TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ իրավիճակ է Էջմիածնում. ի՞նչ է արձանագրել SHANTNEWS-ի տեսախցիկը

14:02 14.03.2020

Հայաստանում այսօր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հաստատել: Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 15: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այսօր ավարտված հետազոտության՝ դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր կոչ է արել Էջմիածին-Երևան և հակառակը գնալիս չօգտվել մասնավոր տաքսի ծառայություններից: […]

̰
Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք. Աննա Հակոբյան

13:54 14.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու ինքն այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: «Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք։ Առողջություն բոլորին»,- հավելել է Աննա Հակոբյանը:

̰
Մինչև մարտի 23-ը թատրոնները, համերգասրահները, թանգարանները և գրադարանները փակ կլինեն

13:40 14.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ: «Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել […]

̰
Սունդուկյան թատրոնը չեղարկում է ներկայացումները

13:34 14.03.2020

«Հարգելի հանդիսատես, հասկանալի պատճառներով Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այսօրվա և առաջիկա ներկայացումները տեղի չեն ունենալու»,- այս մասին նշված է Սունդուկյանի անվան թատրոնի ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/sundukyantheatre/photos/a.726838444149306/1514162908750185/?type=3&theater

̰
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

13:31 14.03.2020

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի: Հավելենք, որ երկարատև բանակցությունների […]

̰
Apple-ը փակում է իր բոլոր խանութները ողջ աշխարհում, բացի Չինաստանից

13:30 14.03.2020

iPhone հեռախոսներ և Mac համակարգիչներ արտադրող Apple ընկերությունը հայտարարել է, որ փակում է իր բոլոր խանութները ողջ աշխարհում` նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Միակ բացառությունը Չինաստանն է, այնտեղ խանութները չեն փակվելու։ Ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ խանութները փակելուց զուգահեռ իրենք նաև գումար են հատկացնելու վարակի դեմ պայքարին։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այնտեղ […]

̰
Էջմիածնի քաղաքապետը կոչ է արել Էջմիածին-Երևան և հակառակը գնալիս չօգտվել մասնավոր տաքսի ծառայություններից

13:25 14.03.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորել է զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: «Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն […]

̰
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից. Տեղեկատվության ստուգման կենտրոն

13:24 14.03.2020

Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Նույն բովանդակությամբ  լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր «Ֆեյսբուքում», Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը, և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ […]

̰
Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ. ԱՆ պարզաբանումը

13:18 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե´ բնակչությունից, թե´ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»: «Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված` երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: […]

̰
Իտալիայում կարանտինային ձանձրույթը փորձում են հաղթահարել երաժշտությամբ

13:10 14.03.2020

Համացանցում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որում լսվում են տանն ինքնամեկուսացած  և այդ ինքնամեկուսացումն ինչ-որ կերպ հաղթահարել փորձող իտալացիների համատեղ երգի հնչյունները: Իտալացիները երաժշտական գործիքներ նվագելով են փորձում հաղթահարել կարանտինային ձանձրույթը։ Տեսանյութերից մեկում երևում է` ինչպես են իտալացիները իրենց պատշգամբներից երգում իրենց օրհներգը` Fratelli d’Italia-ն, ոմանք աջակցում են թավաներով և կաթսաներով: Իսկ մեկ այլ թաղամասում բարձր […]

̰
Ռամզան Կադիրովը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար խորհուրդ է տվել սխտոր ուտել

13:00 14.03.2020

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել խուճապի չմատնվել կորոնավիրուսի պատճառով, այլ խորհուրդ է տվել իմունիտետն ամրապնդել կիտրոնի և մեղրի ջրով, ինչպես նաև սխտոր ուտել, որպեսզի արյունը մաքրվի: «Մարդիկ չեն քնում նրա համար, որ հիվանդությունը հայտնվել է Չինաստանում, տեսեք, վիրուս է: Վախենում են, որ դա կգա և իրենք կմահանան: Սպասի´ր, դու ամեն դեպքում կմահանաս: Մի´ […]

̰
Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար ի՞նչ պատիժ է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքով

12:50 14.03.2020

ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար: Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը նախատեսում է. «1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի

12:40 14.03.2020

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 30-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 418 հոգի, հատուկ ուշադրության տակ է նրանցից 54-ը:

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել

12:36 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:

̰
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանն ընդհատում է իր աշխատանքը մինչև մարտի 23-ը

12:35 14.03.2020

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջում նշված է. « Հարգելի այցելուներ, coVid19 տարածելուց զերծ մնալու նպատակով թանգարանը ընդհատում է իր աշխատանքը մինչև ս.թ. մարտի 23-ը։ Խնդրում ենք հետևել մեր էջի թարմացումներին»։

̰
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը չի կայանա կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով

12:33 14.03.2020

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը չի կայանա Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, ասել է Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որը նախատեսվում էր անցկացնել Ստրասբուրգում ապրիլի 20-ից 24-ը, չեղյալ է համարվել եվրոպական երկրներում կորոնավիրուսի տարածման պատճառով: Որոշումն ընդունվել է Եվրոպական խորհրդի ղեկավարության մակարդակում: Անվտանգության միջոցառումներն առաջնահերթ են»,- […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է

11:59 14.03.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, ըստ նախնական տվյալների, առողջացել է։ Այս մասին հայտնում է Aliq․ge-ն: Բժիշկը նշել է, որ նախօրեին պացիենտը թեստավորում է անցել և գրանցվել է բացասական արդյունք, ինչը նշանակում է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացու մոտ կորոնավարակ չկա։ Սակայն բժիշկը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում […]

̰
Տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների պաշտպանությանը պետք է առավել ուշադրություն դարձնենք․ նախարար

11:39 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Քանի որ նոր կորոնավիրուսը շատ ավելի ծանր ազդեցություն է ունենում մեր տարեց և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող հայրենակիցների վրա, նրանց պաշտպանությանն առավել ուշադրություն պետք է դարձնենք»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1168988076620789/?type=3&theater

̰
Բավրայի անցակետում օտարերկրացի 2 վարորդի մոտ ջերմաստիճանի շեղում է գրանցվել

11:35 14.03.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայ-վրացական սահմանը՝ հսկողության տակ։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն, ընթացակարգերի համաձայն, նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ՝ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»։

̰
Խորհուրդներ հակաքաղցկեղային բուժում ստացողներին

11:30 14.03.2020

Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս՝ 1. Խուսափել հասարակական վայրեր այցելելուց. 2. Խուսափել համբուրվելուց, այլ երկրներից ժամանած մարդկանց և սերտ շփումներից ծանոթ- անծանոթների հետ. 3. պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել. 4. ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները. 5. Բարձր ջերմություն , հազ հևոց […]

̰
Կորոնավիրուսից մահացել է Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը

10:55 14.03.2020

Կորոնավիրուսից մահացել է Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Մաքգրեգորը, Ինստագրամի իր էջում: «Ես պատրաստվում էի ուղիղ եթերի, երբ ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ մահացել է իմ սիրելի մորաքույր Էննը: Ես չկարողացա էլ դուրս գալ եթեր, իմ խեղճ մորաքույր….  Այդ հիմար վիրուսը… Ի՞նչ է կատարվում աշխարհում», – գրել է Մաքգրեգորը: Նա նաև նշել […]

̰
Այսօր ֆուտբոլն ընդհանրապես կարևոր չէ. Յուրգեն Կլոպ

10:40 14.03.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Պրեմիեր լիգան հետաձգելու որոշման մասին: «Լիվերպուլի» մարզիչը նշել է, որ այսօր պետք է ամեն ինչ արվի միմյանց պաշտպանելու համար: «Ֆուտբոլը միշտ ամենակարևոր բանն է թվացել մեզ, բայց այսօր ֆուտբոլն ու ֆուտբոլային խաղերն ընդհանրապես կարևոր չեն: Չենք ցանկանում խաղալ դատարկ տրիբունաների ներքո ու չէինք էլ ցանկանում, որ մրցաշարերը […]

̰
ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը․ VOA

10:31 14.03.2020

Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների՝ դիմակների, ձեռնոցների, ախտորոշիչ սարքերի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։ Դրանք կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Արսենալի»՝ կորոնավիրուսով վարակված գլխավոր մարզիչը հայտնել է, որ իրեն լավ է զգում

09:58 14.03.2020

«Արսենալի»՝ կորոնավիրուսով վարակված գլխավոր մարզիչը հայտնել է, որ իրեն լավ է զգում: «Ես ինձ արդեն շատ ավելի լավ եմ զգում: Շնորհակալ եմ լավ խոսքերի և աջակցության համար: Մենք բոլորս բախվել ենք մեծ ու աննախադեպ խնդրի: Հիմա միակ կարևոր բանը յուրաքանչյուր մարդու առողջությունն է: Հարգե՛ք և պաշտպանե՛ք միմյանց, հետևե՛ք հրահանգներին, և մենք բոլորս կհաղթահարենք այս ամենը: […]

̰
Օլիմպիական ջահի փոխանցումավազքը դադարեցվեց

09:40 14.03.2020

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Որոշումը համատեղ կայացրել են Միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բնակավայրերով կրակի տեղափոխումը, հոծ բազմության պայմաններում, հնարավոր է նպաստի վարակի տարածմանը: Կողմերը որոշել են վառվող ջահը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին փոխանցել մարտի 19-ին, «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության:

̰
Ռոնալդուի ուղերձը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ

09:19 14.03.2020

Կրիշտիանու Ռոնալդուն ուղերձ է հղել երկրպագուներին կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։ «Աշխարհը գնում է դեպի շատ բարդ ժամանակներ, ինչը պահանջում է առավելագույն հոգատարություն և ուշադրություն մեզնից յուրաքանչյուրից։ Հիմա ես խոսում եմ ձեզ հետ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ, որպես հայր և վերջապես մարդ, ով անհանգստացած է ողջ աշխարհի վրա ազդող զարգացումներով։ Կարևոր է, որ […]

̰
«Սամպդորիա»-ում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների թիվը հասավ 5-ի

09:09 14.03.2020

«Սամպդորիայի» ևս չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ ակումբի ֆուտբոլիստների շրջանում վարակակիրների թիվը հասցնելով 5-ի։ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել Օմար Կոլիի, Ալբին Էկդալի, Անտոնիո Լա Գումինայի և Մորտեն Թորսբյուի մոտ։ Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր Մանոլո Գաբիադինին։ Այսպիսով, Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում արդեն վեց վարակակիր կա։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաև «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե […]

̰
Չինաստանն Իտալիային օգնություն է ուղարկել

00:30 14.03.2020

Չինաստանն Իտալիային օգնություն է ուղարկել։ Մարտի 12-ի երեկոյան չինացի փորձագետներից կազմված խումբը մի քանի տոննա բուժսարքավորումներով Հռոմի օդանավակայան է ժամանել։ Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։ Նրանց դիմավորել են իտալական Կարմիր խաչի փորձագետները և Իտալիայում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձագետների խումբը Իտալիա է ժամանել Շանհայից։ Նրանք ինտենսիվ թերապիայի բուժսարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ են տարել […]

̰
Բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի մասին․ ՏՄՊՊՀ

23:46 13.03.2020

Տեղեկացնում ենք, որ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ: Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից։ «Տեղեկացնում […]

̰
Վանաձորից թեստավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները

23:34 13.03.2020

Վանաձորից թեստավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը։

̰
BACK_TO_TOP