TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչ նախազգուշական քայլեր են արվում արտասահմանից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար

22:47 11.03.2020

Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ կապ հաստատել դեսպանությունների հետ, սակայն կոչին արձագանքողները շատ չեն: Այդ մասին այսօր SHANTNEWS-ին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, իսկ բժիշկ-համաճարակաբանը նշել է, որ Հայաստան ժամանող բոլոր մարդկանց տվյալները պահպանվում են և 14 օր անընդհատ բոլորի հետ կապի մեջ են, բայց միշտ չէ, որ քաղաքացիները ճիշտ […]

̰
Իրանի փոխնախագահն և երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով

22:36 11.03.2020

Fars գործակալությունը հրապարակել է COVID-19-ով վարակված իրանցի պաշտոնյաների ցանկը: Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, նրանց թվում է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, նաև մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության նախարար Ալի Մունեսանը և արդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Ռահմանին: Նշվում է, որ Ջահանգիրին կարանտինի մեջ է, բուժում է անցնում։ Նախարարների ինքնազգազողությունը բարելավվում է։

̰
18 երկրի քաղաքացիներին Թաիլանդ մուտքի վիզա չեն տա

20:54 11.03.2020

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Թաիլանդը չեղարկել է 18 երկրների քաղաքացիներին իր երկրի տարածք մուտք գործելու վիզայի տրամադրումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ արտասահմանցիները կարող էին վիզա ստանալ տեղում՝ ժամանելով երկիր: Արագացված կարգով վիզա ստանալ կարգելվի 18 երկրների քաղաքացիներին: Այդ երկրների շարքում են՝ Բուլղարիան, Չինաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Ղազախստանը, Մեքսիկան, […]

̰
Կորոնավիրուսի 3 նոր դեպքը հաստատվել է Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ․ ԱՆ

20:51 11.03.2020

Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում […]

̰
ԵՄ-ն 25 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

20:37 11.03.2020

ԵՄ երկրները մտադիր են մոտ 25 միլիարդ եվրո հատկացնել կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է DW-ն: Համապատասխան որոշումը կայացվել է 27 պետությունների ղեկավարների կողմից՝ տեսակոնֆերանսի շուրջ երեք ժամ տևած հանդիպումից հետո: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով՝ հանձնաժողովը սեփական միջոցներից կհատկացնի 7,5 միլիարդ եվրո, որպեսզի հնարավոր լինի օգնել կորոնավիրուսային […]

̰
Աշխարհում երկրորդ հիվանդը լիովին բուժվել է ՄԻԱՎ-ից

19:57 11.03.2020

40-ամյա Ադամ Կաստիլյեխոն, որը մինչ վերջերս հայտնի էր որպես «Լոնդոնյան հիվանդ», դարձել է աշխարհում երկրորդ մարդը՝ լիովին բուժվել է իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ): Այս մասին գիտնականների միջազգային խումբը խոսում է The Lancet HIV и Nature ամսագրերում: 2016-ի մայիսին տղամարդուն իրականացվել է ոսկրածուծի փոխպատվաստում: 2019-ի մարտին մասնագետները հայտնել են, որ Կաստիլյեխոյի մոտ 18 ամսվա ընթացքում ՄԻԱՎ-ի նշաններ չեն […]

̰
Ֆրանսիայում ձերբակալվել է ժամկետանց դիմակներ վաճառող մի տղամարդ

19:30 11.03.2020

Ֆրանսիայում ձերբակալվել է համացանցում ժամկետանց դիմակների և հակասեպտիկ քսուքների վաճառքով զբաղվող տղամարդը: Այս մասին հայտարարում է տեղի ոստիկանությունը: «Ժանդարմների զգոնությունը թույլ է տվել վերջ տալ ավազակությանը, որը կարող էր առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ»,- ասված է հայտարարության մեջ: Տղամարդուն խուզարկելիս ժանդարմները հայտնաբերել են 9,4 հազար դիմակ, 3,3 հազար ձեռնոց, նաև 100 շիշ հակասեպտիկ միջոցներ: Հայտնաբերված […]

̰
Աշխարհի ամենակարճահասակ տղամարդու հասակը դարձել է 76 սմ

19:14 11.03.2020

Ամերիկյան Ջորջիա նահանգի բնակիչը, որին համարում են մոլորակի ամենակարճահասակ տղամարդը, տոնել է իր 28-ամյակը: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Խիստ կարճահասակ ամերիկացի Նիկ Սմիթը 28 տարեկանում հասել է 76 սմ-ի՝ դվարֆիզմի պատճառով: Ծննդյան օրը նա լուսանկարվել է 25-ամյա եղբոր հետ, որի հասակը 1,96 սմ է: Հասակների միջև մեծ տարբերությունը եղբայրներին չի խանգարում ուրախ ժամանակ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը

18:50 11.03.2020

Վրաց-աբխազական սահմանին սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 14-ից: Այս մասին ասված է Աբխազիայի կառավարության կայքէջում: Բնակչությանը խորհուրդ է տրվում չլքել հանրապետության սահմանները և չմեկնել երկրներ, որտեղ կա կորոնավիրուսով վարակման վտանգ:

̰
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով գարնանային զորակոչը հետաձգվել է

17:51 11.03.2020

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ` փետրվարի 3-ին նախատեսված գարնանային զորակոչը հետաձգվել է մինչև ապրիլի 13-ը: Մարտի 11-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով կորոնավիրուս է ախտորոշվել 23 մարդու մոտ, այդ թվում` 12-ամյա մի դեռահասի: Ընդ որում` մասնագետները չեն բացառում, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում կարող է ավելանալ:

̰
Թբիլիսիում կորոնավիրուսով վարակված անձը ներողություն է խնդրել նրանցից, ում վարակել է

17:39 11.03.2020

Վրացական ԶԼՄ-ներն այսօր տարածել են դեղագործական GEPHA ձեռնարկության տնօրեն Միխայիլ Աբրամիձեի բաց նամակը: Տղամարդը վարակված է կորոնավիրուսով: Նամակում նա պատմում է Իտալիա կատարած իր ճանապարհորդության մասին և ներողամտություն խնդրում բոլոր նրանցից, ում վարակել է: Մարտի 11-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով կորոնավիրուս է ախտորոշվել 23 մարդու մոտ, այդ թվում` 12-ամյա մի դեռահասի: Ընդ որում` մասնագետները չեն […]

̰
Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

17:15 11.03.2020

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Մարտի 5-ին կորոնավիրուսի առկայություն էր հաստատվել էր Նոզաձեի ընտանիքի անդամների մոտ, որից հետո պաշտոնյային մեկուսացրել էին: Կորոնավիրուսը նրա մոտ հայտնաբերվել էր միայն երկրորդ թեստավորումից հետ: Ներկայումս պաշտոնյան շարունակում է բուժումը բժիշկների հսկողության ներքո:

̰
Նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումը սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ

17:10 11.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները: Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումն ուտելիքի […]

̰
«Զվարթնոց»-ում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց տվյալներով

16:25 11.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց համար: Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, […]

̰
Կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ

16:23 11.03.2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։ Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային […]

̰
Իրանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը

16:18 11.03.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր վիճակագրությունը՝ ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների: Վիճակագրությունը ներկայացվել է 11.03.2020թ. դրությամբ: Ըստ այդմ՝ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը 9000 է, ապաքինվածներինը՝ 2959, մահացածներինը՝ 354:

̰
Վրաստանում 12-ամյա տղան վարակվել է կորոնավիրուսով

16:07 11.03.2020

«Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին երեխայի վիճակը բավարար է: Նրա մոտ հիվանդությունն ընթանում է  ավելի մեղմ ձևով: Հուսով ենք, որ երեխան հիվանդությունը ծանր չի տանի, քան աշխարհի ցանկացած այլ երկրում»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: 12-ամյա դեռահասը կորոնավիրուսով վարակվել է Իտալիա այցելած մորաքրոջից: Վերջին մի քանի օրը նա ընտանիքի մյուս անդամների հետ […]

̰
Հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար «Շենգավիթ» ԲԿ-ում

15:23 11.03.2020

«Շենգավիթ» ԲԿ-ի կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար: Սեմինարի նպատակն է ծանոթացնել մասնագետներին աշխարհում առաջատար Zimmer Biomet ընկերության արտադրանքին, սպորտային վնասվածքների, օրթոպեդիայում առաջատար տեխնոլոգիաներին և տվյալ արտադրանքի կիրառման տեխնիկային: Սեմինարն անցկացրել են Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից ժամանած մասնագետները: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ղազախստանում և Ղրղզստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ մշտական կապ պահել

15:22 11.03.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում: «Հարգելի´ հայրենակիցներ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը – առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, – […]

̰
Լոնդոնի «Արսենալի» միանգամից մի քանի ֆուտբոլիստ կորոնավիրուսի կասկածանքով ուղարկվել է կարանտին

14:00 11.03.2020

Լոնդոնի «Արսենալի» միանգամից մի քանի ֆուտբոլիստ կորոնավիրուսի կասկածանքով ուղարկվել է կարանտին: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Ավելլի վաղ նշվել էր, որ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ» և հունական «Օլիմպիակոս» ակումբների սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով: Փետրվարի 27-ին Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Արսենալը» հանդիպել է «Օլիմպիակոսի» հետ: Պարզվել է, որ խաղից հետո հույն գործարարը […]

̰
Կորոնավիրուսին նվիրված միջոցառումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

13:40 11.03.2020

Նոր կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Նյու Յորքում չեղարկվել է նոր կորոնավիրուսին նվիրված մի միջոցառում։ Այն ուղղված էր նոր կորոնավիրուսի պայմաններում բիզնեսը շարունակելու հնարավորություններին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Council on Foreign Relations վերլուծական կենտրոնը մտադիր էր գործարարներին վերլուծական տեղեկանքներ տրամադրել նոր կորոնավիրուսի տարածման և դրա պատճառով բազմաթիվ բիզնեսների կողմնորոշման մասին։ Սակայն ընկերությունում ավելի վտանգավոր […]

̰
Google ընկերությունն աշխատակիցներին հորդորում է աշխատել տնից

13:32 11.03.2020

100 հազար աշխատակից ունեցող ամերիկյան Google ընկերությանը բոլոր աշխատողներին խորհուրդ է տվել աշխատանքը իրականացնել տնից։ Դա, ըստ ընկերության ղեկավարության, թույլ կտա նվազեցնել նոր կորոնավիրուսի տարածման հավանականությունը։ Ընկերության՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող բոլոր գրասենյակներին հրահանգ է իջեցվել, որ որքան հնարավոր է աշխատանքը կազմակերպեն տնից` առանց գրասենյակներ այցելելու։ Միացյալ Նահանգներում ամենաթարմ տվյալներով՝ հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման գրեթե […]

̰
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը ստուգում կանցնի՝ պարզելու նրա մոտ առկա է կորոնավիրուս, թե ոչ

12:59 11.03.2020

Ֆրանսիայում նախագահի աշխատակազմի ղեկավար Պատրիկ Ստրզոդան ստուգում է անցնելու պարզելու՝ արդյո՞ք նրա մոտ առկա է COVID-19 կորոնավիրուս: Այդ մասին մարտի 11-ին հաղորդել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից: Անցյալ շաբաթ Ստրզոդան շփում է ունեցել կորոնավիրուսային վարակ ունեցող մի մարդու հետ: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ ոչ մի ախտանշան չի նկատվել, բայց նրան խնդրել են ստուգվել: «Հանրապետության […]

̰
Կորոնավիրուսը հաստատվեց նաև Թուրքիայում․ ի՞նչ վիճակ է հարևան երկրներում

12:52 11.03.2020

Կորոնավիրուսը հասել է նաև Թուրքիա: Այդ երկրի առողջապահության նախարարը պաշտոնապես հաստատել է վարակման առաջին դեպքը, թեև մինչ այդ արդեն իսկ կային տեղեկություններ, այդ երկրում` վարակի տարածման մասին։ Վարակակիրների թիվը մեծացել է նաև հարևան Վրաստանում և Ադրբեջանում։ Այս թեմաների շուրջ է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ զրույցը SHANTNEWS-ի տաղավարում:

̰
Չինաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ

12:41 11.03.2020

Չինաստանը 290,000 ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին՝ պայքարելու երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է Միջին Արևելքի խաղաղության զարգացման հիմնադրամի գլխավոր քարտուղար Չեն Սինհուեյը: «Որպեսզի օգնենք իրանցիներին հաղթահարելու կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած դժվարությունները, մեր հիմնադրամը կիրականացնի «Հեռավորությունը չի կարող բաժանել իրական ընկերներին» բարեգործական ծրագիրը: Այդ արշավը դրական արձագանք է ստացել […]

̰
Մբապեն կորոնավիրուսի թեստ է անցել

12:30 11.03.2020

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կորոնավիրուսի թեստ է անցել։ RMC Sport պարբերականի տեղեկություններով`   թեստի արդյունքը բացասական է եղել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն վատառողջ է և այդ պատճառով չի մասնակցել թիմի վերջին մարզումներին:  Ըստ աղբյուրի` այսօր Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի:

̰
Հնդկաստանում այրել են «կորոնավիրուսի դևին»

11:58 11.03.2020

Հնդկաստանում այրել են «կորոնավիրուսի դևին»` որպես հիվանդության տարածման դեմ պայքարի նշան: Այդ մասին մարտի 10-ին հայտնում է DailyStar- ը: Եղջյուրներով և COVID-19 գրությամբ դևի կապույտ խրտվիլակը հրկիզվել է տոնի ժամանակ: Կադրերում երևում է, թե ինչպես է ոգևորված բազմությունն աղաղակում արարողության ընթացքում: Ներկայում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված է 47 մարդ:  

̰
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին ու կարանտինի մեջ գտնվողները կանցնեն կրկնակի թեստավորում

11:50 11.03.2020

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված  քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց 2 ամսով

11:32 11.03.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է: Այն պետք է տեղի ունենար ապրիլի 4-ից 12-ը, Մոսկվայում:  Որոշումն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:  Առաջնության անցկացման նոր ժամկետ է նշանակվել հունիսի 13-ից 21-ը։ Առաջնության հետաձգումը խնդիրներ է ստեղծում այն տեսանկյունից, որ նոր ժամկետները մոտ են Օլիմպիադայի ժամկետներին, և Եվրոպայի առաջնությանը մասնակցած ու Օլիմպիադային պատրաստվող մարզիկների համար […]

̰
Կորոնավիրուսից մահացած հիվանդը «վերակենդանացել» է

23:54 10.03.2020

Բելգիայում շտապել են կորոնավիրուսից մահացած ճանաչել 74-ամյա քաղաքացուն: Ոչ ստույգ տեղեկություններ են տարածել տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Առողջապահության նախարար Մեգի Դե Բլոկի գրասենյակին: Այնուամենայնիվ, տղամարդը ողջ է, թեպետ ծանր վիճակում է, գրում է The Brussels Times-ը: Տարեց բելգիացին գտնվում է Բրյուսելի հիվանդանոցներից մեկում: Նա հիվանդացել է Իտալիայի հյուսիսում գտնվելուց հետո: Նշվում է, որ այսօր Բելգիայում կան […]

̰
BACK_TO_TOP