15:14 22.02.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով ճապոնական նավահանգիստներ օտարերկրյա ավելի քան 200 զբոսանավերի մուտքը չեղարկվել է, հայտնում է TASS-ը: Նշենք, որ ոչ բոլոր ընկերություններն են ձեռնարկել նման կտրուկ միջոցներ, ոմանք պարզապես ճշգրտել են ժամանակացույցը և նավարկությունը կվերսկսեն ավելի ուշ, օրինակ ՝ ապրիլին: Յուրաքանչյուր ուղևորատար նավը նավահանգստին բերում է մոտավորապես 300 հազար դոլարի եկամուտ: Հենց այդքան են […]
14:54 22.02.2020
Իրանում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել նոր կորոնավիրուսի վարակից։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ երեկվանից վարակվածների թիվը 10-ով ավելացել է՝ կազմելով 28։ Նրանցից 8 մարդ Ղոմում են, որտեղից սկսվել էր տարածումը, 2-ը՝ Թեհրանում։ Բժշկական հաստատություն է […]
18:11 21.02.2020
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ին՝ ժամը 16:00 դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
17:46 21.02.2020
Իրանի առողջապահության նախարարը հայտարարել է երկրում նոր կորոնավիրուսի ևս 13 վարակակրի հայտնաբերման մասին։ Այսպիսով՝ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 18-ի։ Նրանցից 4-ն արդեն մահացել է: 13 նոր դեպքերը հայտնաբերվել են․ 7 վարակակիր Ղոմում, 4 վարակակիր Թեհրանում, 2 վարակակիր Ռաշքում։ Առաջին վարակակիրները Իրանում բացահայտվել էին 2 օր առաջ Ղոմ քաղաքում։ Նույն օրը նրանք երկուսն էլ մահացել […]
17:26 21.02.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից: «Արդեն իսկ առկա է նման իրադրություններում գործողությունների ձևավորված համակարգ, և, անհրաժեշտության դեպքում, Իրանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ ՀՀ սահմանային անցակետերում […]
17:18 21.02.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան: Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ: «Բալիկներից յուրաքանչյուրը մի փոքրիկ լույս էր: Հիացած […]
17:02 21.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, վերջին օրերին ևս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։ Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ […]
16:50 21.02.2020
Էջմիածին բժշկական կենտրոնը տեսանյութ է տարածել փոքրիկ Տիգրանի մասին, որն ապրում է բուժկենտրոնում: «Տեսանյութում Տիգրանն է. «Էջմիածին» ԲԿ-ի փոքրիկ տղան, այսպես է նրան անվանում բուժանձնակազմը։ Հունվարի 21-ին ծնվեց ու դարձավ կենտրոնի տղան, մայրը՝ Տ. Բ-ն, հրաժարվել է երեխայից հենց ծննդյան օրը։ Այսօր լրացավ մեր Տիգրանի 1-ամսյակը։ Ցավոք, նրան շնորհավորողների մեջ չկան հարազատներ, բայց այստեղ բժիշկներն […]
16:20 21.02.2020
Արդյոք կարո՞ղ են թուլանալ ռեֆորմիստների դիրքերը Իրանում Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Մեծ է հավանականությունը, որ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակից ռեֆորմիստները կթուլացնեն դիրքերը: Սա տեղի է ունենում Իրանի համար բավական դժվար ժամանակահատվածում՝ տնտեսական ու ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ Արևմուտքի կողմից: Վերջին օրերին էլ Իրանը բախվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի: Իրանում Մեջլիսի ընտրություններում առաջին ընտրողների […]
15:04 21.02.2020
Նոր կորոնավիրուսի ներթափանցումից խուսափելու համար Իրանի հարևան Քուվեյթը նույնպես փակել է սահմանը և թույլ չի տալիս սահմանի հատում իրանցիների համար։ Այս մասին հայտարարությունը հետևել է Իրաքի կողմից սահմանը փակելու մասին հայտարարությանը։ Քուվեյթի առողջապահական գերատեսչության հորդորով՝ սահմանապահները փակել են գետով բաժանվող սահմանի անցակետերը։ Մինչ այդ, մեկ օր առաջ դադարեցվել էին նաև ավիաթռիչքները Քուվեյթից Իրան և հակառակ […]
13:06 21.02.2020
Հայնան կղզու Բոանա քաղաքում ամենամյա միջազգային տնտեսական ֆորումը, որը հայտնի է «Չինական Դավոս» անվանումով, հետաձգվել է անորոշ ժամանակով՝ կորոնավիրուսի նոր տեսակի բռնկման պատճառով: Այդ մասին գրում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նախատեսվածի համաձայն` ֆորումը պետք է կայանար մարտի 24-27-ը, գրում է Интерфакс-ը: Բացի դրանից՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով ավելի վաղ չեղարկվել էր […]
12:55 21.02.2020
Բրյանսկում վագոնը գնացքից առանձնացրել են այնտեղ կորոնավիրուսով հիվանդ լինելու կասկածների պատճառով: Կինը հոսպիտալացվել է: Վագոնում անցկացվել է բժշկական հետազոտություն: В Брянске отцепили вагон поезда из-за пассажирки с подозрением на коронавирус. Женщину госпитализировали. Вагон находится в санитарном тупике:https://t.co/uDccTSry4q pic.twitter.com/SYl1AlA563 — ТАСС (@tass_agency) February 21, 2020
11:49 21.02.2020
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայում Չինաստանից տարհանվածների շուրջ ստեղծված վիճակը բնութագրել է այսպես՝ «միջադարյան Եվրոպա»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուկրաինայում քարկոծել են Ուհանից ուկրաինացիների տեղափոխող ավտոբուսը։ «Ինչպես 20 տարի առաջ իրավացիորեն ասել էր Լեոնիդ Կուչման (Ուկրաինայի նախկին նախագահ), Ուկրաինան Ռուսաստան չէ: Իսկ այսօր ամբողջ աշխարհը համոզվել է, Ուկրաինան Եվրոպա է, ինչքան էլ […]
10:00 21.02.2020
Բրազիլիայում 6 ամսական աղջիկը կծել է հոսանքին միացրած հեռախոսի լիցքավորիչն ու հրաշքով կենդանի մնացել: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, Լուկաս դե Ռիո Վերդի նահանգում: Քնից արթնացած աղջնակը վերմակի մոտ տեսել էր ինչ-որ իր՝ լիցքավորման դրված բջջային հեռախոս: Քաշել էր լարը, տարել բերանն ու կծել այն: Աղջիկը հոսանքահարվել էր […]
09:09 21.02.2020
Իրաքի իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ COVID-2019 կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Որոշումն ընդունվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Իրանում հայտարարվեց կորոնավիրուսից մահվան 2 դեպքի մասին։ Իրաքի առողջապահության նախարարությունը նման միջոցառումների սահմանման անհրաժեշտությունը հիմնավորել է երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորահոսքով, որն ուխտագնացության սեզոնին հասնում մի քանի միլիոնի։ Բացի […]
21:22 20.02.2020
Չինաստանում 4 անգամ կրճատվել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Վերջին օրվա ընթացքում հաստատվել է 394 վարակման նոր դեպք: Այդ մասին հաղորդում է Սինխուան՝ հղում անելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեին: Մեկ օր առաջ Չինաստանի իշխանությունները հաղորդել էին 1749 նոր հիվանդների մասին: Բուժված ու հիվանդանոցներից դուրս գրված հիվանդների թիվը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին: […]
20:00 20.02.2020
Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված, բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով, առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, որ 2020 թվականի փետրվարի 21-ից փետրվարի 22-ը ներառյալ դադարեցվի հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը: Հիվանդությունը առավել վերահսկելի […]
19:30 20.02.2020
Բրիտանուհին համաձայնել է ծննդաբերել սեփական թոռանը։ Այս մասին հայտնում է Metro պարբերականը: Անգլիական Նորիջ քաղաքի 39-ամյա բնակչուհու ավագ դուստրը՝ 21-ամյա Ժասմին Բոուլին, մանկության տարիներին քաղցկեղ է ունեցել: Յուինգի սարկոմայի պատճառով՝ յոթ տարեկան հասակում աղջկա ձվարանները և փողերը հեռացրել են, բացի դրանից՝ ճառագայթային թերապիայի հետևանքով վնասվել է աղջկա արգանդը: Բոուլին փորձել է վերականգնել արգանդի վերարտադրողական գործառույթը […]
18:55 20.02.2020
Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված, բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, որ 2020 թվականի փետրվարի 21-ից փետրվարի 22-ը ներառյալ դադարեցվի հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը: Հիվանդությունը առավել վերահսկելի […]
18:20 20.02.2020
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են: Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են աշխատել գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան […]
18:18 20.02.2020
Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերահսկողությամբ անցկացվել է այգու կենդանիների կլինիկական զննում, և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: […]
18:13 20.02.2020
Բրիտանացի դերասանուհի, վիպասան Ջուլիա Ուոլթերսի մոտ հայտնաբերվել է երրորդ աստիճանի քաղցկեղ: Այս մասին հայտնում է BBC-ն: «Հարրի Փոթերի» աստղի հաստ աղիքում երկու ուռուցք են հայտնաբերել: Դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ իր հիվանդության մասին իմացել է 18 ամիս առաջ, այդ ժամանակ մտածել է` բժիշկները սխալվել են: Ավելի ուշ պարզվել է, որ քաղցկեղը տարածվել է կից […]
17:22 20.02.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով «Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը: ««Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով: Կադրային բանկի բացակայություն, ստվերային փաստաթղթաշրջանառություն, անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակ, նյութատնտեսական պարագաների ապօրինի դուրսգրում և իրացում: Հիշեցնեմ, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական […]
17:03 20.02.2020
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է: Ինչպես հայտնում է «Հետք»-ը, նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Նախկինում, հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի […]
16:30 20.02.2020
Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում հաստատվել է նոր […]
15:10 20.02.2020
Չինաստանում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի առկայություն այն հիվանդների մոտ, որոնք նախկինում բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պեկինի նորություններին: Նշվում է, որ կորոնավիրուսի բուժման բժշկական խմբի ղեկավար, պրոֆեսոր Չժաո Ցզյանպինն ասել է, որ եղել են դեպքեր, երբ հիվանդները բուժումից հետո կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքներ են ունեցել և դուրս են […]
13:27 20.02.2020
Նիգերիայում Լասսայի տենդի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 103-ի: Այդ մասին հաղորդում է The Nation-ը՝ հղում անելով Նիգերիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնին: Հիվանդացածների հաստատված թիվը հասնում է 586-ի: Հիվանդության առաջին դեպքն ի հայտ է եկել փետրվարի 19-ին՝ Նիգերիայի խոշորագույն քաղաքում՝ Լագոսում: Այդտեղ բնակչության թիվը հասնում է 21 միլիոնի: Հիվանդությունն առկա է Նիգերիայի 36 նահանգներից 26-ում: […]
13:21 20.02.2020
Առողջապահության նախարարությունը տարածել է 5 կանոն կորոնավիրուսով չվարակվելու համար:
12:18 20.02.2020
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Իրանում կորոնավիրուսից երկու քաղաքացի է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ 140 կմ հեռավորության վրա: Ղոմի բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն 200 հազար: Նահանգի բոլոր համալսարաններն ու դպրոցներն այսօր փակվել են: Իրանի առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով […]