22:11 05.06.2023
Բրազիլացի բժիշկը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա պաղպաղակ և տեսախաղեր է նշանակել իննամյա պացիենտին։ Այս մասին հայտնում է Globo-ն։
Մայիսի 18-ին Պրիսցիլա դա Սիլվա Ռամոսը Օսասկոյից (Սան Պաուլո) իր իննամյա որդուն բերել է տեսակցության կլինիկա: Տղան բողոքել է թուլությունից, կոկորդի ցավից։
Բացի այդ, երեխան վերջին շրջանում փսխել է և շատ հեղուկ է կորցրել։ Սակայն հերթապահ բժիշկն իրեն տարօրինակ է պահել։ Նա նախ մորը հարցրել է՝ տեսե՞լ է որդու կոկորդը, բայց ինքը չի ստուգել։
Ստանդարտ ստուգման փոխարեն նա սկսել է երեխային հակաբիոտիկներ, հորմոններ և այլ դեղամիջոցներ նշանակել, իսկ երիտասարդ հիվանդի համար դեղատոմսը լրացրել է պաղպաղակով և ամենօրյա տեսախաղերով:
Վերջին երկու կետերի մասին Ռամոսն իմացել է միայն հաջորդ օրը, երբ բժշկի դեղատոմսը ստուգել է տղայի մորաքույրը։ Քույրերն այնքան են զարմացել բժշկի պահվածքից, որ սոցցանցում քննադատել են նրա աշխատանքը և հաղորդագրությանը կցել դեղատոմսը։
«Նա սկսել է դեղատոմսը գրել՝ առանց տղայիս կոկորդն անգամ ստուգելու, առանց նրա թոքերը լսելու։ Այնուհետև նա հարցրեց որդուս, թե արդյոք նա պաղպաղակ է սիրում: Որդիս պատասխանեց՝ այո։ Հետո բժիշկը հարցրեց, թե որն է ավելի շատ սիրում՝ շոկոլա՞դը, թե՞ ելակը:
Տղաս ընտրեց շոկոլադը։ Բայց մտքովս չէր անցնում, որ նա դա կներառի դեղատոմսի մեջ։ Սակայն նա հենց այդպես էլ արեց՝ նա պաղպաղակ էր նշանակել և «Free Fire» բջջային խաղի ամենօրյա սեանսներ»,-գրել է տղայի մայրը։
Այս պատմությունից հետո համացանցում քննադատության մեծ ալիք է բարձրացել ու բժշկին հեռացրել են աշխատանքից։
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...