TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԿԲ-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով օգտագործված թղթադրամները կփոխարինի նորերով

16:33 12.03.2020

ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ շրջանառության մեջ գտնվող հին՝ օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր՝ չօգտագործված թղթադրամներով: ՀՀ ԿԲ տարածած հայտարարության մեջ ասված է. «Հարգելի քաղաքացիներ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։ Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»:

̰
Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

16:25 12.03.2020

Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը: Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ […]

̰
Անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար լրացվում են հասցեական քարտեր

16:21 12.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։ «Ի […]

̰
Եվրամիությունը դատապարտել է կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ից մուտքի արգելման ԱՄՆ-ի որոշումը

16:14 12.03.2020

Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը: Այդ մասին ասված է Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ, որը մարտի 12-ին տարածվել է Բրյուսելում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Եվրամիությունը հավանություն չի տալիս այն փաստին, որ ուղևորությունների արգելման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումն […]

̰
Հնարավոր չէր լինելու հարյուր տոկոսով խուսափել կորոնավիրուսից. Նարեկ Զեյնալյան

15:43 12.03.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի նոր բացահայտված դեպքերին, նշել՝ վարակակիրներն ու նրանց հետ շփում ունեցած անձինք հսկողության տակ են: Ըստ պատգամավորի՝ Հայաստան ժամանող անձանց բոլորին մեկուսացնել և տեղափոխել առանձին վայր՝ այնքան էլ նպատակահարմար չէ, օրինակ՝ Իրանից ժամանած ինքնաթիռում մեկ անձի […]

̰
Սադախլոյի մաքսակետը վերամշակվել է հատուկ հեղուկով

15:38 12.03.2020

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգման խորհրդի որոշմամբ` կորոնավիրուսը կանխելու նպատակով Եկամուտների ծառայության տարբեր օբյեկտների վերամշակումը հատուկ հեղուկներով շարունակվում է: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Այս անգամ ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել Սադախլոյի մաքսակետում: «Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտը և Պարենի ազգային գործակալությունը ախտահանման աշխատանքներ են իրականացնում: Տրանսպորտային միջոցները, քաղաքացիներին ծառայություն տրամադրող տարածքներն ու տարբեր սարքավորումներ վերամշակվել են […]

̰
Մեկը 2-3 օր առաջ է վերադարձել, մյուս երկուսը՝ մոտավորապես 10 օր առաջ. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակված վերջին 3 դեպքի մասին

15:31 12.03.2020

«Մեկը 2-3 օր առաջ է վերադարձել, մյուս երկուսը՝ մոտավորապես 10 օր առաջ և ոչ ուղիղ չվերթներով»,- կորոնավիրուսով վարակված անձանց վերադարձի ժամկետների մասին խոսելով՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Սրանք տարբեր դեպքեր են, և իրար հետ համեմատել պետք չէ, որովհետև, օրինակ, 10 օր առաջ վերադարձած անձանցից մեկի շփման շրջանակը շատ փոքր է՝ շատ քիչ թվով […]

̰
Պարզվում է՝ Ռոնալդուն չի վերադարձել Իտալիա կորոնավիրուսի պատճառով

15:08 12.03.2020

Պարզվում է՝ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Թուրինի «Յուվենտուսի» վերջին մարզումը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռոնալդուն որոշել է չվերադառնալ Իտալիա, այլ մնալ Պորտուգալիայում` Մադեյրա կղզում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով, նաև տեղեկություն էր տարածվել, թե Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով մեկնել է Պորտուգալիայից […]

̰
Մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն. ԱՆ

15:04 12.03.2020

Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված է թվով 57 անձ։

̰
Կորոնավիրուսային թեստերի նոր խմբաքանակն արդեն ներկրվել է. Արսեն Թորոսյան

14:49 12.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում թեստերի, ախտահանիչների և դիմակների առկայության և կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներին: «Թեստերի նոր խմբաքանակը, որում ներառված է 2000 թեստ, արդեն ներկրվել է»,- հայտնեց նախարարը: «Ախտահանիչների հետ կապված իրավիճակը կարծես ավելի լավ է, քանի որ լոկալ արտադրություն ունենք, սակայն գնային մասով շուկայում լարվածություն կա»,- նշեց նա: «Դիմակների […]

̰
NBA-ը ևս դադարեցրեց կանոնավոր առաջնությունը

14:46 12.03.2020

Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ը, ևս դադարեցրեց կանոնավոր առաջնությունը: Հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամկետով: NBA-ի ակումբներից մեկի՝ «Յուտա Ջազի» խաղացողի մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Ի դեպ, սա հայտնի է դարձել «Յուտա Ջազ»-«Օկլահոմա» հանդիպումից առաջ: Այդ խաղը, որը պետք է կայանար այսօր, անմիջապես չեղարկվել է, իսկ NBA- ն որոշել է դադարեցնել առաջնությունն այսօրվա մյուս […]

̰
Ունենք մեկուսացված 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում, բայց թիվը կարող է աճել. առողջապահության նախարար

14:36 12.03.2020

«Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Չի բացառվում, որ մեկուսացվողների թիվը 10-20-ով աճի»,- խոսելով կորոնավիրուսով հիվանդների հետ շփված և մեկուսացված անձանց մասին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Կարծում եմ՝ […]

̰
Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել

14:34 12.03.2020

Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

̰
Կառավարությունը շարունակում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները. իրականացվում է խիստ վերահսկողություն բոլոր անցակետերում

14:31 12.03.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումների ընթացքից: Նախարարը նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք, որից երեքն արձանագրվել է երեկ:  «Պացիենտներից երեքն այս […]

̰
Ղազախստանի դպրոցներում արձակուրդ կհայտարարեն

14:15 12.03.2020

Դպրոցական արձակուրդը Ղազախստանում կերկարաձգվի որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման մաս: Հինգշաբթի՝ մարտի 12-ին, ասել է հանրապետության փոխվարչապետ Էրալի Տուգժանովը: 2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 5-ը արձակուրդ է հայտարարվել կրթական հաստատություններում: Տուգանովի խոսքերով ՝ մարտի 16-ից համալսարանական կրթությունը անցնում է հեռակա ռեժիմի, հայտնում է РИА Новости-ն: Օրվա սկզբին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չեղյալ է հայտարարել երկրում անցկացվող […]

̰
Մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա. Արայիկ Հարությունյանի հորդորը

14:08 12.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հորդորելով հետևել պաշտոնական աղբյուրներին` կապված կորոնավիրուսի տարածման հետ: «Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է: Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր […]

̰
Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է. Արսեն Թորոսյան

14:07 12.03.2020

Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված է թվով 57 անձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
Նոր կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը

13:46 12.03.2020

Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքի  շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային […]

̰
Չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա՝ հանրային հավաքների հետ կապված. Արսեն Թորոսյան

13:41 12.03.2020

«Որոշումների առումով դեռ չշտապենք. որոշումները կայացվում են օրական ռեժիմով, երբեմն՝ ժամային և հնարավոր է՝ ցանկացած պահի այլ որոշում կայացվի»,- լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք երկրի ղեկավարությունը մտադրություն չունի դադարեցնելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և փակելու ուսումնական հաստատությունները: «Չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների […]

̰
Հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով. պարզաբանում

13:30 12.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: «Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված […]

̰
Հայաստան եկող բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել. Արսեն Թորոսյան

13:21 12.03.2020

«Մեր խնդիրն է դեպքը վաղ հայտնաբերել, թեստավորել և հաստատել, կոնտակտավորների շրջանակը պարզել և փոխանցման ուղին կոտրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծեց, որ այդ նույն միջոցառումներն են կիրառվում ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում: Ինչ վերաբերում է Հայաստան ժամանող ուղևորներին մեկուսացնելու անհրաժեշտությանը, ապա նախարարը նշեց, որ բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել, […]

̰
Շտապօգնության մեքենաները Էջմիածնից տեղափոխում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած մարդկանց. պարզաբանում

13:20 12.03.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում պարզաբանել է, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: «Հարգելի՛ համաքաղաքացիներ Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների […]

̰
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

13:04 12.03.2020

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Իտալիայի հավաքականի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ  անվտանգության բոլոր նորմերը պահպանվել են, և Ռուգանին իրեն լավ է զգում: Ներկայումս ակումբը զբաղված է մյուս ֆուտբոլիստների հետազոտման խնդիրներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար:

̰
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդ է 126344 մարդ. վերջին տվյալները կորոնավիրուսի մասին

13:02 12.03.2020

Կորոնավիրուսի պանդեմիան շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: Այսօր ժամը 12։33-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աշխարհում կազմում է 126344: Հիվանդների թվով շարունակում են առաջատար մնալ Չինաստանը, Իտալիան և Իրանը: Ջոնս Հոփկինսի համալսարանի Համակարգային գիտության և ճարտարագիտության կենտրոնի կողմից հիվանդության վերաբերյալ թարմացվող տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Չինաստանում դիտվում է կորոնավիրուսային համաճարակի անկում

12:44 12.03.2020

Չինաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի անկում է դիտվում. հիվանդության օջախ համարվող Հուբեյ նահանգի քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում նոր վարակներ չեն գրանցվել: Այս մասին հայտարարել է ՉԺՀ առողջապահության կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը, հայտնում է РИА Новости-ն: «Ներկայումս, բացառությամբ Ուհանի, Հուբեյ նահանգի բոլոր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել»,- ասել է նա ճեպազրույցում: Ըստ […]

̰
Հասարակությունն անպայման տեղյակ կպահվի. Արայիկ Հարությունյանը՝ դասերը հետաձգելու մասին

12:40 12.03.2020

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հետաձգվելու են դասերը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով: Ի պատասխան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, որ փակ մասում նաև այդ հարցերը կքննարկենք, նախարարությունը որոշումները կայացնում է դրա հետ կապված՝ հաշվի առնելով այն ցուցումները, որ կան համապատասխան գերատեսչություններից: Հասարակությունն անպայման տեղյակ կպահվի»: Մանրամասները` […]

̰
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը

12:36 12.03.2020

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ ««Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին […]

̰
Կորոնավիրուսի պատճառով վրացական կառավարությունը կաշխատի արտակարգ ռեժիմով

11:54 12.03.2020

Կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում վրացական կառավարությունն անցում է կատարում արտակարգ՝ 24-ժամյա ռեժիմով աշխատանքի: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում կատարելով կառավարության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 24 դեպք: Երկրի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել նախևառաջ հոգ տանել տարեցների, երեխաների և միմյանց մասին: Նա նաև ասել է, որ […]

̰
Նավթի գներն իջել ​​են ավելի քան 4,5%-ով` Եվրոպայից ԱՄՆ մուտքի արգելքի պատճառով

11:34 12.03.2020

Նավթի համաշխարհային գներն իջել ​​են ավելի քան 4,5% -ով, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով Եվրոպայից ԱՄՆ մուտք գործելու ժամանակավոր արգելքով։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4,66% -ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 34,12 դոլարի: WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4,64% -ով` մեկ բարելի դիմաց հասնելով 31,45 դոլարի:

̰
Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է կորոնավիրուսի 4 դեպք․ ԱՆ խոսնակ

08:41 12.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները: Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում: Այս պահին […]

̰
BACK_TO_TOP