TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Չինաստանը Վրաստանին կորոնավիրուսի թեստեր կփոխանցի

23:57 12.03.2020

Չինաստանը Վրաստանին անհատույց 420 հազար դոլար արժողությամբ կորոնավիրուսային և այլ շնչառական վարակների հայտնաբերման համար համապատասխան սարքավորումներ և թեստեր կփոխանցի: Այս մասին հայտարարել են Չինաստանում Վրաստանի դեսպանությունից՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստանում Վրաստանի դեսպանատան և Սիչուանի նահանգի ղեկավարության միջև սերտ համագործակցության արդյունքում: «Վրաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Սիչուանի կառավարությանը՝ նրանց ցուցաբերած աջակցության համար: Այս […]

̰
Չինաստանում 103-ամյա մի կին բուժվել է կորոնավիրուսից

23:30 12.03.2020

103-ամյա կինը ամենատարեցն է Չինաստանում կորնավիրուսից բուժվածների ցանկում: Ժանգ Գուանֆենին Ուհանի հիվանդանոցում կորոնավիրւսից բուժել են ընդանեբը 6 օրում: Բժիշկների հայտարարությամբ՝ տարեց մարդու այդքան արագ բուժումը պայմանավրված է այն հանգամանքով, որ նա կորոնավիրուսից բացի, այլ հարակից հիվանդություններ չի ունեցել, բացի թեթև քրոնիկ բրոնխիտից: Ըստ Chutian Metropolis Daily հրատարակության՝ մարտի 1-ին նրա մոտ ախտորոշել էին նոր կորոնավիրուս։ […]

̰
Ինչպե՞ս են նոր տեսակի կորոնավիրուսին արձագանքում հիվանդությունից առավելապես տուժած երկրները

22:38 12.03.2020

Ինչպե՞ս են նոր տեսակի կորոնավիրուսին արձագանքում դրանից առավելապես տուժած երկրները, ինչպե՞ս է վիրուսն ազդել մարդկանց առօրյայի վրա: Մանրամասները՝ տեսանյութում։ 

̰
Համաճարակից մինչև համավարակ. կորոնավիրուսը գրավել է 5 մայրցամաք, 100-ից ավելի երկիր

22:28 12.03.2020

Ի՞նչ է համավարակը (պանդեմիա), մարդկությունը ինչպիսի համավարակներ է հաղթահարել մինչև նոր տիպի կորոնավիրուսը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Twitter-ի աշխատակիցները կորոնավիրուսի պատճառով տնից կաշխատեն

22:15 12.03.2020

Twitter Inc.-ի աշխատակիցներն աշխատում են տնից՝ կորոնավիրուսի վտանգի պատճառով, հայտնում է սոցիալական ցանցի բլոգը: Տասը օր առաջ ընկերությունը խորհուրդ է տվել, որ իր աշխատակիցներն անցնեն աշխատանքի հեռահար ռեժիմի: Այնուամենայնիվ, ընկերությունն այժմ հայտարարել է, որ ամբողջ աշխարհում գրեթե 5000 աշխատող կորոնավիրուսի պատճառով պետք է տնից աշխատի:

̰
Վերհիշում ենք, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ և տարածում այս խորհուրդները․ Արսեն Թորոսյան

22:12 12.03.2020

Վերհիշում ենք, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ և տարածում այս խորհուրդները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Իրանն ԱՄՀ-ից 5 մլրդ դոլար է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

21:58 12.03.2020

Իրանական իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) խնդրել են օգնություն ցուցաբերել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով, հայտնում էAl Arabiya-ն: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Իրանը խնդրում է հատկացնել 5 մլրդ դոլար հիվանդության դեմ պայքարելու համար: Նախարարը նաև հավելել է, որ հարցումը ԱՄՀ արդեն ուղարկել է Իրանի ԿԲ նախագահը:

̰
Կանադայի վարչապետը կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է գտնվում

21:45 12.03.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուսոն և նրա կինը գտնվում են կարանտինի մեջ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ քաղաքական գործչի կնոջ մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի ախտանիշներ: Կանադայում կորոնավիրուսով վարակվել է 118 մարդ:  

̰
Կորոնավիրուսով վարակված երեխայի դեպք Հայաստանում չկա. ԱՆ պարզաբանումը

21:28 12.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե նոր կորոնավիրուսով 15-ամյա երեխա է վարակվել: «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսով վարակված երեխայի դեպք Հայաստանում չկա»,- գրել է Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնել էինք՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հերքել էր տեղեկությունները, թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով […]

̰
ՌԴ-ում ախտորոշվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք

21:22 12.03.2020

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին: Հիվանդներից չորսը գտնվում է Մոսկվայում, մեկը՝ Կալինինգրադում, ևս մեկը՝ Կրասնոդարի երկրամասում: Նշվում է, որ չորսն էլ մեկուսացվել են ու վերջերս էին վերադարձել կորոնավիրուսային վարակով վարակված երկրներից: Այդկերպ, ՌԴ-ում 34 մարդ է վարակվել կորոնավիրուսով:

̰
Կարևորը՝ չփռշտաք, առողջ եղեք. Արայիկ Հարությունյան

21:12 12.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով է հանդես եկել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ: «Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով վարչապետի հայտարարությունը: «Վաղը կլինեն խորհրդակցություններ, ըստ դրա որոշումներ կկայացվեն, և մենք ձեզ անպայման կհայտնենք: Այս գործողություններն արվում են կանխարգելման նպատակով: Կարևորը՝ չփռշտաք, առողջ եղեք, առողջություն բոլորին»,- ասել է նախարարն […]

̰
Վայնշտայնը դատավճռի հրապարակումից մի քանի ժամ անց հոսպիտալացվել է

20:32 12.03.2020

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավերի պատճառով՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նրան դատապարտել են 23 տարվա ազատազրկման՝ սեռական բնույթի հանցագործություն կատարելու համար, հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչ Իուդա Էնգելմայերին: Չորեքշաբթի Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանը Վայնշտայնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման: Ամբաստանյալը դահլիճում է հայտնվել ձեռնաշղթաներով և […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա չկա. Գևորգ Դերձյան

20:24 12.03.2020

Տեղեկություններ են տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ տեղեկությունը սուտ է ու չի համապատասխանում իրականությանը «Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- գրել է նա։

̰
ԱՀԿ-ն բացատրել է կորոնավիրուսը պանդեմիա հայտարարելու պատճառները

20:23 12.03.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից ի վեր հիվանդությամբ վարակվել է ավելի քան 129 հազար մարդ աշխարհի 118 երկրում:

̰
Վրաստանում հնարավոր է կորոնավիրուսի պատճառով արգելվի հարսանիքների և հոգեհացերի անցկացումը

20:01 12.03.2020

Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի հետ կապված հնարավոր է, անհրաժեշտ դառնա գործարկել լրացուցիչ սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում է 1TV.ge-ն։ Ինչպես հայտարարել է Պաատա Իմնաձեն, բնակչությունը պետք է պատրաստվի, որ սահմանափակումները կավելանան: «Մենք կառավարությանը տվել ենք հանձնարարական, որ կգա պահ, երբ անհրաժեշտ կլինի գործարկել ավելի շատ սահմանափակումներ: Օրինակ, առաջին […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Lufthansa-ն կհետաձգի 23 հազար թռիչք

19:45 12.03.2020

Գերմանիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Lufthansa-ն, կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստիպված է ապրիլին կտրուկ կրճատել ավիափոխադրումները: Մարտի 29-ից ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը չի իրականացնի շուրջ 23 հազար թռիչք, հաղորդել է Lufthansa-ն չորեքշաբթի երեկոյան: Ապրիլի 25-ից հետո թռիչքի ժամանակացույցի փոփոխությունների մասին կհայտարարվի ավելի ուշ: Սահմանափակող միջոցները տարածվում են հիմնականում Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի վրա: «Չվերթները չեղարկելիս Lufthansa-ն […]

̰
Վարչապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է պաշտոնյաների մի շարք արտասահմանյան այցեր

19:28 12.03.2020

ՀՀ վարչապետի երեկվա և այսօրվա որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել մի շարք պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ: Ըստ այդմ` ուժը կորցրած  է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի N 281-Ա որոշումը: «Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի «Ռուստամ Բադասյանին և Քրիստիննե Գրիգորյանին […]

̰
Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը Ադրբեջանում

19:16 12.03.2020

Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է քաղաքացի՝ ծնված 1969 թվականին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ վարակակիրը վերադարձել է Իրանից, Ադրբեջանում նրա մոտ հայտնաբերվել է վարակը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Սա Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է: Այս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11-ն է: Հիվանդները հիմնականում վարակվել են հարևան Իրանում:

̰
Հակոբ Ավագյանն ընդունել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին

19:03 12.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ընդունել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թիվ ՎԴ /8021/05/19 վարչական գործին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ Տեր-Մինասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված տարբերակը հաշտության եզրեր գտնելու շուրջ։ Բժշկի կողմից հեռուստահաղորդման ընթացքում դեղատոմսով իրացվող դեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման հիմքով ԱԱՏՄ կայացրած որոշումը բողոքարկվել է […]

̰
Կորոնավիրուսի հնարավոր տնտեսական հետևանքներից մինչև նավթի գնանկում. Մհեր Գրիգորյանի հարցազրույցը SHANTNEWS-ին

18:59 12.03.2020

Կորոնավիրուսն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու Հայաստանի տնտեսական աճի վրա, ինչպիսի՞ն կարող են լինել Իրանի հետ փակ սահմանի հետևանքներն ու կորոնավիրուսի ազդեցությունը զբոսաշրջության վրա: SHANTNEWS-ի այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք մի իրավիճակում ենք, երբ կորոնավիրուսի հետևանքները և նավթի գնի անկման հետևանքները դեռ նոր դրսևորվեցին պիկային տեսքով»,- […]

̰
Չինաստանում ավերված շենքի փլատակներից 69 ժամ անց ողջ տղամարդու են դուրս բերել

18:19 12.03.2020

Չինաստանում ավերված կարանտինային շենքի փլատակների տակից 69 ժամ անց ողջ տղամարդու են դուրս բերել: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Լրատվամիջոցը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են փրկարարները դուրս բերում տուժածին:

̰
Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

18:14 12.03.2020

Մարտի 12-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետն ասել է. «Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած […]

̰
Իսպանացի նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

17:45 12.03.2020

Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իրենե Մոնտերոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այդ մասին հաղորդում է la Vanguardia-ն: Մոնտերոն ու ամուսինը՝ փոխվարչապետ և կուսակցության ղեկավար Պաբլո Իգլեսիասը, կարանտինի մեջ են: Նշվում է, որ նախարարի վիճակը լավ է: Հետազոտության նմուշներ կվերցվեն կառավարության բոլոր անդամներից:    

̰
Վրաստանում կորոնավիրուսի 25-րդ դեպքն է հաստատվել

17:40 12.03.2020

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 25-ի: Այս մասին  հայտնում է «Ալիք Մեդիան»` վկայակոչելով կառավարության ստեղծած կայքէջին: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 295 հոգի, հատուկ ուշադրության տակ է 49 մարդ:

̰
Իրանը խնդրել է չեղարկել ամերիկյան պատժամիջոցները կորոնավիրուսի դեմ պայքարի համար

17:33 12.03.2020

Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 10.075-ի:

̰
Վրաստանի առողջապահության նախարարի օգնականը կարանտինի մեջ է

17:30 12.03.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ իր օգնականը կորոնավիրուսի պատճառով մեկուսացված է: Նախարարը հայտնել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումները, հավաստիացրել է, որ իր օգնականն արդեն մեկ շաբաթ է, ինչ չի եղել նախարարությունում: «Իմ օգնականն ինքնամեկուսացվել էր, երբ իր կնոջ մոտ կորոնավիրուս հայտնաբերեցին, հետևաբար, վարակի տարածման ռիսկը ցածր էր: Այդուամենայնիվ, մենք կանխարգելիչ քայլեր […]

̰
Սահմանափակել այցելությունները զորամասեր, հոսպիտալներ. ՊՆ հորդորը

17:28 12.03.2020

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ Զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ Զինված ուժեր՝ հորդորում ենք. հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Թումոյում դասերը ժամանակավորապես կդադարեցվեն

17:12 12.03.2020

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փակ կլինի մինչև ապրիլի 12-ը ներառյալ: Այդ մասին գրառում է արվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ գրված է. «Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Ժիրինովսկին խնդրել է չամուսնանալ և սափրել բեղերը

16:45 12.03.2020

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ կորոնավիրուսի տարածման ուղղված կանխարգելիչ կարևոր միջոցներից է նաև բեղ-մորուքի սափրումը, հարսանիքների հետաձգումը: Այդ մասին նա հայտարարել է Պետդումայի լիագումար նիստում: Ժիրինովսկին ռուսաստանցիներին խնդրել է իրականացնել միջոցառումների շարք, որոնք, ըստ նրա, կօգնեն պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Նա, մասնավորապես, առաջարկում է «կոտրել ավանդույթները»՝ չնշել ծննդյան օրերը, հետաձգել հարսանիքները, մոռանալ […]

̰
«Վրացական երազանքի» 100 ներկայացուցիչ կորոնավիրուսի թեսթավորում կանցնի. ԶԼՄ-ներ

16:44 12.03.2020

«Վրացական երազանքի» 100 ներկայացուցիչ մասնավոր լաբորատորիայում կորոնավիրուսի թեստավորում կանցնի: Պատգամավորները ռիսկային գոտում են հայտնվել Իտալիայի Կոմո լճի տարածքում կազմակերպված սկանդալային խնջույքից հետո: Խուճապի պատճառը Բիձինա Իվանիշվիլիի թիմի անդամների համար երկուսն է` կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկը կուսակցության անդամների մեծ մասի ընկերն է, այդ թվում` խորհրդարանի նախագահի: Այս մասին հաղորդել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը: Աղբյուրի համաձայն` վրացի պատգամավորները […]

̰
BACK_TO_TOP