15:11 23.02.2020
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վերջի օրերին «Ֆեյսբուքում» ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ։ «Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է […]
14:56 23.02.2020
Բրիտանուհու ականջը կտրել են սոլյարի հաճախ այցելելու հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն: 14 տարեկանից ի վեր Բոլթոն Անտե Սմիթը պարբերաբար սոլյարի է ընդունել: Պրոցեդուրան վտանգավոր սովորություն է դարձել նրա համար: Դրա հետ մեկտեղ, բրիտանուհին իմացել է մաշկի քաղցկեղի հավանական ռիսկի մասին: Վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթումը հանգեցրել է ձախ ականջում մելանոմայի: Կինը 44 տարեկան է: Սմիթը […]
14:30 23.02.2020
Սննդաբան Ելենա Սոլոմատինան պատմել է, թե ում է հակացուցված միջերկրածովյան սննդակարգը, հայտնում է Вечерняя Москва-ն: Ըստ Սոլոմատինայի՝ աղեստամոքսային տրակտի սուր հիվանդությունների դեպքում միջերկրածովյան սննդակարգ խորհուրդ չի տրվում: Սննդաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Միջերկրական ծովի հարակից բնակավայրերի բնակիչները հնարավորություն ունեն ուտել թարմ ապրանքներ, որոնք պարունակում են բազմաթիվ առողջարար նյութեր: Միևնույն ժամանակ, Սոլոմատինան […]
13:48 23.02.2020
Շաբաթը երկու անգամ ցերեկային քունը նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի առաջացման վտանգը 48%-ով: Նման եզրակացության են եկել Շվեյցարիայի Լոզանի համալսարանական հիվանդանոցի գիտնականները, հայտնում է Focus-ը: Հետազոտողները ուսումնասիրել են քնի հաճախականության և միջին տևողության կապը սրտային հիվանդության զարգացման վտանգի հետ: Հինգ տարի շարունակ մասնագետները հետևել են 35-75 տարեկան 3500 կամավորների: Փորձի մասնակիցները նշել են, թե օրվա մեջ […]
13:47 23.02.2020
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի աղբյուրներին։ Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին։ Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի […]
13:40 23.02.2020
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք մասնակի. «Վերջին օրերին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից: Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին: Ձեռնարկված […]
13:27 23.02.2020
Ամերիկացի, ավստրալացի և բրիտանացի փորձագետների խումբն ապացուցել է, որ ճարպ և աշխաջրեր պարունակող, համեղ սննդի տևական օգտագործումը բացասական հետևանք է ունենում գլխուղեղի վրա: Պարզվել է, որ նման սննդի տևական օգտագործումից հետո մարդը դժվարանում է վերադառնալ առողջ ապրելակերպի: Հետազոտությանը մասնակցել են 20 տարեկանից բարձր 110 կամավորներ, որոնք մինչ փորձարկման սկիզբը առողջ սնունդ են ընդունել: Շաբաթվա ընթացքում […]
13:00 23.02.2020
Թաիլանդի Սահմանադրական դատարանը կանանց թույլ է տվել հղիությունն ընդհատել: Աբորտների թույլատրելիության մասին ՍԴ որոշումն ուժի մեջ կմտնի մոտ մեկ տարուց՝ 2021թ. փետրվարի 13-ին: Նախկինում հղիության արհեստական ընդհատման թույլտվություն ունեին միայն այն կանայք, ում ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը վնասում էր հղիությունը կամ պտուղը լուրջ խնդիրներ ուներ: Հղիության ընդհատումը պատժելի չէր նաև 15-ից ցածր տարիքի այն աղջիկների […]
12:36 23.02.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչ է իրենից ներկայացնում նոր հայտնաբերված տեսակի կորոնավիրուսը: «Կրոնավիրուսները բժշկագիտությանը հայտնի են շատ վաղուց, այնպես չէ, որ մենք ոչինչ չգիտենք դրա մասին: Քանի որ վերջին օրերին մասնագիտական քննարկումների պակաս կա, այսօր որոշեցի խոսել, թե ինչ է կորոնավիրուսը, ինչպես է տարածվում, ինչ հիվանդություն է առաջացնում, […]
12:29 23.02.2020
Վնասվածքաբան Կոնստանտին Տերնովոյը հայտարարել է, որ մատները և պարանոցը ճտճտացնելը կարող է հոդերը ժամանակից շուտ «թոշակի» ուղարկել: Այս մասին նա խոսել է радио Sputnik–ի եթերում: Նրա համոզմամբ՝ մատներն ու պարանոցը «ճտճտացնել» սիրողները նյարդայնացնում են շրջապատի մարդկանց: Այս կերպ նրանք «շարքից հանում են» հոդերը: Բժիշկը նշել է, որ այդ սովորությունը կապված է մկանների լարվածության հետ: Նա […]
12:06 23.02.2020
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:
12:00 23.02.2020
Չինաստանի մայրցամաքային հատվածում նոր տեսակի կորոնավիուսի հետևանքով արդեն մահացել է 2442 մարդ: Այս մասին ասվում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի կայքում: Պետական կոմիտեի տվյալներով՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 936 հաստատված դեպք: Ինչպես նշվում է, ներկայումս կորոնավիրուսով հիվանդ է 51 606 մարդ, որոնցից 10 968-ը ծանր վիճակում է: Հիվանդանոցներից, համաճարակի ընթացքում, դուրս է գրվել 22 […]
11:46 23.02.2020
Միջին վիճակագրական մարդը պետք է օրական 8 ժամ քնի: Բայց լինում են բացառություններ: Նապոլեոն Բոնապարտը, Ալեքսանդր Մակեդոնացին, Լեոնարդո դա Վինչին քիչ են քնել, բայց դա չի ազդել նրանց առողջության ու ակտիվության վրա: Մեկնաբանում է կենսաբանական գիտությունների դոկտոր ՎլադիմիրԴորոխովը. «Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Չերչիլը, Մարգարետ Թետչերը քիչ են քնել: Վստահաբար Թետչերի մոտ եղել է «կարճ քնի գեն»: […]
11:39 23.02.2020
Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել հայ-իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը […]
23:55 22.02.2020
Սննդակարգում արագ սնունդը խաթարում է ուղեղի հսկողությունը ախորժակի նկատմամբ, ինչը հանգեցնում է շատակերության, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում հիշողության վրա, պարզել են Մակկուորի համալսարանի ավստրալացի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Royal Society Open ամսագրում: Աշխատանքի հեղինակները առողջ, երիտասարդ, առանց ավելորդ քաշի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Փորձը տևել է մեկ շաբաթ: Առաջին խումբը ստացել […]
23:35 22.02.2020
Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ստեղծված իրավիճակի պատճառով Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել համերկրացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց: «Ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների. կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ստեղծված իրավիճակի պատճառով խնդրում ենք զերծ մնալ Իրան մեկնելուց»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Կցված են նաև Թեհրանում Վրաստանի դեսպանության թեժ գծի հեռախոսահամարները, որպեսզի այնտեղ գտնվող քաղաքացիները կապ հաստատեն։
23:18 22.02.2020
Կլինիկական հիվանդանոցի ընդհանուր բժիշկ Վիկտոր Լիշինը պատմել է, թե որ դեպքերում է ցանկալի զերծ մնալ տաք լոգանք ընդունելուց: Այդ մասին հաղորդում է Вечерняя Москва-ն: Ըստ նրա՝ առաջին հերթին խոսքը սիրտ-անոթային հիվանդությունների մասին է: Այդ դեպքում տաք ջուրը հակացուցված է: Նշվում է, որ ընդհանրապես տաք ջրի առավելագույն թույլատրելի ժամանակը չպետք է գերազանցի 20 րոպեն: Բացի այդ, […]
23:09 22.02.2020
Կանաչ թեյը պարունակում է մի նյութ, որն արգելափակում է քաղցկեղի բջիջների աճի համար անհրաժեշտ ֆերմենտը, պարզել են չինացի մասնագետները: «ՌԻԱ Նովոստի» -ի փոխանցմամբ՝ կա հստակ կապ կանաչ թեյի կանոնավոր օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ցածր հավանականության միջև: Եզրակացությունը կատարվել է բույսերի բաղադրիչների հակաքաղցկեղային հատկությունների 16 ուսումնասիրությունների արդյունքում: Պարզվել է, որ կանաչ թեյի մեջ կենտրոնական տեղը […]
21:51 22.02.2020
Նախորդ գիշեր Չինաստանից տեղափոխված Վրաստանի քաղաքացիներին տեղակայել են Իմերեթի շրջանի բժշկական կենտրոնի տարածքում:Գտնվում են կարանտինի մեջ: «Նրանցից ոչ մեկը չուներ կորոնավիրուսին բնորոշ տենդը և կասկածելի ախտանիշները, բայց մենք անհրաժեշտ համարեցինք, որ նրանք երկու շաբաթ կարանտինացվեն», – լրագրողներին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Առ այսօր Վրաստանում կարոնավիրուսի դեպք չի արձանագրվել: Սակայն երկիրը […]
21:34 22.02.2020
Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն […]
21:05 22.02.2020
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի […]
20:13 22.02.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետևելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։
18:46 22.02.2020
Կիպրոսի բժիշկները մեկուսացրել են մասնավոր ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկին, որի մոտ կասկածում են նոր կորոնավիրուսի առկայություն։ Նրա ուսումնասիրությունները կորոնավիրուսի առկայություն ցույց չեն տվել, սակայն քանի որ ռիսկը մեծ է, նրան որոշել են մեկուսացնել։ Ինքնաթիռը Կիպրոս է հասել Իսրայելի տարածքից։ Անձնակազմի բոլոր անդամները Կիպրոսում ստուգվել են։ Նրանցից երեքին բաց են թողել, քանի որ չեն հայտնաբերել նոր […]
18:42 22.02.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ իրենց անհանգստացնում են նոր կորոնավիրուսի տարածման այն դեպքերը, որոնք կապված չեն Չինաստանի հետ։ Այս մասին Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրել է իր թվիթերյան էջում։ Բանն այն է, որ Չինաստանից դուրս վարակի տարածման բոլոր դեպքերը կապված են եղել Չինաստանի հետ, վարակակիրները կա´մ մինչ այդ եղել են Չինաստանում, կա´մ շփվել են […]
18:06 22.02.2020
«Կորոնավիրուսային վարակի պատճառով Իրանում համաճարակաբանական վիճակի վատթարացումը հարևանների համար լուրջ խնդիր է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա տեղեկություններով` Իրանում աճում է նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը, ինչը սպառնալիք է հարևան երկրների համար: «Իրանում, ցավոք, համաճարակային վիճակը վատթարանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ Իրանի Ղոմ քաղաքում գրանցվել […]
17:42 22.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում 2 իրանցի երեխայի մոտ նոր կորոնավիրուս է կասկածվում: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված իրանցի երկու երեխաների մոտ թոքաբորբի առկայություն չի հաստատվել: Այս մասին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: Մասնագետների խոսքով` 8 և 13 տարեկան երեխաների ջերմությունն իջել է և առաջիկա ժամերին նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Ընտանիքը Վրաստան էր ժամանել […]
17:34 22.02.2020
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսը վարակակրից մեկ այլ մարդու կարող է փոխանցվել մինչև՛ ախտանշանների ի հայտ գալը, այսինքն` բարձր ջերմության, հազի ախտանիշներից երկու օր առաջ այն արդեն կարող է փոխանցված լինել նաև ուրիշներին։ Այս բացահայտման արդյունքում Չինաստանում նոր կորոնավիրուս ունենալու կասկածի տակ են հայտնվում ավելի մեծ թվով մարդիկ։ Փոխվել է վարակակրի հետ շփում […]
16:39 22.02.2020
Իրանի Ղոմ քաղաքի երեք բնակիչներ՝ մայրը և երկու մանկահասակ երեխաները, Վրաստանում ստուգվում են նոր կորոնավիրուսի կասկածանքով։ Ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկը հայտարարել է, որ նրանց վիճակը միջին ծանրության է։ Փոխանցում է Sputnik կայքի վրացական բաժինը։ Նրանց օդանավակայանից միանգամից հիվանդանոց են տեղափոխել, քանի որ Թբիլիսի ժամանելուն պես երեխաներից մեկի մոտ բարձր ջերմաստիճան է արձանագրվել։ Հիվանդանոցում ախտանշաններ են հայտնաբերվել […]
16:38 22.02.2020
Իրաքի իշխանությունները հրավեր կուղարկեն Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամկիին՝ քննարկելու իրանական քաղաքներում կորոնավիրուսի տարածման շուրջ վերջին զարգացումները: Այդ մասին հայտարարել է Իրաքի սահմանային հսկողության ծառայության ղեկավար Օմար Վայիլին: «Իրաքում կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը Իրաքում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ համաձայնեց հրավեր ուղարկել Բաղդադ՝ առողջապահության նախարարին՝ քննարկելու վերջին զարգացումները և կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկվող միջոցառումները: […]
16:17 22.02.2020
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակն այսօրվա դրությամբ 23 է։ «Թարմ» վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է, նա Թեհրանի շրջաններից մեկի ղեկավարն է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Իրանի մայրաքաղաքի 13-րդ շրջանի ղեկավար Մորթեզա Ռահմանզադեն նոր կորոնավիրուս ունենալու կասկածով հոսպիտալացվել է ուրբաթ օրը։ Այսօր նրա ստուգումները դրական պատասխան են տվել՝ պաշտոնյան վարակված է։ Այսօրվա դրությամբ Իրանում […]