TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացել են

23:02 13.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսով է վարակվել։ Վարչապետը նշեց, որ մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել և ողջագուրվել էր Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։ Այսօր, բարեբախտաբար, պաշտոնապես հերքվել է Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրը, բայց […]

̰
Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն․ Արսեն Թորոսյան

22:50 13.03.2020

Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Բացի այդ, այսօր՝ ժամը 22:00-ի դրությամբ, հաստատվել է ևս 3 դեպք, որից […]

̰
Մանկավարժական համալսարանն առցանց ուսուցման է անցնում

22:32 13.03.2020

Հայկական պետական մանկավարժական համալսարանն անցնում է առցանց ուսուցման՝ ելնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից: Այս մասին նշված է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների […]

̰
Ինչպե՞ս ինքնամեկուսանալ շրջապատին չվարակելու համար. Առողջապահության միջազգային կազմակերպության սահմանած կանոնները

22:22 13.03.2020

Վերջին օրերի ամենաքննարկվող ու ամենավիճելի թեման ինքնամեկուսացումն է: Ինչպես է պետք այն վարել և տարբեր երկրներում ինչ պատիժներ են սահմանել մեկուսացումը խախտողների համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բրազիլիայի նախագահը հերքել է իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերը

21:59 13.03.2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հերքելով տեղեկությունները, թե ինքը վարակված է կորոնավիրուսով: Նա հայտարարել է, որ անցել է թեստավորում, սակայն պատասխանը բացասական է եղել: Ինչպես արդեն հաղորդել ենք, ԶԼՄ-ները հայտնել էին, թե Բոլսոնարուն կորոնավիրուսով է վարակվել: Թրամփն ու Բոլսոնարուն հանդիպել էին մարտի 7-ին՝ Ֆլորիդայում: Թրամփին վախեցրել է Բրազիլիայի նախագահի մոտ […]

̰
ԱՄՆ-ում ոչ կատարյալ են համարել կորոնավիրուսի թեստավորման համակարգը

21:50 13.03.2020

ԱՄՆ առողջապահության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ ներկայիս կորոնավիրուսային թեստավորման համակարգը դեռևս պատշաճ չի գործում: Այս մասին տեղեկացրել է  BBC- ն: ԱՄՆ կառավարությունը քննադատության է ենթարկվել, քանի որ ԱՄՆ-ն իրականացրել է շատ ավելի քիչ կորոնավիրուսային թեստեր, քան շատ այլ տուժած երկրներ: Այժմ Միացյալ Նահանգներում կա կորոնավիրուսային վարակի ավելի քան 1300 հաստատված դեպք: Նշենք, որ մարտի […]

̰
Կորոնավիրուսի հետ կապված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կոչը քաղաքացիներին

21:44 13.03.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում. « Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում, հնարավորության դեպքում, առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև […]

̰
ԱՀԿ-ն Եվրոպան կորոնավիրուսի համավարակի կենտրոն է ճանաչել

20:55 13.03.2020

Եվրոպան դարձել է կորոնավիրուսի համավարակի կենտրոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությսան գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը: Վերջինս նշել է, որ մեկ օրվա ընթացքում այդ տարածաշրջանից վարակման ու մահվան ավելի շատ դեպքերի մասին են հայտարարություն ստացել, քան Չինաստանից էին ստանում հիվանդացության պիկի ժամանակ:

̰
Թրամփին վախեցրել է Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման լուրը․ Սպիտակ տունն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

20:10 13.03.2020

Սպիտակ տունն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապված այն հանգամանքի հետ, որ կորոնավիրուս է հաստատվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ: Վերջինս ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սպիտակ տան աշխատակիցները հրատապ կանչվել են ղեկավարության հետ հանդիպման: Թրամփը մտադիր է հանդես գալ կորոնավիրուսի հետ կապված հայտարարությամբ: Թրամփն ու Բոլսոնարուն հանդիպել են մարտի 7-ին՝ Ֆլորիդայում: […]

̰
Ինչպես պաշտպանվել նոր կորոնավիրուսից. խորհուրդներ

19:52 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացնում՝ ինչպես պաշտպանվել նոր կորոնավիրուսից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վրաստանում 9 ինքնամեկուսացված անձ կարանտինի կարգը խախտելու պատճառով պարտադիր կարանտինացվել է

19:44 13.03.2020

Վրաստանի ՆԳՆ-ը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ակտիվորեն վերահսկում է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին ողջ Վրաստանում ՝ կանխելու համար կորոնավիրուսների տարածումը: Ըստ ՆԳՆ-ի՝ համատեղ դիտարկմամբ պարզվել է ինքնամեկուսացման կանոնների խախտման նոր փաստեր հանրապետության 5 քաղաքներում: Ինքնամեկուսացման օրենքները խախտած թվով 9 հոգու պարտադիր տեղափոխել են կարանտինային գոտի: Ըստ սահմանված կարգի՝ Վրաստանի տարածքում գտնվող  յուրաքանչյուր […]

̰
Նյու Յորքի թանգարաններն ու թատրոնները փակ են

19:30 13.03.2020

Նյու Յորքի հիմնական մշակութային վայրերը՝ թատրոնները, թանգարանները և նվագախմբերը դադարեցնում են աշխատանքը և ներկայացումները COVID-19-ի պատճառով: «Մարտի 13-ից մենք փակում ենք Մետրոպոլիտանի արվեստի թանգարանը Հինգերորդ պողոտայում, նրա մասնաճյուղերը`«Բրոյեր» ժամանակակից արվեստի թանգարանը և վանքը՝ աջակցելու Նյու Յորքի քաղաքային իշխանությունների՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու ջանքերին»,- նշված է Մետրոպոլիտանի արվեստի թանգարանի Twitter-ի միկրոբլոգում: Տնօրինությունը չի նշում աշխատանքի վերսկսման ժամկետները, […]

̰
Կլինեն լրացուցիչ պարապմունքներ, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. Արայիկ Հարությունյան

19:22 13.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին: Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ […]

̰
Կանադայի վարչապետն ինքնամեկուսացված է և աշխատում է տնից

19:17 13.03.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ինքնամեկուսացված լինելով հանդերձ՝ շարունակում է աշխատել: Հիշեցնենք, որ կորոնավիրուսային թեստը, որը հանձնել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆին, դրական է եղել։ Ավելի վաղ Թրյուդոն որոշել էր ինքնամեկուսացվել:

̰
Սա ինձ համար սթրես է. Վրաստանի գլխավոր համաճարակաբանի ընտանիքը մեկուսացվել է

19:00 13.03.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Վրաստանի գլխավոր համաճարակաբանի` Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի որդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Նրա հարսն ու երեք թոռները ևս մեկուսացվել են: «Ամոթ չէ հիվանդանալը»,- ասել է Գամկրելիձեն ու պատմել,  թե ինչպես է վարակվել որդին: «Էվեքս» բժշկական կորպորացիայի մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Նիկոլոզ Գամկրելիձեն դարձել է Վրաստանում կորոնավիրուսով վարակված 10-րդ անձը […]

̰
Ուկրաինան ժամանակավորապես փակում է սահմանը օտարերկրացիների համար

18:53 13.03.2020

Ուկրաինան 48 ժամից սահմանը կփակի օտարերկրացիների համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ հայտնելով, որ սահմանը կփակվի երկու շաբաթով: «Երկու շաբաթ անց, կախված այն հանգամանքից՝ ինչպես կզարգանա իրավիճակը, մենք հաջորդ որոշումը կընդունենք»,- ասել է նա: Դանիլովը նշել է, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր արտերկրում են, հնարավորություն կունենան վերադառնալ […]

̰
Իտալիայից Հայաստան վերադառնալ ցանկացող ո՞ր քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն

18:46 13.03.2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսուքյան իր էջում հայտնում է, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական Atlantis EuropeanAirways ավիաընկերության կողմից Հռոմի «Ֆիումիչինո» (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ «Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր […]

̰
Ռուսաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք

18:30 13.03.2020

ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը հայտնել է` Ռուսաստանում քսանչորս ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման տասնմեկ դեպք Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Պերմի շրջանում: Պարզվել է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են վերջին շրջանում: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք:

̰
6 քայլ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

18:16 13.03.2020

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 6 քայլ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ քայլերն են. 1. Հաճախ լվանալ ձեռքերը, 2. Խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց, 3. Հազալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով, 4. Խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, 5. Վատառողջ լինելու՝ նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը, 6. Ջերմություն, հազ և շնչառության […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելություն է իրականացնելու նախնական գրանցմամբ

18:08 13.03.2020

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին […]

̰
Շիրակի մարզպետարանում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումները

18:00 13.03.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ Շիրակի մարզպետը լսել է բոլոր պատասխանատուների զեկույցները՝ տարվող և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ և կարևորել բոլոր կառույցների համագործակցությունը․ «Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ […]

̰
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով կփակի՞ Լարսը

17:52 13.03.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են փակել սահմանները ցանկացած երկրի հետ, որոնք կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգ կներկայացնեն: Այդ մասին նա նշել է՝ պատասխանելով «Բլումբերգի» լրագրողի հարցին, թե կփակի՞ Վրաստանը իր սահմանները Ռուսաստանի հետ, որտեղ, ըստ լրագրողի, մոլեգնում է կորոնավիրուսը, թեպետ իշխանությունները դա թաքցնում են: «Այս դեպքում միայն Ռուսաստանի մասին […]

̰
Վրաստանի պետական որոշ գերատեսչություններ անցնում են աշխատանքի հեռահար ռեժիմի

17:47 13.03.2020

Վրաստանի պետական գերատեսչությունների մեծ մասը, հաշվի առնելով երկրի վարչապետի խորհուրդը, այսօրվանից անցում է կատարել աշխատանքի հեռահար ռեժիմի: Մասնավորապես, այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում պարտադիր չէ, կաշխատեն տնից: Այս առաջարկությունն արվել է նաև մասնավոր հաստատություններին: Ի դեպ, աշխատանքի հեռահար ռեժիմին անցումը չի տարածվում նախարարների և նրանց տեղակալների վրա:

̰
«Նորք» ինֆեկցիոնն այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

17:28 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: «Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի […]

̰
Պեսկովը հիվանդ լրագրողներին խնդրել է Կրեմլ չգալ

17:20 13.03.2020

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիվանդության, այդ թվում` մրսածության, հազի ախտանշաններ ունեցող լրագրողներին խնդրել է չմասնակցել Կրեմլում կազմակերպվող միջոցառումներին:  «Եթե ​​հազում եք, մրսում, եթե վատ ինքնազգացողություն ունեք, ինչը պարտադիր չէ, որ կապ ունենա կորոնավիրուսի հետ, եթե պարզապես ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, խնդրո´ւմ եմ, մի՛ եկեք Կրեմլ, մի՛ մասնակցեք Կրեմլում կազմակերպվող աշխատանքներին»,- ասել է […]

̰
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, նրանք թեստավորում կանցնեն. ԱՆ

17:16 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: «Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,- հայտնում են նախարարությունից:

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն համախմբում է կրթության ոլորտի պատասխանատուներին` կորոնավիրուսի բռնկմանը դիմակայելու համար

17:00 13.03.2020

Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի […]

̰
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Գախարիա

16:55 13.03.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, հայտնում է 1tv.ge-ն: Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, մի քանի պետություններ արդեն հայտարարել են արտակարգ դրություն: Դրա հետ մեկտեղ նաև հայտարարել են, թե ինչ միջոցառումներ են անցկացում: «Եթե դիտարկենք այն գործողությունները, որոնք մենք իրականացնում […]

̰
Իրանում հատուկ միջոցառում է անցկացվելու, որի նպատակն է լինելու «դատարկել» փողոցները. իրանագետ

16:50 13.03.2020

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում: Նա նշել է, որ այսօրվա տվյալներով՝ մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 514, ապաքինված հիվանդների թիվը՝ 3529, իսկ վարակվածներինը՝ 11364: Վիրուսը տարածված է Իրանի ողջ տարածքում: Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (303 դեպք), Մազանդարանում (192 դեպք), Սպահանում (110 […]

̰
Վրացական բանկերը երեք ամսով հետաձգում են վարկերի մարումը

16:20 13.03.2020

Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում: Այդ մասին տեղեկացնում է «Ալիք մեդիան»: Մասնավորապես, «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց: Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է […]

̰
BACK_TO_TOP