TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վիրահատությունից հետո ամերիկացի երգչուհին կորցրել է ձայնը և սկսել խոսել ռուսական առոգանությամբ

21:35 04.03.2023

Ամերիկացի նախկին երգչուհին վիրահատվել է պարանոցի հատվածում և կորցրել հարազատ ձայնը՝ հանկարծակի խոսելով ռուսերենի ուժեղ առոգանությամբ, որը հետագայում փոխվել է ուկրաիներենի և ավստրալերենի։ Այդ մասին գրում է The Independent-ը։ 39-ամյա Էբբի Ֆենդերի մոտ պարանոցի ճողվածքի վերականգնելու վիրահատությունից հետո ախտորոշվել է օտար ակցենտի համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, որն ազդում է միայն մոտ 100 մարդու վրա ամբողջ աշխարհում: […]

̰
Իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած կարմրուկի վարակի շրջանակները հստակեցնելու և տարածումը կանխելու նպատակով․ ԱՆ

19:50 04.03.2023

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում: Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի: Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել […]

̰
Ժամը 19:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի

19:15 04.03.2023

Ժամը 19:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի։ Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման […]

̰
ԱՀԿ տնօրենը ԱՄՆ-ին կոչ է անում տրամադրել Covid-19-ի լաբորատոր ծագումն ապացուցող տեղեկատվություն

18:17 04.03.2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը ԱՄՆ-ին կոչ է անում կազմակերպությանը տրամադրել «Covid-19»-ի լաբորատոր ծագումն ապացուցող տեղեկատվություն։ Թեդրոս Գեբրեյեսուսը նաև կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներին հրապարակել «Covid-19»-ի ծագման մասին իրենց ունեցած բոլոր տեղեկությունները։ «Եթե որևէ երկիր տեղեկություն ունի համաճարակի ծագման մասին, կարևոր և որոշիչ է, որ նա այդ տեղեկատվությունը կիսի Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]

̰
«Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների կաթնամթերքի արտադրանքներում վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել

16:43 04.03.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր՝ մարտի 4-ին, «Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն» ՊՈԱԿ լաբորատորիայից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ «Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքննությունների գործընթացում, փետրվարի 27-ին «Արցախկաթ» ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ-ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ […]

̰
Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը

15:41 04.03.2023

Առողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը: Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել: «Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ևս մեկ անգամ հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 […]

̰
Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է

13:12 04.03.2023

Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է, հիշեցնում են ՀՀ ոռողջապահության նախարարությունից: Ավելորդ քաշը և գիրությունը միայն էսթետիկ խնդիրներ չեն, դրանք հանգեցնում են առողջական խնդիրների` հանդիսանալով որոշ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներ, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի տարբեր տեսակների: Ճարպակալումը սովորաբար ժառանգական գործոնների, անառողջ սնուցման և անբավարար ֆիզիկական ակտիվության արդյունք է: Հաճախ […]

̰
Մերձմոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով 54 հիվանդ

13:03 04.03.2023

Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի մարզում հայտնաբերվել է COVID-19-ի 282 դեպք, 54 մարդ հոսպիտալացվել է, հայտնում է stopcoronavirus պորտալը։ «Մեկ օրում արձանագրվել է 282 դեպք, հոսպիտալացվել է 54 մարդ, ապաքինվել է 412 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախորդ օրը Մոսկվայի մարզում հայտնաբերվել է COVID-19-ի 449 նոր դեպք։

̰
Դիետոլոգը բացատրել է, թե ինչու պետք է զգուշությամբ վերաբերել արմավին

12:10 04.03.2023

Արմավը առողջարար արտադրանք է, բայց շատ բան կախված է դրա քանակից և որակից, ասում է դիետոլոգ, սննդաբան Անժելիկա Դյուվալը։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա խորհուրդներ է տվել, թե ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել այս միրգը։ Խուրմայի պտուղները հարուստ են սննդային մանրաթելերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում աղիքների և նրա միկրոֆլորայի վրա, ասել է Դյուվալը։ Բացի […]

̰
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի

11:06 04.03.2023

Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: «Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պտվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Միաժամանակ, պատվաստման են […]

̰
Հայտնի են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

10:43 04.03.2023

Տեսողությունը նորմալ պահելու համար արժե ամեն օր օգտագործել հակաօքսիդիչ վիտամինների բարձր պարունակությամբ բանջարեղեն և մրգեր, «Փրայմ» գործակալությանը հայտնել է բժիշկ-սննդաբան Անաստասիա Եֆիմովան: A, C վիտամիններ և Օմեգա թթուներ պարունակող մթերքները կօգնեն նվազեցնել տեսողության սրության անկումը, կատարակտի զարգացումը և տարիքային դեգեներացիաները: Կարևոր է, որ օրգանիզմն այդ նյութերը ստանա հենց սննդից, այլ ոչ թե հավելումներից։ «A վիտամինով […]

̰
Բժիշկը բացահայտել է ձկան յուղի օգուտներն ու վնասները

22:34 03.03.2023

Ձկան յուղի օգտագործումը նպաստում է սրտի և ուղեղի աշխատանքին, բարելավում է հոգեկան վիճակը, պաշտպանում է հոդերը և ոսկորները։ Այնուամենայնիվ, այն ընդունելիս արժե հետևել միջոցին, քանի որ այս նյութի ավելցուկը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Այս մասին «Իզվեստիային» ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան։ «Ձկան յուղը գլխավորում է մարդու առողջության պահպանման համար […]

̰
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք

18:22 03.03.2023

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։ Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, […]

̰
Բրյուս Ուիլիսը սարսափելի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

15:24 03.03.2023

67-ամյա Բրյուս Ուիլիսը սարսափելի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջևա; Մինչ Ուիլիսը ընկերների հետ շրջում էր Լոս Անջելեսում, երկրպագուները բղավել են. «Մենք սիրում ենք քեզ, դու մի ամբողջ սերնդի լեգենդ ես»։ Անցյալ տարվա գարնանը 67-ամյա Ուիլիսի մոտ աֆազիա էին ախտորոշել։ Այժմ` գրեթե մեկ տարի անց, 67-ամյա Բրյուսի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, նրա նախկին […]

̰
Աշխարհում 466 միլիոն մարդ տառապում է հաշմանդամության հանգեցնող լսողության կորստով. մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է

10:47 03.03.2023

Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա: Պետությունը փոխհատուցել է 1-4.5 տարեկան 19 երեխայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը: Առողջապահության նախարարությունը շարունակում է արդիականացնել լսողության նորածնային սքրինինգի, լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ վերականգնման աշխատանքները: Նպատակը լսողության խանգարման […]

̰
Բլինքենն իրական է համարել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը

23:38 02.03.2023

Կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածն իրական է, բայց վերջնական չէ, այս մասին ԱՄՆ իշխանությունները հստակ չեն կարող ասել։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի հնդկական India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եզրակացությունն այն է, որ մենք հստակ չգիտենք, սակայն, իհարկե, հավանականությունը, որ այն ստեղծվել է լաբորատորիայում, շատ իրական է: Մեր որոշ […]

̰
Գաստրոէնտերոլոգը նշել է պահքի ընթացքում մսի լավագույն փոխարինիչը

22:53 02.03.2023

Պահքը ենթադրում է մսամթերքից տևական հրաժարում։ Գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Gemotest լաբորատորիայի փորձագետ Եկատերինա Քաշուխը մարտի 2-ին «Իզվեստիային» պատմել է նման դիետայի վտանգների, ինչպես նաև մսի փոխարինման մասին։ Ըստ մասնագետի՝ միսը սննդային արժեքով օգտակար նյութերի պահեստ է։ Մսից ստացված սպիտակուցը յուրահատուկ բաղադրություն ունի, այն պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Դրանցից մի քանիսն անփոխարինելի են՝ […]

̰
Որո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշանները

22:15 02.03.2023

Հիմնական նշանները, որոնք վկայում են երիկամներում և միզուղիներում քարերի առկայության մասին, թվարկել է «Moslente»-ն՝ ներկայացնելով բժշկական լաբորատորիաների դաշնային ցանցի բժշկական բաժնի ղեկավար Օլգա Մալինովսկայայի տեսակետը: Հիմնական ախտանշաններն են երիկամային կոլիկի պարբերական նոպաները, մեջքի ստորին հատվածում ուժեղ ցավերը։ «Երիկամների քարերը տարբեր չափերի աղերի խիտ կուտակումներ են (կոնգլոմերատներ)՝ փոքրից մինչև բավականին մեծ: Ամենից հաճախ դրանք բաղկացած են […]

̰
Սննդային թունավորումով Արցախի «Արևիկ» բուժմիավորում է տեղափոխվել 27 մարդ․ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

20:33 02.03.2023

Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 18 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալն ու Ան գլխավոր քարտուղարը ծանոթացել են Շիրակի մարզում շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին

19:52 02.03.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող Շիրակի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի` Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ: Ծրագրի մեկնարկը տրվել է […]

̰
Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ

17:38 02.03.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող Շիրակի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի` Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ: Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի: Ավարտին` 2025թվականին, շտապօգնության […]

̰
«Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի առօրյան շրջափակված Արցախում

10:32 02.03.2023

ԱՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի առօրյան։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բժիշկը բացահայտել է գազի վառարանների վտանգներն առողջության համար

08:48 02.03.2023

Գազօջախները շատերի համար առօրյա կյանքի ծանոթ մասն են, սակայն հարկ է հիշել, որ դրանք արտադրում են առողջության համար վտանգավոր նյութեր: Բժիշկ, էնդոկրինոլոգ Յուլիա Սորոկինան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես նվազագույնի հասցնել ռիսկերը: «Երբ գազ է այրվում, առաջանում է քիմիական տարրերի մի ամբողջ համալիր։ Գազի այրիչները կարող են արտանետել ածխածնի օքսիդ և մերկապտանի հետքեր: Մերկապտանն օգտագործվում […]

̰
Ստեղծվել է ռոբոտ, որն ընդունակ է 3D բիոտպագրություն անել մարմնի ներսում գտնվող օրգանների վրա

23:11 01.03.2023

UNSW Սիդնեյի ավստրալացի փորձագետների բազմաբնույթ թիմը ստեղծել է ռոբոտ-թև՝ անմիջապես մարմնի ներսում գտնվող օրգանների վրա կենսանյութերով 3D տպելու համար : Նորարարական տեխնոլոգիան թույլ կտա նվազագույն ինվազիվ հյուսվածքների մեծացում վնասված օրգանների վրա, ինչպիսիք են ստամոքսի կամ հաստ աղիքի պատերը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Advanced Science ամսագրում։ Նոր F3DB-ը հիմնված է գործող 3D տպիչի վրա՝ արդիականացված աշխատանքի […]

̰
ԱՀԿ-ն նախազգուշացրել է նոր համավարակի ռիսկի մասին

20:38 01.03.2023

Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ թռչնագրիպը, որը ձեռք է բերում մարդուց մարդ տարածվելու ունակություն, կարող է հանգեցնել նոր համավարակի, չորեքշաբթի ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում: «Մտավախություն կա, որ վիրուսը (թռչնագրիպը) ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, և կարող է […]

̰
Բժիշկը նշել է վիտամին D-ի անբավարարության ախտանիշները

10:16 01.03.2023

Վիտամին D-ն մասնակցում է օրգանիզմի բազմաթիվ կարևոր գործընթացներին՝ պատասխանատու կայուն տրամադրության և լավ առողջության համար։ «Իզվեստիային» այս մասին ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի (ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) ավագ բժիշկ, բարձրագույն կատեգորիայի բժիշկ Օլեսյա Սավելևան։ «Վիտամին D-ն էական ճարպային լուծվող սեկոստերոիդ է, որը բնականաբար սինթեզվում է մարմնում՝ արևի ազդեցության և սննդի ընդունման միջոցով: Այն պատասխանատու է մարմնում հանքային […]

̰
Էնդոկրինոլոգը խորհուրդներ է տվել օրգանիզմը գարնանը նախապատրաստելու վերաբերյալ

09:40 01.03.2023

Էնդոկրինոլոգ, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ Նատալյա Բալաշովան խոսել է մարմինը գարնանը պատրաստելու մասին։ Evening Moscow-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ցուրտ սեզոնի սկիզբը կարող է բացասաբար ազդել մարդու ինքնազգացողության վրա։ Նա հիշել է, որ մրսածության պիկ եղանակներն են աշունն ու գարունը, հետևաբար օրգանիզմը պահպանելու համար պետք է կարգավորել առօրյան, ավելի շատ շարժվել, ընդունել […]

̰
Նշվել են նրբաբլիթների համար ամենաօգտակար միջուկները

08:19 01.03.2023

Նրբաբլիթների համար ամենաօգտակար և միևնույն ժամանակ հագեցնող միջուկները Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է LabQuest բժշկական լաբորատորիայի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան։ «Սպիտակուցային միջուկներով նրբաբլիթները՝ խավիար, ձու, եփած միս, շոգեխաշած կամ թեթևակի աղած ձուկ, երկար ժամանակ հագեցնում են և միևնույն ժամանակ ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս»,- ասել է նա։ Բժիշկը խորհուրդ է տվել չհրաժարվել նրբաբլիթների հաճելի […]

̰
Առողջապահության նախարարի առաջին տեղակալը մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի չորրորդ հանդիպմանը

10:47 28.02.2023

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Ժնևում մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը: COVID-19-ի դիմակայման փորձը հաշվի առնելով` այս մարմինը մշակում է համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքմանն ուղղված փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր անդամ-պետությունների համար: Ներկայումս քննարկվում է զրոյական նախագիծ, որը հայկական կողմը համարում է ընդունելի, սակայն առաջարկում մի շարք փոփոխություններ: Լենա […]

̰
Սննդաբանը պատմել է՝ հնարավո՞ր է նիհարել ծոմ պահելու ժամանակ

08:45 28.02.2023

Սխալ է ծոմ պահել նիհարելու համար, նման դիետայի դեպքում կարող եք կորցնել ավելորդ կիլոգրամները, բայց դա տեղի կունենա ոչ թե ճարպի, այլ մկանային հյուսվածքի կորստի պատճառով, այս դեպքում քաշը արագ կվերադառնա, ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան և Սնուցման և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական ​​կենտրոնի ցերեկային հիվանդանոցի բաժնի վարիչ Տատյանա Զալետովան։ «Շատերը փորձում են ծոմ պահել որպես […]

̰
BACK_TO_TOP