TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին իրազեկման արշավին միանալու համար

20:24 23.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նախարարության իրազեկման արշավին միանալու համար: «Շնորհակալություն եմ հայտնում տիկին Աննա Հակոբյանին մեր իրազեկման արշավին միանալու համար»:

̰ ̰
Ջեյմս Բոնդի «ընկերուհին» պատմել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը

19:30 23.03.2020

Դերասանուհի Օլգա Կուրիլենկոն հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվել է և հիմա իրեն լավ է զգում: «Կարծում եմ՝ լիարժեք ապաքինվել եմ: Առաջին շաբաթվա ընթացքում շատ վատ էի ինձ զգում, գրեթե ամբողջ ժամանակ պառկած էի բարձր ջերմությամբ, շատ էի քնում: Գիշերը 12 ժամ քնում էի, օրվա ընթացքում էլ՝ 3-4 ժամ: Անկողնուց վեր կենալը բարդ էր, […]

̰
Ուզեցի օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա․ Աննա Հակոբյանն անցորդներին իրազեկող բուկլետներ է բաժանել

18:20 23.03.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացրել։ Նա անցորդներին բաժանել է բուկլետներ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և պաշտպանվելու նպատակով։ «Ես ուզեցի կամավոր ներգրավվեմ, իմ լուման ունենամ, օգտակար լինեմ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Առողջապահության նախարարությունը և շատերն ասացին, որ շատ թվով կամավորներ են դիմել, փորձեցին ինձ պաշտպանել […]

̰
Վերջապես նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցեցին տղաներին․ Գեղարքունիքի մարզպետ

17:39 23.03.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել․ «Վերջին օրերի եզակի լավ լուրերից։ Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»: Հիշեցնենք, որ նորածինների սեռերի միջև անհամամասնության առումով տարիներ շարունակ մտահոգիչ էին Գեղարքունիքի մարզի ցուցանիշները։ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2260364707599102/?type=3&theater

̰
Անհատական պաշտպանիչ միջոցներն ու դրանց ճիշտ օգտագործման կանոնները

17:35 23.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է անհատական պաշտպանիչ միջոցներն ու դրանց ճիշտ օգտագործման կանոնները: Տեսադասախոսություն հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար, ովքեր զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված կամ կասկածելի դեպքերի գնահատմամբ և խնամքով:

̰
Որո՞նք են ոստիկանության գործողություններն այս օրերին

17:22 23.03.2020

Կորոնավիրուսի թեստ նաև ոստիկաններ են հանձնել: Թեստերի արդյունքների ու արտակարգ դրության պայմաններում ոստիկանության գործառույթների մասին է խոսել ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը կառավարության հերթական ասուլիսում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չինաստանը «զավեշտալի» է համարում ապատեղեկատվություն տարածելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները

17:17 23.03.2020

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ-ին, Չինաստանին և Իրանի մեղադրել էր կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու մեջ:

̰
Կորոնավիրուսը կանխարգելող միջոցառումներ Արցախի ՊԲ-ում

17:00 23.03.2020

Պաշտպանության բանակում շարունակվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սաուդյան Արաբիան պարետային ժամ է մտցրել՝ կապված կորոնավիրուսի հետ

16:00 23.03.2020

Նշված ժամերի ընթացքում արգելվում է երկրի տարածքում ցանկացած տեղաշարժ:

̰
Արցախի առողջապահության նախարարության կոչը քաղաքացիներին

15:50 23.03.2020

Արցախ/Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին իրազեկում է Արցախի առողջապահության նախարարության կողմից տրված ցուցումների մասին․ «Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Խուսափե’ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց […]

̰
Վրաստանում ևս 5 մարդ է բուժվել կորոնավիրուսից

15:22 23.03.2020

Վրաստանում ևս հինգ մարդ է հաղթահարել կորնավիրուսը և դուրս գրվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Հիվանդանոցներում, սակայն, բժիշկների հսկողության ներքո շարունակում է մնալ ևս 233 մարդ: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա  Էզուգբայան: Ինչ վերաբերում է 3 առողջացած հիվանդներին, ըստ նրա, առաջնորդվելով այն բանով, որ նրանց մոտ եղել է թոքաբորբ, թողել են կլինիկայում՝ հետագա […]

̰
«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ կմնան այնքան, մինչև իրենց կարիքը չզգացվի

15:07 23.03.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Մեր բժիշկները»: «Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բուժանձնակազմի մշտական խումբ է հերթապահում։ ➡️Կառավարության որոշմամբ մարտի 1-ից կորոնավիրուսի նոր տեսակի վարակի կասկածանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր 32, ապա նաև մեր մյուս քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը […]

̰
Արմավիրում ի՞նչ հաճախականությամբ են ախտահանվում հասարակական տրանսպորտային միջոցները

15:00 23.03.2020

Արմավիր մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, թե ինչպես են ախտահանվում մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները։ «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ և ոլորտային գերատեսչությունների ցուցումով մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները: Ախտահանիչ նյութերով, մասնագիտական […]

̰
Բժիշկ-վարակաբանը քաղաքացիներին կոչ է անում հետևել հորդորին և մնալ տանը

14:59 23.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարածել է բժիշկ Աշոտ Պապիկյանի գրառումը՝ կից նշելով. «Աշոտ Պապիկյանը մեր ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչն է: Այս օրերին նա մշտապես բնակվում և աշխատում է հիվանդանոցում: Իսկ մնացածը հենց ինքն է ասել»: Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել […]

̰
Իրանի հոգևոր առաջնորդը ԱՄՆ իշխանություններին անվանել է «շառլատան»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու առաջարկի համար

14:56 23.03.2020

Խամենեին ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Վաշինգտոնն ինքն ունի անհրաժեշտ միջոցների պակաս:

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցության հարցեր

14:52 23.03.2020

Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ […]

̰
Սահմանափակումները կիրառվում են անհրաժեշտությունից ելնելով. Վարոս Սիմոնյան

14:45 23.03.2020

Տնտեսական գործունեության մասով տարածվող սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան գործազրկության վրա: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ի պատասխան, ասաց. «Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և չի կարող գործազրկություն առաջացնել»: Նա ընդգծեց, որ ժամանակավոր սահմանափակումները միտված են համաճարակի կանխարգելմանը: Սիմոնյանի խոսքերով՝ հնարավոր այն վայրերը, որոնք կարող են լինել վարակի տարածման  ռիսկային գոտիներ, ժամանակավորապես […]

̰
Միշուստինը համաձայնել է խստացնել կարանտինը խախտելու դեպքում սահմանված պատասխանատվությունը

14:03 23.03.2020

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը դրական արձագանք է տվել կարանտինի կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության խստացման վերաբերյալ Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովայի առաջարկությանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Այս մասին նա հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի նիստի ընթացքում:    

̰
«Վարակի տարածումը կախված է մեկ մարդուց». Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն իրազեկում է

13:50 23.03.2020

«Վարակի տարածումը կախված է մեկ մարդուց» վերտառությամբ Gif է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` #ՄնաՏանը հեշթեգով:

̰
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման հնարավոր ժամկետները

13:32 23.03.2020

Ռայանը նաև նշել է, որ հարկավոր է հանրային առողջության բնագավառում լուրջ միջոցներ ձեռնարկել, այլապես տեղաշարժման սահմանափակումների ավարտից հետո հիվանդությունը կրկին մեծ տարածում կունենա:

̰
ԱՄՆ ժամանելուց ի՞նչ հետազոտություններ է պետք ակնկալել. ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է տրամադրել

13:30 23.03.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ որտե՞ղ կարելի է գտնել տեղեկություն Շենգենյան գոտուց ԱՄՆ վերադառնալու վերաբերյալ։ ԱՄՆ ժամանելուց ի՞նչ հետազոտություններ, ստուգումներ պետք է ակնկալել։ ԱՄՆ դեսպանատունը հորդորում է տեղեկությունների համար այցելել www.dhs.gov և www.coronavirus.gov կայքերը: 

̰
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են

13:26 23.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք […]

̰
Վրաստանի օմբուդսմենի գրասենյակում հայերենով և ադրբեջաներենով խորհրդատվություններ կտրամադրվեն

13:10 23.03.2020

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մառնեուլում և Բոլնիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Օմբուդսմենի գրասենյակում գործում է թեժ գիծ և քաղաքացիները կարող են խորհրդատվություններ ստանալ ինչպես վրացերեն, այնպես էլ ադրբեջաներենով և հայերենով: Այս մասին տեղեկացնում է վրացական «Ալիք մեդիան»: «Բոլնիսիի և Մառնեուլի բնակիչներ, համաքաղաքացիներ, քաջ եղեք: Ամբողջ Վրաստանը ձեր […]

̰
Տնտեսական գործունեության ի՞նչ սահմանափակումներ են գործելու

13:04 23.03.2020

Պարետի որոշմամբ՝ սահմանափակումներ են տարածվել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա: Ի՞նչ բացառություններ կան և ինչպե՞ս են կարգավորվում բեռնափոխադրումներն այս օրերին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարակելիս ինչպե՞ս իմանալ դիմացինի հղի լինելու մասին․ Գևորգ Պետրոսյան

13:02 23.03.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ելույթի ժամանակ կարևորեց կառավարության արագ արձագանքը ստեղծված իրավիճակին, սակայն նշեց, որ նախագծի որոշ լրացումների հետ իրենց խմբակցությունը անվերապահորեն համաձայնվել չի կարող։ «Օրինակ՝ հղի կնոջ նկատմամբ, բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, ո՞նց ենք ճշտում այդ պահին հղի կնո՞ջ նկատմամբ ենք կատարում. թե՞ ոչ կամ անչափահասի նկատմամբ։ Այդ […]

̰
Պարետն առաջարկում է մթերային խանութներին ու սուպերմարկետներին առավոտյան ժամերին սպասարկել միայն կենսաթոշակառուներին

12:40 23.03.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում կառաջարկ է ներկայացրել խանութներին. նա գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին […]

̰
Իտալիան օգնություն է ստացել Կուբայից, ՌԴ-ից՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

12:34 23.03.2020

Մոսկվան Իտալիա կուղարկի ևս 8 բեռնատար ինքնաթիռ և բժշկական անձնակազմեր:

̰
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 438-ի

11:57 23.03.2020

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաղորդել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 438-ի: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը: Մեկ օրվա ընթացքում ախտորոշվել է COVID-19-ով վարակման 71 դեպք: Իսկ առողջացածների ընդհանուր թիվն այդ երկրում աճել է՝ դառնալով 17: 2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի դեպքերի աճի մասին: Հիվանդության հարուցիչը նոր […]

̰
Ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

11:51 23.03.2020

Վրաստանում մարտի 23-ի առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ` կորոնավիրուսի վարակման նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»՝ ընդգծելով, որ վարկվածների ընդհանուր թիվը կազմում է 54: Այսօր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 2 պացիենտ: Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 5 մարդ: Եվս 3 մարդ վերջնական ստուգումներից հետո, հնարավոր է, այսօր դուրս […]

̰
BACK_TO_TOP