18:41 25.02.2020
Ճապոնիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով բոլոր հանդիպումները չեղյալ են հայտարարվել անորոշ ժամանակով: Խաղերը կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 15-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսը տարածվում է նաև Իտալիայում: Այս երկրում արդեն 40-ից ավելի հանդիպում է հետաձգվել:
18:38 25.02.2020
Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան Հայաստան վերադառնալ վաղը՝ փետրվարի 26-ին, կայանալիք հատուկ չվերթով։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը՝ խոսելով «Արմենպրեսի» հետ։ «Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի։ Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար», – ասել է պաշտոնյան։ Հիշեցնենք, […]
18:06 25.02.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր ղեկավարած հիմնադրամի՝ նոր համագործակցություն սկսելու մասին: «Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Սա շատ կարևոր նախաձեռնություն […]
17:07 25.02.2020
Իրանի առողջապահության նախարարի տեղակալը նույնպես վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: «Առողջապահության նախարարի տեղակալ, բժիշկ Հարիրիչի կորոնավիրուսի թեստերը, որը վերջին օրերի ընթացքում պայքարում էր կորոնավիրուսի դեմ, դրական են»,- այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Վահաբզադեն: Նախօրեին Հարիրիչի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի […]
16:19 25.02.2020
Տաջիկստանը խստացրել է հսկողությունն Աֆղանստանի հետ սահմանային բոլոր անցակետերում՝ կանխելու Աֆղանստանում գրանցված նոր կորոնավիրուսի տարածումը, լրագրողներին ասել է Տաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Միրխամուդդին Կամոլզոդան: «Մենք որոշել ենք խստացնել վերահսկողությունը Աֆղանստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերում այն պատճառով, որ այնտեղ գրանցվել է կորոնավիրուսային վարակ»,- ասել է նա: Փոխնախարարի խոսքով՝ առողջապահության նախարարության աշխատակիցներն այժմ գտնվում […]
15:55 25.02.2020
Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսի չորս նոր դեպքերի մասին, ասվում է РИА Новости-ի տարածած հաղորդագրության մեջ: «Նախարարությունը հաստատել է Քիրքուք նահանգում Իրաքի քաղաքացիների շրջանում վիրուսով վարակվելու չորս դեպքը: Բոլոր հիվանդներն ընտանիքի անդամներ են, որոնք վերադարձել են Իրանից»,- ասվում է հայտարարության մեջ: Առողջ իրաքցիները մեկուսացված են, բժշկական հսկողությունն իրականացվում է բոլոր այն մարդկանց համար, […]
15:49 25.02.2020
Turkish Airlines-ի ինքնաթիռը, որը Թեհրանից Ստամբուլ էր թռչում, շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում՝ ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայության կասկածների պատճառով, հայտնում է Habertürk- ը: Twitter-ի օգտատերերի խոսքերով՝ վայրէջքը կատարվել է Թուրքիայի առողջապահության նախարարի խնդրանքով: Օդանավում կա 132 մարդ: Նրանց բժիշկները հետազոտում են: 12 ուղևոր ունի բարձր ջերմություն, ևս 17 մարդու մոտ վիրուսի առկայության կասկածներ կան՝ […]
14:47 25.02.2020
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՊԲՀ-ի օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը կայուն է: «Հարգելի գործընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, թե ունեն արդյոք առողջական խնդիրներ ԵՊԲՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողները, ապա տեղեկացնեմ, որ մեր օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը որևէ կերպ չի տարբերվում տեղացի […]
14:43 25.02.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, և փետրվարի 25-ի` ժամը 13:00-ի դրությամբ, մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա: Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են թե՛ կազմակերպչական և թե՛ ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի: […]
13:20 25.02.2020
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն արգելել է երկրում վայրի կենդանիների առևտուրը: Այդ մասին հայտնում է Կենտրոնական չինական հեռուստատեսությունը: Նշվում է, որ գերատեսչության որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: Չինաստանի իշխանությունները մտադիր են արմատախիլ անել Չինաստանի քաղաքացիների` «վայրի միս» ուտելու սովորությունը: Նման միջոցառումներն ուղղված են կանխել մսի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածումը: […]
13:14 25.02.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի քաղաքացիներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ կիբերհանցագործները փորձում են օգտվել կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից ու ֆիշինգային հարձակումներ են իրականացնում՝ հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից (The World Health Organization, WHO): Չնայած որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա ու նման […]
13:09 25.02.2020
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրի բոլոր բնակիչները, որ նախկինում կորոնավիրուսով հիվանդ են եղել, ապաքինվել են, հայտնում է BFMTV- ն: Ֆրանսիայում, ըստ ԱՀԿ-ի տվյալների, արձանագրվել է վարակի 12 դեպք, մահացել է մեկ հիվանդ: «Ֆրանսիայում հիվանդության դեպքեր այլևս չկան: Վիրուսն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որ հոսպիտալացվել է Լիոնում, բուժվել է: Նա այլևս […]
12:58 25.02.2020
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VNExpress-ը՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ Վիետնամում փետրվարի 13-ից ի վեր կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այլ կերպ ասած՝ այժմ այնտեղ հիվանդությունը վերահսկվում է: Վերջին 2 պացիենտներից մեկը 3 ամսական մի աղջիկ է եղել, նա վարակվել է […]
12:53 25.02.2020
Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ավիաընկերության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, Pegasus ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»: Նշվում է, որ այս պահից սկսած մինչև մարտի […]
12:36 25.02.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խորհրդարանում անդրադառնելով նոր կորոնավիրուսին, դրա շուրջ ստեղծված խուճապին, խոսել է նաև այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է դեղատներում՝ բժշկական դիմակներ մասով: Ինչպես հայտնի է, դրանք սկսել են վաճառել մի քանի անգամ բարձր գնով, մյուս կողմից` դրանց պակասն է նկատվում: «Ես ինչքան նկատել […]
12:22 25.02.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է մեծ նոր կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցելու ռիսկը: Զեյնալյանը հիշեցրել է, որ սահմանը մասնակի է փակված, բեռնափոխադրումների համար այն բաց է: Սահմանը մասնակի փակվել է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկայում իրանցիների Նոր տարին է, իսկ […]
11:54 25.02.2020
«Սբ. Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, […]
11:48 25.02.2020
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 663-ի: Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 77 658 է, բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել ավելի քան 27 հազար պացիենտ: 47 672 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, նրանցից 9 123-ը ծանր վիճակում են:
11:17 25.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է կառույցի լիազորությունների, 2020 թվականին ԱԱՏՄ ստուգման լայնածավալ ծրագրի մասին։ Ունի՞ արդյոք ԱԱՏՄ-ն բավականաչափ ռեսուրս՝ նախատեսված վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար։ Այս առումով, ԱԱՏՄ ղեկավարը մատնանշել է վիճակագրությունը՝ 2019-ին հարուցվել է 8 անգամ ավելի վարչական վարույթ, քան 2018-ին։ Կառույցի ղեկավարն անդրադարձել […]
10:08 25.02.2020
Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Լյուդոգորեց» հանդիպումը, կորոնավիրուսի տարածմանը նպաստելու մտավախությամբ պայմանավորված, կանցնի առանց հանդիսականների: ՈՒԵՖԱ-ն համապատասխան գրությամբ նամակ է ուղարկել ակումբներին: Խաղը կկայանա փետրվարի 27-ին: Վերջին օրերին Իտալիան դարձել է կորոնավիրուսի 4-րդ խոշոր կենտրոնը: Երկրում հիվանդների թիվը հասել է 300-ի, զոհվել է 7 մարդ:
09:28 25.02.2020
Գեղարքունիքի մարզպետարանի որոշմամբ փետրվարին մարզի շատ համայնքներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2020» մարզամշակութային միջոցառումը: Այն բոլոր համայնքներում կրում է «Ո՛չ ծխախոտին» խորագիրը: Փետրվարի 21-ին այն անցկացվեց նաև Ակունք գյուղում: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիքբոքսինգ, կշռաքարի բարձրաձում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում: Խաղերն ուղեկցվեցին ազգային երգ ու պարով: Ողջունելով «Գեղարքունյաց ձմեռ-2020»-ի […]
23:45 24.02.2020
Իրանից Ադրբեջան տեղափոխված ևս երկու անձ կորոնավիրուսի վարակման կասկածով հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։ Տեղեկատվության համաձայն՝ նրանց հատուկ բուժհաստատություն են տեղափոխել։ Նրանք ժամանել են Իրանի այն շրջանից, որտեղ համաճարակ չի նկատվում։ Նրանցից ոչ ոք չի շփվել կորոնավիրուսով հիվանդների հետ։ Նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու պատճառը մարմնի ջերմաստիճանի թեթևակի բարձրացումն է եղել, որը ֆիքսվել է […]
22:11 24.02.2020
Պերմի տարածաշրջանում շտապօգնության բժիշկները նախ տղամարդուն մինչև մեքենան քարշ են տվել, իսկ հետո հրել են բեռնախցիկի մեջ: Ականատեսները վրդովված հարցրել են, թե ինչու պատգարակի վրա չեն տեղափոխում նրան, բուժաշխատողը պատասխանել է, որ «պատգարակը հիվանդների համար է, ոչ թե սրա»: В Пермском крае врачи скорой сначала доволокли мужчину до машины прямо по земле, а после затолкали […]
21:44 24.02.2020
Չինաստանի դեսպանը ևս մեկ անգամ հերքել է մահացու հիվանդության հարուցչի արհեստական ծագման մասին տեղեկությունները: Չինաստանում մշակվել է պատվաստանյութ, որը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում ցույց է տվել արդյունավետություն: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը: Նա նշել է, որ դա նախնական է, անհրաժեշտ են հետագա ստուգումներ և կատարելագործում: Դեսպանը հայտարարել է նաև դեղերի […]
19:58 24.02.2020
Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ գումարներ կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին, հայտնում է ТАСС-ը: Ըստ Լենարչիչի՝ որոշվել է հատկացնել 230 միլիոն եվրո: Այս գումարը կօգտագործվի կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար: Նա նաև ենթադրել է, որ մոտ ապագայում կորոնավիրուսը կազդի ԵՄ տնտեսության վրա: «Մենք աշխատում ենք արձագանքման հնարավոր տարբեր սցենարների վրա»,- […]
19:14 24.02.2020
Իտալացի մոդելյոր Ջորջիո Արմանին որոշում է կայացրել մեկ շաբաթով դադարեցնել գործարանների աշխատանքը երկրի մի շարք մարզերում, ինչպես նաև փակել Միլանում գտնվող գրասենյակը Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի տարածման պատճառով: Հաղորդում է ANSA-ն: Միլանի Նորաձևության շաբաթում Արմանին իր հավաքածուն ցուցադրել է, այսպես ասած, դռնփակ՝ հանդիսատեսին ռիսկի չենթարկելու համար: Հիշեցնենք` Իտալիայում կորոնավիրուսից արդեն մահացել է 3 մարդ: Վարակվածների ընդհանուր […]
18:19 24.02.2020
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեպքեր չկան: Հիվանդության ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Դրանում վստահեցնում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանը: Նա ընդգծեց, որ գնահատվել են բժշկական կազմակերպությունների կարողությունները: Իսկ բացերը լրացնելու համար նախարարությունից ցուցում կա: Որքանո՞վ է կորոնավիրուսը նման սովորական սուր շնչառական վարակին ու ինչպե՞ս կարելի է խուսափել կորոնավիրուսից: Մանրամասները` […]
17:50 24.02.2020
«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները»,- այս մասին նշվում է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։ Դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է խուսափել նշված համայնքներ այցելությունից և առհասարակ […]
17:46 24.02.2020
Իրանի իշխանությունները հայտնում են, որ երկրում կորոնավիրուսի նոր տեսակի վարակակիրների քանակը հասել է 49-ի։ Արդեն նախկին վարակակիր 11 մարդ մահացել է։ Տվյալները ճշգրտել է երկրի առողջապահության նախարարությունը։ Մինչ այդ Իրանի խորհրդարանի՝ Ղոմ քաղաքից ընտրված պատգամավորը հայտարարել էր, թե այնտեղ 50 մարդ է մահացել վարակից, սակայն առողջապահության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունը։ Հիշեցնենք, որ հենց Ղոմ […]