21:06 27.02.2020
Փետրվարի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող […]
18:55 27.02.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարակներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն: Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ:
18:47 27.02.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը կարող է մարդկանց փոխանցվել ոչ միայն չղջիկներից, այլև ընտանի կենդանիներից։ Փոխանցող կարող են լինել շները, կատուները և այլն։ Մինչ այս հայտնի էր, որ ի սկզբանե Չինաստանում վարակը մարդուն է փոխանցվել հենց չղջիկներից։ Բայց հիմա ԱՀԿ-ն եզրակացության է եկել, որ վարակն արդեն հաղթահարել է այլ կենդանիների պաշտպանական մեխանիզմները, […]
18:18 27.02.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից 2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով: Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) […]
18:00 27.02.2020
Ֆրանցիսկոս պապի վատ ինքնազգացողության պատճառով Հռոմի պապի գրասենյակն այսօր չեղարկել է միջոցառումներից մեկը։ Պապի առողջությունը վատացել է երեկվա միջոցառումից հետո, որի ժամանակ նա աջակցություն էր հայտնել նոր կորոնավիրուսի վարակակիրներին, ինչպես նաև մոտիկից շփում էր ունեցել հավատացյալների հետ։ Դեռ երեկ նրան տեսել էին հազալիս և քիթը մաքրելիս։ Սակայն այդ վիճակում էլ պապը շարունակել էր սեղմել իրեն […]
17:50 27.02.2020
«Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանը»,- Անվտանգության խորհրդից հետո հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը: «Հարավային Օսիայի տարածքում COVID-19-ի բռնկումը կանխելու համար Անվտանգության խորհուրդը որոշեց ամբողջությամբ փակել Վրաստանի հետ սահմանակից բոլոր անցակետերը մինչև հատուկ ծանուցումը»,- ասվում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Երկրի ԱԳՆ-ն պետք է ուղերձ հղի Հարավային Օսիայի բնակչությանը` կոչ անելով […]
17:44 27.02.2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կոչ է անում բնակիչներին կորոնավիրուսը կանխելու նպատակով միմյանց ձեռք չսեղմել և չհամբուրել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ողջունեք միմյանց միայն ձեռք բարձրացնելով: Սա ծիծաղելի չէ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն: Գամկրելիձեն նաև նշել է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, անհրաժեշտ է պաշտպանել անձնական հիգիենան, ձեռքերը […]
16:44 27.02.2020
«Աստղիկ» ԲԿ-ն հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ԲԿ-ում Իրանի քաղաքացի է մահացել: «Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. «Աստղիկ» ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել»,- ասված է պարզաբանման […]
16:33 27.02.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է այն հոսպիտալ, որտեղ երեկ կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի առաջին քաղաքացին: Ամենից բարդ իրավիճակը եվրոպական երկրների շարքում շարունակում է մնալ Իտալիայում: Լոմբարդիայի ղեկավարը հայտարարել է, որ երկու շաբաթ կանցկացնի կարանտինում: Նա նման քայլի է դիմել, քանի որ աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, տեղեկացնում է vesti.ru-ն: Այս վարակն արդեն 12 […]
16:20 27.02.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է, դրան անհրաժեշտ է հակազդել, հայտնում է RIA Novosti-ն: Նման հայտարարություն քաղաքական գործիչն արել է այն բանից հետո, երբ այցելել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է կորոնավիրուսով վարակված ֆրանսիացին: Դրանից հետո Մակրոնը հայտարարել է ճգնաժամի մասին: «Սպասվում է համաճարակ: Մեր պարտքը դրան դիմակայելն է»,- […]
16:12 27.02.2020
Վրաստանի դեղագործական շուկայում բժշկական դիմակների պակաս կա: Երկրի առողջապահության նախարարությունը հանձնարարել է արտադրողներին և մատակարարներին անհապաղ համալրել բժշկական դիմակների պաշարները: Այս մասին հայտնում է InterpressNews-ը: Միևնույն ժամանակ, կոչ է արվել բժշկական դիմակները վաճառել «համապատասխան գնով»: Կայքի հարցին, թե երբ վրացական շուկան կհամալրվի բժշկական դիմակներով, նախարարությունը հստակ պատասխան դեռ չի տվել, սակայն հավաստիացրել են` համապատասխան հանձնարարականն […]
15:47 27.02.2020
Կորոնավիրուսի հետ կապված՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային Կարմիր կամուրջ անցակետում բուժզննում են անցնում Վրաստան ժամանող բոլոր քաղաքացիները: Վերջիններիս հայտարարությամբ՝ սահմանն անցնել թույլատրվում է այն բանից հետո, երբ մարմնի ջերմաստիճանը լինում է նորմայի մեջ: Նրանցից մեկը հայտարարել է, թե Իրանի 2 քաղաքացու չի թույլատրվել անցնել սահմանը: «Չգիտեմ, թե որն է պատճառը, չեմ լսել: Ես տեսա, որ իրենց թույլ […]
15:30 27.02.2020
Վրաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկ չկա: Այսօր Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Ըստ նրա` Վրաստանում կորոնավիրուսը հայտնաբերվել է ժամանակին, հետևաբար, նվազել են վիրուսի տարածման ռիսկերը: Նախօրեին Ադրբեջանից ժամանած Վրաստանի քաղաքացին, որի մոտ հայտնաբերել էին կորոնավիրուս, շարունակում է մնալ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում` մեկուսացված: «Մենք շարունակում ենք համակարգել աշխատանքը: Վրաստանի տարբեր անկյուններում` Քութայիսում, […]
15:00 27.02.2020
Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը: Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի […]
14:10 27.02.2020
Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ Վրաստանի կառավարության այսօրվա նիստում երկրի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտնել է, որ այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում կա 10 հիվանդ։ «Նրանցից 5-ը Իտալիայից է (4-ը` վրացի, 1-ը՝ Իտալիայի քաղաքացի), 5-ը՝ Իրանից, որից 1-ը` Վրաստանի քաղաքացի, մյուսները՝ Ադրբեջանի»,- գրել է Մելիքսեթյանը:
14:05 27.02.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Լրագրողները խնդրեցին մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե կորոնավիրուսի կասկածով մի քաղաքացի է հոսպիտալացվել: Նախարարը նշեց, որ չի ցանկանում բժշկական գաղտնիք բացահայտել, միաժամանակ հայտնեց, որ պացիենտի մոտ կորոնավիրուսի կասկած չկա: SHANTNEWS-ի խնդրանքով Արսեն Թորոսյանը նաև արձագանքեց տեղեկություններին, թե բոդիբիլդինգի առաջնություն է […]
13:50 27.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առջև: Նրանք դեմ են, որ իրենց կենտրոնը միավորվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր լրագրողները հարցեր են ուղղել թեմայի վերաբերյալ: «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները միտում ունեն միայն զարգացման և ինտեգրման ընդհանուր առողջապահական համակարգ և որևէ բան` […]
12:20 27.02.2020
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդակցություն է անցկացրել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին հայտնում է Fergana.agency-ն: Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է ապահովել զբոսաշրջային, մշակութային, սպորտային և այլ նպատակներով օտար երկրներ այցելող թուրքմենստանցիների այցերի վերահսկողություն, ինչպես նաև հետազոտել երկիր մուտք գործող քաղաքացիներին: Նախագահին զեկուցել են, որ Թուրքմենստանում սահմանված է վերահսկողություն և կարանտին՝ երկիր մուտք գործող օտարերկրացիների համար, […]
11:59 27.02.2020
Փետրվարի 24-ին Թրամփի վարչակազմը ԱՄՆ կոնգրեսից լրացուցիչ 2.5 մլրդ դոլար էր խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
11:52 27.02.2020
Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսել է կորոնավիրուսի մանրամասները Առողջապահության նախարարից ճշտելով: Նախարարը ներկայացրեց վերջին տվյալները աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում իրականացվող միջոցառումներից, ինչին ի պատասխան, վարչապետը արձագանքեց. «Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն […]
11:46 27.02.2020
ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև: Վերջիններս դեմ են, որ իրենց կենտրոնը միավորվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ: Աշխատակիցներն ասացին, որ ցանկանում են խնդիրն անմիջականորեն վարչապետին ներկայացնել, քանի որ կասկածներ ունեն, որ նրան ճիշտ չեն ներկայացրել իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:44 27.02.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված խուճապի պատճառ չկա: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Ինչպես հայտարարել է վարչապետ Գախարիան կառավարության այսօրվա նիստում, իրավիճակը վերահսկվում է համապատասխան գերատեսչությունների կողմից: «Ինչպես գիտեք, նախօրեին երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Նախ և առաջ ուզում եմ շեշտել, որ խուճապի պատճառ չունենք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և […]
10:31 27.02.2020
Ռուսաստանը հայտարարել է, որ փետրվարի 28-ից կդադարեցնի Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը:
09:53 27.02.2020
Վրաստանի ևս 2 քաղաքացի է տեղափոխել Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոց՝ անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանի Կարմիր կամրջի մաքսակետից: Այդ մասին հայտնել է «Առաջին ալիքը»: Հիվանդանցում ստուգման ժամանակ երկուսն էլ ջերմել են: Ներկայում տղամարդիկ գտնվում են բժշկական հսկողության ներքո, նրանք կանցնեն կորոնավիրուսային թեստ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Մահացու վիրուսից խուսափելու նպատակով պատկան մարմինները բնակչությանը խորհուրդ են տվել սահմանափակել […]
00:30 27.02.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ստեղծել է Արտակարգ իրավիճակների միջգերատեսչական համակարգող խումբ, այն բանից հետո, երբ երկրում արձանագրվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության կայքում: Փետրվարի 26-ի երեկոյան Վրաստանը հաստատեց կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Առողջապահության նախարարության տվյալներով ՝ վարակված անձը Վրաստանի 50-ամյա մի քաղաքացի է, որ նախօրեին ժամանել էր Իրանից և Ադրբեջանի […]