17:41 24.02.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե արդյո՞ք շարունակում են այն կարծիքին մնալ, որ դասապրոցեսը որոշ ժամանակով դադարեցնելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում գնացել են այդ քայլին H1N1-ի տարածումը կանխելու համար: Հիմա այդ խնդրին նաև կորոնավիրուսի տարածման ռիսկն է ավելացրել: «Մենք էս պահին տեղեկատվություն չունենք որևէ դեպքի մասին ՀՀ-ում, մենք […]
17:36 24.02.2020
Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Տեղեկության համաձայն՝ բուժհաստատություններից մեկի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 2 անձ: «Հոսպիտալացված անձինք եկել են Իրանից, որտեղ կա կորոնավիրուսի տարածում: Նրանց հետ շփում ոչ ոք չի ունեցել, երբ մտել են երկիր, նրանց ջերմությունը բարձր է […]
16:44 24.02.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: «Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր […]
16:01 24.02.2020
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի առնչությամբ Թեհրանը կարող է ավելի վտանգավոր լինել, քան Չինաստանը: Նրա խոսքերով՝ Վրաստանն ուժեղացրել է իր պատրաստակամությունը՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ: «Վրաստանում կորոնավիրուսով վարակման հնարավոր 24 դեպք է եղել: Նրանց բոլորին հոսպիտալացրել են: Նրանցից ոչ մեկի մոտ վարակ չի հաստատվել: Այդուամենայնիվ, վերահսկողությունն […]
15:40 24.02.2020
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում […]
14:47 24.02.2020
Մոսկվայում Չինաստանից եկած զբոսաշրջիկներին վռնդել են կրկեսից և ուղարկել հյուրանոց, որտեղ նրանց մեկուսացրել են: Այս մասին գրում է Mash Telegram ալիքը: Զբոսաշրջիկները ժամանել էին Հոնկոնգից՝ տեսնելու Մոսկվան: Երբ նրանք մայրաքաղաքի կրկեսներից մեկն են եկել ներկայացում դիտելու համար, այնտեղ աշխատող տոմսավաճառը ոստիկանություն է կանչել: Իրավապահները պարզել են, որ բժիշկներն արգելել են չինացի զբոսաշրջիկների այդ խմբին դուրս […]
13:53 24.02.2020
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու 205 դեպք է հաստատվել, 4 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է Repubblica-ն: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը՝ 165-ը, իտալական Լոմբարդիա շրջանում է: Վարակը տարածվել է նաև Վենետո, Էմիլիա Ռոմանիա, Լացիո և Պիեմոնտ շրջաններում: Իտալիան այժմ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների շրջանում թվով երրորդն է: Նրանից առաջ են Չինաստանն ու Հարավային […]
13:52 24.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել […]
13:27 24.02.2020
Diamond Princess ճամփորդական նավից Մեծ Բրիտանիա տարհանված 32 մարդկանցից չորսի մոտ գտել են Covid-19 կորոնավիրուս: Արդյունքում՝ այս երկրում վարակվածների ընդհանուր թիվը աճել է՝ հասնելով 13-ի. հիվանդները տեղավորվել են հատուկ ինֆեկցիոն կենտրոններում: Փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիան իր քաղաքացիների մի խմբի տարհանել է Յոկոհամա նավահանգստում գտնվող ճամփորդական նավից:
13:20 24.02.2020
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կարանտինի մեջ է պահում 7,9 հազար զինծառայողի` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 11 զինծառայողների` նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու մասին: Իշխանությունները մեկուսացրել են բոլորին, որոնք շփվել են վարակվածների հետ, նաև նրանց, որոնք այցելել են Տեգու քաղաք, որում գրանցվել է հիվանդության […]
12:56 24.02.2020
Ավստրիայի Դաշնային երկաթուղիների ղեկավարությունը հայտարարել է Իտալիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին՝ ըստ ժամանակացույցի: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ գնացքում երկու ուղևորի մոտ կասկածել էին կորոնավիրուս: Ավելի ուշ հետազոտությունները բացասական արդյունք էին ցույց տվել: Ընդհանուր առմամբ, գնացքում գտնվել է 300 ուղևոր, հիմնականում՝ ավստրիացիներ և գերմանացիներ:
12:50 24.02.2020
Հաշվի առնելով Իտալիայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի ի հայտ գալը՝ արդյոք քննարկվո՞ւմ է Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը սահմանափակելու հարցը: Պատասխանելով այս հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարը նկատեց՝ կորոնավիրոսը մարտահրավեր է բոլոր երկրների համար, և կարևորագույն մոտեցում է այստեղ համագործակցության միջոցով գտնել ճանապարհները՝ այդ վարակը վերահսկելու, կանխարգելելու և հաղթահարելու: «Մենք սերտորեն աշխատել և աշխատում ենք Չինաստանի հետ, Իրանի հետ: […]
11:45 24.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց. 1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 4. Որևէ սահմանափակում […]
10:39 24.02.2020
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Տորինո»-«Պարմա» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս մասին հայտնել է Football Italia-ն։ Այսպիսով՝ սա արդեն Ա Սերիայի 4-րդ խաղն է, որը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով։ Մինչ այս հետաձգվել էին «Վերոնա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սասուոլո» և «Ինտեր»-«Սամպդորիա» խաղերը։ Իսկ Վենետո և Լոմբարդիա շրջաններում չեղարկվել էին կիրակի օրը հայտարարված բոլոր մարզական միջոցառումները։ Այս […]
23:22 23.02.2020
Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով համացանցում տարածվող այն լուրը, որ Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդներ են բուժվում: «Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի հետ՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս՝ չի […]
21:00 23.02.2020
Իրանի հետ սահմանակից ադրբեջանական «Աստարա» և «Բիլյասուվար» մաքսակետերն այսօր գործել են ընդհատումներով: Հաղորդվում է, որ Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի հետ կապված, այդ անցակետերը պարբերաբար ախտահանվում են, կատարվում է նաև օդափոխություն: Նշվում է, որ անցակետերը կշարունակեն գործել սովորական ռեժիմով: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
20:48 23.02.2020
Մեծ Բրիտանիայում կանայք մերկ լուսանկարվել են բարեգործական օրացույցի համար: Այս մասին հայտնում է North Wales Live- ը: Լուսանկարիչը Էնդի Ուոկերն էր: Նրա խոսքով՝ օրացույցի համար լուսանկարվել են 20-ից 80 տարեկան կանայք: Օրացույցի վաճառքի բարեգործական միջոցառումն անցկացվել է անվավոր տնակներով պուրակներից մեկում: Օրացույցի վաճառքի և բարեգործական երեկոյի շնորհիվ հավաքվել է 22 հազար ֆունտ ստերլինգ: Գումարը փոխանցվել […]
20:00 23.02.2020
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաման է տվել ստեղծել կորոնավիրուսի տարածումը վերահսկող ազգային շտաբ, հայտնում է TASS-ը: Նշվում է, որ շտաբի մեջ կընդգրկվեն ներքին գործերի նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրանի նախագահի խոսքով՝ պլանավորվում է պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ՝ քննարկելու տեղի ունեցող դեպքերն ու մշակելու գործողությունների ծրագիր: Այս պահին հայտնի է Իրանում կորոնավիրուսով վարակման 43 դեպքի մասին: 8 […]
19:34 23.02.2020
Վրաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Իրանի հետ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին: Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցիչը գրանցվել է Իրանում: Նշվում է, որ իրանական կողմը միջոցներ է ձեռնարկում տվյալ հիվանդության դեմ պայքարի նպատակով, ինչպես նաև կատարում է Իրանից դուրս եկող քաղաքացիների սքրինինգ: Նշվում է, որ […]
19:21 23.02.2020
ԱՀԿ ներկայացուցիչները ամերիկյան IT-ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ կորոնավիրուսի կանխման մասին ֆեյքային լուրերը կանխելուն միտված ջանքերը բավարար չեն: Համացանցում այդ հիվանդության մասին ստերն ավելի արագ են տարածվում, քան հենց հիվանդությունը, ասել են մասնագետները: Բանն այն է, որ համացանցում ահռելի քանակությամբ կեղծ տեղեկություն կա այն մասին, թե ինչպես է տարածվում կորոնավիրուսը: Շատերը պնդում […]
18:50 23.02.2020
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ՝ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նոր տեսակի կորոնավիրուսը Հուբեյ նահանգի Ուհանի ծովամթերքների շուկա է ներթափանցել այլ վայրից: Աղբյուրի համաձայն՝ ոմն «զրոյական հիվանդ» կարող էր ինչ-որ մեկին վարակել շուկայում, և այդ վայրը դարձել է բարենպաստ միջավայր վիրուսի բազմացման համար: Գիտնականների կարծիքով ՝ հիվանդության տարածումը անցել է առնվազն երեք ուղով: Գիտնականներն այսպիսի […]
18:36 23.02.2020
Վրաստանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի օդային հաղորդակցությունն Իրանի հետ և ժամանակավորապես սահմանափակի Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան`երկրում կորոնավիրուսի տարածման սպառնալիքը կանխելու համար, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ: Միաժամանակ, նա կոչ է արել իրեն չպիտակավորել որպես «քսենոֆոբ», քանի որ սահմանափակումն անհրաժեշտ միջոց է Վրաստան վիրուսի տարածումը կանխելու համար: «Իրանի քաղաքացիների մուտքի […]
18:29 23.02.2020
Ինչպես հետազոտությունն է ցույց տվել, յուրաքանչյուր 15 րոպե նստած լինելը բացասաբար է փոխում արյան կենսաքիմիան, գրում է ТАСС-ը: Բանն այն է, որ անշարժ կենսակերպը մեծացնում է ինսուլտի հակումը: Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծության են ենթարկել տարեց և միջին տարիքի 500 կանանց տվյալները: Պարզվել է, թե ընդհանուր առմամբ որքան ժամանակ են կանայք անցկացնում բազմոցին նստած: Գիտնականները նաև […]
18:12 23.02.2020
Թուրքիան որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով փակել Իրանի հետ սահմանն այն բանից հետո, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 8-ը՝ մահվան ելքով, հայտնում է թուրքական Daily Sabah-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Դրա տեղեկություններով՝ փակվել են թուրք-իրանական սահմանի երկու անցակետեր: Նշվում է, որ միջոցառումները ձեռնարկվել են Նովրուզի նախօրեին Վան նահանգ զբոսաշրջիկների հոսքի ֆոնին: […]
16:42 23.02.2020
Ամերիկյան Recompose մասնավոր ընկերությունը պատրաստ է տրամադրել էկոլոգիապես մաքուր հուղարկավորության ծառայություն, գրում է BBC-ն: Ընկերությունից հայտնել են, որ փափուկ հյուսվածքը անվտանգ և ամբողջությամբ ոչնչացվում է մոտ մեկ ամսվա ընթացքում: Այնուհետև հանգուցյալի հարազատները կարող են ստացված «հողը» վերցնել հետագա օգտագործման համար: Նման ծառայությունը կարժենա 5,5 հազար դոլար: Recompose-ի տնօրենն ու հիմնադիրը Կատրինա Սպեյդն է, ով ԱՄՆ-ում […]
16:28 23.02.2020
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ կապված հյուպատոսական բաժնի աշխատանքի դադարեցման հետ: «Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր […]
16:19 23.02.2020
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. «Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրն Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ՝ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակվածների թիվը 15-ով ավելացել է՝ կազմելով 43։ Վարակված հիվանդներից ևս 3-ը մահացել են։ Այս պահին […]
15:44 23.02.2020
Անգլիական Բլեքբըրն քաղաքի բնակչին իր ձին փրկել է մահացու հիվանդությունից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կինը զբաղվել է ձիասպորտով և պնդում է, որ իր Ալիանա անունով ձին փրկել է իր կյանքը: Դեռևս 2015-ին 43-ամյա Քելլի Էն Ալեքսանդրը ունեցել է էպիլեպսիայի առաջին նոպան: Շուտով դրանք հաճախակիացել են՝ օրվա ընթացքում կրկնվելով մինչև 15 անգամ: Մեկուկես ամսվա […]