TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի և գրիպի միջև կընտրեի կորոնավիրուսը. զրույց համաճարակաբանի հետ

16:07 13.03.2020

SHANTNEWS-ի տաղավարում հյուրընկալվել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը: Համաճարակաբանը խոսել է Հայաստանում վարակի տարածման ռիսկերի, հավանական սցենարների, աշխարհի այլ երկրներում ստեղծված իրավիճակների, տարբեր երկրներում հիվանդության դեմ պայքարի առանձնահատկությունների մասին: Նա ասել է, որ եթե ստիպված լիներ ընտրել կորոնավիրուսով վարակվելու կամ գրիպով հիվանդանալու միջև, ապա կընտրեր կորոնավիրուսը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կորոնավիրուսով վարակված 8 անձից ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մյուսները գանգատներ չունեն. ԱՆ

16:01 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակը: Նախարարությունը հայտնում է. «Մարտի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ՝ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն: Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր […]

̰
Կորոնավիրուսը նահանջում է Հեռավոր Արևելքից, հաստատվում Արևմուտքում

15:59 13.03.2020

Հեռավոր Արևելքում կորոնավիրուսը նահանջում է: Չինաստանի ողջ տարածքում այն աննախադեպ նվազել է թե՛ նոր դեպքերի, թե՛ մահացությունների թիվը: Օրեցօր նվազման մասին է խոսում նաև Հարավային Կորեան: Բայց Արևմուտքում առայժմ այն մտահոգության տեղիք է տալիս: Կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) հայտարարումը լրացուցիչ մտահոգությունների և առավել խիստ միջոցների իրականացման անհրաժեշտություն ստեղծեց: Եվրոպական երկրները նոր միջոցներ են ձեռնարկում: Ֆրանսիան անցել […]

̰
Գյումրեցի 43-ամյա կինը նախկինում ևս բռնության է ենթարկվել 28-ամյա երիտասարդի կողմից. մանրամասներ

15:58 13.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։ Ծեծի հետևանքով մահացած կնոջը դատաբժշկական փորձաքննություններից հետո մարտի 11-ին հուղարկավորեցին, իսկ 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բռնության այս դեպքին ու […]

̰
Զգուշացում. հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով անձնական տվյալներ են գողանում

15:41 13.03.2020

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA  – ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։ Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html) կեղծվածները առաջարկում են, որ ֆայլը ներբեռնեք ու […]

̰
Ռումինիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 70 դեպք

15:25 13.03.2020

Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Ռումինիայում. երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է COVID-19-ով 70 հիվանդ, հաղորդում է Digi 24-ը՝ վկայակոչելով ռումինական կաբինետում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ ռազմավարական հաղորդակցման խմբին: «Միայն ուրբաթ օրը գրանցվել է 11 նոր դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կորոնավիրուս է ախտորոշվել նաև սենատոր Վերջիլ Կիցակի մոտ: Ավելի վաղ, նրա հետ շփման պատճառով ժամանակավորապես վարչապետի […]

̰
Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 117-ի

15:14 13.03.2020

Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 117-ի։ 30-օրյա արտակարգ դրության պայմաններում արգելվում է օտարերկրացիների մուտքը Չեխիա։ Արգելվում է նաև չեխերի ճամփորդությունը որոշ երկրներ։ Այս պահին ամենափոքր հիվանդը 2 տարեկան է, ամենամեծը՝ 86։ Այս մասին տեղեկանում ենք ORER Armenian European Magazine-ի ֆեյսբուքյան գրառումից: Ուրբաթից լույս շաբաթ գիշերը Չեխիան փակում է Ավստրիայի և Գերմանիայի հետ ցամաքային սահմանները։ Միայն […]

̰
Հայաստանը մոբիլիզացնում է ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով. Զոհրաբ Մնացականյանի գրառումը

14:04 13.03.2020

ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին: Նախարարի խոսքերով` կորոնավիրուսի վարակի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանը մոբիլիզացնում է ջանքերը` համագործակցելով հարևան Վրաստանի և Իրանի հետ: «Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ միջոցառումները: Համատեղ գործողություններ են սպասվում նաև Իրանի հետ»,- գրել է Զոհրաբ […]

̰
Պեկինը չի հաստատել կորոնավիրուսի հայտնվելու գործում ԱՄՆ հնարավոր ներգրավվածության մասին լուրերը

13:50 13.03.2020

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեն Շուանը չի հաստատել վերջերս ստացված տեղեկությունը, թե ամերիկյան զինուժը կորոնավիրուսը բերել է Ուհան: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Շուանը շեշտել է, որ գիտնականները պետք է փնտրեն հիվանդության աղբյուրը: Այս հարցում, ինչպես ասել է դիվանագետը, անհրաժեշտ է լսել մասնագետների կարծիքը: Նա նաև հավելել է, որ հիվանդության տարածման ֆոնին վիրուսի […]

̰
Չինաստանից բժիշկների խումբ է մեկնել Իտալիա՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ

13:34 13.03.2020

Չինաստանից Իտալիա է գնացել 9 հոգանոց բժիշկների խումբ, որը պետք է օգնի պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները: Նշվում է, որ բժիշկները ժամանել են Շանհայից: Նրանք իրենց հետ տարել են անհրաժեշտ բժշկական և պաշտպանական նյութեր, ընդհանուր` 30 տոննա: Իտալիայում Չինաստանի դեսպան Լի Ցզյունխուան ասել է, որ Իտալիայում  համաճարակի դեմ պայքարի փորձառության պակաս […]

̰
Հորդորում եմ, որ պատգամավորները և ԱԺ աշխատակիցները նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ. Միրզոյան

13:30 13.03.2020

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  «Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, […]

̰
Տնտեսվարողները հայտնում են, որ դիմակների գների նվազման միտում կա. ՏՄՊՊՀ նախագահ

13:26 13.03.2020

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքերով` իրենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում են: Հանձնաժողովի անդամները երեկ հանդիպում են ունեցել ալկոգել արտադրողների հետ: Ըստ նրա` Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում: «Խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ […]

̰
Բելգիայի խանութների ցուցափեղկերը դատարկ են

13:20 13.03.2020

Բելգիան սահմանել է ազգային խիստ կարանտին: Մինչև ապրիլի 3-ը չեղյալ են հայտարարվել բոլոր հասարակական միջոցառումները, միայն բժշկական հաստատությունները, խանութները, շտապօգնության ծառայությունները և տրանսպորտը կաշխատեն: Հինգշաբթի օրն արդեն երկրում սկսվել է սննդամթերքի և հիգիենայի պարագաների խուճապային սպառում, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, մասնավորապես սպառվել են մակարոնեղենը և հացահատիկային ապրանքները, պահածոյացված ապրանքները, լվացող միջոցները և զուգարանի թուղթը: Այդ […]

̰
Ավիաընկերությունների կողմից չվերթների չեղարկման հիմնական պատճառը ուղևորների՝ ուղևորություններից հրաժարվելն է. Ռևազյան

13:18 13.03.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տնօրեն Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում են և աշխատում են առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ: Նրա խոսքերով` եկողների մեջ կան զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր, բայց ավելի հստակ թիվ կհայտնի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը: «Այն ուղևորները, որ եկել […]

̰
Բրիտանիան և ԵՄ-ն չեղարկել են Brexit-ի շուրջ բանակցությունները COVID-19-ի պատճառով

13:16 13.03.2020

Մեծ Բրիտանիայի և Եվրամիության իշխանությունները չեղարկել են բանակցությունները առևտրային համաձայնագրի շուրջ, որը նախատեսված էր անցկացնել մարտի 18-20-ը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: «Brexit-ից հետո հիմնական առևտրային բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային հաջորդ շաբաթ Լոնդոնում, չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի տարածման վախի պատճառով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը քննարկում են բանակցությունների այլընտրանքային […]

̰
Իտալիայից մարտի 15-ին մոտ 100 մարդ է ժամանելու Հայաստան

13:10 13.03.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ կիրակի Իտալիայից մոտ 100 մարդ է ժամանելու Հայաստան: «Դրանք մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանը պարտավորություններ ունի»,- ասել է Սինանյանը: Նրա խոսքերով` կան նաև մարդիկ,  որ ՀՀ քաղաքացի չեն, բայց ուզում են գալ Հայաստան: Ըստ Սինանյանի` […]

̰
Խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված. Զարուհի Բաթոյան

12:49 13.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ  այսօր առավոտյան Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստ է գումարվել: Նիստից հետո լրագրողները հարցեր են ուղղել հանձնաժողովի անդամներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին […]

̰
Բելգիայում և Պորտուգալիայում դպրոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ են փակվում

12:40 13.03.2020

Բելգիայի իշխանությունները կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով կարգադրել են չեղարկել բոլոր մշակութային միջոցառումները, ինչպես նաև փակել դպրոցները, դիսկոտեկները, ռեստորաններն ու բարերը, հայտնում է France Press- ը: Վարչապետ Սոֆի Վիլմեսի խոսքով՝ արգելքը կսկսի գործել շաբաթ երեկոյան կեսգիշերից: Իր հերթին, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից սկսած երկրի բոլոր դպրոցները կփակվեն մինչև ապրիլի 9-ը: Երկիրը նաև […]

̰
Կալիֆոռնիայում գնորդների հերթը դուրս է եկել խանութների սահմանից

12:40 13.03.2020

ԱՄՆ Սանտա Կլարիդա քաղաքի սուպերմարկետների մոտ հերթեր են գոյացել: Այդ մասին հայտնում է ABC-ն: Լրատվամիջոցը նշում է, որ Կալիֆոռնիա նահանգի գրեթե բոլոր խանութներում է այդպիսի հերթեր: Խանութների մեծ մասն արդեն կիսադատարկ է: https://www.facebook.com/ABCNews/videos/194347531827310/

̰
Քենիայում հաստատվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը

12:30 13.03.2020

Քենիայում հաստատվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը: Խոսքը մի մարդու մասին է, որը վերադարձել էր ԱՄՆ-ից, նրա թռիչքը Լոնդոնով էր: Ըստ Reuters-ի՝ այդ մասին ուրբաթ օրը մամուլի ասուլիսին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մութահի Կագվեն: Ախտորոշումը հաստատվել է մարտի 12-ի, լույս 13-ի գիշերը:

̰
Մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադարեցվեն. Նիկոլ Փաշինյան

12:24 13.03.2020

«Մենք կայացրեցինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադադրեցվեն, դասեր չեն լինի: Մարտի 18, 19-ին ևս կանդրադառնանք այս թեմային, և եթե անհրաժեշտություն լինի, կերկարաձգենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց և կազմակերպելուց, առավել ևս նրանց, ովքեր ունեն ախտանշաններ: «Ուզում եմ կրկին […]

̰
8003 կամ 060838300. «թեժ գիծ» Առողջապահության նախարարությունում

12:17 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է շուրջօրյա գործող թեժ գծերի մասին. «ՀԻՇԵՑՈՒՄ Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2430092073759238

̰
Կորոնավիրուսի պատճառով Նեպալն ավելի քան 1 ամիս մուտքի վիզա չի տրամադրի

12:13 13.03.2020

Նեպալի իշխանությունները մարտի 14-ից մինչև ապրիլի վերջ դադարեցնում են զբոսաշրջային վիզաների տրամադրումը, նաև հետաձգել են ալպինիստների բոլոր արշավները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է The Kathmandu Post -ը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրին: «Դիվանագիտական ու պաշտոնական վիզաներից բացի, մյուս վիզաների տրամադրումը կդադարեցվի մարտի 14-ից ապրիլի 30-ը»,- հաղորդել է աղբյուրը: Աղբյուրի տվյալներով՝ այդ […]

̰
Կորոնավիրուսը օդում կարող է գոյատևել 3 ժամ, իսկ պլաստմասսայե և մետաղե մակերևույթների վրա՝ մինչև 3 օր

12:04 13.03.2020

Կորոնավիրուսը օդում կարող է գոյատևել երեք ժամ, իսկ պլաստմասսայե և մետաղյա մակերևույթների վրա՝ մինչև երեք օր, պարզել են գիտնականները: Թեստերը ցույց են տվել, որ վիրուսը կարող է գոյատևել մետաղի վրա չորս ժամ, ստվարաթղթի վրա՝ ամբողջ օրվա ընթացքում: Ուսումնասիրությունը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և հայտարարել համաճարակի համավարակի մասին: Ամբողջ աշխարհում գրեթե 5000 հիվանդ է մահացել, […]

̰
Ավստրալիայի ՆԳ նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

11:55 13.03.2020

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոն հայտարարել է, որ իր մոտ հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուս, և, համաձայն բժիշկների ցուցումների՝ նա հոսպիտալացվել է: «Առավոտյան ես արթացա բարձր ջերմությամբ ու կոկորդի ցավով: Ես անհապաղ կապվեցի Քվինսլենդի առողջապահության նախարարության հետ, հետո COVID-19-ի թեստ անցա: Օրվա ընթացքում ստացա պատասխանը՝ թեստը դրական էր»,-գրել է նախարարը թվիթերյան իր էջում: Նշենք, […]

̰
Վրաստանի կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին հնարավորիս օգտվել առցանց ծառայություններից

11:00 13.03.2020

«Ցանկանում եմ դիմել բոլորին ու հորդորել՝ այսօրվանից և հաջորդ երկու շաբաթվա ընթացքում առանց խիստ անհրաժեշտության չայցելել արդարադատության տներ, համայնքային կենտրոններ, սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններ և նոտարական գրասենյակներ», – ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին կառավարության նիստի ավարտին ՝ դիմելով քաղաքացիներին նոր կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հետ կապված։ Վերոնշյալ կառույցներն օրական սպասարկում են ավելի քան […]

̰
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը․ Էրդողանը չեղարկել է արտասահմանյան այցերը

10:15 13.03.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել արտասահմանյան ուղևորությունները: Այդ մասին կորոնավիրուսի թեմայով կազմակերպած ասուլիսում հայտարարել է նրա մամուլի քարտուղարը: Հայտնի է դարձել նաև, որ պետական պաշտոնյաներն արտասահմանյան ուղևորություններ կարող են կատարել միայն համապատասխան թույլտվության դեպքում: Բացի այդ, հանրապետությունում մարզական միջոցառումները մինչև ապրիլի վերջ կանցկացվեն առանց հանդիսատեսի, կհեռարձակվեն ուղիղ եթերով: Կորոնավիրուսի […]

̰
Վրաստանում մտադիր են պարով հաղթել կորոնավիրուսային վարակը

10:07 13.03.2020

«Պարով հարվածենք կորոնավիրրուսին». Վրաստանում առաջարկել են յուրօրինակ ձևով պայքարել COVID-19-ի դեմ: Հանրությանն այս գաղափարն առաջարկել է Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային բալետի նախկին մենակատար Թեա Դարչիան: Նա որոշել է YouTube-ով  վրացական պարեր սովորեցնել ցանկացողներին: Հայտնի պարուհի, խորեոգրաֆ, մանկավարժ Դարչիան մտադիր է ամեն օր YouTube- ում տեղադրել ուսուցողական հոլովակներ:

̰
Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ ԶԼՄ-ներ

00:05 13.03.2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հաղորդում են մի շարք իսպանական և պորտուգալական ԶԼՄ-ներ, մասնավորապես՝ Politico.mx-ը, փոխանցում է Kорреспондент.net-ը։ Ավելի վաղ Բրազիլիայի նախագահի շրջապատից Ֆաբիո Վայնգարտենի մոտ կորոնավիրուսով էր ախտորոշվել։ Հայտնի է, որ Բրազիլիայի նախագահը օրերս Վայնգարտենի հետ ԱՄՆ է այցելել։ Բրազիլիայի նախագահը ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Վայնգարտենի […]

̰
Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինի մեջ են

23:58 12.03.2020

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և թագուհի Սոնյան, կորոնավիրուսի բռնկման հետ կապված, կարանտինի մեջ են։ Այդ մասին տեղեկացնում է TV 2 նորվեգական հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք նոր են վերադարձել Հորդանանից։ Կորոնավիրուսի ախտանշաններ չունեն։ Նրանցից բացի, կարանտինի մեջ են կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Ինե Էրիքսեն Սերեյդեն։ Նախօրեին Նորվեգիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն […]

̰
BACK_TO_TOP