TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.41 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչ օգտակար հատկություններ ունի հնդկացորենի շիլան

08:39 10.02.2023

Բժիշկ և սննդաբան Ելենա Մակովսկայան խոսեց հնդկացորենի շիլայի օգտակար հատկությունների մասին: Аif.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ հնդկացորենի շիլայում կա մագնեզիումի, կալիումի, բորի, պղնձի, ցինկի բարձր պարունակություն, ինչն ապահովում է օրգանիզմի կողմից հորմոնների ճիշտ կարգավորումը, ինչպես նաև ազդում է հենաշարժական համակարգի և սիրտ-անոթային համակարգի առողջության վրա: Հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, եղունգների և […]

̰
Ստոմատոլոգը հերքել է հայտնի ատամնաբուժական միֆերը

22:07 09.02.2023

Փետրվարի 9-ին աշխարհը նշում է ստոմատոլոգի միջազգային օրը։ Եվրոպական բժշկական կենտրոնի ատամնաբույժ Յակիմ Լախայը Gazeta.Ru-ին պատմել է ամենատարածված առասպելների մասին, որոնց բախվում են ատամնաբույժները։ Մասնագետի խոսքով՝ ամենատարածված առասպելն այն է, որ կաթնատամները բուժելու կարիք չունեն։ «Եթե դրանք չբուժվեն, ապա վաղաժամ կորցնելու հավանականություն կա, ինչը կհանգեցնի նրան, որ մշտական ​​ատամի տեղը կփոխարինվի հարևան կաթնային ատամներով, որոնք […]

̰
Հաստատվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը

16:53 09.02.2023

Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը: Ռազմավարության գերակա խնդիրները և միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն և սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության […]

̰
Երևանի պոլիկլինիկաներում նախատեսվում են աշխատանքի վերակազմակերպում և պայմանների բարելավում

12:41 09.02.2023

Փոփոխությունները քննարկելու նպատակով առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և ԱՆ պետական առողջապահական գործակալության պատասխանատուները հանդիպել են Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկայացրել է պոլիկլինիկաներում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու մոտեցումները: Անդրադարձ է եղել պոլիկլինիկաներում էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքին, ինչպես նաև «Արմեդի» […]

̰
Ձայները լսում են, բայց չեն կարողանում օգնել, 4-5 ժամ ունենք, հետո ուշ կլինի. նոր մանրամասներ Թուրքիայից

22:28 08.02.2023

Թուրքիայի աղետի որոշ գոտիներում մարդիկ չեն կարողանում փլատակներում հայտնված հարազատներին օգնել. չկա համապատասխան տեխնիկա, և Ստամբուլում ապրող մեր հայրենակցի կարծիքով` նաև ցանկություն իշխանությունների կողմից, քանի որ այդ հատվածներում ապրողները փոքրամասնության ներկայացուցիչներ են: «Հորիզոնին» տված հարցազրույցում արխիվագետ Գայուշ Չալըքման Կավրիլոֆը նշել է, որ զոհերի թիվը կրկնակի քիչ է հաղորդվում, զոհերի թվում կան ծպտված հայեր, պաշտոնական լրահոսով […]

̰
Բժիշկը պատմել է, թե ինչպես նվազեցնել քաղցկեղի վերադարձի վտանգը

08:48 08.02.2023

Ծխելու և ալկոհոլի օգտագործման դադարեցումը, ֆիզիկական ակտիվությունը, ցածր կալորիականությամբ սննդակարգը և քաշի նորմալացումը նվազեցնում են ապաքինված հիվանդների մոտ քաղցկեղի կրկնության վտանգը, ՌԻԱ Նովոստիին ասել է ուռուցքաբան, Մոսկվայի Կոմունարկա բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Միխայիլ Ֆեդյանինը։ «Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ծխելը թողնելը, ֆիզիկական ակտիվությունը, ցածր կալորիականությամբ սնունդը, քաշի նորմալացումը նվազեցնում են ուռուցքի վերադարձի […]

̰
Զոհեր, վիրավորներ, անտուններ. նոր մանրամասներ՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

22:28 07.02.2023

Զոհեր, վիրավորներ, անտուններ. «Հորիզոնին» Սիրիայում տիրող իրավիճակի մասին նոր մանրամասներ է հայտնել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: Նրա փոխանցմամբ` երեկ տեղի ունեցած ուժգին երկրաշարժին հաջորդել են նոր ցնցումներ, սակայն ավելի փոքր ուժգնությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է

18:48 06.02.2023

Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. զոհերի մեջ կան նաև հայեր

15:51 06.02.2023

Թուրքիայի երկրաշարժի վերաբերյալ «Հորիզոնին» ժամը 14:35-ի դրությամբ նոր մանրամասներ է հայտնել Ակոս թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Հորիզոնի» թղթակցի հետ զրուցելու ընթացքում նա տեղեկացրել է այդ պահին տեղի ունեցող երկրորդ երկրաշարժի մասին ևս: Զոհերի ու վիրավորների մեջ կան նաև հայեր: Թուրքիայում խուճապ է: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Փորձագետը գնահատել է անլար տեխնոլոգիաների ազդեցությունն առողջության վրա

08:36 06.02.2023

Գիտնականները դեռևս կոնսենսուսի չեն եկել անլար ցանցերի, մասնավորապես՝ Wi-Fi-ի օգտագործման անվտանգության հարցում։ Այս մասին Փրայմ գործակալությանը հայտնել է RTU MIREA ռադիոալիքային գործընթացների և տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Միխայիլ Կոստինը։ Նրա խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր կիսում է ոչ իոնացնող ճառագայթումից պաշտպանության միջազգային կոմիտեի դիրքորոշումն առ այն, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը 100-ից 300 ԳՀց միջակայքում վնասակար ազդեցություն […]

̰
Հայտնի է համեմունքը, որը կարող է բարելավել դեռահասների ուսման արդյունքները

08:23 06.02.2023

Իրանի Բիրջանդի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ դարչինը և դրա ածանցյալները կարող են պոտենցիալ բարելավել դեռահասների հիշողությունը և ուսման արդյունքները: Հետազոտությունները հրապարակված են Nutrition Neuroscience ամսագրում: Դարչինը ստացվում է մշտադալար ծառի ներքին կեղևից, որը բնիկ է Հիմալայներում, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Հետազոտությունները ցույց են տվել, […]

̰
Կոճապղպեղը ուտեստին հաղորդում է հետաքրքիր համ, բայց կարո՞ղ է արդյոք այն անել ավելին

23:58 05.02.2023

Գաղտնիք չէ, որ կոճապղպեղը այնքան էլ նրբահամ մթերք չէ: Բայց կարո՞ղ է արդյոք այն դարձնել ձեր ապրելակերպը ավելի առողջ: Կոճապղպեղը հին համեմունք է, որն օգտագործվել է Հնդկաստանում և Չինաստանում 5000 տարի առաջ: Միջնադարում այն համարվում էր արժեքավոր առևտրային ապրանք, և մեկ ֆունտ կոճապղպեղը համարժեք էր մեկ ոչխարի արժեքին: Մթերային խանութներում կոճապղպեղը կարելի է գտնել փոշու […]

̰
Բժիշկը մեկնաբանել է ճնշումը նվազեցնելու ժողովրդական ուղիները

23:17 05.02.2023

Այս հարցերին «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ընթացքում պատասխանել է հաղորդավար, բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։ «Ես դժվար դրության մեջ եմ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ճնշումը մեկ անգամ է բարձրացել, թե՞ մենք խոսում ենք կայուն հիպերտոնիայի մասին»,- խոստովանել է բժիշկը։ Նա պարզաբանել է, որ նույնիսկ 80-ից 120 ճնշումն արդեն համարվում է «նախահիպերտոնիա»։ […]

̰
Կծու ուտելիքի ուժեղ ցանկությունը զգուշացնում է հիվանդության մասին

20:58 05.02.2023

Սննդամթերքի նկատմամբ հանկարծակի ցանկությունը, երբ դուք ուզում եք կոնկրետ ինչ-որ բան ուտել, բավականին տարածված է: Պարզվում է, որ մարմինն այսպես է մեզ որոշակի ազդանշաններ տալիս։ Հատկապես կարևոր է նրան լսել, եթե սուր ցանկություն կա կծու ուտելիքների նկատմամբ։ Թերապևտ, վարակաբան, սննդաբան Եվգենի Բատաևը «Let’s Look» մեդիա հարթակին ասել է, որ կծու ուտելիքի նկատմամբ թուլությունը վկայում է […]

̰
Որո՞նք են կոլագենով հարուստ լավագույն մթերքները

15:35 05.02.2023

Կոլագենն այլևս միայն կնճիռների դեմ միջոց չէ։ Կոլագեն պարունակող սնունդը, մաշկի քսուքները, դեղահաբերն ու փոշիներն առաջարկում են որպես առողջ, կենսունակ մարմնին ունենալու գրավական: Բայց արդյո՞ք կոլագենով հարուստ այս ապրանքներն արժեն ձեր գումարը և արդյոք անհրաժեշտ են ձեզ: «Ձեր մարմինը ձեր ամբողջ կյանքում կոլագեն է արտադրում», – ասում է Քլիվլենդի կլինիկայի ֆունկցիոնալ բժշկության կենտրոնի բժիշկ և […]

̰
Բժիշկները նշել են այն հիվանդությունը, որը բարդացնում է քաղցկեղի բուժումը

22:43 04.02.2023

Մեծ Բրիտանիայի Լիդսի Բեքեթի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեմենցիան բարդացնում է քաղցկեղի բուժումը և մեծացնում բացասական արդյունքի ռիսկերը: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են CA: a Cancer Journal for Clinicians ամսագրում: Գիտնականները վերլուծել են դեմենցիայի և քաղցկեղի վերաբերյալ ավելի քան 30 հետազոտություն: Ինչպես պարզվել է, դեմենցիայով տառապող մարդիկ շատ դեպքերում չեն կարողանանում նկարագրել այն ախտանիշները, […]

̰
100-ամյա կինը նշել է ավելի երկար ապրելու ամենահեշտ ձևը

21:55 04.02.2023

ԱՄՆ-ում Վիրջինիա նահանգի բնակչուհին նշել է հոբելյանը և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է WVVA-ն ։ Թեզվել քաղաքից Բեթի Քելլին ծննդյան օրը նշել է հունվարի 30-ին՝ հարազատների ու ընկերների հետ։ Կինը մեծ հարգանք է վայելում իր հայրենակիցների շրջանում, քանի որ նա միշտ ակտիվորեն մասնակցել է հայրենի քաղաքի կյանքին և շատ բան է արել […]

̰
Վանաձորի ԲԿ-ում առողջապահության նախարարի տեղակալը առաջնային օղակի պատասխանատուների հետ քննարկել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները

20:00 04.02.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի հետ միասին Վանաձոր բժշկական կենտրոնում հրավիրել էին հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել առողջապահության համակարգում ներդրվող առաջիկա կարևորագույն բարեփոխումները, լսել կարծիքներ մարզային ԱԱՊ կառույցներից և հաշվի առնել նրանց առաջարկությունները: Ա. Ջումայանը նշել է, որ փոխոխություններն […]

̰
«Քաղցկեղը դատավճիռ չէ» ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. Անահիտ Ավանեսյան

14:40 04.02.2023

««Քաղցկեղը դատավճիռ չէ» ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա»,- Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսին, ներկաներին ողջունելով, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը վստահեցրել է՝ արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած և որևէ երկրից։ 2023 թվականին ճառագայթային բուժման […]

̰
Ուռուցքաբանը խոսել է քաղցկեղի նույնիսկ վերջին փուլում բուժման արդյունավետության մասին

13:00 04.02.2023

Մեր օրերում բժշկության զարգացման շնորհիվ քաղցկեղի նույնիսկ չորրորդ՝ վերջին փուլը դատավճիռ չէ՝ բժիշկները վաղուց են սովորել կառավարել չարորակ ուռուցքները։ Այս մասին «Известия»-ին ասել է ուռուցքաբան, Եվրոպական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ինստիտուտի փոխտնօրեն Պավել Կոպոսովը։ «Մենք այսօր շատ ավելին գիտենք քաղցկեղի մասին, քան 20-30 տարի առաջ: Արդեն բացահայտվել են քաղցկեղային ուռուցքների առաջացման հիմնական նուրբ մոլեկուլային գենետիկական մեխանիզմները, […]

̰
Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում կատարվել է տնօրհնեքի կարգ

12:56 04.02.2023

Մանկական հիվանդանոցում այսօր տնօրհնեքի կարգ է կատարվել, այս մասին հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարույունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում

12:18 04.02.2023

2 տարում շուրջ 170 000 կին Լոռիից, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Այս կանանց հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում` հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կբացվի գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը

11:50 04.02.2023

Փետրվարի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը: Ախտորոշումից մինչև բուժում ու վիրահատություն, վերականգնողական փուլից մինչև երկրորդային կաթվածի կանխարգելում` միջազգային չափորոշինչներին համապատասխան բուժծառայությունը կենտրոնում մատուցվելու է ամբողջովին անվճար: Գերժամանակակից տեխնիկայով զինված կենտրոնում աշխատելու են արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած մասնագետները:

̰
Ուռուցքաբանը հայտնել է, թե ինչպես կարող եք ինքներդ բացահայտել քաղցկեղը

10:55 04.02.2023

Հնարավոր է ինքնուրույն որոշել քաղցկեղը կաթնագեղձերի, մաշկի, բերանի լորձաթաղանթի ուռուցքներով, սակայն հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ ուռուցքն արդեն դուրս է եկել առաջին փուլից,  քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուռուցքաբան, քիմիաթերապիայի ղեկավար Միխայիլ Ֆեդյանին: «Դուք ինքներդ կարող եք ինքնուրույն որոշել հիվանդությունը տեսողական տեղայնացման ուռուցքներով, օրինակ՝ կաթնագեղձերը, ամորձիները, մաշկը, […]

̰
Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 7700 նոր դեպք. փետրվարի 4-ը հիվանդության դեմ պայքարի օրն է

10:28 04.02.2023

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են: Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել […]

̰
Այգեվանում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվել է  11-րդ զավակը

09:25 04.02.2023

Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը: Նրանց տեսակցելու էր գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորել է բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։ Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան […]

̰
Ուռուցքաբանը բացահայտել է, թե արդյոք գիրությունը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը

08:47 04.02.2023

ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր օնկոլոգ Իվան Ստիլիդին ասել է, որ գիրությունը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը մինչև 70%-ով, գրում է «Известия» թերթը։ «Ըստ բնակչության շրջանում տարբեր հետազոտությունների՝ գիրությունը մեծացնում է քաղցկեղի մի շարք տեսակների, այդ թվում՝ կոլոռեկտալ, կրծքագեղձի, արգանդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Ռիսկի աճի աստիճանը տարբեր հեղինակների կարծիքով տատանվում է 30-ից 70%-ի […]

̰
Դիետոլոգը շատ ուտելու սովորությունից ազատվելու ուղիներ է նշել

08:08 04.02.2023

Ցանկացած սթրեսային իրավիճակ ուտելու կամ սնունդը որպես ձանձրույթից ազատվելու միջոց օգտագործելու սովորությունը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։ Grow Food առողջ սննդի առաքման ծառայության սննդաբան Ելենա Սվիրիդովան փետրվարի 3-ին «Իզվեստիա»-ին պատմել է, թե ինչ է հարկադիր շատակերությունը և ինչպես տարբերել իրական քաղցը հուզական կախվածությունից: «Եթե դուք փորձում եք հաղթահարել սթրեսը, հոգնածությունը և բացասական հույզերը սննդի […]

̰
Բժիշկը խոսել է սխալ կեցվածքի վտանգավոր հետևանքների մասին

23:59 03.02.2023

Սկոլիոզը առաջացնում է մարմնի անհամաչափություն և չբուժվելու դեպքում կարող է առաջացնել ներքին օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարում: Հիվանդության վտանգի, ինչպես նաև դրա պատճառների մասին «Իզվեստիային» հայտնել է վնասվածքաբան-օրթոպեդ, ՍՄ-Կլինիկայի արթրոլոգ Անդրեյ Լիչագինը։ Նա բացատրել է, որ սկոլիոզը ողնաշարի կորություն է դեպի աջ կամ ձախ՝ իր առանցքի նկատմամբ, որն ուղեկցվում է այս առանցքի շուրջ պտտվելով։ Հիվանդությունը […]

̰
Ռուսաստանում մշակվել են կոշիկի խելացի ներդիրներ

23:45 03.02.2023

Ռուսաստանում մշակվել է խելացի ներդիրների նախատիպ, որը ոչ միայն վերլուծում է քայլելը, այլև զգուշացնում է օգտատիրոջը ոտնաթաթի հիվանդությունների զարգացման ռիսկերի մասին և տալիս համապատասխան առաջարկություններ։ Արտադրանքը վաճառքի կհանվի հաջորդ տարվա վերջին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այդ մասին հայտնել են Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (NTI) մամուլի ծառայությունում: «Կառավարման պետական ​​համալսարանի (SUM) ուսանողները ստեղծել են խելացի ներդիրների նախատիպ, […]

̰
BACK_TO_TOP