Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան մեկնելուց. hetq.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+34.09 oC

Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան մեկնելուց. hetq.am

15:46 07.03.2020

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։ Այս մասին հայտնում է hetq.am-ը:

ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան կառավարական ծառայակիցները այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն։

Բացի այդ, Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքմենստան և Ադրբեջան այցելելուց՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այդ մասին նշված է Պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքմենստանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակակիրների դեպք, իսկ Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 6-ի։

Թուրքմենստան չայցելելու առաջարկը բացատրվում է այն քայլերով, որն այդ երկրի կառավարությունը ձեռնարկել է՝ կորոնավիրուսի չտարածման համար։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքմենստանում բուժման մեթոդները չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին։

Ադրբեջանի պարագայում էլ Պետքարտուղարությունը նշում է, որ այդ երկրի բուժօգնության տրամադրման մեթոդները նույնպես չեն համապատասխանում ԱՄՆ պահանջներին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը բավականին խոցելի երկիր է ահաբեկչական գործողությունների տեսանկյունից։

Ահաբեկիչները կարող են հարձակվել նույնիսկ առանց զգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային օբյեկտները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման մարմինները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, ուխտագնացության վայրերը, այգիները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և հանրային այլ տարածքներ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

16:57 15.07.2025

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության […] ...

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

16:44 15.07.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են 46-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

16:30 15.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […] ...

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:20 15.07.2025

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

16:09 15.07.2025

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

16:00 15.07.2025

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...

BACK_TO_TOP