23:33 10.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։ «Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։ Մասնավորապես, չվերթները կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը […]
22:35 10.03.2020
Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Չուլալոնգկորնի համալսարանը (Թաիլանդ) և կապի օպերատոր Advanced Info Service-ը (AIS) ստեղծել են 5G տեխնոլոգիայով ռոբոտներ, որոնք թույլ են տալիս վերահսկել և խնամել կորոնավիրուսով հիվանդներին: Նրանցից 5-ն արդեն գործարկվել է հիվանդանոցներում: Ռոբոտները հետևում են կորոնավիրուսով վարակվածներին: Սա թույլ է տալիս ոչ միայն օպտիմալացնել հսկողությունը, այլև նվազեցնել վարակի վտանգը բժշկական անձնակազմի մոտ: Ինժեներների […]
21:57 10.03.2020
Բրիտանիայի գիտնականները փնտրում են կամավորների, որոնք պատրաստ կլինեն վարակվելու կորոնավիրուսով, որպեսզի օգնեն պատվաստանյութ գտնել վտանգավոր հիվանդության դեմ, հայտնում է Daily Mail- ը: Փորձն անցկացնում է Hvivo ընկերությունը, որին պատկանում է Լոնդոնի արևելքում գտնվող Queen Mary BioEnterprises ինովացիոն կենտրոնի լաբորատորիան: 24 մասնակիցներից յուրաքանչյուրին վճարվելու է 4500 ԱՄՆ դոլար, նրանց կներարկվեն վիրուսի պակաս վտանգավոր շտամներ՝ 0C43 և […]
21:28 10.03.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի տարածման առնչությամբ հայտարարություն է տարածել. Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային […]
21:09 10.03.2020
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկրում համընդհանուր կարանտին է հայտարարել: Այսօրվանից երկրում արգելվել են բոլոր զանգվածային միջոցառումները, սահմանափակվել է տեղաշարժը։ Նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է մոտ 30 տոկոսով: Մանրամասները՝ տեսանյութում։
19:00 10.03.2020
Կալիֆոռնիայում անցկացվող Coachella երաժշտության և արվեստի խոշորագույն փառատոնը չեղարկել են կորոնավիրուսի պատճառով։ Այս պահի դրությամբ այն որոշել են ապրիլից տեղափոխել հոկտեմբեր։ Հետագա ճակատագիրը պարզ կլինի ավելի ուշ։ Ռիվերսայդում, որտեղ ամեն տարի անցկացվում էր տոնախմբությունը, այս տարի արդեն արձանագրվել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը։ Վտանգ կա, որ մինչև փառատոնի անցկացումը՝ ապրիլի 10-12 և 17-19, վիրուսը […]
18:57 10.03.2020
Չեխիայի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում որոշել են մի շարք սահմանափակումներ մտցնել՝ հատկապես մարդաշատ վայրերի և միջոցառումների վերաբերյալ։ Դրանք կգործեն հենց այսօրվանից։ Արգելվում են 100-ից ավելի մարդու ներգրավմամբ հանրային միջոցառումները, Փակվում են տարրական և միջնակարգ դպրոցները, ուսումնարանները, բուհերը։ «Արգելված են բոլոր կինոցուցադրությունները, թատերական ներկայացումները, երաժշտական և մարզական միջոցառումները, կրոնական ծեսերը, որոնց մասնակցում է […]
18:53 10.03.2020
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքն է գրանցվել Լիբանանում։ Մահացածի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մինչ այս արդեն հայտնի էր, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվն այդ երկրում 40 է։ Վարակի տարածումը կանխելու համար Լիբանանում փակվել էին կինոթատրոնները և թանգարանները, չեղարկվել են համաժողովները և այլն։ Վարակի առաջին կրողը Լիբանան է ժամանել Իրանից։
18:40 10.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ այցելել է Գյումրիում ծեծված երեխային: «Ապաքինման առումով դրական դինամիկա կա: Արդեն խոսում է, հումորն էլ՝ տեղը… Հորաքրոջն է ուզում տեսնել… Այտուցները սկսել են լավանալ: Ձախ կիսագնդի հետ կապված խնդիրն է հիմա անհանգստացնում: Ձախ կողմը թույլ է: Ես […]
18:34 10.03.2020
Ալավերդից Երևան` «Էրեբունի» ԲԿ հերթական բուժզննման գալու ճանապարհին 13 շաբաթական հղիի վիճակը կտրուկ վատացել էր: Հարազատները կապ էին հաստատել հղիությունը վարող բժշկի՝ «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ. որոշվել էր հղիին անմիջապես տեղափոխել մոտակա բուժկենտրոն: Մարզային բուժհաստատությունում առաջին բուժզննումից հետո ախտորոշվել էր առաջադիր ընկերքի վաղաժամ շերտազատում, արյունահոսություն և խնդիր էր դրվել կնոջն անմիջապես տեղափոխել երրորդ […]
18:30 10.03.2020
Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է 13-ամյա աղջկա ու նրա 17-ամյա եղբոր խնամակալության հարցը։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։ «Այսօր տեղի է ունեցել նիստ, հանձնաժողովը քննարկել է հարցը։ Թեև աղջկանով ավելի շատ […]
18:23 10.03.2020
Նոր կորոնավիրուսով Իրանում արդեն վարակվել է 8042 մարդ։ Մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվը մեծացել է 881-ով։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Իրանում կորոնավիրուսի վարակի տարածումից հետո արդեն մահացել է 291 մարդ, որոնցից 54 մարդ՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Միաժամանակ, իշխանությունները հայտնում են, որ վարակակիրներից 2731 մարդ ապաքինվել է։ https://www.facebook.com/zh.vrdn/posts/2481910432061081
17:30 10.03.2020
Վրացական եկեղեցու պատրիարքարանը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնին` լուծելու եկեղեցիներում ախտահանման աշխատանքների հարցը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հույս հայտնելով, որ բիզնեսը ֆինանսական օգնություն կտրամադրի եկեղեցիների ախտահանման համար: «Ես նրանց խնդրեցի կապ հաստատել մի քանի ընկերությունների հետ՝ ճշտելու, թե կարող են արդյոք օգնել պատրիարքարանին այս հարցում… Լավ է, […]
17:03 10.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել։ «Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է. ծաղիկներ ու արջուկ ենք դրել, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի` գոնե կլինիկայի պատերի ներսում: Բուժանձնակազմից բացի, վաղ առավոտից աղջկա մոտ է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հոգեբանը: Մնում է հուսալ, որ […]
16:29 10.03.2020
Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախ, փակվել են բոլոր 14 ժամանակավոր հիվանդանոցները: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուրս են գրվել բոլոր հիվանդները: «Տեղի է ունեցել Ուհանի ժամանակավոր հիվանդանոցի փակման արարողությունը Ուհանի մարզադաշտում: Այսօր դուրս կգրվի հիվանդների վերջին խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ: COVID 19-ի բռնկումից հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր […]
15:40 10.03.2020
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով ևս ամբաստանյալն արդեն տևական ժամանակ չի ներկայանում նիստերին: Այսօրվա նիստին ևս պաշտպանները տեղեկացրին, որ նա գտնվում է բժիշկների 24-ժամյա հսկողության տակ՝ վերակենդանացման բաժնում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 7-ին: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան […]
13:52 10.03.2020
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` մարտի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80904 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 58807 (72.7%): Գրանցվել է 3123 մահ (3.9%): Աշխարհում գրանցվել է 111478 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 107 երկրում գրանցվել է 30574 դեպք: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է, որ Առողջապահության […]
12:59 10.03.2020
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում, հայտնում է «Արմենպրես»-ը: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: Տեղեկատվությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ […]
12:46 10.03.2020
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվել է, հայտնում է aliq.ge-ն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին: Նախարարի խոսքով, Յուրի Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս: «Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հանրային բոլոր հանդիպումներից, ժողովներից և ճեպազրույցներից: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ, […]
12:43 10.03.2020
Սինգապուրի գիտնականներն առանձնացրել են նոր ախտանշաններ, որոնք կարող են դրսևորվել կորոնավիրուսի առկայության դեպքում: Այդ մասին գրում է The Straits Times-ը: Կորոնավիրուսով վարակված հիվանդը կարող է ունենալ քոր առաջացնող ցան և ջերմություն, բայց բացակայեն մյուս ախտանշանները: Ըստ հետազոտողների` նույնիսկ թեստերը երբեմն կարող են ցույց տալ կեղծ դրական պատասխան: Մասնագետները բժիշկներին կոչ են արել լրջորեն մոտենալ կորոնավիրուսի […]
12:35 10.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում. Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նշված երկրներից վերադարձած […]
12:30 10.03.2020
Չինական Ցյուանչժոու քաղաքի հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 18-ի, 12-ը մնում է փլատակների տակ, այս մասին հայտնում է ТАСС-ը: «Սինցզյա» հյուրանոցը փլուզվել է մարտի 7-ին. ըստ պաշտոնական տվյալների՝ փլատակների տակ էր մնացել 71 մարդ: Մարտի 10-ի առավոտյան փրկարարները հայտնաբերել և փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել 59 մարդու, որոնցից 16-ն արդեն եղել […]
12:15 10.03.2020
Բուրկինա-Ֆասոյում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտնում է Anadolu-ն: Հաղորդագրության մեջ ասված է, ստուգվածներից 2-ի մոտ թեստը դրական է եղել: Նրանք ամուսիններ են, կինը վերջերս է վերադարձել Ֆրանսիայից: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Պանամայում: Դա հաստատել է երկրի նախագահ Նիտո Կորտիսոն թվիթերյան իր էջում:
10:50 10.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիա» – «Ռոմա» առաջին հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Որոշումն ընդունվել է երեկ երեկոյան, իսկ «Ռոմայի» շուրջ 600 երկրպագու արդեն մեկնել է Անդալուզիա։ Նշենք, որ Իսպանիայում ևս կորոնավիրուսի բավականին մեծ տարածում է նկատվում: Վերջին տվյալներով՝ այստեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1000-ից ավելի դեպք:
10:44 10.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը դադարեցվել է: Մինչև ապրիլի 3-ն Ա Սերիայի ոչ մի հանդիպում չի կայանա: Իտալիայի Օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ մինչև ապրիլի 3-ը ներառյալ չեղարկվել են երկում բոլոր սպորտային միջոցառումները։ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9000 դեպք։ Վերջին օրերի մահվան դեպքերի թվով Իտալիան առաջին տեղում է:
23:18 09.03.2020
Կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացին շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ մեր երկրում կորոնավիրուսի միակ դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 1-ին: Հենց այդ օրն էլ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական հաստատություններում սահմանվել էր մեկշաբաթյա արձակուրդ: Այսօր հետարձակուրդային առաջին օրն էր: Մանրամասները՝ տեսանյութում։
21:44 09.03.2020
Փարիզում Disneyland-ի առաջին աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է Parisien թերթը: Ինչպես նշվել է, տղամարդը տեխնիկական աջակցության գիշերային խմբի աշխատակից է: Նա չի շփվել Disneyland-ի այցելուների հետ: Նրա մոտ վիրուսի առկայությունը հաստատվել է մեկ օր առաջ: Հիվանդի գործընկերներին խնդրել են կարանտինում մնալ:
21:30 09.03.2020
Կորոնավիրուսի վտանգի պատճառով ազատ արձակված 70 հազար բանտարկյալներին Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել այնքան ժամանակ, քանի դեռ դա որևէ կերպ չի սպառնում հանրության անվտանգությանը: Այս մասին հայտնում է Mizan Online գործակալությունը: «Ձերբակալվածների ազատ արձակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրային անվտանգությանը սպառնալիքներ չկան»,- հայտնել են գործակալությանը: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Իրանն ազատ է արձակել […]
21:13 09.03.2020
Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, […]