14:17 05.03.2020
Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:
14:11 05.03.2020
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է COVID-19- ի բռնկման դեմ պայքարի միջոցառումների 8,3 միլիարդ դոլարանոց փաթեթը, հայտնում է Wall Street Journal-ը: Խորհրդարանի ստորին պալատի 415 անդամ կողմ է քվեարկել միջկուսակցական նախագծին, երկուսը՝ դեմ: Փաստաթուղթը նախատեսում է 3 միլիարդ դոլարի ֆինանսավորում հիվանդության բուժման մեթոդների մշակման համար, ևս 2,2 միլիարդ դոլար կհատկացվի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ […]
13:51 05.03.2020
Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում: Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով: Իսկ ինչ միջոցառումներ են նախատեսվում. Ընդլայնվել են դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները: Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին` այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն […]
13:00 05.03.2020
Ըստ չինացի գիտնականների՝ տները COVID-19-ից պաշտպանելու համար հարկավոր է հետևել հիգիենայի պարզ կանոններին՝ միաժամանակ իրականացնելով անհրաժեշտ ընթացակարգերը պարբերաբար: Յունան նահանգի համաճարակային վերահսկման կենտրոնի դեպարտամենտի ղեկավար Չժոու Սյաոմեյը կարծում է, որ փողոցից վերադառնալիս կարիք չկա իրականացնել հագուստի և կոշիկի հատուկ ախտահանում կամ սանիտարական մաքրում, ինչպես նաև տարածքի ախտահանում: Բայց, միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տալիս կանոնավոր […]
12:30 05.03.2020
Չինաստանում կարող է սկսվել մահացու կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը: Այդ մասին հայտարարել է Հոնկոնգի համալսարանի Համաճարակաբանության և կենսաբազմազանության ամբիոնի վարիչ Բեն Քոուլինգը, հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ Չինաստանում նկատվել է դրական միտում կորոնավիրուսի դեմ պայքարում. նոր վարակակիրների թիվը նվազում է, և երկրում աստիճանաբար վերականգնվում է բնականոն ակտիվությունը: Բայց հենց դա, նրա կարծիքով, […]
12:21 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Եռաբլուր այցելած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորպես՝ կապված կորոնավիրուսի հետ: Լրագրողները հարցրել են` ինչպե՞ս է գնահատում ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքը: «Ես դրա մասնագետը չեմ, կածում եմ` դրա մասին բավական խոսվել է, հույս ունեմ, որ մի դեպքից այն կողմ չի գնա, չնայած երեկ Իտալիայում […]
12:17 05.03.2020
Չինաստանի Ուհանում մահացել է 36-ամյա մի տղամարդ, որը նախկինում ապաքինվել էր կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը: Տղամարդը մահացել է շնչառական անբավարարությունից՝ դուրս գրվելուց 5 օր անց: Նա առաջին անգամ հոսպիտալացվել է փետրվարի 12-ին: Երկու շաբաթ անց նրան դուրս են գրել՝ հրահանգելով 14 օր մնալ կարանտինում: Ըստ հանգուցյալի […]
12:10 05.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրել է զեկուցել Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաև վիճակագրություն ներկայացնել ինչպես մեր, այնպես էլ տարբեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում:
11:50 05.03.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը: Այս մասին հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեին: Ինչպես նշվում է, հիվանդը մարտի 1-ին երկիր է վերադարձել Իտալիայից: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հիվանդանոցներում գտնվում է շուրջ 40 մարդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսային վարակ:
09:57 05.03.2020
Երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը պարգև հանձնեցին լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։ Լյուսին առաջինն է Հայաստանից, որ արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակին։
22:20 04.03.2020
Երեխաների ու դեռահասների՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ամենափոքրն է: Գիտնականներն այդպիսի եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ վերլուծել են Չինաստանում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պատրաստած կորոնավիրուսային վարակի դեպքերի մասին զեկույցը: Այս մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 4-ին: Պարզվել է, որ նորածիններին, երեխաներին, դեռահասներին և մինչև 19 տարեկան երիտասարդներին բաժին է ընկնում դեպքերի միայն 1%-ը: […]
22:18 04.03.2020
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 179 դեպք: Այս մասին հաղորդել է РИА «Новости»-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին 151 դեպքի մասին: Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակվածների գերակշիռ մասը՝ շուրջ 70 մարդ, Մադրիդում է:
22:07 04.03.2020
Ֆրանսիայում ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնց համաձայն՝ բժշկական դիմակները կարելի է գնել միայն դեղատոմսով: Այս մասին հայտնում է Franceinfo-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիյային: «Դիմակներն այս պահին հնարավոր չէ գնել, քանի որ մենք դեղատներին ցուցում ենք տվել, որ դիմակները բաժանեն միայն բժշկական մասնագետների շրջանում կամ դեղատոմսով»,- ասել է նա մամուլի ասուլիսի […]
21:59 04.03.2020
Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1015-ի: Այս մասին հայտնում է NHK-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Diamond Princess» նավի վարակված 706 ուղևորները փետրվարի 5-19 գտնվել են կարանտինում: Մահացածների թիվը մինչ օրս չի փոխվել, 12 է: Հիշեցնենք, որ վիրուսի օջախը համարվում է Չինաստանի Ուհան քաղաքը: Երկրի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին դեռևս […]
20:55 04.03.2020
SHANTNEWS-ի եթերում հերթական քննարկումն էր կազմակերպվել՝ նվիրված կորոնավիրուսի թեմային: Այս անգամ խնդիրը դիտարկվել է մեկ այլ տեսանկյունից. «Կորոնավիրուսը և մեդիան, ինչպես է լուսաբանվում կորոնավիրուսի թեման, որոնք են այդ լուսաբանման դրական արդյունքներն ու բացասական հետևանքները»: Այս ուղղվածության քննարկում նախաձեռնելու գաղափարը ծնվեց երբ մի քանի օր առաջ «Շանթնյուզը» եթեր հրավիրեց մի բժշկի, որ բավականին ակտիվ էր սոցիալական […]
17:57 04.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները: «Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները այդ վիրուսով ախտահարման ավելի քան 2000 դեպք և դրանից մահացության 79 դեպք արձանագրելուց հետո միայն։ Մեր կառավարությունը արեց նույն քայլը […]
17:29 04.03.2020
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից օգնության առաջարկը՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ: Պետության ղեկավարը հայտարարել է, որ այս պարագայում Միացյալ Նահանգները պարզապես «կարեկցանքի դիմակ» է կրում: Նա նշել է, որ եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է օգնել, ապա պետք է պարզապես չեղարկի պատժամիջոցները` կապված դեղամիջոցների հետ: «Նրանք, կարեկցանքի դիմակ կրելով, ասել են, թե […]
17:15 04.03.2020
Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները […]
17:08 04.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,- գրել է Նիկողոսյանը: Հիշեցնենք` ավելի վաղ վրացական կայքերը, վկայակոչելով «Թայմեր» գործակալությանը, գրել էին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը […]
17:00 04.03.2020
Մարտի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը: Նախարարը հանձնարարեց միջգերատեսչական և տեղական ինքնակառավարման մակարդակներում շարունակել սերտ համագործակցությունը, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ գործողություններ: Մասնավորապես, իրազեկել քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների մասին, ապահովել առավելագույն սանիտարահիգիենիկ-պաշտպանական միջավայր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ մարդկանց հետ շփումներում խստորեն հետևելով առողջապահության […]
16:20 04.03.2020
Facebook-ում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված հիվանդները պարում: «Պարում են կարանտինի աստղերը». այսպես է տեսանյութի հեղինակը վերնագրել այն: Դրա հեղինակը վրացական հեռուստաշոուներից մեկի հաղորդավար Նոե Սուլաբերիձեն է: Նրա հաղորդմամբ՝ տեսանյութը նկարահանվել է մարտի 2-ին Թբիլիսիի «Վիվամեդ» բժշկական կենտրոնում, որտեղ ձևավորվել է կարանտինային գոտի: Զույգը տեղյակ […]
15:25 04.03.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով «Վրաստանի երկաթուղու» բոլոր գնացքներն ու երկաթուղային կայարաններն ամեն օր մշակվում են ախտահանման հատուկ լուծույթներով: «Բացի նրանից՝ որ գնացքների մաքրումը և խոնավ մշակումն ամեն օր ընթանում էր սահմանված նորմերին համապատասխան, կայարաններում և գնացքների վագոններում լրացուցիչ ախտահանում կիրականացվի՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից խորհուրդ տրվող ախտահանման միջոցներով: Ինչպես նաև, ուղևորատար բոլոր գնացքներում և […]
15:15 04.03.2020
Կորոնավիրուսը շարունակում է գրավել եվրոպական երկրները: Այսօրվա դրությամբ COVID-19-ով հիվանդներ կան եվրոպական բազմաթիվ երկրներում: Եղել են նաև անդառնալի ելքեր: Երկրների ցուցակ. Ուկրաինա Բելառուս Լիտվա Վրաստան Էստոնիա Հնդկական երկրները Հյուսիսային Մակեդոնիա Շվեյցարիա Ռումինիա Հունաստան Բելգիա Ռուսաստան Նորվեգիա Գերմանիա Իսպանիա Դանիա Ֆրանսիա Խորվաթիա Շվեդիա Ավստրիա Ֆինլանդիա Մեծ Բրիտանիա Իսրայել Չեխիա Պորտուգալիա Մոնակո Իսլանդիա Լեհաստան Ուկրաինայում COVID-19-ով վարակվելու […]
14:49 04.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պաշտպանիչ միջոցների անբավարար լինելը վտանգում է մարդկանց կյանքը և արտադրողներին հորդորել է, կորոնավիրուսով պայմանավորված, 40 տոկոսով ավելացնել դիմակների և ձեռնոցների արտադրությունը: Այդ մասին ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ: Կազմակերպությունում հաշվարկել են, որ վիրուսի դեմ պայքարի համար ամեն ամիս պահանջվում է 89 մլն բժշկական դիմակ, շուրջ 76 միլիոն զույգ բժշկական […]
14:43 04.03.2020
Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 դեպք: Այդ մասին հաղորդում է БЕЛТА-ն: Առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը հայտարարել է, որ բոլոր դեպքերը լաբորատոր հաստատում ունեն: «Վեց հոգու ինքնազգացողությունն էլ լավ է: Առավոտվա դրությամբ՝ ոչ ոք չի ջերմում, դինամիկ զննում են անցնում»,- ասել է նախարարը: Lenta.ru կայքում նշվում է, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի նոր տեսակով աշխարհում վարակվել […]
14:21 04.03.2020
Իրաքում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. մահացել է 70-ամյա տղամարդ, հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սուլեյմանիա քաղաքի առողջապահության վարչությանը: Բժիշկները հայտնել են, որ հենց սկզբից հիվանդի վիճակն անկայուն էր: Տղամարդը ստանում էր ինտենսիվ բուժօգնություն: Ներկայումս պարզվում է, թե արդյոք նա այցելե՞լ է Իրան: Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրաքի իշխանությունները դադարեցրել են դպրոցների աշխատանքը և կրճատել աշխատանքային […]
13:21 04.03.2020
Իրանը կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների ցանկում է: Այնտեղ արդեն 2366 մարդու մոտ ախտորոշվել է COVID-19, 77-ը մահացել է: ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) խոստովանել է, որ Իրանում իրավիճակն առանձնապես մտահոգիչ է պաշտպանիչ այնպիսի միջոցների սուր պակասի պատճառով, ինչպիսիք բժիշկների համար դիմակները, ձեռնոցները, հագուստները և ակնոցները: Բացի դրանից՝ հիվանդանոցներում սարքավորումների անբավարար քանակը հանգեցնում է մահվան այդպիսի […]
13:06 04.03.2020
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոցում» տիրող վիճակին ու դատավորների վախվորած գործողություններին: «Շահինյան Արթուր Մեխակի. երկու երիկամը չի աշխատում, այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան սիստեմաբար տեղափոխում են դիալիզի, միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, որ նրա պատիժը անհամատեղելի է պատժի կրման հետ, բայց դատարանը կրկին երկու օր առաջ մերժել է […]
13:00 04.03.2020
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով, իրենք տեղեկություններ ունեն, որ երկիր վերադարձող որոշ անձինք ջերմությունն իջեցնող հաբեր են ընդունում, որպեսզի խուսափեն ստուգումներից: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Գամկրելիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերից կոչ է անում չթաքցնել հիվանդության ախտանշանները և հաղորդել համապատասխան մարմիններին, քանի որ եթե նրանք ունեն որևէ տեսակի հիվանդություն, նրանց ընտանիքի անդամներն […]