10:03 15.02.2025
Քնի որակը և ինքնազգացողությունը արթնանալուց հետո կախված են նրանից, թե որ դիրքով է քնել մարդը, ասել է սոմնոլոգ Վիոլետտա Գերասիմովան։ RuNews24.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է առողջ քնի գաղտնիքները։ Ըստ Գերասիմովայի՝ սխալ դիրքով քունը կարող է հանգեցնել պարանոցի և մեջքի ցավի, գլխացավի, այրոցների, շնչառության հետ կապված խնդիրների։ Ճիշտ դիրքը, ընդհակառակը, նպաստում է մկանների թուլացմանը, արյան […]
09:44 15.02.2025
Շաքարավազի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա Ufatime.ru-ի հետ զրույցում նշել է առողջության համար ամենավնասակար մթերքը։ Ուրազակովայի խոսքով՝ շաքարի կանոնավոր օգտագործման հետեւանքները կարող են բավականին լուրջ լինել։ Բժիշկը նշել է, որ շաքարավազը առկա է գրեթե ամենուր՝ թխուկներում, ըմպելիքներում, սոուսներում, առաջին հայացքից առողջ թվացող մթերքներում։ Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ […]
18:07 13.02.2025
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով, 1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
10:40 12.02.2025
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ո՞վքեր են բարձր ռիսկի խմբում` Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները Շաքարային դիաբետ ունեցող անձինք Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք: Գրիպի հիմնական ախտանշաններն են` Գլխացավ Մկանացավեր Ջերմության կտրուկ բարձրացում Ցավ կոկորդում, չոր հազ Հնարավոր են նաև լուծ […]
02:40 11.02.2025
Անգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […]
19:00 10.02.2025
էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով, թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում […]
16:27 10.02.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտորնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը: Աշխատանքներ կտարվեն բժիշկների կողմից դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը […]
12:48 08.02.2025
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:
14:28 07.02.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։
20:50 06.02.2025
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին: «Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում:
14:22 06.02.2025
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ 🔹ընտանեկան նախատրամադրվածություն, 🔹վաղաժամ կամ […]
14:55 05.02.2025
2025 թվականի 5-րդ շաբաթվա ( հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը: Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։ […]
12:32 05.02.2025
Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում: 2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: Ի՞նչ անել […]
11:40 05.02.2025
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին շարունակում է վերականգնվել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:0) խաղում ստացած գլխի վնասվածքից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Փոխանցում է Armsport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա խաղացողը դեռ գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո և հետևում է վերականգնման հատուկ ծրագրին: Այդ պատճառով կիսապաշտպանը ստիպված է եղել բաց թողնել երեկ ՝ փետրվարի […]
21:34 04.02.2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Մեր փոքրիկ շահառուներն արդեն ստանում են ջրծաղիկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ»։
17:53 04.02.2025
Ի՞նչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ կան ուռուցքաբանության ոլորտում և ի՞նչ նոր զարգացումներ այն կարող է ունենալ: Հայաստանում անցկացվել է Հայկական ուռուցքաբանական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետներ, ովքեր 2 օր շարունակ քննարկել են ոլորտին առնչվող հարցերն ու խնդիրները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:27 03.02.2025
Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը: Նոր մոդելի համաձայն, համագործակցության […]
10:52 03.02.2025
Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։ Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ […]
21:48 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […]
13:21 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների: Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
21:16 31.01.2025
Օրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։ Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա: Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, […]
18:57 31.01.2025
Nature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […]
19:12 30.01.2025
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցման համար: Ըստ այդմ՝ վերանայվել են պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ծավալները` ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտամարմնային բեղմնավորման պետական պատվերի շրջանակում ֆինանսավորումը սահմանվել է […]
14:07 30.01.2025
Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության ծրագիրը: Պետ.պատվերով գործող փորձարարական ծրագրի շրջանակներում Երևանում և 4 մարզերում` մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին, ծրագրով սահմանված չափանիշների համաձայն, պալիատիվ բուժօգնությունը կարող է տրամադրվել նաև տնային պայմաններում:
16:02 29.01.2025
2024 թվականի դեկտեմբերի 9-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` պաշտոնական գրությամբ: Վերահաստատումն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման, ախտորոշման, բուժման և բուժման մոնիթորինգի մեր երկրում գործող ընթացակարգերի և գործելակարգերի, իրավական դաշտի և 2020-2023 […]
17:17 27.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին: Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ-ի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում […]
09:55 25.01.2025
Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը պետք է դառնա ձեր ապրելակերպի մի մասը, ասում է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա նշել է առավոտյան ջուր խմելու չորս կարևոր պատճառ: Ուրազակովան պնդում է, որ եթե ամեն առավոտ արթնանալուց հետո ջուր խմեք, նյութափոխանակությունն ավելի կակտիվանա։ «Քնի ժամանակ օրգանիզմը շարունակում է աշխատել։ Դուք կորցնում եք հեղուկ շնչառության և քրտնարտադրության միջոցով: Առավոտյան […]
09:30 25.01.2025
Սուրճ խմելու ժամանակը կարևոր է օրգանիզմի վրա ազդեցղության առումով։ Այս մասին խոսել է սրտաբան Աուրելիո Ռոխասը: Սրտաբանը նշել է, որ սուրճը վատ համբավ ունի առողջ ապրելակերպի հետևորդների շրջանում, քանի որ ըմպելիքի օգուտների և վնասների մասին գիտական հետազոտությունները հաճախ սխալ են մեկնաբանվում։ Ըստ նրա՝ ոչ թե կոֆեինն է իրականում վնասում առողջությունը, այլ դրա չարաշահումը։ Ռոխասը համոզված […]