17:39 07.03.2020
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ադրբեջանի կառավարությանը կից գործող շտաբում: Ավելի վաղ երկրում վիրուսն ախտորոշվել էր 6 մարդու մոտ, նրանցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: «Իրանի Իսլամական Հանրապետությունից վերադարձած Ադրբեջանի երեք քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ: Հիվանդներից մեկը Իրանից վերադառնալուց որոշ ժամանակ անց դիմել էր հիվանդանոց` բողոքելով […]
17:32 07.03.2020
Վրաստանում կանխատեսում են COVID-2019 կորոնավիրուսային վարակի աճ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Մարտի 7-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք: Բոլոր երեք դեպքերն էլ կապված են Իտալիայի հետ: Մենք ակնկալում ենք վարակակիրների ավելացում: Կարևորը դեպքերը նվազագույնի հասցնելն է, վարակվածներին մեկուսացնելը: Մեզ համար վտանգավոր են շփումներն Իտալիայից […]
17:30 07.03.2020
Մեգան Մարքլը բացահայտել է ինքնաթիռում գտնվելիս հիվանդություններից ու վիրուսներից պաշտպանվելու տարբերակ: Խորհրդով նա կիսվել է իր The Tig բլոգում: Նա բլոգը վարում էր մինչև թագավորական ընտանիքի անդամ դառնալը: Այս մասին գրում է Daily Star-ը: Մարքլի խոսքով՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է քթի ներսի հատվածում հատուկ քսուկ՝ «Նեոսպորին» քսել: «Դա կարևոր է, քանի որ քթի […]
16:46 07.03.2020
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցել Մալթայի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Malta Today»-ում Մալթայի առողջապահության նախարար Քրիս Ֆերնեյի խոսքին: Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված անձը 12-ամյա աղջիկ է, որը մարտի 3-ին է վերադարձել Իտալիայից:
16:20 07.03.2020
Բեթղեհեմ քաղաքը, որ համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, փակ է՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: Նշվում է, որ սահմանափակված է մուտքն ու ելքը: Զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսները հետ են գնում: Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բեննեթը մարտի 5-ին փակել է Բեթղեհեմի ելքն ու մուտքը, հաջորդ օրը նման որոշում են ընդունել պաղեստինյան իշխանությունները: Ներկայում […]
15:55 07.03.2020
Մոսկվայի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով հիվանդ առաջին ռուսաստանցին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի մայրաքաղաքային օպերատիվ շտաբին: Հիվանդը Ռուսական ֆուտբոլային միության աշխատակիցներից մեկն է՝ Դավիթ Բերովը: Կորոնավիրուսի բռնկման օջախը չինական Ուհան քաղաքն է: Վիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
15:46 07.03.2020
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։ […]
15:00 07.03.2020
Չինաստանում մասնագետները հայտնաբերել են, որ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշները ներկայում ավելի նվազ բացահայտ են լինում վարակակիրների մոտ։ Վիրուսը մուտացիայի է ենթարկվել, և դրա հայտնաբերումն ավելի դժվար է դառնում թույլ արտահայտվող ախտանշանների հետևանքով։ Բժիշկները ուսումնասիրել են վարակակիրների երկու խմբի` մեկը վարակվել է հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում, մյուսը՝ հունվարի 23-29-ը։ Երկու խմբի մոտ էլ եղել են […]
14:13 07.03.2020
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող Grand Princess նավի վրա հաստատվել է կորոնավիրուսի դեպք: Նա նշել է, որ թեստը առայժմ անցել է 46 ուղևոր, որոնցից 21-ի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: Փենսը նաև հայտարարել է, որ նավը կտեղափոխվի ոչ առևտրային նավահանգիստ, որտեղ բոլոր ուղևորները կանցնեն թեստեր: Հայտնի է, որ նավի […]
12:50 07.03.2020
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում վերջին 1 օրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 2800 դեպք, որոնցից 99-ը` մահվան ելքով: Այսպիսով, ընդհանուր առմամբ աշխարհում կա կորոնավիրուսի ավելի քան 100 հազար վարակակիր, որոնցից միայն 80 հազար 700-ը` Չինաստանում: Ապաքինվածների թիվը հասել է 57 հազարի: Մտահոգիչ է վիճակը Իտալիայում, Հարավային Կորեայում և հարևան Իրանում: Իտալիայում […]
12:39 07.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, […]
12:00 07.03.2020
Կորոնավիրուսի տարածման պահից ի վեր Ֆրանսիայի հիվանդանոցներից գողացել են ավելի քան 10 000 բժշկական դիմակ: Այս մասին հայտնում է RTBF-ն: Բուժհաստատություններում հիմնականում պակասում են վիրաբուժական, ինչպես նաև FFP2 տիպի դիմակները, որոնց ֆիլտրման արդյունավետությունն արդեն ապացուցված է: Բացի այդ, ֆրանսիական հիվանդանոցներից գողացել են նաև 1,4 հազար շիշ հակասեպտիկ սպիրտ: Ավելի վաղ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, […]
11:40 07.03.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 12-ի: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան, հայտնում է «Ալիք Մեդիան»: Նա հաստատել է, որ վարակվածներից մեկը Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկրելիձեն է: Այս պահի դրությամբ, մեկուսացված պալատներում 46 հիվանդ շարունակում է բուժումը: 17 հիվանդի հետ կապված […]
11:11 07.03.2020
Լոս Անջելեսի օդանավակայանի երկու աշխատակիցների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Վարակակիրները Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դաշնային կենտրոնի աշխատակիցներ են, ովքեր օդանավակայանում ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից ժամանող ուղևորների հետազոտություն էին անցկացնում: Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը տեղի ունեցավ նախորդ տարեվերջին՝ չինական Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բազմաթիվ օջախներով համաճարակ ճանաչեց, համարեց […]
09:08 07.03.2020
Դանիայի ֆուտբոլի առաջնության մարտի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Այս որոշումն ընդունել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Մինչ այդ, Դանիայի կառավարությունը կոչ էր արել չանցկացնել կամ հետաձգել բազմամարդ բոլոր միջոցառումները: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան էլ որոշել է խաղերը չհետաձգել, այլ անցկացնել դատարկ մարզադաշտերում՝ մեկնաբանելով, որ այդ կերպ ֆուտբոլիստներին վտանգ չի սպառնում: Ըստ վերջին տեղեկությունների՝ Դանիայում կորոնավիրուսի 10-ից […]
09:01 07.03.2020
COVID-19 կորոնավիրուսն ամռանը չի անհետանա, այդ իսկ պատճառով, հնարավոր է, Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեն առանց հանդիսատեսի։ Այս մասին հայտում է The New York Times-ը։ «Մեզ դեռևս հայտնի չէ, թե ինչպիսին կլինի վիրուսի ակտիվությունն ու դինամիկան կլիմայական տարբեր պայմաններում։ Մենք պետք է խոստովանենք, որ վիրուսը կարող է պահպանել տարածվելու ունակությունը»,-հայտարարել է ԱՀԿ առողջապահական ոլորտի արտակարգ […]
08:42 07.03.2020
Ֆրանսիական «Մարսելը» կորոնավիրուսի դեմ պայքարի յուրահատուկ մեթոդ է ընտրել: Ակումբը հրահանգել է ֆուտբոլիստներին զսպել իրենց էմոցիաները խաղի ընթացքում, օրինակ` գոլ խփելիս չգրկախառնվել: Առջևում «Մարսելի» հանդիպումն է «Ամյենի» հետ, և եթե մարսելցիները գոլ խփեն, ապա ստիպված կլինեն շատ լուռ նշել այդ իրադարձությունը: Հիշեցնենք, որ «Մարսելը» Ֆրանսիայի առաջնության ուժեղագույն ակումբներից մեկն է և ներկայումս զբաղեցնում է մրցաշարային […]
23:59 06.03.2020
Հայաստանը, Լատվիան և Ռուսաստանը հետխորհրդային երկրների թվում լավագույնն են պատրաստ համաճարակների դեմ պայքարում: Համաճարակների բռնկմանը վատագույնս կարող են դիմագրավել Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, գրում է Настоящее Время-ն՝ վկայակոչելով GHSI-ի (Guardion Health Sciences Inc) զեկույցը:
21:51 06.03.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը: Օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների (նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և ցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և […]
20:40 06.03.2020
Նոր կորոնավիրուսի դեմ Չինաստանի առողջապահական հաստատությունները նախապատրաստում են 5 տարբեր տեսակի պատվաստանյութ։ Դրանցից այն տարբերակները, որ արդյունավետ ու անվտանգ կլինեն, կիրառման մեջ կդրվեն ապրիլին։ Այս մասին հայտարարել են Չինաստանում պատվաստանյութ փնտրող պետական գերատեսչությունից։ Պատվաստանյութի այդ «թեկնածուներին» հիմա փորձարկում են կենդանիների վրա՝ անվտանգությունը ստուգելու համար։ Այդ ամենից հետո, համաձայն տեղական օրենքների, չինացի մասնագետները հույս ունեն պատվաստանյութը […]
20:03 06.03.2020
Կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, այսօր նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված նոր կարգ է գործելու: Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
19:36 06.03.2020
ՆԱՏՕ-ն, կորոնավիրուսի հետ կապված, լրագրողներին խնդրել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբ այցելելիս: «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հետևանքով հիվանդության նոր բռնկումները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ի բոլոր աշխատակիցների և այցելուների բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է ուրբաթ օրը Բրյուսելի տարածած հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նշվում է, […]
19:01 06.03.2020
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի բյուրոյի նիստին առաջարկություն է արել՝ վիրուսի կանխարգելման նպատակով անցնել առցանց աշխատաոճի ու հանձնարարել է Իրավական հարցերով կոմիտեին քննարկել այդ նախաձեռնությունը: Ի դեպ, այս առաջարկը նա արել էր դեռևս մեկ տարի առաջ: Թալակվաձեն նշել է, որ ապագայում ևս Վրաստանին անհրաժեշտ կլինի նմանօրինակ գործիք ու հարթակ: Վրաստանում, վերջին տվյալների համաձայն, արձանագրվել […]
18:30 06.03.2020
Չինաստանում 101-ամյա ծերունին 7 օրում հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է DailyMail-ը: Դայ անունով ուհանցին իր ծննդյան տարեդարձը նշելուց օրեր անց հիվանդացել է կորոնավիրուսով: Հիվանդանոցում 7 օր անցկացնելու ընթացքում ծերունին միայն խոսել է իր 92-ամյա կնոջ մասին: Չինացին ցանկություն է ունեցել արագ ապաքինվել ու վերադառնալ կնոջ մոտ՝ նրա մասին հոգ տանելու համար: Տղամարդուն բուժող […]
18:13 06.03.2020
Երեկ Գյումրիի Տեքստիլ թաղամասում տեղի ունեցած սարսափելի դեպքից մեկ օր անց Պռոշյան 14 հասցեի բակի ու տան դռները կապարակնքված կամ ժապավենով առանձնացված չէին, հերթապահող ոստիկաններ տարածքում չկային։ Հարևանությամբ գտնվող տների դարպասները փակ էին, թաղամասի բնակիչները հրաժարվում էին խոսել դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ու նրա դստեր մասին։ Միայն սպանված կնոջ նախկին ամուսնու ազգականներից մեկը, որը […]
17:56 06.03.2020
Մոսկվայում՝ 5, Նիժնի Նովգորոդում 1 դեպք է արձանագրվել նոր կորոնավիրուսով վարակման։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծվված հատուկ շտաբը։ Պարզվել է՝ բոլոր 6 վարակակիրներն էլ վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Իտալիա։ Նրանց ինքնազգացողությունը հիմա լավ է։ Առողջապահության պատասխանատուները նրանց տեղավորել են ինկուբացիոն բոքսերում։ Մինչ այս Ռուսաստանում նոր կորոնավիրուս արձանագրվել […]
17:49 06.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն (Arsen Torosyan) ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական […]
17:39 06.03.2020
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մարտի 6-ին՝ այցելելով Փարիզի հարավարևելյան մասում գտնվող ծերանոցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ներկայում մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի այսպես կոչված երկրորդ փուլում՝ ձեռնարկելով հիվանդության տարածման զսպմանն ուղղված միջոցներ: Առաջիկա օրերին մենք կանցնենք երրորդ փուլին՝ […]
16:16 06.03.2020
Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և […]