23:40 30.09.2023
Ախուրյանի համայնքապետարանից հայտնում են, որ Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված, Շիրակի մարզում հանգրվանած Արմեն Կարապետյանի և Լուսինե Իգիթյանի որդին`Ավետ Կարապետյանը: «Փոքրիկ Ավետը ծնվել է 3կգ քաշով, 50 սմ հասակով: Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում և բարի գալուստ են մաղթում փոքրիկ հրաշքին, […]
23:07 30.09.2023
Գիտնականները վերծանել և համեմատել են գազարի ավելի քան 600 տեսակների ԴՆԹ-ի կառուցվածքը, ինչը նրանց օգնել է ապացուցել, որ դրանք ընտելացվել են մ.թ. 9-10-րդ դարերում Արևմտյան կամ Կենտրոնական Ասիայում։ Նաև բացահայտել են երեք գեների մուտացիաները, որոնք ստիպում են գազարին կուտակել վիտամին A և նարնջագույն դառնալ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (NCSU) մամուլի ծառայությունը։ Հետազոտության […]
22:25 30.09.2023
Միջազգային գիտական թիմը ապացույցներ է հայտնաբերել, որ դեղակայուն շտամը, որն առաջացրել է Եմենի ժամանակակից պատմության մեջ խոլերայի ամենամեծ համաճարակը, ի հայտ է եկել 2018 թվականի վերջին՝ ազիտրոմիցինի և այլ մակրոլիդային հակաբիոտիկների լայնածավալ օգտագործումից հետո: Գիտնականների բացահայտումները հրապարակվել են հինգշաբթի օրը Nature Microbiology ամսագրում հրապարակված հոդվածում: «Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ համաճարակը սկսվել է Եմենում գլոբալ […]
21:43 30.09.2023
ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից հայտնում են, որ արյան դոնոր հնարավոր է դառնալ նաև ՀՀ մարզերում: Նշվում է, որ մարզային բաժանմունքներ գործում են հետևյալ քաղաքներում․ Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10, հեռ. 0237-2-06-72 Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42 հեռ. 0322- 4-30-53 Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա, հեռ. […]
21:27 30.09.2023
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։ Այկս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։
20:53 30.09.2023
Բժշկության մեջ եղունգի բաժանումը մատի փափուկ հյուսվածքներից կոչվում է օնիքոլիզ։ Այս պաթոլոգիան կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ մատնահարդարման ժամանակ։ Մասնավորապես, դրան նպաստող գործոններից մեկը պրոցեդուրաների նախօրեին ալկոհոլի օգտագործումն է, «Իզվեստիա»-ին ասել է մաշկավեներոլոգ, SM-Cosmetology պոդոլոգիայի կենտրոնի ղեկավար Օլգա Լատիպովան։ «Եթե խոսենք մատնահարդարման մասին, ապա առաջին հերթին չափազանց հզոր լամպի օգտագործումը կարող է հանգեցնել […]
16:41 29.09.2023
Այսօր Սյունիք են այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին, ինչպես նաև մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանի հետ այցելել Գորիսի կոորդինացնող կենտրոն, տեղեկացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի, տեղում ցուցաբերվող առաջին բուժօգնության մասին։ Մարզպետի տեղակալի հետ նրանք քննարկել են ստեղծված իրավիճակում առողջապահական ոլորտի առաջնահերթ կարիքները՝ հետագա աջակցության իրականացման […]
15:08 29.09.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը: Նախարարին ներկայացվել է պացիենտների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր: Նա եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածները, լսել նրանց կարիքները: Բժիշկները […]
14:26 29.09.2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների դուրս գրման գործընթաց չկա։ Այս մասին ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում։ «Կան դժբախտ ելքեր, որոնց մասին լրացուցիչ հաղորդագրություն կտարածի առողջապահության նախարարությունը»,- ասաց Բաղդասարյանը:
08:53 29.09.2023
Սիրիուսի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (Սոչի) գիտնականները հաստատել են միքսոմա վիրուսի արդյունավետությունը քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում: Այն տարածվում է ճագարների բջիջներում։ 2024 թվականին փոփոխված վիրուսը կփորձարկվի տրանսգենային մկների վրա, որոնք առաջատար հետազոտող են աշխարհում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Sirius-ի գենետիկական ճարտարագիտության բաժինը: «Միքսոմա վիրուսը պոքսվիրուս է՝ ջրծաղիկի նման վիրուս, որը վտանգավոր չէ մարդկանց համար […]
08:05 29.09.2023
Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի (MGPPU) աշխատակիցները մշակել են «Բառերը աղմուկի մեջ» հոգեֆիզիկական թեստը: Նրա օգնությամբ գիտնականները համոզվել են, որ աուտիզմի սպեկտրի խանգարմամբ (ASD) երեխաները աղմուկի մեջ խոսքն ավելի վատ են ընկալում, քան իրենց սովորական հասակակիցները, բայց դա կախված չէ երեխայի ինտելեկտի մակարդակից և կապված չէ լսողության խանգարման հետ: Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են ԿԳՆ «Առաջնահերթություն […]
10:54 28.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժամունքում մահացել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տեղափոխված մի քանի վիրավորներ։ Նրանք կենտրոն էին տեղափոխվել «մարմնի մակերեսի 3-4-րդ աստիճանի ծայրահեղ ծանր այրվածքով, սուր շնչառական և սրտային անբավարարություն, այրվածքային շոկ՝ բոցով, ջերմային այրվածք՝ բոցով» ախտորոշմամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն են 36-ամյա Դավիթ Ա․-ն, 34-ամյա […]
09:35 28.09.2023
Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:
21:04 27.09.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է այցերը երևանյան բժշկական հաստատություններ` տեսակցելու բուժում ստացող վիրավոր մեր հայրենակիցներին։ Նախարարին են ներկայացվել մանրամասներ նրանց առողջական վիճակից, ծանոթացել է վիրավորների բուժման ընթացքի կազմակերպմանը:
19:15 27.09.2023
Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից […]
17:45 27.09.2023
«Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում ենք արել, և այս պահին կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք»,- բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղակայվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի […]
11:34 27.09.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Մինչ օրս` 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում […]
23:22 26.09.2023
Թյուրընկալումից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան», չի համապատասխանում իրականությանը։ «Հումանիտար կենտրոնի» տաղավարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը։
21:03 26.09.2023
ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է […]
18:37 26.09.2023
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն ամեն ժամ ավելի ու ավելի է ծանրաբեռվում նոր մեքենաներով՝ օրերով խցանումների մեջ պահելով Արցախից Հայաստան ճանապարհը բռնած, մղձավա՞նջ, թե՝ իրականություն հարցը մտքում, վիրավոր սրտով ու աշխարհից նեղացած մարդկանց, որոնք հեռվում թողել են ընդամենը մի քանի օր առաջ անհետ կորած, զոհված հարզատներ, շիրիմներ. այս պայմաններում մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում՝ նրանց հետ […]
17:58 26.09.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից […]
17:46 26.09.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին: «Այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորիս արագ շարունակվելու է»,- ասված է հաղորդագրությունում:
17:01 26.09.2023
Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներին հայ այրվածքաբանների հետ անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի […]
15:38 26.09.2023
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում […]
14:24 26.09.2023
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում: Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
13:44 26.09.2023
Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան): Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։ Առաջին երկու օրվա ընթացքում […]
11:29 26.09.2023
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն […]
10:46 26.09.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն […]
09:56 26.09.2023
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։