23:20 16.03.2020
Մարտի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա […]
21:30 16.03.2020
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենն առաջարկել է 30 օրով սահմանափակել Եվրոպական Միություն օտարերկրացիների մուտքը:
21:17 16.03.2020
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, «Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ ✅ Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։ ✅ Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ […]
19:54 16.03.2020
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 93 մարդու, ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Մարտի 15-ի դրությամբ՝ Ռուսաստանում արձանագրվել է հիվանդության 63 դեպք: Այսպիսով, օրվա ընթացքում դեպքերի թիվն աճել է 30 մարդով: Փոխվարչապետի խոսքերով՝ Ռուսաստանում հիվանդության 93 դեպքից 7-ի դեպքում վարակի տարածումը տեղի է ունեցել երկրի ներսում: 79 մարդ բուժումը ստանում է հիվանդանոցում: Նրանցից 57-ի հիվանդությունն […]
19:45 16.03.2020
«Այս պահին ունենք 30 հաստատված դեպք, մեկը դուրս է գրվել, քանի որ նրա օրգանիզմում վարակ այլևս չի հայտնաբերվել, բոլորի առողջական վիճակը բավարար է, միայն երկուսի մոտ առկա է թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեկուսացվածների թիվը առավոտյան եղել է 380, ինֆորմացիան կթարմացնենք: Հնարավոր է՝ մինչև օրվա վերջ հասնի 420-430»,- կառավարության այսօրվա նիստից հետո […]
18:50 16.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում: Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, կարևորել իշխանությունների համակարգված ու հավասարակշռված […]
18:36 16.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Իրանում կորոնավիրուսի վիճակագրական տվյալները նախորդ օրվա համեմատությամբ. https://www.facebook.com/armembiran/photos/a.940464132645383/3941601169198316/?type=3&theater
18:28 16.03.2020
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտ է համարում, որ բանկերը հետաձգեն մարդկանց վարկերի մարումները, քանի որ աշխատողները չեն կարողանա այս պայմաններում ապահովել վարկերի մարումները։ Ծառուկյանի մյուս հորդորը վերաբերում է մարդկանց պատասխանատվությանը՝ ախտանշաններ ունենալու դեպքում դիմել բժշկի, այլապես եթե վարակակիր լինեն և վարակեն իրենց հարազատներին, իրենք իրենց չեն կարողանա ներել։ Մանրամասները` տեսանյութում:
18:12 16.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հերքել է կորոնավիրուսի դեմ պայքարում տաք լոգանքների օգուտների մասին առասպելները: Այս մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Նշվում է, որ ցուրտ եղանակին դրսում մնալը ևս չի նպաստում վիրուսի ոչնչացմանը: Փաստն այն է, որ առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը տատանվում է 36,5-37 աստիճանի սահմաններում և կախված չէ շրջակա միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից:
17:55 16.03.2020
Վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսի էպիկենտրոն Չինաստանում գրանցվել է վարակի ընդամենը 4 դեպք, մնացած 12 դեպքերը բերվել են արտերկրից:
17:55 16.03.2020
Օդանավի մեջ իրենց ուղեկիցների վրա հատուկ փռշտացող և առանց պաշտպանիչ բժշկական դիմակների ուղևորները օդանավում ծեծի են ենթարկվել: Ծեծկռտուքը նկարահանվել է, տեսանյութը հրապարակվել է Daily Star պորտալում: Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է մարդկանց մի խումբ՝ ճանապարհորդներ և բժիշկներ՝ հատուկ կոստյումներով, հրում և հարվածում միմյանց, մինչդեռ ոմանք փորձում են հանգստացնել նրանց: Կադրերում հնչում են […]
17:50 16.03.2020
Վրաստանի Համակարգող խորհուրդը խորհուրդ է տալիս 70 տարեկան և ավելի տարեց քաղաքացիներին խուսափել հանրային վայրերից: Այդ մասին խորհրդի նիստից հետ հայտարարել է կառավարության խոսնակ Իրակլի Չիքովանին: «Բժշկական անձնակազմի մասնակցությամբ որոշվել է Վրաստանի 70-ն անց տարեց մարդկանց առողջության պահպանման համար առաջարկել` ձեռնպահ մնալ բազմամարդ վայրեր այցելելուց և փորձել հնարավորինս մեկուսանալ, որպեսզի խուսափեն իրենց առողջությանը սպառնացող վտանգներից»,- […]
17:44 16.03.2020
Ի՞նչ իրավիճակ է Էջմիածնում. SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է քաղաքում: Մանրամասները` տեսանյութում:
17:08 16.03.2020
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ: «Նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք. ☑️Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։ ☑️Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի […]
16:30 16.03.2020
Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման […]
15:42 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին» որոշման նախագծի ընթերցումից հետո, նշեց. «Փաստորեն, այս որոշմամբ մենք կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կարգավիճակը փոխում ենք, դարձնում պարետատուն՝ փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ: Ըստ էության, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին արգելում ենք ՀՀ տարածքը լքել կոնկրետ ուղղություններով»: Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ ուղղություններով է […]
15:37 16.03.2020
Բավարիայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, ասել է վարչապետ Մարկուս Զեդերը Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք որոշել ենք, որ այսօրվանից հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Դուք տեղյակ եք որոշակի շրջաններում արտակարգ իրավիճակի մասին, այժմ մենք արտակարգ իրավիճակ ենք հայտարարում ամբողջ Բավարիայի համար»,- ասել է Զեդերը՝ հավելելով, որ այս ռեժիմն արդեն ուժի մեջ է: […]
15:21 16.03.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով պոլիկլինիկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին մնալ տանը․ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ Նոր կորոնովիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը տեղեկացնում է ԲԿ-ի տնօրենի նոր որոշման մասին: Մեր պոլիկլինիկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին հորդորում ենք մնալ […]
15:02 16.03.2020
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ վերնագրելով «Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա»: Այսպես, նա նշել է, որ փետրվարի 24-ին փակվել է Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների և քաղաքացիների վերադարձի համար, հետագայում սահմանը փակվել է ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվել է Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Այնուհետև Մակունցը նշել է ձեռնարկված […]
14:52 16.03.2020
ՀՀ շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլիի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ Արիաննե Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին: Նրա վիճակը սկզբում գնահատել էին ծանր, այնուհետ մասնագետները նշել էին դրական դինամիկայի մասին: ԲԿ-ից նաև հայտնել են, որ Արիաննեին նախապատրաստում են վիրահատությունների, քանի որ նրա մոտ […]
14:51 16.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին շարունակում են անձնվիրաբար կատարել իրենց մասնագիտական պարտականություններն առավել ծանրաբեռնված ռեժիմով: Առողջություն եմ մաղթում բոլորին, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում»:
14:15 16.03.2020
Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի՝ բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները պետք է մնան հյուրանոցներում և առաջին իսկ հնարավորության դեպքում լքեն երկիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտին: Ինչպես նշվում է, մարտի 14-ից երկրում ներդրվել է ավելի խիստ կարանտինային ռեժիմ. փակվել են բոլոր զվարճանքի օբյեկտները, ինչպես նաև […]
14:00 16.03.2020
Էջմիածնի 3 բաց մուտքերում ապրիլի 15-ից` ժամը 23:00-ից, քաղաք մուտքը հնարավոր է միայն ջերմաչափվելուց հետո: Տեղում աշխատում է SHANTNEWS-ի նկարահանող խումբը: Նկարահանման պահին ևս բարձր ջերմություն ունեցողներ են եղել: Նրանք քաղաքից դուրս գալ չեն կարող: Մանրամասները` տեսանյութում:
12:55 16.03.2020
Եկեղեցու քահանա Ջուզեպպե Կորբարիի կոչով եկեղեցական համայնքի անդամներն ուղարկել են իրենց և իրենց հարազատների լուսանկարները:
12:47 16.03.2020
Շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի վիճակը կայուն ծանր է: Բժիշկները պատրաստվում են վիրահատությունների, նա կոտրվածքներ ունի: Այս մասին hetq.am-ին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ Արիաննե Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին, նրա վիճակը գնահատել էին ծանր: Այժմ նկատվում է դրական տեղաշարժ: