TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.56 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն

14:42 28.05.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Նշվել է, որ բժշկական կենտրոնը շուտով նոր համակարգչային տոմոգրաֆ կունենա։ Բերդի բժշկական կենտրոնում հայտարարված էր նաև բաց դռների օր։ Տարբեր մասնագետներ Երևանից ժամանել էին բնակիչների շրջանում անցկացնելու խորհրդատվություն և հետազոտություններ։ Առողջապահության նախարարը հանդիպել է Բերդ համայնքի բժշկական […]

̰
Սննդաբանը զգուշացրել է, թե սուրճի որ տեսակն է ամենավտանգավորն առողջության համար

23:10 27.05.2023

Առողջության համար մեկ տեսակի սուրճի վտանգի մասին «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման մեջ զգուշացրել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։ Լուծվող փոշիացված սուրճի մեջ օգտակար նյութերը քիչ են, ասել է փորձագետը։ Բացի դրանից, նման ըմպելիքի հաճախակի օգտագործումն առաջացնում է վաղաժամ ծերացում, կարող են առաջանալ կնճիռներ, մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության և քաղցկեղի […]

̰
Հոգեբանը նշել է խուճապի նոպան հաղթահարելու ուղիները

21:28 27.05.2023

Շնչառական վարժությունը և արտաքին խթանը կօգնեն հաղթահարել խուճապի նոպաները. մայիսի 26-ին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու Անաստասիա Լիսակովան։ Նրա խոսքով՝ որպես կանոն, խուճապի նոպայի ժամանակ մարդը գիտակցում է, թե կոնկրետ ինչ է կատարվում իր հետ։ Նման դեպքերում պետք է ապահով տեղ գնալ և «շնչել»։ «Եթե շնչում ես, ուրեմն ողջ ես։ Սա […]

̰
Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 պատանի ըմբիշներին անհրաժեշտ է արյուն

21:14 27.05.2023

Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորի օգնության կարիքը: Այս մասին հայտնում է Wrestling – Armenia ֆեյսբուքյան էջը՝ հայտնելով, որ անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն: Նշվում է, թե ովքեր կարող են արյուն տալ: Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա […]

̰
Բացահայտվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի երկարակեցության գաղտնիքը

10:41 27.05.2023

Ամերիկացի քաղաքական գործիչ Հենրի Քիսինջերը, ով Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, կնշի իր ծննդյան 100-ամյակը։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Քիսինջերի գործունեությունն ապշեցնում է անգամ մտերիմներին։ Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը կարծում է, որ նրա երկարակեցության գաղտնիքը կապված է հենց աշխատասիրության հետ։ Նա բացահայտել է, որ երբ […]

̰
Նշվել են խաղողի քիչ հայտնի բուժիչ հատկությունները

10:29 27.05.2023

Դիետոլոգների  կարծիքով՝ խաղողի օգտագործումը կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչպես նաև բարելավել մարդու ճանաչողական կարողությունները։ Նրանք անվանել են հատապտուղների ութ քիչ հայտնի բուժիչ հատկություններ Eat This, Not That հրատարակության համար: Ըստ ամերիկացի դիետոլոգ Դանիել ՄաքԱվոյի՝ խաղողը պարունակում է ավելի քան 1600 օգտակար միացություններ։ Մարմնի համար անհրաժեշտ նյութերով ամենահարուստն են խաղողի կորիզներն ու կաշին։ «Խաղողի հակաօքսիդանտ […]

̰
Նշվել է ուղեղի վաղաժամ ծերացման հինգ նշան

23:57 26.05.2023

Թերապևտ, բժիշկ և հավաստագրված մարզիչ Մայք Բոլը թվարկել է ուղեղի վաղաժամ ծերացման հինգ նշան, որոնցից մեկը տրամադրության փոփոխություններն են: Նրա խոսքերը մեջբերում է Eat Tis, Not That!. Բժշկի խոսքով՝ տրամադրության անհիմն փոփոխությունը պետք է ազդակ լինի, քանի որ դա ուղեղի այնպիսի կարևոր ֆունկցիայի խախտման ակնհայտ նշան է, ինչպիսին է զգացմունքների վերահսկումն ու կարգավորումը, բացատրել է […]

̰
Բժիշկը հայտնել է սուրճի թաքնված օգուտները

22:51 26.05.2023

Սուրճը նվազեցնում է դեմենցիայի առաջացման վտանգը, ասել է սպորտային բժիշկ, առողջ ապրելակերպի փորձագետ Ալեքսանդրա Չիստյակովան։ Նա սուրճի թաքնված օգտակար հատկությունների մասին խոսել է «Lente.ru»-ի հետ զրույցում: Բժիշկը բացատրել է, որ կոֆեինը նպաստում է ադրենալինի արտադրությանը, որը մեծացնում է արյան հոսքը սրտից դեպի աշխատող մկաններ, ինչը թույլ է տալիս ավելի շատ սննդարար նյութեր մատակարարել: Դրա ազդեցությամբ […]

̰
Բժիշկները բացատրել են ալերգիայի հանկարծակի առաջացումը

22:09 26.05.2023

Ալերգիա ծաղկափոշու և օդային այլ գրգռիչների նկատմամբ կարող է զարգանալ նույնիսկ երկու տարեկան երեխայի մոտ, նախազգուշացրել է LabQuest + Q-Clinic բժշկական ընկերության գենետոլոգ Լիլյա Ջեմիլյովան։ Նա իր գործընկեր, թունաբան Միխայիլ Կուտուշովի հետ Lente.ru-ին բացատրել է մարդկանց մոտ ալերգիայի հանկարծակի առաջացումը։ Բժշկի խոսքով՝ ալերգիան զրոյից չի առաջանում։ Այն առաջանում է, երբ իմունային համակարգում առկա է խանգարում, […]

̰
Բժիշկը բացահայտել է հորմոնալ առողջությունը բարելավելու միջոց

21:57 26.05.2023

Գրկախառնությունը հորմոնալ ֆոնը հավասարակշռված վիճակում պահելու միջոցներից է, ասել է էնդոկրինոլոգ Աննա Կուզնեցովան։ Նա հիշեցրել է, որ հենց հորմոններն են կարգավորում մարդու մարմնի բոլոր կենսական գործառույթների աշխատանքը։ «Մարդու օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռության դեպքում սկսում են զարգանալ պաթոլոգիական պրոցեսներ»,- բժշկին մեջբերում է Gazeta.Ru-ն։ Երբ մարդիկ գրկախառնվում են, մարմինն արտազատում է ուրախության հորմոն՝ օքսիտոցին, ասում է նա: «Որոշ […]

̰
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի երկու թերապևտ «Covid-19»-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել

15:20 26.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտների կողմից մի շարք անձանց՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի պատվաստված չլինելու պայմաններում «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ «ARMED» համակարգ մուտքագրելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական […]

̰
Դիետոլոգը բացատրել է, թե ում է հակացուցված ձկան յուղը

08:21 26.05.2023

Ձկան յուղը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և ճարպային լուծվող վիտամիններով, ասում է դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմա Մոիսենկոն։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա պարզաբանել է, թե ում համար է այս ապրանքը կենսականորեն անհրաժեշտ, և ում է այն հակացուցված։ Առաջին հերթին, ձկան յուղը հայտնի է որպես վիտամին D-ի աղբյուր և ռախիտի կանխարգելման միջոց, խորհրդային երեխաներն այն […]

̰
Շվարցենեգերը երիտասարդ բոդիբիլդերներին խնդրել է խուսափել վտանգավոր սխալից

21:50 25.05.2023

75-ամյա ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երիտասարդ բոդիբիլդերներին խնդրել է խուսափել վտանգավոր սխալից՝ շատ չտարվել ստերոիդներով։ Այս մասին նա խոսել է Men’s Health-ին տված հարցազրույցում։ Արտիստը զգուշացրել է մարզիկներին ստերոիդների հսկայական չափաբաժինների վտանգի մասին և խոստովանել, որ ինքը նախկինում նման դեղամիջոցներ է ընդունել։ Այնուամենայնիվ, նշել է նա, այժմ բոդիբիլդերներն ավելի շատ են չարաշահում […]

̰
Էնդոկրինոլոգը նշել է սովի կեղծ զգացումը հաղթահարելու միջոց

20:21 25.05.2023

Էնդոկրինոլոգ Զուխրա Պալովան խորհուրդներ է տվել, թե ինչպես հաղթահարել սովի կեղծ զգացումը։ Իր Telegram-ի ալիքում մասնագետը խորհուրդ է տվել նման զգացողության դեպքում փոխել գործունեությունը և ավելի շատ ջուր խմել։ Նրա խոսքով՝ սովի զգացումը հաճախ է առաջանում, երբ անցնում ես ճիշտ սնվելու, երբեմն այն կարելի է շփոթել ծարավի հետ, ուստի պետք է ամեն օր խմել առնվազն […]

̰
Մարզերում կկառուցվեն 42 կրթօջախներ, կիրականցվեն ևս 28 սուբվենցիոն ծրագրեր. գործադիրի որոշումները

15:49 25.05.2023

Նախատեսվում է մինչև 2027 թ.-ը դեղագործական ոլորտի արտադրության ծավալն ավելացնել 4 անգամ, ևս 3 մարզում կկառուցվի 42 կրթական հաստատություն, 8 մարզերի էլ կհատկացվի 999 մլն դրամ՝ սուբվենցիոն 28 ծրագրերի համար։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վիտամին D-ի և երեխաների հոգեկան առողջության խնդիրների միջև կապ է հայտնաբերվել

08:17 25.05.2023

Ֆին գիտնականները կապ են հայտնաբերել D վիտամինի և երեխաների մտավոր խնդիրների միջև։ Պարզվել է, որ նյութի բարձր չափաբաժինները կարող են կանխել ապագա հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։ Կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակված են JAMA Network Open ամսագրում։ Աշխատանքին մասնակցել է երկու շաբաթականից մինչև երկու տարեկան 346 երեխա։ Մասնակիցներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը ստացել է […]

̰
Ուկրաինայի հակամարտությունը Շվեյցարիայում դեղերի պակասի պատճառ է դարձել

23:23 24.05.2023

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը դաշնային հանրապետությունում դեղերի պակասի պատճառներից մեկն է։ Նշվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դժվարությունների է հանգեցրել բլիստերների և ստվարաթղթերի առաքման հարցում, որոնք օգտագործվում են արտադրության փաթեթավորման համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ուկրաինայի պատերազմը բարդացրել է դեղերի արտադրության և փաթեթավորման համար անհրաժեշտ հումքի և նյութերի մատակարարումը», – […]

̰
Լենա Նանուշյանը շուրջ 150 բուժքույրերի հանձնել է պատվոգրեր

21:48 24.05.2023

«Առողջապահության ոլորտում որևէ ծրագիր, որևէ բարեփոխում առանց բուժքույրերի ներգրավվածության հնարավոր չէ իրականացնել»,- վերարժևորելով բուժքույրերի դերն ու կատարած աշխատանքը` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շուրջ 150 բուժքույրերի հանձնել է պատվոգրեր։ Առողջապահության նախարարի հրամանով են Հայաստանի բոլոր մարզերի ու Երևանի բժշկական հաստատությունների բուժքույրերն իրենց մասնագիտական միջազգային օրվա առթիվ արժանացել պատվոգրերի։ «Ամենօրյա հոգատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար […]

̰
ԱՆ-ում պետպատվերով հերթագրվելու համար ավտոմատացված համակարգ է ներդրվելու. Անահիտ Ավանեսյան

20:08 24.05.2023

Քաղաքացիները չեն կարողանում իրացնել պետպատվերով բուժում ստանալու իրենց իրավունքը, բողոքներ ենք ստանում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է Տրդատ Սարգսյանն ու խնդրել Անահիտ Ավանեսյանից պարզաբանում տալ, թե արդյոք Առողջապահության նախարարությունը խնդրով զբաղվում է: Առողջապահության նախարարի խոսքով հերթագրման համակարգի ավտոմատացված համակարգ է ներդրվել վերջին ամիսներին: «Սա սկզբունքային նորամուծություն է, կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների […]

̰
Սամցխե-Ջավախեթիում Ղրիմ-Կոնգո տենդի դեպքեր են գրանցվել

19:35 24.05.2023

Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն տեղեկություն է տարածել Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդի դեպքերի մասին: Նրա տեղեկություններով՝ վերջին շրջանում Վրաստանում հաստատվել է Ղրիմ-Կոնգո տենդի ութ դեպք։ Դեպքերը գրանցվել են Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի շրջաններում։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Վարակվածներից վեցն արդեն դուրս են գրվել, երկու հիվանդ շարունակում են բուժումը»,- նշել է Ցերցվաձեն։ Իմունոլոգը ֆեյսբուքյան […]

̰
Վրաստանի վարչապետը չի պատասխանել, թե արդյոք Սաակաշվիլին կարող է մահանալ կլինիկայում

13:45 24.05.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Թբիլիսիի կլինիկայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մահվան վտանգ կա։ Նա ասել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ՝ յուրաքանչյուր բանտարկյալի իրավունքները պաշտպանելու համար։ Վրաստանի բանտարկված նախկին նախագահը երկար ծոմից հետո բուժում է անցնում Թբիլիսիի կլինիկայում։ Ավելի վաղ Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ բժիշկների […]

̰
Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ. պարզվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում 14 երեխաների թունավորման պատճառը

11:40 24.05.2023

Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից: Մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի […]

̰
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը կիրականացնի ԱՄՆ-ում բուժվող հայ հիվանդի ցողունային բջիջների փոխպատվաստում

11:21 24.05.2023

Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 40-րդ հավաքագրումը: Բարեբախտաբար, համատեղելի դոնորը հիվանդի հարազատ քույրն է՝ Անահիտը։ Անահիտը երբ […]

̰
Կոսմետոլոգը պատմել է ամռանը դեմքի մաշկի խնամքի մասին

08:10 24.05.2023

Ամառն իսկական փորձություն է դեմքի մաշկի համար, որը տարվա այս եղանակին ենթարկվում է մի շարք բացասական գործոնների և հատուկ խնամքի կարիք ունի։ Time of Beauty էսթետիկ բժշկության կլինիկայի կոսմետոլոգ, մաշկավեներաբան Մարգարիտա Նալբանդյանը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպիսին այն պետք է լինի։ «Ամռանը դեմքի մաշկը հատկապես ենթարկվում է արևի ուղիղ ճառագայթների, ջերմության և փոշու ազդեցությանը: Առանց […]

̰
Ստեղծվել է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հեռահար ախտորոշման հավելված

23:43 23.05.2023

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի մի խումբ ուսանողներ և շրջանավարտներ մշակել են «Tеа» բժշկական հավելվածը՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հեռահար ախտորոշման և դրանց բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։ «Բջջային հավելվածի խնդիրն է ժամանակին հետևել հիվանդի վիճակի շեղումներին, օրինակ՝ ձեռքի ցնցման բնույթի փոփոխությունը։ Գործողության սկզբունքը հետևյալն է՝ օգտատերը մտնում է […]

̰
Կինը գնացել է թանգարան և ցուցանմուշների մեջ տեսել իր սիրտը

22:49 23.05.2023

Բրիտանական Հեմփշիր նահանգի Ռինգվուդ քաղաքի բնակչուհին  սեփական սիրտը տեսել է թանգարանում վիրահատությունից 16 տարի անց, երբ այն ​​փոխարինվել էր դոնորական օրգանով։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Ջենիֆեր Սաթոնը, որն այժմ 38 տարեկան է, ուսանողական տարիներին սկսել է առողջական խնդիրներ նկատել։ Նա դժվարանում էր նույնիսկ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ։ Շուտով նրա մոտ ախտորոշվել է սահմանափակող […]

̰
Նորմայից երեք անգամ մեծ գլուխ ունեցող կինը ողջ է մնացել՝ չնայած բժիշկների կանխատեսումներին

22:30 23.05.2023

Բրազիլիայի Սան Լուիս քաղաքի բնակչի գլուխը սովորականից երեք անգամ ավելի է աճել հազվագյուտ հիվանդության՝ հիդրոցեֆալուսի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Երբ Ադալգիսա Սոարես Ալվեսը, որն այժմ 48 տարեկան է, հղիացավ իր առաջնեկով՝ Գրացիելիով, նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ: Կինը որովայնի ուժեղ ցավերից է տառապել և այս գանգատով դիմել է բժիշկներին։ […]

̰
Որոշ խմբի մարդկանց համար ելակը վտանգավոր է․ մասնագետ

22:04 23.05.2023

Չնայած ելակի օգտակար հատկություններին՝ որոշ հիվանդությունների դեպքում ավելի լավ է հրաժարվել այն ուտելուց։ Սննդաբան Եկատերինա Վոյտենկոն «5-րդ ալիքի» հետ զրույցում նշել է դեպքեր, երբ հատապտուղը կարող է վտանգավոր լինել։ Մասնագետի խոսքով՝ ելակը պարունակում է մեծ քանակությամբ արժեքավոր նյութեր, այդ թվում՝ վիտամին C, ինչպես նաև ֆոլաթթու, B, A, E վիտամիններ և երկաթ։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ չեն […]

̰
Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային իր ելույթում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին

16:02 23.05.2023

Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեան պատեհ առիթ էր անդրադառնալու ինչպես համատեղ ջանքերով ձեռք բերված առաջընթացին, այնպես էլ մարտահրավերներին՝ ներքին և գլոբալ մակարդակներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Իմ ելույթում անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար` կարևորելով […]

̰
Նշվել են անհանգստության մակարդակը բարձրացնող սննդի խմբերը և դրանց այլընտրանքները

00:05 23.05.2023

Լիցենզավորված դիետոլոգներ Մադլեն Լառուշը և Մեգան Գիլբերտը թվարկել են սննդամթերքի երեք խմբեր, որոնք ավելացնում են անհանգստությունը և սրում դեպրեսիայի եղած ախտանիշները։ Մասնագետներն առաջարկում են դրանց առողջ այլընտրանքները: Նրանց խոսքերը մեջբերում է The Sun-ը։ Լառուշը զգուշացրել է, որ սուրճը և կոֆեին պարունակող ըմպելիքները այն մթերքներից են, որոնք կարող են ավելորդ անհանգստություն առաջացնել: Սա բացատրվում է նրանով, […]

̰
BACK_TO_TOP