08:57 30.11.2024
81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։
Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և լեզվի բիոպսիան ցույց է տվել քաղցկեղ:
«Շուտով ես վիրահատվեցի, հեռացրեցին լեզվիս մեծ մասը»,— հիշում է Մեթյուզը։
2005 թվականին տղամարդու մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Այս անգամ նա դիմել է բժշկի՝ ներքնազգեստի վրա արյան հետքեր նկատելուց հետո։ Մեթյուզի ուռուցքը հեռացրել են, նաև ճառագայթային թերապիա նշանակել: Բրիտանացին 2018 թվականին երրորդ անգամ է հիվանդացել քաղցկեղով։ Նա դիմել է բժիշկներին՝ բողոքելով վատ ինքնազգացողությունից և արյունահոսությունից։ Հետազոտությամբ պարզվել է, որ նա թոքի քաղցկեղ ունի։
Տղամարդը կարծում է, որ կարողացել է ապաքինվել, քանի որ ժամանակին դիմել է բժիշկներին։
«Ամեն անգամ բախտս բերել է, քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում: Ես ամեն անգամ անմիջապես արձագանքում էի ախտանիշներին, և դա արդյունք տվեց: Անցյալ տարվանից ես առանց քաղցկեղի եմ, բայց ինձ պակասում է թոքիս կեսն ու լեզվիս մի մասը»,- ասել է բրիտանացին։
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...