nf_PApjyu7_YtUTQFpvx0l8CXmfbhCKDNhA0A4e0hLd7ABoX1h1AZh9hZSJb65Q__wECPk-HrXplkCUOMzBiiugacxY0hlIfzYcUX3jlNv0lXGEujnax-H452MRdyszZMKSPfP6uUBubkI7ubYxn-W11cGrtrJj_yLRJWaxEshBfIYY6Hjxl6cEcHctZEhlpv65ID4c11W3f303WFLw15J3k3LsbAbfDIfgsSc9_W4HgCZbIzKpv3xRgPq546dZ0ZVknW5mTxEsKDOxz0aACoW_n8oYPRFO8A6TskCZFE0Nk789SLDNZR_jfZPVduR&__tn__=-R
00:30 26.03.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է: Այս մասին հայտնում է N24 հեռուստաալիքը՝ հղում անելով նախարարների կաբինետի ներկայացուցչին: «Կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրւսի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է»,- հայտնել է հեռուստաընկերությունը: Հիշեցնենք, որ կանցլերն ինքնամեկուսացել էր, քանի որ նրա բժշկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Անգելա Մերկելը պնևմակոկի դեմ պրոֆիլակտիկ պատվաստանյութ էր ստացել […]
00:12 26.03.2020
Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ […]
23:57 25.03.2020
Չինական Սիչուան նահանգի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերված կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չինաստանում Վրաստանի դեսպանը։ Թեստավորել քաղաքացիներին հնարավոր կլինի միայն բժշկի նախաձեռնությամբ: Արագ թեստերը ստեղծվել են չինացի գիտնականների կողմից՝ Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Դրանք կարողանում են […]
23:41 25.03.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդագիր է ուղարկել Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդինատորների, իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները, որ սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Օրինակելի կեցվածքը խրախուսելի է !!! Այսօր միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին […]
23:18 25.03.2020
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի երկու նոր դեպք: Այս տեղեկատվությունը թարմացվել է stopcov.ge-ի հատուկ կառավարության կայքում: Այդ մասին տեղեկացնում է apsny.ge կայքը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վրաստանում ներկայումս հաստատվել է կորոնավիրուսային վարակի 75 դեպք, ապաքինվել է 10 հիվանդ: Միևնույն ժամանակ, 4055 մարդ ներկայումս գտնվում է կարանտինային ռեժիմում, 252 հիվանդ բուժվում է հիվանդանոցում:
22:25 25.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի որոշ վարակակիրներ բուժում են ստանում նաև մարզային հիվանդանոցներից երկուսում՝ Գյումրիում և Վանաձորում: SHANTNEWS-ն այսօր զրուցել է Գյումրիի ինֆեկցիոն տեղափոխված Լիանա Զիրոյանի հետ: Նա մոր հետ Ֆրանսիա կատարած շրջագայությունից վերդարձել էր մարտի 16-ին: Նախ ինքնամեկուսացել էին, հետո երբ ջերմել էին, բժիշկներին տեղեկացրել էին այդ մասին: Լիանա Զիրոյանը ասել է, որ թե՛ իր, թե՛ մոր […]
21:35 25.03.2020
Գերմանիայի Էսսենի կլինիկայի բժիշկները տեսանյութ են պատրաստել՝ կորոնավիրուսային համավարակի տարածման օրերին մարդկանց հորդորելու մնալ տներում: «Մենք մնում ենք այստեղ ձեզ համար, դուք էլ մնացեք տանը մեզ համար»,-տեսանյութում հորդորում են գերմանացի բժիշկները:
21:02 25.03.2020
Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարիի հայտարարությամբ` Նինոծմինդան ու Ախալքալաքը կարանտինային գոտիներ հայտարարելը չի նախատեսվում: Այդ մասին գրել է apsny.ge-ն: Նրա հայտարարությամբ՝ տվյալ պահին Վրաստանի մյուս շրջաններում կարանտինային գոտիներ հայտարարելը չի նախատեսվում: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այդ քաղաքներում ստեղծվի արտակարգ դրություն: «Չի նախատեսվում Նինոծմինդան և Ախալքալաքը կարանտինային գոտիներ հայտարարելը, եթե այնտեղ արտակարգ իրավիճակ չստեղծվի: […]
20:46 25.03.2020
COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական […]
20:26 25.03.2020
Հաջորդ երեք-չորս շաբաթներն ավելի դժվար կլինեն, քան նախորդ երեքը, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասաց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Մասանգետների կարծիքով՝ երկրում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար հարկավոր է խստացնել կանխարգելիչ միջոցառումները: Նրա հայտարարությամբ՝ հենց դա է պատճառը, որ վիրուսի տարածման վիճակագրությունը Վրաստանում ավելի լավն է, քան մյուս երկրներում: «Երկրում լուրջ միջոցներ […]
20:18 25.03.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհնար է ամբողջովին արգելափակել կորոնավիրուսի մուտքը երկիր, սակայն զսպել այն մինչ այժմ հաջովում է: Այդ մասին տեղեկացնում է sputnik-georgia.ru-ն: «Դուք և ես պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, պարզապես իր աշխարհագրական դիրքի պատճառով, չի կարող իրեն զերծ պահել սպառնալիքից: Մեր սահմանակից պետությունները լրջորեն տւժել են համավարակից և ամբողջությամբ արգելափակել […]
19:52 25.03.2020
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիները անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ առայսօր, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական […]
19:04 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ունենք կորոնավիրուսից ևս երկու առողջացած: «Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- գրել է նախարարը:
19:02 25.03.2020
Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցերից Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը շարունակում է հանգիստ ապրել-արարել, և միայն Հայաստանում է կորոնավիրուսային սպառնալիքը կանգնեցրել արտադրությունները։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովի ամբիոնից հարցերից մեկին պատասխանելիս։ «Ինձ մոտ տպավորություն է, թե… Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»,- «Մկների ժողովից» մեջբերում արեց Փաշինյանը։ Ինչ […]