15:56 06.03.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր արդյունքները տրվել են բացասական: «Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:36 06.03.2020
2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած […]
15:29 06.03.2020
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին […]
15:19 06.03.2020
Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 5-19-ը կգործի հատուկ ռեժիմ, ասվում է Բանտային հատուկ ծառայության հաղորդագրության մեջ: Սահմանված ժամանակահատվածում մեղադրյալ և դատապարտյալ անձանց կարգելվեն այցելություններն ու զբոսանքը: Նրանցից յուրաքանչյուրը պատիժը ժամանակավորապես կկրի մեկուսացված բանտախցում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Վրաստանում պատիժ է կրում ավելի քան 9,6 հազար […]
14:40 06.03.2020
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով 8,3 միլիարդ դոլարի հատկացմանը: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ըստ հեռուստաալիքի՝ համապատասխան օրինագծով նախատեսվում է հատկացնել 7,8 միլիարդ դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ինչպես նաև հեռահար բժշկությանը՝ մինչև 500 միլիոն դոլարի լրացուցիչ ծախսեր: 7,8 միլիարդ դոլարից 3 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել պատվաստանյութերի, արագ թեստերի […]
14:33 06.03.2020
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից տուժած անչափահաս աղջկա առողջական վիճակի մասին: Դալլաքյանը հայտնել է, որ գիշերը՝ 01:30-ին, Գյումրիից իրենց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները տեղափոխել են պոլիտրավմայով 13 տարեկան աղջկա, ով միացված է եղել արհեստական շնչառության սարքին, ինկուբացված, անգիտակից վիճակում: Գյումրիում կատարվել են […]
14:13 06.03.2020
Սերբիայի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը հայտարարել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսային COVID-2019 վարակի առաջին դեպքը: Այդ մասին ասված է երկրի առողջապահության նախարարության կայքում: Նշվում է, որ 43 տարեկան վարակված տղամարդը գտնվում է կայուն վիճակում: «Սերբիայի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը վերահսկվում է, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ:
14:00 06.03.2020
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Վատիկանում՝ պապական քաղաք-պետությունում: Այդ մասին մարտի 6-ին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօր ընդհատվել Է Վատիկանի առողջապահության եւ հիգիենայի տնօրենության ամբուլատորիայի աշխատանքն այն բանից հետո, երբ դրա հարկաբաժինները սանիտարական մշակման են ենթարկվել կորոնավիրուսով պացիենտներից մեկի վարակման հայտնաբերումից հետո»,- ասված Է նրա հայտարարության […]
13:49 06.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, պատմել է գլխուղեղի կաթվածի մասին ու շնորհակալություն հայտնել սոցցանցերում իրեն աջակցելու համար: «Սիրելի ընկերներ, ապաքինման ընթացքը լավ է գնում: Կարող եմ ասել, որ բախտս բերել է: Մի քանի շաբաթից կվերադառնամ բնականոն կյանքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին ու պրոֆեսիոնալներին, որոնք ինձ հետ էին առաջին իսկ ժամից, ինչպես նաև շնորհակալություն […]
13:31 06.03.2020
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակին հայտարարել է, որ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային մոբիլիզացիա է սկսվել վարակվածության խոշոր օջախներում և առաջիկա օրերին կիրականացվի նաև այլ տարածքներում: «Օրերս ես և իմ գործընկերները հայտարարեցինք, որ պատրաստվում ենք ազգային մոբիլիզացիայի ակցիա անցկացնել կորոնավիրուսի դեմ երկրում միջսեկտորային համագործակցության տեսքով: Ամբողջ երկրում մենք ունենք ավելի քան 17 […]
13:30 06.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների գծով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրեննանն ասել է, որ ԱՀԿ-ն որևէ առաջարկություն չի արել դեպի Իրան և հակառակը թռիչքների սահմանափակումների վերաբերյալ: «Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն Իրանին, և ցանկալի է ճիշտ ժամանակին սահմանափակումներ սահմանել բոլոր երկրների համար, և ներկայումս մենք կողմ չենք Իրանի դեմ այդպիսի սահմանափակումներին»,- ասել է նա: […]
13:22 06.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սահմանել է հիվանդությունների հստակ ցանկ հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականություններից խուսափելու համար։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, նախագծով սահմանել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով. տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ […]
13:20 06.03.2020
Չինաստանի Չենդու քաղաքի ոստիկանությունն օգտագործում է հատուկ սաղավարտներ՝ «տաք գլուխներ» հայտնաբերելու համար: Երկու րոպեի ընթացքում մեկ սաղավարտը կարող է ստուգել հարյուրավոր մարդկանց մարմնի ջերմաստիճանը: Եթե այն գերազանցում է 37.3 աստիճանը, սարքը հատուկ ազդանշան է տալիս: Չինաստանում նոր տեխնոլոգիաների շնորհիվ փորձում են որքան հնարավոր է շուտ ի հայտ բերել կորոնավիրուսով վարակվածներին՝ կանխելու վարակի զանգվածային տարածումը:
13:02 06.03.2020
Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Թոմաս Կալենբերգը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «Բրոնդբյուի» պաշտոնական կայքը: Հենց այս ակումբում է իր կարիերայի վերջում խաղացել Կալենբերգը: Ակումբը մտահոգված է, քանի որ Կալենբերգը ներկա է եղել «Բրոնդբյուի» վերջին խաղին ու շփվել է թիմի խաղացողների ու աշխատակիցների հետ: Այժմ Կալենբերգը կարանտինում է: Ակումբը կոչ է արել բոլորին, […]
12:55 06.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: […]
12:52 06.03.2020
Ծաղկաձորում որևէ խուճապային տրամադրություն չի ստեղծվել այն բանից հետո, երբ կորոնավիրուսի կասկածով մի շարք քաղաքացիների մեկուսացրել են այնտեղ գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Այս մասին ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս է եղել Ծաղկաձորում, այնտեղ բազմաթիվ զրույցներ ունեցել քաղաքացիների հետ: «Որևէ խուճապ չկա, այն […]
12:48 06.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»։
11:31 06.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային: Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար»:
23:36 05.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի, երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ […]
22:48 05.03.2020
Իտալիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է 2020թ․ մարտի 4-ի դրությամբ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության վիճակագրական տվյալները և տարածվածության աշխարհագրությունը։
19:53 05.03.2020
Վրաստանը ողջունել է առողջապահության նախարարների մակարդակով տարածաշրջանային հանդիպում անցկացնելու Իրանի նախաձեռնությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հինգշաբթի օրը Թբիլիսիում Իրանի դեսպան Սեյեդ Ջավադ Գավամ-Շահդիի հետ խոսակցությունից հետո: Նրա հայտարարությամբ՝ այդ բանակցությունները կարող են կայանալ Վրաստանում: Տիկարաձեի հայտարարությամբ, իրանական կողմը հարցը բարձրացրել է, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարում որոշակի լուծումներ գտնի: «Մենք ողջունում […]
19:14 05.03.2020
Իրանական Electronic Pardazesh Sabalan ընկերության տեխնոլոգները հաջողությամբ մշակել են ռոբոտ` կորոնավիրուսի դեմ պայքարում բուժքույրերին փոխարինելու համար, հայտնում է IRNA ընկերությունը: Ռոբոտը, որը մշակվել է Մերձավոր Արևելքում` Արդեբիլ նահանգում, ներկայացվել է Արդեբիլի նահանգապետի և պաշտոնատար անձանց ներկայությամբ, այն պետք է տեղակայվի Արդեբիլի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցում արդեն հաջորդ շաբաթ: Ռոբոտը ստեղծվել է հիվանդանոցներում սպասարկման, կորոնավիրուսի կանխարգելման […]
18:52 05.03.2020
Ռուսաստանի մայրաքաղաքի իր բնակարանում իրավապահներն այսօր հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։ Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է ահազանգել, որ ծնողները չեն բացում դռան դուռը, իսկ մայրը չի պատասխանում զանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել […]
18:20 05.03.2020
Օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում: Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում: Դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր հանրապետությունում շարունակվում […]
18:06 05.03.2020
Ի՞նչ վիճակում են Թեհրանի հայկական թաղամասերը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Ժոզեֆ Մեհրաբյանը: Մանրամասները` տեսանյութում:
18:00 05.03.2020
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 107-ի: Հայտնաբերվել է վարակման 3 513 դեպք: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Երեկվանից բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 591 նոր դեպք: Առողջացողների թիվը 739 է: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85 հազար է, ավելի քան 2,9 հազար վարակակիր մահացել է:
17:20 05.03.2020
Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար: «Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առ այսօր բոլոր պատասխանները բացասական են: Այս պահի […]
15:31 05.03.2020
Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են նախկին փախստականների ճամբարը Գալանգ կղզու վրա վերածել հատուկ հիվանդանոցի՝ CoV-2 կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին մարտի 4-ին հաղորդել է The Jakarta Post-ը: Ինդոնեզիայի զինված ուժերի հրամանատար, օդային ավիացիայի մարշալ Հադի Թչաջանոն նախօրեին այցելել է կղզի: Ըստ նրա՝ ընտրությունը կանգ է առել Գալանգի վրա, քանի որ կղզում կային շենքեր, որոնք 1979-1996 […]
15:17 05.03.2020
Ադրբեջանում հայտնաբերել են ևս 3 մարդու, որոնք ունեն նոր կորոնավիրուսի վարակ։ Այսպիսով՝ Ադրբեջանում վարակակիրների քանակը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վարակակիրները երեքն էլ Իրանից են ժամանել Ադրբեջան։ Նրանցից մեկը Գերմանիայի քաղաքացի է։ Մյուս երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 1994 և 1999 թվականներին ծնված։ Երկու ադրբեջանցիները Իրանում էին՝ սովորելու նպատակով։ Նրանք երկուսն էլ […]
14:43 05.03.2020
Կալիֆոռնիայի ափերի մոտ կորոնավիրուսի պատճառով Grand Princess ճամփորդական նավը մեկուսացվել է: Այդ մասին հայտնում է San Francisco Chronicle-ը: Նավը, որտեղ կա մոտ 3000 մարդ, նավարկում էր Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ և նախատեսվում էր նավարկությունն ավարտել շաբաթ օրը: Այնուամենայնիվ, անձնակազմը հրաման է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման նավահանգիստ: Պատճառն այն է, որ երկու նախկին ուղևորների մոտ, ովքեր […]