TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.47 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 8 հիվանդ․ 5 բուժառու վերադարձել է Արցախ

12:01 21.02.2023

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 21-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 5 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել […]

̰
ՄՊՀ-ն հրապարակել է մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաների ուսումնասիրությունը

11:00 21.02.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաները` հաշվի առնելով, որ երեխաներին հատկացվող ծախսերի մեջ զգալի մաս են կազմում կաթնախառնուրդին և երեխայի խնամքին հատկացվող ծախսերը: «Մանկական կաթնախառնուրդներ» ապրանքային շուկա Մանկական կաթնախառնուրդը համարվում է ամենաարագ սպառման աճ ունեցող փաթեթավորված սննդամթերքներից մեկն աշխարհում: ՀՀ-ում ներկայացված են կաթնախառնուրդների համաշխարհային […]

̰
Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ծրագիրը

22:05 20.02.2023

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն առաջիկա տարիներին ոլորտի ամենակարևոր և էական բարեփոխումներից է: Ծրագրի արդյունքներն ուղենշելու նպատակով մեկնարկել է աշխատաժողով` առողջապահության նախարարության, ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի (ՀԲ) և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, […]

̰
Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը՝ ճգնաժամի շեմին

15:49 20.02.2023

ԱՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով շրջափակման ընթացքում ԼՂ-ի առողջապահական համակարգում տիրող ճգնաժամը:

̰
Սրտաբանը նշել է առիթմիայի առաջացման պատճառները

09:35 20.02.2023

Սրտի առիթմիան կարող է առաջանալ հիպերտոնիայի, բորբոքային պրոցեսների, սակավարյունության և այլ պայմանների պատճառով: Այս մասին «Իզվեստիա»- ին ասել է բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դենիս Սոկոլովը։ Մասնագետը նշել է, որ առիթմիան ուղեկցվում է սրտի կծկումների կանոնավորության, հաճախության և ռիթմի փոփոխությամբ ։ Մարդը կարող է զգալ այդ խանգարումները սրտի բաբախյունի, կրծքավանդակում անհարմարության, թուլության, գլխապտույտի, շնչահեղձության և գիտակցության […]

̰
Անկանոն քունը 33-40%-ով մեծացնում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը

23:56 19.02.2023

Ամերիկացի բժիշկները պարզել են, որ անկանոն քունը մեծացնում է կորոնար անոթում խոլեստերինի կուտակման հավանականությունը, ինչպես նաև 33-40%-ով ավելացնում է աթերոսկլերոզի զարգացման մյուս ռիսկերը։ Այս մասին հայտնել է «Սրտի ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայի» (AHA) մամուլի ծառայությունը։ Որպես կանոն աթերոսկլերոզն առաջանում է սրտի պատերին խոլեստերինի կուտակման հետևանքով, ինչը հանգեցնում է պատերի բարակեցման, կալցիումի կուտակումների և ճկունության կորստի։ Հետազոտողները […]

̰
Վիտամին D-ն արդյունավետ է մաշկի ցաների բուժման համար

22:52 19.02.2023

Northwestern Medicine-ի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն արդյունավետ է քիմիական նյութերի ազդեցության հետևանքով առաջացած մաշկի ցաների բուժման համար: Կրկնակի պատահական փորձարկման արդյունքները հրապարակված են JCI Insight ամսագրում: Հեղինակները վերլուծել են 28 առողջ մասնակիցների հյուսվածքների նմուշներ, նրանց ձեռքերի ներսի հատվածում մաշկը ենթարկվել է փոքր քանակության ազոտական մանանեխի՝ FDA-ի կողմից հաստատված գրգռիչ դեղամիջոցի ազդեցությանը: Նյութը քսելու […]

̰
Որոնք են կիվիի 6 օգտակար հատկություններն առողջության համար

21:44 19.02.2023

Կիվիի մասին զարմանալի փաստն այն է, որ թեև այն մոտավորապես ձվի չափ է, սակայն համարվում է հատապտղի տեսակ, որը նաև հայտնի է որպես չինական փշահաղարջ: Այս փոքրիկ միրգը, որը ծագումով Չինաստանից է, սննդային էներգիայի աղբյուր է: Ինչպես մրգերի մեծ մասը, կիվին էլ հարուստ է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով։ Այն ունի որոշ առողջարար հատկություններ, որոնք շատ […]

̰
Բժիշկները գտել են ներգանգային ճնշման և կուրության կապը

21:18 19.02.2023

Լիտվացի գիտնականներն ապացուցել են, որ ներգանգային ճնշումը շատ կարևոր դեր է կատարում գլաուկոմա հիվանդության դեպքում։ Ըստ նրանց ներգանգային ցածր ճնշումը կարող է վատթարացնել տեսողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diagnostics. ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել են 80 կամավորներ, որոնց մոտ ախտորոշվել է գլաուկոմա վաղ փուլում։ Ուսումնասիրության ժամանակ կատարվել են ներգանգային և ներակնային ճնշումների չափում, ինչպես նաև տեսողական դաշտի […]

̰
Սննդաբանը խոսել է ուղեղի վրա սխտորի անսպասելի ազդեցության մասին

20:37 19.02.2023

Սխտոր ուտելն օգտակար է ուղեղի համար, ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։ Նա բացատրել է այս բանջարեղենի անսպասելի ազդեցությունը առողջության վրա։ Սոլոմատինայի խոսքով՝ սխտորի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է ուղեղի համար։ Բացի դրանից, այն պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինից։ Սննդաբանը հավելել է, որ խոլեստերինը կպչում է միայն արյունատար անոթների բորբոքված պատերին։ Հարթ մակերեսը, ըստ նրա, […]

̰
Հավելյալ շաքարը մեծացնում է սրտի հիվանդությունների և ինսուլտի ռիսկը

19:04 19.02.2023

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ հավելյալ, այսինքն՝ սննդին ավելացված շաքարը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Հետազոտության արդյունքները նկարագրված են BMC Medicine ամսագրում: Ընդամենը 9,5 տարվա ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 100 000 մարդու տվյալներ, որոնք ենթարկվել են սննդակարգի գնահատման (երկուսից մինչև հինգ), որոնցից յուրաքանչյուրն իրականացվել է 24 ժամվա ընթացքում։ Վերլուծել են 206 մթերքներում […]

̰
Ռուս բժիշկները կարծում են, որ խոզերի միջոցով փոխպատվաստման օրգաններ ստանալը ոչ հեռանկարային է

17:55 19.02.2023

Գենետիկորեն մուտացված խոզերի դոնորական օրգանների աճեցման պրոցեսը գիտության զարգացման տեսանկյունից հետաքրքիր է, բայց բժշկական պրակտիկայի  տեսանկյունից ոչ հեռանկարային է թանկ և երկարատև լինելու, ինչպես նաև ոչ հուսալի արդյունք ունենալու պատճառով։ Ավելի մեծ հեռանկար կարող է ունենալ օրգանների 3D մոդելավորումը։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Ժուրավլյովան։ « Դա ոչ հեռանկարային ուղղություն է։ […]

̰
Աղետի գոտում վարակիչ հիվանդությունների հետ կապված իրավիճակը վերահսկելի է․ թուրք նախարար

18:50 18.02.2023

Թուրքական իշխանությունները վերահսկում են երկրաշարժի գոտում վարակիչ հիվանդությունների հետ կապված իրավիճակը, խոլերայի և տիֆի դեպքեր չկան։ Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ «Աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդությունների հետ կապված ռիսկերը ներկայում վերահսկվում են»,- ասել է նա TRT հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Թուրքիան նման ռիսկերի վաղ նախազգուշացման համակարգ է […]

̰
Գիտնականները նշել են հոգեբանական խանգարում, որը նկատվում է ինսուլտից փրկվածների մեկ երրորդի մոտ

10:25 18.02.2023

Ամերիկյան ինսուլտի ասոցիացիայի գիտնականները հայտնել են, որ դեպրեսիան հանդիպում է ինսուլտ ստացած մարդկանց մեկ երրորդի մոտ: Գիտական ​​հայտարարությունը հրապարակված է Stroke ամսագրում։ Հետազոտողները պարզել են, որ ինսուլտից փրկվածների մոտ մեկ երրորդը ապրում է դեպրեսիա: Չբուժված դեպրեսիան կարող է ազդել կյանքի որակի վրա և դժվարացնել ինսուլտից հետո ապաքինումը: Ինչպես նշել են գիտնականները, ինսուլտից հետո ընկճվածությունը կարող […]

̰
Թերապևտը բացահայտում է ժամկետանց դեղեր օգտագործելու վտանգները

08:49 18.02.2023

Հաճախ մարդիկ տնային դեղատուփում չեն հետևում դեղերի պիտանելիության ժամկետին և ընդունում են ժամկետանց դեղեր։ Այնուամենայնիվ, սա հղի է թունավորումներով, վարակի ավելացմամբ, սրտի աշխատանքի խանգարմամբ և այլ հետևանքներով: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է թերապևտ, INVITRO ընկերությունների խմբի բժշկական զննության բաժնի ղեկավար Եկատերինա Տերենտևան։ «Ժամանակի ընթացքում դեղը ենթարկվում է ջերմաստիճանի, խոնավության, արևի լույսի և այլ արտաքին գործոնների, […]

̰
Գիտնականները պարզել են, որ ձմռանը մարդիկ ավելի շատ քնի կարիք ունեն.The Guardian

08:25 18.02.2023

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև մարդիկ չեն ձմեռում, սակայն ցուրտ ամիսներին նրանք կարող են ավելի շատ քնի կարիք ունենալ: Մի խումբ գիտնականներ քնի ուսումնասիրություն են անցկացրել հիվանդների մոտ (պոլիսոմնոգրաֆիա), ովքեր դժվարությամբ են քնում։ Նրանց տեղադրել են հատուկ լաբորատորիաներում, որտեղ նրանք քնում էին առանց զարթուցիչի։ Սուբյեկտների դիտարկումը հանգեցրել է այն եզրակացության, որ ձմռանը մարդիկ […]

̰
Չինաստանը հայտարարում է կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթանակի մասին

20:56 17.02.2023

Չինաստանի իշխանությունները հայտարարել են COVID-19-ի դեմ «վճռական հաղթանակի» մասին։ Այս հայտարարությունը հնչել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի գլխավորած իշխող Կոմունիստական ​​կուսակցության Քաղբյուրոյի մշտական ​​հանձնաժողովի ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո: Չինաստանի իշխանությունները նշում են, որ անցած տարվա նոյեմբերից սկսած կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է «սահուն կերպով փոխել» համաճարակի դեմ պայքարի մոտեցումը, և իշխանությունները ճիշտ են եղել […]

̰
Քննարկվում է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի օպտիմալացման հարցը․ ոլորտի պատասխանատուները խոսել են համընդհանուր առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից 

19:39 17.02.2023

Հայաստանում այսօր բուժհաստատությունների հավասարաչափ հասանելիություն չկա։ Անվճար բուժսպասարկումից օգտվում են արտոնություններ ունեցողները, իսկ նրանք, որոնք չունեն արտոնություններ, բուժծառայություններից՝ այդ թվում դժվարամատչելի, օգտվում են այնքան, որքան գրպանի պարունակությունն է թույլ տալիս։ Սա այսօր Երկխոսությունների մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ  նշել են իրենք՝ բուժաշխատողները։ Պետպատվերի շրջանակներում բուժսպասարկումից օգտվում են սոցիալական առանձին խմբեր, որոնց թվում են մասնավորապես հաշմանդամության […]

̰
Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի ԲԿ-ների տնօրենների հետ

16:54 17.02.2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ` սեղմ ժամկետներում լուծումներ ակնկալելով: Մասնավորապես` բժշկական կենտրոններին հանձնարարվել է լուծել կառավարման, ֆինանսական բաշխվածության առկա խնդիրները: Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ընթանում է պոլիկլինիկական հատվածի շինարարություն: Նա շեշտադրել է բժշկական կենտրոնների շինարարական […]

̰
Բժիշկը դեմքի օվալը պահպանելու համար արդյունավետ վարժություն է առաջարկել

08:03 17.02.2023

Դեմքի օվալը պահպանելու արդյունավետ վարժություն է խորհուրդ տվել օստեոպաթիկ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ալես Ուլիշչենկոն իր անձնական Telegram ալիքում։ Նա խոսել է թուլացած այտերի և «տխրության ու հուսահատության դիմակի» մասին։ «Խոսքը ճնշող մկանների քրոնիկական լարվածության մեջ է։ Առանցքային դեր է խաղում բերանի անկյունը իջեցնող մկանը։ Մի ծայրով այն ամրացվում է ստորին ծնոտին, իսկ մյուս […]

̰
Դեղորայք արտադրող ընկերությունն ավելի քան 40 տարի թաքցրել է Zantac-ից քաղցկեղի առաջացման վտանգը. Bloomberg

23:03 16.02.2023

Բրիտանական Glaxo University դեղագործական ընկերությունը ավելի քան 40 տարի թաքցրել է, որ ստամոքսի խոցի և այրոցի դեմ իր Zantac դեղամիջոցը կարող է քաղցկեղ առաջացնել, գրում է Bloomberg գործակալությունը: Bloomberg-ը պարզել է, որ արտադրողը տեղյակ է այս կողմնակի ազդեցության մասին 1978 թվականից։ Դա պայմանավորված է ռանիտիդինի ակտիվ նյութով: Այն ազատում է հզոր քաղցկեղածին N-nitrosodimethylamine (NDMA), երբ […]

̰
Ուռուցքաբանը խոսել է բոլոր առողջ մարդկանց պարտադիր հետազոտությունների մասին

22:26 16.02.2023

Քաղցկեղի հատուկ ախտանշաններ չկան, հատկապես վաղ փուլում, ուստի կանայք պետք է այցելեն գինեկոլոգի, 39 տարեկանից նրանք պետք է մամոգրաֆիա անեն, իսկ տղամարդիկ արյուն են հանձնում PSA-ի (շագանակագեղձի սպեցիֆիկ հակագեն) համար, մինչդեռ կան հետազոտություններ, որոնք բոլորը պետք է անեն, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի գլխավոր ուռուցքաբան, Ա.Ս.Լոգինովի անվան Մոսկվայի գիտական ​​կենտրոնի տնօրեն Իգոր Խատկովը։ […]

̰
Սիրիայում երկրաշարժից հետո փրկված փոքրիկ Այան ապահով ձեռքերում է

19:21 16.02.2023

Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժից հետո, իր տան փլատակներում ծնված սիրիացի երեխան, ում մայրը ծննդաբերելիս մահացել է, տեղափոխվել է «անվտանգ վայր»: Աֆրինի առողջապահության վարչությունը նախազգուշական միջոցներ է ձեռնարկել՝ պաշտպանելու փոքրիկ Այային հնարավոր առևանգումից և որդեգրման խարդախությունից, BBC-ին հայտնել է աղբյուրը։ Երկուշաբթի օրը միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմության կողմից վերահսկվող շրջանի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր երեխան: […]

̰
Արցախից ևս 8 հիվանդ է տեղափոխվել Հայաստան․ 4 բուժառուներ վերադարձել են Արցախ

15:45 16.02.2023

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 16-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 4 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում […]

̰
Սննդաբանը խոսել է տարեցների սննդակարգում հիմնական սխալի մասին

08:09 16.02.2023

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան տարեցների սննդակարգի գլխավոր սխալն է անվանել միապաղաղ դիետան։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ եթե դուք անընդհատ ուտում եք միևնույն մթերքները, ապա կարող եք զգալ սննդանյութերի պակաս օրգանիզմում, և լիարժեք կյանքի համար անհրաժեշտ են բազմաթիվ բաղադրիչներ։ Դիետոլոգի խոսքով՝ դիետան պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքներ, գրում է […]

̰
Ինչով է վնասակար եղունգներ կրծելը

22:00 15.02.2023

Եղունգները կրծելու նման սովորությունը բավականին տարածված է։ Սովորաբար այն ավելի տարածված է երեխաների մոտ, բայց մեծահասակները նույնպես չեն անտեսում այն։ Սովորաբար այս մանիպուլյացիան ավելի շատ գնահատվում է տեսողական տեսանկյունից. դա անելը համարվում է տգեղ և անպարկեշտ: Սակայն նման սովորությունը նաև առողջական խնդիրների պատճառ է դառնում։ Ինչպես պատմում է aif.ru-ի մաշկաբան, կոսմետոլոգ, տրիխոլոգ Տատյանա Եգորովան, հիմնական […]

̰
Աշխարհը կարող է վերջակետ դնել COVID-19 համաճարակին այս տարի․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

20:00 15.02.2023

Երկրների կառավարություններին հասանելի գործիքները պետք է հնարավորություն տան այս տարի վերջակետ դնել COVID-19 համաճարակին, ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս  Գեբրեյեսուսը։ «Այս ամիս ամբողջ աշխարհում COVID-19-ով մահացությունների և դեպքերի թիվը նվազել է: Բայց համաճարակի դեմ պայքարելու մեր եղած միջոցների առկայության դեպքում դա էլ դեռ շատ է: Մենք ունենք  գործիքներ և հնարավորություններ այս տարի COVID-19 […]

̰
 Առողջապահության նախարարի տեղակալը և Շիրակի մարզպետը քննարկել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի ստացիոնար բուժման  դադարեցման  խնդիրը 

19:03 15.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այսօր այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։   Պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է հիվանդանոցի՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախորդ տարվա դեկտեմբերից ստացիոնար ծառայությունների դադարեցման խնդրին։ Այժմ «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը միայն պոլիկլինիկական ծառայություններ է մատուցում։ «Անցած […]

̰
Հայաստանում ամեն տարի մինչև 18 տարեկան 80-100 երեխա է հիվանդանում քաղցկեղով

16:41 15.02.2023

Աշխարհն ամեն տարի այս օրը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Բայց փետրվարի 15-ն արդեն հուսահատության օր չէ, այլ հույսի: Օրվա խորհուրդն է աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին, բարձրացնել մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամեն տարի մինչև 19 տարեկանների շրջանում 400 հազար քաղցկեղի դեպք է […]

̰
Անահիտ Ավանեսյանը Չեխիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը

15:13 15.02.2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: Հայաստանն ու Չեխիան պատրաստ են ակտիվացնելու շփումները` առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի նեդրման և մյուս բարեփոխումները կենսագործելիս: Հանդիպմանն ընդգծվել են այն հիմնական ոլորտները, որտեղ կա համագործակցության և փորձի փոխանակման մեծ ներուժ` ✅առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, ✅դեղագործություն, ✅մոր և մանկան առողջության պահպանում: Նախարարը դեսպանին է […]

̰
BACK_TO_TOP