TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից»․ Արսեն Թորոսյան

23:35 14.03.2020

Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»,- գրել է Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Գյումրիում […]

̰
Ինչից է «վախենում» և ինչից չի «վախենում» կորոնավիրուսը

22:56 14.03.2020

Որքան կյանք ունի վիրուսն արտաքին միջավայրում, ինչը կարող է հեռու պահել դրանից և, որքանով է այն հայտնի մարդկությանը: Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկա, բայց մի շարք գիտական ուսումնասիրություններ արդեն արվել են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
SHANTNEWS-ը զրուցել է Հայաստանում կարանտինից դուրս եկած քաղաքացիների հետ, որոնք 14 օր մեկուսացված են եղել Ծաղկաձորում

22:28 14.03.2020

SHANTNEWS-ը զրուցել է Հայաստանում կարանտինից դուրս եկած քաղաքացիների հետ: Իրանից վերադառնալուց հետո նրանք 14 օր մեկուսացված են եղել Ծաղկաձորում: Թեստերը կորոնավիրուս չեն հաստատել, ինչից հետո 28 հոգի դուրս է գրվել: Նրանցից երկուսը մեզ պատմել են կարանտինի ընթացքի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ․ Ա․ Միրզոյան

22:19 14.03.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։ Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։ Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, […]

̰
Տուգանքներից մինչև մահապատիժ․ ինչպես են  աշխարհում պատժում կարանտինը խախտողներին

21:59 14.03.2020

Նոր տեսակի կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս ընթացքում տարբեր պետությունները մշակել են վիրուսի դեմ պայքարի մեխանիզմներ և պատժամիջոցներ: Տուգանքներից մինչև մահապատիժ: Ինչպես են պատժում կարանտինը խախտողներին: Այս ամենի մասին՝ տեսանյութում:

̰
Էջմիածնում ինչ-որ խանութներ փակ են, բայց, մեծ հաշվով, քաղաքն ապրում է իր կյանքով․ Դ․ Իոաննիսյան

21:07 14.03.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը Էջմիածնից ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել։ Նա խոսում է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/1144813885/videos/10220474759396075/

̰
Աշխարհում ամեն օր հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի վիճակագրությունն է․ տեսեք՝ որ տեղում է կորոնավիրուսը․ Մարուքյան

20:57 14.03.2020

Աշխարհում ամեն օր հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի վիճակագրությունն է մարտի 9-ի դրությամբ: Ահա տեսեք, թե որ տեղում է կորոնավիրուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

̰
Աբովյան քաղաքում կորոնավիուսային հիվանդության դեպք չկա․ ԱՆ

20:35 14.03.2020

Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Այս մասին գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «✅Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների` բնավ չկարևորելով բնակության […]

̰
Նիդեռլանդներում բժիշկները հետաձգում են վիրահատությունները․ կորոնավիրուս է

20:15 14.03.2020

Նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում Նիդեռլանդներում բժիշկները սկսել են հետաձգել այն վիրահատությունները, որոնք իրականացնելու անհրաժեշտությունն անհապաղ չէ։ Նրանք դրանով տեղեր են պահում վարակակիրներին տեղավորելու համար։ «Բժիշկները հետաձգում են ոչ շտապ վիրահատությունները, որպեսզի պաշտպանական միջոցների պակասուրդ չլինի։ Այդպիսի միջոցներից են, օրինակ, հատուկ դիմակները»,- հայտնել են տեղական առողջապահական հիմնարկները։ Նշվում է, որ ներկայում Նիդեռլանդներում արդեն 250 տեղ են […]

̰
Գյումրիի հիվանդանոցներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցներ են կիրառում

19:45 14.03.2020

Գյումրիի հիվանդանոցներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հատուկ միջոցներ են ձեռնարկվում: «Գյումրի» բժշկական կենտրոնում սահմանափակել են հիվանդատեսների մուտքը: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ նախնական որոշմամբ, երկուշաբթի հիվանդատեսների մուտքն ընդհանրապես կարգելվի, հիվանդանոցի ողջ տարածքը պարբերաբար հականեխվում է: «Գյումրի» բժշկական կենտրոնում շատ են թոքաբորբով հիվանդները, որոնք, ըստ Արմեն Խաչատրյանի, սեզոնային գրիպի բարդացված […]

̰
Գյումրիի տուն-ինտերնատում լուծարման գործընթացը երեք ամիս է` ձգձգվում է

19:00 14.03.2020

Գյումրիի տուն-ինտերնատի հետագա գործունեությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հայկական Կարմիր խաչի միջև կնքված հուշագրով ամրագրվեց, որ շահառուների խնամքը պատվիրակվում է հենց այդ ոչ պետական կառույցին։ Տուն-ինտերնատի լուծարումից հետո Կարմիր խաչը պետք է այս տարվա հունվարի 1-ից անցներ իր գործառույթների կատարմանը: Որոշումը կա, բայց բուն գործողությունների փուլ չի մտել, իսկ տուն-ինտերնատի լուծարման գործընթացը երեք […]

̰
Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են

18:48 14.03.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են: «Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները»,- գրել է Վանաձորի քաղաքապետը:

̰
Լեհաստանն ինքնամեկուսանում է

18:44 14.03.2020

Նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ՝ Լեհաստանի իշխանությունները փակում են բոլոր սահմանները և սահմանփակում փոխադրումները։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Լեհաստանը 10 օրով փակում է սահմանային մուտքը Եվրամիության երկրներից, և անհրաժեշտության դեպքում մտադիր է երկարացնել այդ սահմանափակումը։ Իսկ Լեհաստանի քաղաքացիներին մուտքը թույլատրվելու է, բայց նրանք պետք է 14 օր անցկացնեն կարանտինում։ Վաղվանից դադարեցվելու են […]

̰
Արցախում հանձնարարվել է դադարեցնել պլանային վիրահատության դեպքերը

18:28 14.03.2020

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությունը կապված էր նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու կապակցությամբ համակարգի կողմից իրականացվող ու հետագայում իրականացվելիք գործառույթների հետ։ Հանձնարարվել է բուժհիմնարկների գործադիր տնօրեններին պարբերաբար իրազեկել հանրապետության բնակչությանը ինչ է կորոնավիրուսը և ինչպես պաշտպանվել նրանից ու հորդորել պահպանել հիգիենայի […]

̰
Կորոնավիրուսի հաստատված 18 դեպքից 11-ը կապ ունի Էջմիածնի հետ. Արսեն Թորոսյան

18:07 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: «Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ: Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա […]

̰
Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան

17:29 14.03.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուի պարտականությունները կատարող Սաթենիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում չեղարկված չվերթների մասին գրառում է կատարել . «Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով` չեղարել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Մասնավորապես, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթները։ Qatar Airways, Fly Dubai, […]

̰
Իմ ու Աննայի թեստի պատասխանը բացասական է. Նիկոլ Փաշինյան

17:27 14.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ արդեն իսկ ստացել են իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները: «Իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական: Մենք կարողացել ենք խուսափել կորոնավիրուսից»,- ասել է նա:  

̰
Չնայած կորոնավիրուսի սպառնալիքին` «Դեղին բաճկոնները» բողոքի ակցիայի են դուրս եկել Փարիզում

17:20 14.03.2020

Շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել «դեղին բաճկոնների» շարժման ևս մեկ ակցիա` չնայած Ֆրանսիայի իշխանությունների կողմից կորոնավիրուսի տարածման պատճառով հավաքները սահմանափակելու միջոցառումներին: Մարդկանց մեծ բազմությունը հավաքվել է Մոնպառնաս մայրաքաղաքային կայարանի շուրջը և ոստիկանության աշխատակիցներով շրջապատված երթ իրականացրել քաղաքի փողոցներով: Ակտիվիստները նախօրեին կոչ են արել իրենց համախոհներին` չհրաժարվել ակցիային մասնակցելուց, չնայած Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն արգելել […]

̰
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1500-ով

17:15 14.03.2020

Իսպանիայում վերջին օրերի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1500 նոր դեպք: Այս մասին հայտնում է Իսպանիայի առողջապահության նախարարությունը: Մինչ այժմ հաղորդվում էր Իսպանիայում կորոնավիրուսով վարակված 4 231 անձի մասին: Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից Իսպանիայում մահացել է 136 մարդ, 517 մարդ առողջացել է:

̰
Նոր մանրամասներ Էջմիածնում տիրող իրավիճակից

17:14 14.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի՝ այսօր հաստատված երկու դեպքերը վկայում են այն մասին, որ խնդիրն այս պահին հիմնականում Էջմիածնում է: Հայաստանում այսօր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հաստատել: Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 15: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այսօր ավարտված հետազոտության՝ դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: […]

̰
Կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնված քաղաքացիները պատմել են դրա ընթացքի մասին

17:06 14.03.2020

SHANTNEWS.am-ը զրուցել է Հայաստանում կարանտինից դուրս եկած քաղաքացիների հետ: Իրանից վերադառնալուց հետո նրանք 14 օր մեկուսացված են եղել Ծաղկաձորում: Թեստերը կորոնավիրուս չեն հաստատել, ինչից հետո 28 հոգի դուրս է գրվել: Նրանցից երկուսը մեր թղթակցի հետ զրույցում պատմել են կարանտինի ընթացքի մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ադրբեջանում արգելվել են հարսանիքները

16:49 14.03.2020

Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրանվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մարտի 14-ից երկրում չեն գործում բոլոր կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի կենտրոններն ու մարզասրահները: Սրճարաններին ու ռեստորաններին թույլատրվում է աշխատել մինչև երեկոյան ժամը 9-ը: Առևտրի կենտրոններն ու հանրային […]

̰
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը 100-ով ավելացել է

15:48 14.03.2020

Իրանի իշխանությունները նոր տվյալներ են հաղորդել երկրում նոր կորոնավիրուսի տարածման իրավիճակի մասին։ Ըստ այդմ՝ մեկ օրվա ընթացքում այնտեղ վարակի հարուցած հիվանդությունից մահացել է 97 մարդ։ Վարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 611-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը, ըստ իրանական մամուլի, հասել է 12 հազար 729-ի։ Նրանցից 1365-ը հայտնաբերվել են վերջին մեկ օրվա ընթացքում։ Իրանի իշխանությունները վստահեցնում են, […]

̰
ԱՄՆ-ում ընդունվել է կորոնավիրուսի անվճար թեստերի մասին օրինագիծ

15:45 14.03.2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով երաշխավորվում է անվճար թեստեր COVID-19-ի առկայությունը ստուգելու համար, ասված է Պալատի հատկացումների հանձնաժողովի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ օրինագիծն արտացոլում է այն համաձայնագիրը, որը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ձեռք են բերել ԱՄՆ վարչակազմի հետ: Նրա օգտին քվեարկել է Ամերիկայի խորհրդարանի ստորին պալատի 363 անդամ, դեմ`40-ը: Օրինագիծը, […]

̰
Լիբանանը փակում է ցամաքային սահմանները կորոնավիրուսի պատճառով

15:45 14.03.2020

Լիբանանի իշխանությունները 10 օրով փակել են բոլոր սահմանային անցումները քաղաքացիների ժամանման համար. դա կանխարգելիչ միջոց է երկրում կորոնավիրուսային համաճարակի բռնկումը կանխելու համար, հայտնում է РИА Новости-ն: Միակ երկիրը, որի հետ բաց են Լիբանանի ցամաքային սահմանները, Սիրիան է: Ուրբաթ օրվանից լիբանանյան սահմանապահները թույլ են տալիս երկիր մուտք գործել միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հավատարմագրված աշխատակիցներին: […]

̰
Կորոնավիրուսի դրական թեստով անձանց հետ շփված 200 անձինք մեկուսացված են. նախարար

15:07 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին: Նախարարը տեղեկացրել է, որ մինչ օրս կան 200 մեկուսացված անձինք՝ տարբեր բնակավայրերում և շենքում՝ ամբողջությամբ մեկուսացված: Տրամաբանությունն է՝ նրանք պետք է սերտ շփված լինեն հաստատված դրական թեստով պացիենտի հետ, հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին, մեկուսացրել: Թորոսյանը հույս է հայտնել, […]

̰
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ

14:31 14.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի […]

̰
Թրամփը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի G7-ի ղեկավարների հետ

14:25 14.03.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթվա սկզբին G7- ի ղեկավարների հետ կքննարկի աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակը: Սպիտակ տան խոսնակի տեղակալ Ջադ Դիրի խոսքով՝ Խորհրդակցությունը տեղի կունենա տեսակապի միջոցով: Դիրը նշել է, որ ուրբաթ օրը ամերիկյան առաջնորդը COVID-19-ի հարցը հեռախոսով քննարկել էՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նախագահ Թրամփը համաձայնեց գալիք շաբաթվա սկզբին անցկացնել […]

̰
Ի՞նչ պատիժ են կրել ՀՀ քաղաքացիները սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար

14:20 14.03.2020

ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Հոդված 277»-ով՝ Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու 8 դեպք է եղել, նրանցից 5-ի դեպքում մեղադրանք է առաջադրված եղել «Հոդված 277»-ի 1-ին մասով, այն է՝ «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ […]

̰
Ո՞ւմ համար է առավել վտանգավոր կորոնավիրուսը

14:10 14.03.2020

Նոր կորոնավիրուսը կանանց և տամարդկանց շրջանում տարածվում է հավասար չափով, սակայն դրանից առաջացող բարդությունները տարբեր են՝ կախված սեռից, տարիքից, նախկինում տարած հիվանդություններից։ Այս մասին հայտնում է գերմանական DW ալիքը։ Չինաստանում պարզել են, որ մինչև 40-տարեկանների մոտ վարակից մահվան դեպքերը շատ փոքր թիվ են կազմում։ Իսկ 65 տարեկանից հետո մահվան դեպքերը մեծ թափով աճում են տարիքի […]

̰
BACK_TO_TOP