09:35 26.09.2023
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ «Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Ցավոք սրտի, հնարավոր չէր փրկել և նրանք […]
23:51 25.09.2023
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: […]
21:39 25.09.2023
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն այն բավարար չէ։ Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային […]
12:41 25.09.2023
Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: 16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը` միջին ծանրության:
10:08 25.09.2023
Ռուսաստանում COVID-19-ով հիվանդացության աճի նոր գագաթնակետը տեղի կունենա նոյեմբերին, այս կանխատեսումը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում արել է բժշկական գիտությունների թեկնածու, իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովը։ Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աճ է նկատվել օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, ասել է նա։ Հիվանդացության հստակ աճ, ըստ իմունոլոգի, կարող է տեղի ունենալ հոկտեմբերի սկզբին։ Երբ բժիշկները կիմանան COVID-19-ի տարածման […]
21:24 22.09.2023
Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը: «Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ […]
22:43 21.09.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժում ստանալու նպատակով Լեռնային […]
19:01 20.09.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով: Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա […]
11:48 20.09.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել: Նշվում է, որ այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:
22:15 19.09.2023
Ադրբեջական ագրեսիայի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն է ներկայացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
21:10 19.09.2023
ԼՂ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։ «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
12:31 19.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
11:10 19.09.2023
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող […]
20:37 18.09.2023
Գիշերային աշխատանքը կարող է հանգեցնել մշտական սթրեսի, սրտանոթային հիվանդությունների, հոգեկան խանգարումների, լիբիդոյի նվազման և մի շարք այլ առողջական խնդիրների, «Իզվեստիա»-ին ասել է Invitro-ի ընդհանուր բժիշկ Իվան Ռոմասովը: «Մարդուն քուն է պետք՝ ուժն ու ուղեղի ակտիվությունը լիովին վերականգնելու համար: Ազգային քնի հիմնադրամը խորհուրդ է տալիս 18- 64 տարեկամներին 7-9 ժամ քնել, իսկ 65 տարեկանից բարձր տարիքի […]
17:20 18.09.2023
Հայաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի պատվաստումները: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակազմը, կարևորելով պատվաստումների դերը հիվանդությունների կանխարգելման գործընթացում, պատվաստվել է սեզոնայի գրիպի դեմ։ Նշենք, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է»,-ասվում է հաղորդագրությունում:
13:57 18.09.2023
«Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս, պացիենտները բախվում են էթիկայի կանոնների չարաշահմանը: Ընդ որում, էթիկայի կանոնները բուժաշխատողները երբեմն խախատում են ոչ միայն պացիենտի, այլև իրենց գործընկերների նկատմամբ»,-կարևորելով այս հարցին լուծում տալը` նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացի ժամանակ: Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի անդամներն ու առողջապահության […]
13:07 18.09.2023
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը: Ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 431 է, որից 301-ը երեխաներ են, 130-ը՝ մեծահասակ:
10:51 18.09.2023
Շատ մարդիկ, ովքեր փորձում են նիհարել, թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք ոչ միայն խանգարում են այս գործընթացին, այլև նպաստում են քաշի ավելացմանը: Իսկ դրանցից ամենատարածվածը սննդակարգի չափազանց խիստ սահմանափակումներն են, «Իզվեստիային» ասել է էնդոկրինոլոգ, դիետոլոգ, բ.գ.թ. Օքսանա Միխալևան: «Առաջին սխալը, որը կարող է հանգեցնել քաշի զգալի ավելացման, սննդակարգի խիստ սահմանափակումներն են: Այսինքն՝ սա […]
10:17 18.09.2023
Վիդնովսկայա հիվանդանոցի ընդհանուր բժիշկ Թիմուր Ասանովը զգուշացրել է ալկոհոլի պատճառով ինտելեկտի կորստի և հիշողության խանգարման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։ «Ալկոհոլի կանոնավոր օգտագործման պատճառով մարդը շեղվում է, կարող է փսիխոզ, հիստերիկ նոպաներ, տրամադրության հանկարծակի փոփոխություններ և քնի խանգարումներ ունենալ», – ասել է Ասանովը: Այս գործոնները, նրա խոսքով, կարող են հանգեցնել շիզոֆրենիայի […]
23:56 16.09.2023
Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշու կարճ ինհալացիան կարող է խանգարել նեյտրոֆիլների իմունային բջիջների աշխատանքին և պոտենցիալ մեծացնել շնչառական հիվանդությունների վտանգը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում: Հետազոտողները արյան նմուշներ են վերցրել առողջ դոնորներից, ովքեր երբեք չեն ծխել կամ օգտագործել վեյպեր: Այնուհետև թիմը իմունային բջիջները ենթարկել են նեյտրոֆիլների […]
23:50 16.09.2023
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը կարող է գրանցվել արդեն հոկտեմբերին, կարծում է համաճարակաբան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԱՆ) ակադեմիկոս Վադիմ Պոկրովսկին։ Lenta.ru-ի հետ զրույցում նա ռուսներին հիշեցրել է կանխարգելիչ միջոցների մասին, որոնք կօգնեն չվարակվել Covid-ով։ «Ընդհանուր դեպքերի աճ կա, բայց Ռոսպոտրեբնադզորից դեռ հրահանգ չի եղել, որ ունենք համաճարակաբանական ծանր իրավիճակ, և ժամանակն է անցնել դիմակային ռեժիմի։ […]
23:00 16.09.2023
Ակտիվ ապրելակերպը, սթրեսի նվազեցումն ու հատուկ դիետան օգնում են պահպանել սրտի առողջությունը, ասել է ամերիկացի սրտաբան Էլիզաբեթ Կլոդասը։ Eat This, Not That պորտալի հետ զրույցում նա թվարկել է սննդամթերքները, որոնք օգտակար են սրտի առողջության համար: Ամենից առաջ, նա ասել է, որ սրտի առողջության համար անհրաժեշտ են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք առկա են վայրի բրնձի, ոսպի, սպանախի, […]
22:14 16.09.2023
Ատամների սպիտակեցման հակացուցումները Moslenta-ի հետ զրույցում թվարկել է ատամնաբուժական վիրաբույժ և օրթոպեդ, ատամնաբուժության ոլորտում գյուտերի երկու արտոնագիր ունեցող Վյաչեսլավ Մինկոն: Նա կոչ է արել ատամները սպիտակեցնելուց առաջ բուժել։ «Կարևոր է հասկանալ, որ սպիտակեցումը չի փոխարինում ատամնաբուժական խնամքի մնացած բոլոր ընթացակարգերին: Սպիտակեցնելուց առաջ ատամները պետք է բուժվեն։ Բաց կարիեսային խոռոչներ, պարոդոնտիտ, էմալի վնասում՝ այս ամենը սպիտակեցման […]
12:05 16.09.2023
«Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը իրականություն է դառնում Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքում` լավագույն համալսարանների հմուտ մասնագետների ներգրավմամբ»,- ներկա գտնվելով անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Emergency medicine» ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ […]
11:47 16.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում […]
11:29 16.09.2023
Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն դեղաչափ չի օգտագործվի՝ հնացած ֆորմուլայի պատճառով, գրում է Pais թերթը։ Ինչպես նշվել է, կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավի շրջանակներում, որը կմեկնարկի սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, կներդրվեն նոր ֆորմուլաներ՝ հարմարեցված նոր ենթատեսակներին, որոնք ներկայումս գերակշռում են։
09:17 16.09.2023
Գրասենյակում աշխատելիս մրսածությունը կանխելու համար պետք է ավելի հաճախ լվանալ ձեռքերը օճառով և հետևել մի շարք այլ պարզ կանոնների, ասել է բժիշկ Լիանա Մարտիրոսյանը։ Նրա խոսքերը մեջբերում է Life-ը։ Ձեռքերը լվանալուց բացի, գրասենյակի աշխատողները պետք է հնարավորինս քիչ դիպչեն հանրությանը հասանելի առարկաներին և մակերեսներին, ասել է բժիշկը: Բացի այդ, մրսածությունից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար […]
09:09 16.09.2023
Գեղեցկությունն ու ալկոհոլը անհամատեղելի հասկացություններ են, նույնիսկ մինչև ալկոհոլիզմի նշանների արտահայտվելը «թեթև» խմող մարդկանց մոտ առաջանում են այտուցներ, կնճիռներ, մաշկը չորանում է։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան Լարիսա Մակուշկինան։ Բժշկի խոսքով՝ մաշկը առողջության հայելին է, հետևաբար օրգանիզմի առաջին փոփոխությունները զգուշացնում են ներքին օրգանների աշխատանքի խանգարման մասին։ «Ալկոհոլ օգտագործելիս, նույնիսկ փոքր քանակությամբ, արյունատար […]
08:49 16.09.2023
Արգենտինացի վիրաբույժները կատարել են բարդ վիրահատություն՝ մեկ դոնորից օրգաններ փոխպատվաստելով միաժամանակ երեք երեխայի, ասվում է Գարաջանի հիվանդանոցի սրտանոթային վիրաբուժության և փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Պաբլո Գարսիա Դելուսիսի հայտարարության մեջ։ «Եռակի վիրահատությունը հնարավորություն տվեց մեկ դոնորից կատարել երեք փոխպատվաստում, այսինքն՝ մեկ դոնոր փրկեց երեք մարդու կյանք»,- ասել է նա։ Ավելի քան 100 մասնագետներից բաղկացած թիմը սիրտը փոխպատվաստել […]
22:46 15.09.2023
Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն հաղթահարել մրսածությունը։ Մասնագետն ասել է, որ կոմպոտները, տարբեր հատապտուղներից մրգային ըմպելիքները և մեղրը կօգնեն արագացնել ապաքինումը։ Մասնագետի խոսքով՝ հիվանդ մարդուն անհրաժեշտ է էներգիա, լավ սպիտակուց և տարբեր հակաբորբոքային նյութեր՝ ֆլավոնոիդներ, գրում է RT-ն։ Այսպիսով, մեղրը կարող է արագացնել վերականգնումը: Այն կարելի է թեյի մեջ ավելացնել քիչ […]