TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Շարժական մամոգրաֆը Գավառում է

13:18 20.03.2025

Շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։ Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։ Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: […]

̰
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

13:04 20.03.2025

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ: Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր […]

̰
Քննարկվել են հաշվետու տարում Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը

16:07 19.03.2025

Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության  նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասը:  Հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է բարձրանալ […]

̰
Այսօր պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

15:37 18.03.2025

2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Յուրաքանչյուր երեխայի համար դեղի արժեքը տարեկան կազմում է 1 միլիոն 840 հազար դրամ. ֆինանսական այս ծանր բեռը ընտանիքի խնդիրն էր մինչև ծրագրի մեկնարկը: Այս դեղերը, տարբեր պարբերականությամբ, պացինետները պետք է օգտագործեն ամբողջ կյանքի ընթացքում: Այսօր պատանեկան արթրիտի […]

̰
CAR SEAT-ը ՃՏՊ-ների հետևանքով վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է․ ՀՀ ԱՆ

15:40 17.03.2025

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են: «Հիշեցնում ենք, որ երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական […]

̰
Գիտնականները նշել են քնի պարալիզի պատճառները և երազում հայտնվելու զգացումը

23:59 16.03.2025

Պերմի ազգային հետազոտական ​​պոլիտեխնիկական համալսարանի (ПНИПУ) գիտնականները բացահայտել են քնի հետ կապված որոշ երևույթների պատճառները։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են գիտական ​​հաստատության մամուլի ծառայությունից։ Հայտնի է, որ քունը բաղկացած է չորս փուլից՝ նինջ (կիսաքուն վիճակ), թեթև քուն, խոր քուն և REM փուլ (rapid eye movement)։ Խորը քնի ժամանակ օրգանիզմը վերականգնվում է և արտադրում հորմոններ, իսկ […]

̰
Գիտնականները «հաղթել են» գլխի և պարանոցի քաղցկեղին՝ թիրախավորելով մեկ գեն

23:21 16.03.2025

Թել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ խմբագրել են SOX2 գենը՝ օգտագործելով CRISPR տեխնոլոգիան, որն օգնել է վերացնել գլխի և պարանոցի քաղցկեղի ուռուցքները մկների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում: Նախկինում ենթադրվում էր, որ քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է թիրախավորել մի քանի գեն, սակայն նոր աշխատանքը ցույց է տվել, որ չարորակ բջիջների […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես են խոլեստերինի բյուրեղները հայտնվում մարմնում

16:16 16.03.2025

Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջին անգամ իրական ժամանակում ֆիքսել են խոլեստերինի բյուրեղների առաջացումը մարդու օրգանիզմը նմանակող պայմաններում: Բացահայտումը կարող է օգնել մշակել սրտի հիվանդությունների և լեղապարկի քարերի բուժման թերապիա: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ​​ամսագրում: Խոլեստերինի բյուրեղները կարող են կուտակվել արյան անոթներում կամ լեղապարկում՝ առաջացնելով խցանումներ, ցավ և […]

̰
Անվանվել են այն մթերքները, որոնք չի կարելի ուտել նախաճաշին

13:13 16.03.2025

Նախաճաշին չի կարելի ուտել սենդվիչներ, արագ պատրաստման շիլաներ, չոր նախաճաշեր (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր) կամ սոված փորին սև սուրճ խմել,- Gazeta.Ru-ին ասել է դիետոլոգ, հոգեթերապևտ, պրոֆեսոր և Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինցբուրգը։ «Շատերը սովոր են իրենց առավոտը սկսել սենդվիչներով, արագ պատրաստվող շիլաներով կամ չոր նախաճաշերով: Առավոտյան մենք հաճախ ժամանակ չենք […]

̰
Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ որոշ դեղերի ետկանչի հետ կապված

13:16 15.03.2025

Երկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ […]

̰
Ո՞վ է իրականացնելու ապահովագրությունը․ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է

23:35 14.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 3. Ո՞վ է իրականացնելու Ապահովագրությունը: Առաջարկվում է ստեղծել մեկ միասնական պետական ֆոնդ: Միավորելու բնաչության պետական բոլոր խմբերի ռիսկերը և ստանալու մատչելի գին մեր քաղաքացիների համար: Մեծ մասշտաբի էֆֆեկտով ունենալ բանակցային առավելություն` ծառայությունների գները օպտիմալ պահելու […]

̰
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

21:21 14.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Դաֆնե Մարեին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ ոլորտային մի շարք հարցեր, համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորություններ:

̰
Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել

21:02 14.03.2025

Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ հետաքրքրված շուրջ 30 բժշկական մասնագիտական ասոցիացիա, արձագանքելով համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանին: «Մեր քաղաքականությունն է մասնագիտական ասոցիացիաների զարգացումը, նրանց ներգրավումը ոլորտի բարեփոխումներին` ապահովելով շատ ավելի մեծ մասնակցություն: Մինչ այս էլ ունեցել ենք գործակցություն, մասնավորապես` մասնագիտական ուղեցույցների, գործելակարգերի մշակման, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և […]

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

16:00 14.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: «Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել: Անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության […]

̰
Մարտի 17-ից յուրաքանչյուր անձ կարող է անվճար կամավոր հետազոտվել և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն որոշ հիվանդություններից

11:10 14.03.2025

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։ Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և […]

̰
Վեդիի ԲԿ-ն վերաձևավորման կարիք ունի. թե´ շենքային և թե´ բովանդակային առումով փոփոխությունների ենք գնալու. Ավանեսյան

23:52 13.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վեդիի ԲԿ: Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. անհրաժեշտ է երեք տարբեր շենքերում բուժծառայության մատուցումը կազմակերպել մեկ հարկի տակ, ապահովելու նաև ծախսարդյունավետությունը: 2025 թվականի կապիտալ շինարարության ծախսերով նախատեսված է այս տարի վերանորոգել ծննդատան ներկայիս շենքը, որտեղ պետք է միավորվեն պոլիկլինիկական և […]

̰
Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ Ավանեսյան

14:35 12.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար: Անդրադարձ է եղել երկու երկրների […]

̰
Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

22:28 11.03.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում.այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի […]

̰
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ

00:38 11.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գյումրիում աշխատանքային այցից հետո հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: «Գյումրիում աշխատանքային այցից հետո առիթ ունեցա հանդիպել հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: Ներկայացրեցի առողջապահական մեր առաջնահերթ ծրագրերը, կանանց առողջության պահպանմանն ուղղված մեր անելիքները, առողջապահական ծախսերի փոխհատուցման սոցիալական կրեդիտի էությունը»,- գրել […]

̰
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում է

18:14 10.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել:

̰
ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ

12:50 10.03.2025

«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության աջակցությամբ` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մշակում է «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի հոգեկան առողջության ոլորտում ՀՀ առկա իրավակարգավորումները համապատասխանացնել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող […]

̰
Հայտնի է շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու պարզ միջոցը

23:59 08.03.2025

Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ մանգոյի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ինսուլինի մակարդակը և բարձրացնել օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ ավելորդ քաշով և քրոնիկ բորբոքվածություն ունեցող մարդկանց մոտ: Այս բացահայտումներն ընդգծում են սննդակարգի պարզ փոփոխությունների կարևորությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու և սրտի առողջությունը բարելավելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Հետազոտությանը […]

̰
Սուրճը չի կարելի համատեղել որոշ դեղամիջոցների հետ

10:33 08.03.2025

Սուրճի հետ որոշակի դեղամիջոցներ ընդունելը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, զգուշացնում են դեղագործներ Ջենիֆեր Բուրժուան և Հիվի Նգո-Հեմիլթոնը: Նրանց խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։ Այսպիսով, Բուրժուան կոչ է արել չհամատեղել սուրճը հակաբիոտիկների և մրսածության ու ալերգիայի դեմ դեղամիջոցների հետ։ Դեղագետի խոսքով՝ հակադեպրեսանտները չի կարելի սուրճի հետ միաժամանակ ընդունել․ «Կոֆեինը կարող է փոխազդել այս դեղամիջոցների հետ՝ առաջացնելով […]

̰
Անվանվել է  մաշկի երիտասարդությունը վերականգնելու միջոց

08:30 08.03.2025

Ամենօրյա սառը ցնցուղը կօգնի ձեր մաշկին վերականգնել երիտասարդությունը: Գեղեցկությունը պահպանելու այս ոչ ակնհայտ միջոցն է անվանել մաշկաբան Պունամ Դեսային, գրում է Daily Mirror-ը։ Ըստ Դեսայիի՝ երիտասարդացնող էֆեկտի հասնելու համար բավական է սառը ջրի հոսքի տակ անցկացնել ընդամենը երկու-երեք րոպե։ Բժիշկը խորհուրդ է տվել ընթացակարգը կրկնել շաբաթական մի քանի անգամ։ «Դա օգնում է նվազեցնել կնճիռները և […]

̰
Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը. Ավանեսյան

23:47 07.03.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Չարենցավանի ԲԿ: «Այցելեցի Չարենցավանի ԲԿ` քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք խնդիրները լուծելու, տեղում անհրաժեշտ քայլերը քննարկելու և փոփոխություններ բերելու: Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը»,- գրել է նախարարը:

̰
Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է. Ավանեսյան

20:44 06.03.2025

Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր […]

̰
Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց

13:17 05.03.2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից՝ նշելով, որ Թանդիլյանը բժշկական հաստատություն  տեղափոխվել է  շտապօգնության մեքենայով և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:Բժշկական գաղտնիքից ելնելով՝ նախարարությունից  նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չնշեցին: Մանե Թանդիլյանն արդեն հինգերրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝ […]

̰
Սրտաբանը նշել  է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

00:00 05.03.2025

Հիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։ Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով […]

̰
Սմարթֆոններից երեխաներին հեռացնելու համոզիչ պատճառ է նշվել

23:10 04.03.2025

Հոգեբան Վիկտորյա Դմիտրիևան համոզված է, որ երեխաներին պետք է կտրել գաջեթների մշտական ​​օգտագործումից, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել ձանձրույթն առանց դրանց: Նա այս հմտությունը զարգացնելու համոզիչ պատճառ է ներկայացրել իր Telegram ալիքում: Հոգեբանն ընդգծել է, որ երեխաները պետք է կարողանան իրենց զբաղմունքն ապահովել առանց սմարթֆոնների։ Նա այս հմտությունը կարևոր է համարում հետագա կյանքում: Եթե ​​մարդը չի […]

̰
Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%

10:25 04.03.2025

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման […]

̰
BACK_TO_TOP