22:54 06.10.2023
Գաստրոէնտերոլոգ և սննդաբան Մարիա Դյուժևան պատմել է մանկության շրջանում գիրության վտանգների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինի երեխայի սնունդը: Դյուժևան նշել է, որ գիրության խնդիրը կապված է ինչպես սնվելու բնույթի փոփոխության՝ մեծ քանակությամբ վերամշակված, բարձր կալորիականությամբ սննդի առկայության, այնպես էլ ֆիզիկական անգործության հետ։ Ժամանակակից երեխաներն ավելի ու ավելի շատ ժամանակ են […]
14:50 06.10.2023
ՀՀ առողջապահության նախարարության և Շվեդիայի Յոնչյոպինգ նահանգի մարզային խորհրդի միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը: ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար երկուստեք կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը: Համագործակցությունը կներառի այն ոլորտները, որոնցում Շվեդիայի առողջապահական […]
13:37 06.10.2023
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօրվա ասուլիսում հայտնեց, որ Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է անցնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 անձ: Նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա։
10:14 06.10.2023
Միսիսաուգայում (ԱՄՆ) Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի հմտությունները վատացել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Հետազոտողները ենթադրում են, որ դա պայմանավորված է եղել ինքնամեկուսացման, հասակակիցների հետ ամենօրյա շփման բացակայության և ծնողների զբաղվածության հետ: Հայտնում է PsysOrg-ը։ Հետազոտությանը մասնակցել է 11 ամսականից մինչև երեք տարեկան 365 երեխա: Երեխաների բառապաշարի չափը գնահատվել է մինչև […]
09:45 06.10.2023
Կաթնամթերքը, հյութերը և նախաճաշի հացահատիկները ամենաանառողջ մթերքներից են, որոնցով ծնողները հաճախ կերակրում են իրենց երեխաներին: Այս մասին «Газета.Ru»-ին ասել է մանկական էնդոկրինոլոգ, դիետոլոգ, բ.գ.թ. Օքսանա Միխալևան: Նախ, նրա խոսքով, դա վերաբերում է քաղցր կաթնամթերքին, ինչպիսիք են յոգուրտները, արդյունաբերական կաթնաշոռը, քաղցր կաթնաշոռը, ջնարակված պանրով կաթնաշոռը։ «Նման արտադրանքի հիմնական վտանգն այն է, որ շատ դեպքերում դրանք պարունակում […]
23:59 05.10.2023
Կրծքագեղձի քաղցկեղի վիրաբույժ Լիզ Օ’Ռիորդանը հերքել է տարածված առասպելն այն մասին, որ կրծկալ կրելը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել: Նրա կարծիքը հրապարակել է HuffPost-ը։ Օ’Ռիորդանն ասել է, որ թյուր կարծիքը կրծկալներ կանոնավոր կրելու վտանգի մասին առաջացել է 1990-ականներին: Պատճառը եղել է հետազոտությունը, որի ընթացքում գիտնականները նկատել են, որ այն կանայք, ովքեր ամբողջ օրը կրծկալ են […]
10:51 05.10.2023
Գաստրոէնտերոլոգ, սննդաբան, ուռուցքաբան Արթուր Բեռնացկին կոչ է արել մարդկանց դադարեցնել սուրճի չարաշահումը, հատկապես նրանց, ում համար այն հակացուցված է։ Նրա խոսքերը մեջբերված են բժշկական հաստատության VKontakte խմբում։ Ուռուցքաբանը ամենավնասակարը սրճային ըմպելիքներից է համարել լուծվող սուրճը, որը գործնականում կոֆեին չի պարունակում, բայց պարունակում է թեոբրոմին (ճնշող միջոց): Բժիշկը մատնանշել է, որ մարդիկ, ովքեր խմում են այս […]
23:59 04.10.2023
Ականջները բամբակյա փայտիկներով մաքրելը կարող է հանգեցնել միջին ականջի բորբոքման և այլ հիվանդությունների զարգացման, ասում է բժշկական գիտությունների թեկնածու Իլյա Սենչենկոն։ Նա թվարկել է ականջի առողջության երկու հիմնական «թշնամիները»։ Սենչենկոն մարդկանց ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ականջի ոչ պատշաճ խնամքն անխուսափելիորեն հանգեցնում է միջին ականջի բորբոքման, ֆուրունկուլյոզի, վնասվածքների և, որպես հետևանք, լսողության կորստի: […]
19:17 04.10.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում դիտվում է COVID-19-ով պայմանավորված հիվանդության դեպքերի աճ, իսկ եվրոպական տարածաշրջանում՝ նաև հոսպիտալացումների աճ, ինչը պայմանավորված է Օմիկրոնի մի շարք ենթատեսակներով: Ներկայում հիմնական շրջանառվող շտամներն են՝ «Հսկողության տակ գտնվող» BA.2.86 (Պիրոլա) տարբերակը և «Հետաքրքրություն ներկայացնող» EG.5 (Էրիս) տարբերակը։ Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, Հայաստանում շրջանառվում […]
16:27 04.10.2023
Բելգիան ծանր այրվածքների բուժման գործում մասնագիտացած մի խումբ մասնագետների է ուղարկել Հայաստան՝ Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին Բելգիա տեղափոխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը։ «Բելգիան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից հետո օգնություն տրամադրելու Հայաստանի խնդրանքին։ Երևան է մեկնում «Բելգիայի առաջին օգնության և աջակցության […]
13:57 04.10.2023
Հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 բուժառու: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Նրանցից 102-ի վիճակը ծանր է, իսկ 37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում ինը երեխա կա»,-շեշտեց նա:
13:44 04.10.2023
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե` ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացի 5/1) իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց: «Նույնականացման համար կարող են դիմել անհետ կորած անձի ծնողները կամ զավակները: Նմուշների հանձնման համար խնդրում ենք հարազատը ներկայանա Դատաբժշկական գիտագործնական կենտրոն` […]
20:08 03.10.2023
Վիսկոնսինի (ԱՄՆ) բժշկական քոլեջի գիտնականները սրտի հիվանդությունների բուժման նոր ուղղություն են գտել։ Գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, խոլեստերինի մի տեսակին, որը կոչվում է շատ ցածր խտության լիպոպրոտեիններ (VLDL), պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Հայտնի է, որ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդների մոտ մեծանում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի և սրտի կաթվածի զարգացման ռիսկը։ Դա […]
13:20 03.10.2023
Հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Նրանցից շատերի վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք»,- նշեց նա:
23:27 02.10.2023
Հունգարացի գիտնական Կատալին Կարիկոն և նրա ամերիկացի գործընկեր Դրյու Վայսմանը, ովքեր հանդիպել են լուսապատճենահանող սարքի հերթում,արժանացել են բժշկության 2023 թվականի Նոբելյան մրցանակի՝ COVID-19 պատվաստանյութերի ստեղծման համար: Մրցանակը, որը գիտական աշխարհում ամենահեղինակավորներից է, ընտրվել է Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի բժշկական համալսարանի Նոբելյան ասամբլեայի կողմից։ Գերմանական BioNTech բիոտեխնոլոգիական ֆիրմայի նախկին ավագ փոխնախագահ և ՌՆԹ սպիտակուցի փոխարինման բաժնի ղեկավար […]
21:53 02.10.2023
Այսօր Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող մեր հայրենակիցներին։ Իրականացվել է նրանց առողջական վիճակի նախնական գնահատում` ըստ անհրաժեշտության, պատշաճ և ժամանակին նեղ մասնագիտացված հետազոտությունների և բուժման կազմակերպման համար:
18:52 02.10.2023
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության պաշտոնական կայքում կարելի է գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է /https://www.moh.am/#1/119/: «Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը […]
12:42 02.10.2023
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է, որից 315-ը երեխաներ են, 137-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 287 քաղաքացի դուրս է գրվել:
00:14 02.10.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարում Հայաստան Արցախից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղահանման պատճառով, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters գործակալությունը: «Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր [Հայաստան], ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, […]
23:11 01.10.2023
Դեռահասների մոտ սրտի ամենատարածված հիվանդությունները բնածին անոմալիաներն են, որոնք, չգիտես ինչու, ավելի վաղ տարիքում չեն ախտորոշվել: Սրտի որոշ արատներ կարող են որևէ ախտանիշ չցուցաբերել մինչև որոշակի կետ: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է սրտաբան Անաստասիա Ֆոմիչեւան։ «Հարկ է նշել նաև առիթմիաները, որոնք կարող են լինել ոչ միայն ժառանգական կամ կապված սրտի կառուցվածքային փոփոխությունների հետ, այլ նաև […]
22:15 01.10.2023
Լոնդոնի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մի խումբ հոգեբույժներ պարզել են, որ նույնիսկ այնպիսի ախտորոշումը, ինչպիսին է դեպրեսիան, մարդուն չի զրկում դրական հույզեր զգալու ունակությունից։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Journal of Affective Disorders ամսագրում։ Հետազոտության ընթացքում հեղինակները գնահատել են 1710 մասնակիցների արդյունքները, ովքեր իրենց վիճակը գնահատել են Մանչեսթերի կյանքի որակի կարճ սանդղակով (MANSA): Արդյունքների համաձայն՝ կլինիկական դեպրեսիա […]
20:29 01.10.2023
ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, նրանցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով, իսկ 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են։ Մնացած բուժառուները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են մուտք գործել բժշկական հաստատություններ, այդ թվում՝ սրտի ստենտավորմամբ։ Ներկայացնելով ՀՀ ԱՆ տրամադրած տվյալները՝ ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, փոխանցում է «Լուրերը» «Նշված դեպքերում բավականին […]
19:46 01.10.2023
Խաղային կախվածությունը նույն հակումն է, ինչ թմրամոլությունը կամ ալկոհոլիզմը, միայն խաղային պրոցեսն է դառնում կախվածության առարկա։ Երիտասարդներն ու դեռահասները ավելի հակված են այս կախվածությանը: Դրամախաղից կախվածություն ունեցող հիվանդները հաճախ ունենում են սոցիալական վտանգի և ինքնավնասման բարձր ռիսկ, ուստի նրանց վիճակը պահանջում է ստացիոնար բուժում, «Գազետա.Ru»-ին ասել է բժիշկ, հոգեբան Դարիա Սերեբրյակովան: «Խաղային կախվածությունը ծանր բարդ […]
18:28 01.10.2023
Սննդակարգի մեջ ընկույզը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի կաթվածի և քաղցկեղի զարգացման ռիսկերը։ Այս մասին խոսել է էնդոկրինոլոգ, Invitro-ի բժշկական փորձագետ Սվետլանա Շոկուրը։ «Ընկույզի օգտագործումը դրական է ազդում հորմոնալ համակարգի վրա և, ընդհանուր առմամբ, ունի հակաբորբոքային և ընդգծված հակաօքսիդանտ ազդեցություն, նվազեցնում է սթրեսի մակարդակը, ինչը հատկապես կարևոր է ֆիզիկական և ինտելեկտուալ բարձր սթրես ունեցող […]
18:10 01.10.2023
Լյարդում նյարդային վերջավորություններ չկան, ուստի այս օրգանի հիվանդությունները սկզբնական փուլերում առավել հաճախ ասիմպտոմատիկ են։ Այնուամենայնիվ, կան մի շարք ախտանիշներ, ներառյալ ոչ այնքան ակնհայտները, որոնք կարող են վկայել օրգանների վնասման մասին: Դրանց մասին «Իզվեստիա»-ին պատմել է գաստրոէնտերոլոգ Վալերիա Լոմովան։ Բժիշկը նախ նշել է, որ տարին առնվազն մեկ անգամ անհրաժեշտ է կանխարգելիչ հետազոտություն անցնել լյարդաբանի մոտ։ Սա […]
14:31 01.10.2023
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ բարձրագույն կրթությունը կապված է դեպրեսիայի և անհանգստության զարգացման ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Public Health ամսագրում: Վերջին տարիներին աճել է բարձրագույն կրթությունն ավարտող երիտասարդների թիվը, ինչպես նաև դեպրեսիաներով և տագնապային խանգարումներով տառապող մարդկանց թիվը։ Հետազոտողները կասկածում են, որ բարձրագույն կրթությունը կարող է կապված լինել այս […]
14:10 01.10.2023
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Շեպպարտոն քաղաքից մի կին, ով կշռում էր 95 կիլոգրամ, կորցրել է իր քաշի մեկ երրորդը՝ չհրաժարվելով շոկոլադից: Նա News.com.au-ի հետ զրույցում կիսվել է իր փորձով։ 26-ամյա Էմմա Ֆրենսիս Գուդը նիհարելու իր ճանապարհը սկսել է 2020 թվականի հոկտեմբերին: COVID-19 համաճարակի ժամանակ կինը հղիության ընթացքում գիրացել է 30 կիլոգրամով։ Հայտնվելով հարկադիր մեկուսացման մեջ՝ նա […]
12:47 01.10.2023
Մաշկի վրա պզուկների և բորբոքումների պատճառ կարող են լինել մի շարք պատճառներ, այդ թվում՝ մարմնի հորմոնալ փոփոխությունները, շաքարի չափից ավելի օգտագործումը կամ մաշկի անբավարար մաքրումը: Այնուամենայնիվ, անցանկալի ցան կարող է առաջանալ նաև որոշ սննդամթերքների պատճառով, ասել է մաշկաբան Նատալյա Կոզլովան: Մասնագետի խոսքով՝ որոշ մթերքներ հրահրում են ճարպագեղձերի ավելորդ աշխատանքը, ինչը հանգեցնում է պզուկների։ Կաթը, օրինակ, […]
10:13 01.10.2023
Բրիտանացի Ջոշուա Ուորները մահացել է քաղցկեղից 25 տարեկանում այն բանից հետո, երբ բժիշկները ուղեղի ուռուցքը համակարգչային սխալ են համարել, գրում է Daily mail-ը։ «Փորձաքննությունները հայտնաբերել են ուղեղի աննորմալություն: Բայց դա իբր համարվում էր համակարգչային սխալ»,- ասվում է զեկույցում: Ուորները հիվանդանոց է գնացել հունիսին վատ ինքնազգացողության և երկու շաբաթ շարունակ մշտական գլխացավերի պատճառով: Բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա […]
23:47 30.09.2023
COVID-19-ի նոր շտամի «pirola»-ի հիմնական ախտանիշները Lenta.ru-ին հայտնել է Medscan պրոֆեսոր Սվետլանա Կանևսկայան։ Վարակված անձի մոտ կարող է նկատվել ջերմություն, թուլություն, քթի ծանրացում, հազ և այլ բնորոշ նշաններ: «Պիրոլայով» վարակվելիս մարդը կարող է կորցնել ախորժակը, փորլուծություն, սրտխառնոց և փսխում ունենալ: Ինչպես COVID-19-ի այլ շտամների դեպքում, հոտառությունը կարող է անհետանալ»,- ասել է բժիշկը։ Ըստ Կանևսկայայի, «Պիրոլան» […]