12:50 04.03.2020
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել ևս 4 երկրում՝ Չիլիում, Ջիբրալթարում, Արգենտինայում ու Լիխտենշտեյնում: Այդ մասին են վկայում Ջոն Հոփկինսի անվան համալսարանի համակարգային հետազոտությունների կենտրոնի տվյալներն ու տեղի իշխանությունների փոխանցումները: «Այսօր հաղորդել են վարակման առաջին դեպքի մասին»,- ասել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան: Նախագահի խոսքերով՝ խոսքը 33-ամյա բժշկի մասին է, որն այցելել էր Սինգապուր: «Նրա […]
12:48 04.03.2020
Վիետնամում կորոնավիրուսով վարակված բոլոր անձինք բուժվել են: Այս մասին հայտնում է Nat-geo.ru-ն: Բժշկական և կարանտինային միջոցների շնորհիվ Վիետնամում կորոնավիրուսով վարակված 16 հիվանդներն էլ արդեն առողջացել են: Երկրում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր վերջին երեք շաբաթվա ընթացքում չեն գրանցվել: Պացիենտներից ավագը 73 տարեկան է, ամենափոքրը՝ 3 ամսական: Շնորհիվ այս արդյունքի՝ Վիետնամը դուրս է բերվել ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման […]
12:16 04.03.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաննների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։ Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ […]
11:28 04.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են […]
23:57 03.03.2020
Որոնք են վիրուսից պաշտպանվելու ամենագործուն ու արդյունավետ տարբերակները: Առողջապահության ոլորտի մասնագետների ցուցումների հիման վրա SHANTNEWS-ը ինֆոգրաֆիկա է պատրաստել:
20:53 03.03.2020
Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի տարածումը մտահոգիչ է շատերի համար՝ հասարակությունը չի կորցնում հումորի զգացումը և նույնիսկ նման թեմայի շուրջ կատակում է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակվել է հումորային տեսանյութ՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ «պայքարի» մասին: Տեսանյութում երևում է իրավիճակը, երբ մարդը օգնության համար դիմում է բժիշկներին: Ինչպե՞ս ավարտվեց ՝ մանրամասները տեսանյութում: Եվ ոչ մի իրավիճակում մի […]
20:37 03.03.2020
Իտալիայում առաջին անգամ COVID-19 կորոնավիրուսի տարածման տեմպերն ընկել են: Մարտի 2-ին նախորդ օրվանից 270-ով պակաս դեպք է գրանցվել, հայտնում է la Repubblica-ն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով ախտորոշված 66 հիվանդներ երկու օրվա ընթացքում դուրս են գրվել հիվանդանոցներից: Բուժվել է ընդհանուր առմամբ 149 մարդ: Վարակվածների թվի աճը կազմել է 16%՝ համեմատած վերջին շրջանի 50% աճի հետ: Այսօր […]
20:10 03.03.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարելի նոր դեղամիջոցները, ըստ դեղագործների, ԱՄՆ-ում կարող են հասանելի լինել այս ամռանը կամ աշնան սկզբին: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Պենսը: «Կորոնավիրուսային վերջնական պատվաստանյութը կարող է հասանելի լինել մինչև այս տարվա ավարտը կամ հաջորդ տարվա սկիզբը: Այնուամենայնիվ, դեղամիջոցները, որոնք կարող են ինչ-որ կերպ բարելավել կորոնավիրուսով […]
20:00 03.03.2020
ԱՄՆ գլխավոր վիրաբույժ, դոկտոր Ջերոմ Ադամսը կոչ է արել ամերիկացիներին դադարեցնել շնչադիմակներ կրելը կորոնավիրուսային վարակը կանխելու համար: «ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկը մնում է ցածր»,- Fox-ի եթերից երկուշաբթի օրն ասել է Ադամսը: Կան միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել չվարակվելու համար և կան բաներ, որոնք չարժե անել: Եվ այն, ինչ չպետք է անի հասարակությունը` դիմակներ գնելն է: […]
19:57 03.03.2020
Ֆրանսիայում զգալիորեն աճել է Ալբերտ Քամյուի «Ժանտախտը» վեպի վաճառքը, հայտնում է BFM հեռուստաընկերությունը ՝ վկայակոչելով «Էդիստաց» գործակալության տվյալներին: Վեպը սկսեց ավելի հաճախ վաճառվել 2020 թվականի չորրորդ շաբաթից, երբ նոր կորոնավիրուսը սկսեց ակտիվորեն տարածվել Չինաստանում և աշխարհում: Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում «Folio» հրատարակչությունը վաճառեց վեպի մոտ 1.7 հազար օրինակ, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում վաճառքը կազմում էր […]
18:40 03.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քիչ առաջ խոսել է Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին: «Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն […]
18:27 03.03.2020
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է նաև երկրի շտապօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը։ Այս մասին այսօր հայտնել են տեղական լրատվամիջոցները։ «Վարակվելուց հետո նա բուժման կուրս է անցնում և այժմ իրեն լավ է զգում»,- հայտարարել են շտապօգնության ծառայությունից։ Սա Իրանի պաշտոնյաների վարակման հերթական դեպքն է․ մի բան, որ արդեն սովորական է դարձել։ Այս պահի դրությամբ վարակակիր […]
18:17 03.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` Աբրահամյանն այս գործով անցնում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեղադրանքով: Դատարանը լսում է վկաներին, սակայն լրատվամիջոցների համար տեսալուսանկարահանումն արգելված է: Դատական […]
17:00 03.03.2020
Որպես Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների մաս` Գիորգի Աբրամիշվիլիի անվան պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալը հայտարարվել է կարանտինային գոտի: Ռազմական հոսպիտալում կմեկուսացվեն ռիսկի ենթակա հիվանդները, իսկ բուժումն իրականացվելու է Վրաստանի առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով: Ստեղծվել է ճգնաժամային կառավարման թիմ, մշակվել են հատուկ սխեմաներ: Ներկայումս մոնիտորինգի և կանխարգելման նպատակով Գորիի զինվորական հոսպիտալում կա չորս հիվանդ, […]
16:00 03.03.2020
Վրաստանի պետական բոլոր կառույցներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ: Այդ մասին ասված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի հայտարարության մեջ: Ախտահանման աշխատանքներ կիրականացնի նաև «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը կայարաններում և գնացքներում: Ըստ միջգերատեսչական համակարգող խորհրդի ցուցումների՝ վիրուսի տարածումը կանխելու համար ախտահանման գործընթաց կիրականացվի նաև պետական գերատեսչությունների կողմից, որոնք հանրային ծառայություններ են մատուցում բնակչությանը: Ներկայումս Վրաստանում գրանցվել է […]
15:40 03.03.2020
Թուրքական NTV հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն, հայտնում է «ՌեգիոնՄոնիտոր»-ը: «Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում: «Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության […]
15:26 03.03.2020
Ինչո՞ւ պետական սահմանը հատելիս քաղաքացին կարող է դեղորայք տեղափոխել, սակայն փոստային ծառայության միջոցով պատվիրել ու ստանալ չի կարող: Այս հարցը լուծելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրանք առաջարկում են թույլ տալ ամսական մեկ անգամ դեղորայք ստանալ, իսկ չափը սահմանում է կառավարությունը: Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, սակայն մի շարք հարցերի […]
15:06 03.03.2020
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16 ժամում աճել է 374-ով և հասել 5186-ի, հայտնում է Renhap-ը: Մինչ օրս Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացել է 28 մարդ, որոնք հիմնականում հիվանդ են եղել նաև այլ քրոնիկ հիվանդություններով: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Covid-2019 կորոնավիրուսով վարակվածների թիվը 90 752-ն է: 3 117 […]
14:39 03.03.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կոչ է արել կորոնավիրուսի պատճառով խուճապ չտարածել: «Եվրոպայում աճում է հիվանդների թիվը: Վիրուսի բռնկման հետևանքով Իտալիայի առաջնության մի քանի խաղեր տեղափոխվեցին, իսկ Շվեյցարիայում առաջնությունը դադարեցվել է մինչև մարտի 23-ը: Շատ ֆեդերացիաներ կարևոր որոշումներ են կայացրել կորոնավիրուսի տարածման հետ կապված: Պետք չէ խուճապի մատնվել, ես համոզված եմ, որ մենք […]
14:21 03.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ աշխարհը պայքարում է ինֆոդեմիայի դեմ, մեր շարժական մամոգրաֆը արդեն պատրաստ է։ Այն ճանապարհ կընկնի դեպի Հայաստան մոտ օրերս և տեղում կլինի 10-15 օրվա մեջ։ Լավ է ստացվել, չէ՞»։
14:16 03.03.2020
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն, հայտնում է «Strana.ua»-ն: Վիրուսը հայտնաբերվել է Չեռնիվցի քաղաքում մի տղամարդու մոտ, որն իր կնոջ հետ Եվրամիությունից վերադարձել էր մեքենայով: Ախտանիշների առաջացումից հետո նրանք երկուսն էլ մեկուսացվել են և հետազոտվել: Մարտի 2-ին հաղորդվեց, որ Ուկրաինայում չորս մարդու […]
14:09 03.03.2020
Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնություն է խնդրել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտնում է РИА Новости-ն: «Մենք ողջունում ենք բոլոր երկրներից մարդասիրական օգնությունը, ներառյալ մեր պես մտածող մարդկանց կողմից»,- նշել է դիվանագետը:
13:26 03.03.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ֆեյսբուքյան էջից: Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, […]
13:19 03.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Արսեն Թորոսյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա անցել հանդիպման բուն թեմային: Նախարարը ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում: Դեսպանը […]
13:10 03.03.2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են, որ Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին: Կինը եղել է մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, հարազատների նկարագրմամբ 10 օր շարունակ բուժվել է երկկողմանի թոքաբորբից: Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես կատարվել է անցում արհեստական շնչառական ապարատի: Ընդգրկվել […]
13:04 03.03.2020
Իրանում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը լիզել է կրոնական սրբավայրերը: Այս մասին հայտնել է The New Arab-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածը Ջաֆար Գաֆուրին է: Նախօրեին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես էր տղամարդը ջանադրաբար համբուրում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղե դարպասները: Այսպես ակտիվիստը կոչ էր արել պայքարել […]
12:40 03.03.2020
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ստուգել են՝ պարզելու, թե արդյո՞ք վերջինս կորոնավիրուսով հիվանդ չէ. թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Այդ մասին հայտնում է իտալական Il Messaggero թերթը: 83-ամյա պապը մեկ շաբաթ է, ինչ հիվանդ է: Կիրակի օրը հավատացյալների հետ հանդիպման ժամանակ նա ուժեղ հազ է ունեցել: Թերթի տեղեկություններով, երբ օրերս Բարի կատարած այցից և մարդկանց հետ […]
12:20 03.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»։
12:11 03.03.2020
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ստիպված է եղել մեկնաբանել խանութներից զուգարանի թղթի և անձեռոցիկների անհետացումը: «Կեղծ լուրերը շարունակում են տարածվել: Ես կոչ եմ անում ձեզ կողծ լուրերին չհավատալ և խուճապահար ապրանքներ չգնել: Երկրում կա բավարար պաշար»,- ասել է նա: Նա նաև հայտնել է, որ կառավարությունը տնտեսական աջակցություն է ցուցաբերում ձեռնարկատերերին՝ բժշկական […]