08:25 18.02.2023
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև մարդիկ չեն ձմեռում, սակայն ցուրտ ամիսներին նրանք կարող են ավելի շատ քնի կարիք ունենալ:
Մի խումբ գիտնականներ քնի ուսումնասիրություն են անցկացրել հիվանդների մոտ (պոլիսոմնոգրաֆիա), ովքեր դժվարությամբ են քնում։ Նրանց տեղադրել են հատուկ լաբորատորիաներում, որտեղ նրանք քնում էին առանց զարթուցիչի։ Սուբյեկտների դիտարկումը հանգեցրել է այն եզրակացության, որ ձմռանը մարդիկ ավելի շատ քնում են REM փուլում (REM-փուլ, որը բնութագրվում է ուղեղի ակտիվության բարձրացմամբ, որի նշանն է աչքերի արագ շարժումները), հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Frontiers in Neuroscience ամսագրին:
REM քունը, որը, ինչպես հայտնի է, ուղղակիորեն կապված է ցիրկադային ռիթմերի հետ (կենսագործունեության ցիկլային տատանումներ՝ կապված ցերեկային և գիշերվա փոփոխության հետ), որի վրա ազդում են լուսավորության փոփոխությունները, ձմռանը 30 րոպե ավելի երկար է տևում, քան՝ ամռանը, ասվում է հոդվածում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ քնի հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքաբնակներն ավելի երկար են REM քուն ունենում, քան՝ ամռանը, իսկ ավելի քիչ խորը քունը` աշնանը: Հետազոտողները նշում են, որ եթե հետազոտության արդյունքները կարող են կրկնվել առողջ քուն ունեցող մարդկանց մոտ, դա կլինի առաջին ապացույցն այն մասին, որ մարդիկ պետք է կարգավորեն իրենց քնի սովորությունները՝ կախված սեզոնից, գուցե ավելի վաղ քնել մութ և ցուրտ ամիսներին:
Նախկինում Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել էին, որ քնի վատ որակը եռապատկում է մրսածության հավանականությունը:
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...