21:14 22.03.2021
Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է այն երգը, որով երկիրը հանդես է գալու «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում: Այստեղ ևս սկանդալից խուսափել չի հաջողվել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
19:42 20.03.2021
Ինչ պայմաններում կնքվեց արդեն 100 ամյա Մոսկվայի պայմանագիրը, ինչու՞ հայկական հողերը տվեցին Թուրքիային, արդյո՞ք Ղարաբաղյան հարցը անցյալում է . այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ: Հատված՝ զրույցից․
23:06 19.03.2021
Թուրքիայի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության գործունեությունը, որը մեծությամբ երրորդ քաղաքական ուժն է խորհրդարանում։ Եթե դատարանը բավարարի հայցը, ապա այս կուսակցության անդամները դուրս կմնան երկրի քաղաքական գործընթացներից: Թեմայի շուրջ զրույց Սագօ Արեանի հետ։
22:13 19.03.2021
Վրաստանի Ախալցիխե քաղաքի 27-ամյա բուժաշխատողը մահացել է հակակորոնավիրուսային «ԱստրաԶենեկա» ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Ներարկումը նրա մոտ բարդություններ էր առաջացրել: Մասնագետները փորձում են պարզել, թե արդյո՞ք մահը դեղամիջոցի ընդունման հետևանք է եղել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:14 18.03.2021
Ինչ խնդիրներ կունենա կրթության համակարգը սահմանափակումների ու կրկին առցանց ուսուցման անցնելու դեպքում: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:52 18.03.2021
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Հայաստանին գազ առաքելու վերաբերյալ Ռուսասատնի առջև ստանձնած պարտավորության մասին: Հիշեցնենք, որ «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունը իր գազը Հայաստանին որոշել է ժամանակավորապես մատակարարել Ադրբեջանի տարածքով: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:41 16.03.2021
Այսօրվանից մինչև մարտի 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվում են զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝ ստուգել զորքերի մարտունակությունը: Հիշեցնենք, որ հայաստանյան զորավարժանքներին զուգահեռ, երեկվանից զորավարժություններ են մեկնարկել նաև Ադրբեջանում: Թեմայի շուրջ այսօր Արամ Աբրահամյանը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 16.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանում բարձրաստիճան գեներալ է ձեռբակալվել: Անկախ փորձագետները դա կապում եմ ներքաղաքական խնդիրների հետ: Ո՞վ է այդ գեներալը ու ինչում է մեղադրվում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:16 15.03.2021
Սիրիայի հյուսիսային հատվածներում նոր լարվածություն է գրանցվել։ Թիրախ են դարձել Թուրքիայի հովանավորության տակ գտնվող շրջանները, որտեղ Անկարայի հովանու ներքո գործում են ահաբեկչական խմբավորումներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
22:48 13.03.2021
Տավուշի մարզի սահմանային հատվածի վերաբերյալ վերջերս համացանցում տարածված իրարամերժ տեղեկությունների, ինչպես նաև մարզում իրականացվող ծրագրերի մասին Արամ Աբրահամյանը զրուցել է Տավուշի մարզպես Հայկ Չոբանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:53 12.03.2021
Գերմանիայի Բունդեստագի ևս մեկ պատգամավոր մեղադրվել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Խորհրդարանում Տյուրինգիա դաշնային երկրամասը ներկայացնող Մարկ Հաուփմանը, չսպասելով անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազության միջնորդությանը, ինքնակամ վայր է դրել պատգամավորական մանդատը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:20 11.03.2021
Բաքուն նոր միջոցներ է մոբիլիզացնում Արցախյան պատերազմին մասնակցած երրորդ երկրների քաղաքացիներ հանդիսացող հայերի դեմ արշավի համար: Ֆրանսիայում հրատարակվող «Ժեներալ դե Յուրոփ» ամսագիրը տեղեկություն է տարածել, թե Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ երկրի քաղաքացիների՝ Արցախյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:10 10.03.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր գործիչ Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ խիստ քննադատել է Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս անգամ Դավութօղլուն հունական թերթերից մեկին տված հարցազրույցում քննադատել է Էրդողանի արտաքին քաղաքականությունը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
20:32 10.03.2021
Կորոնավիրուսով հիվանդների թիվը վերջին օրերին կրկին ավելանում է: Պատճառները մի քանիսն են՝ նախ ուսումնական հաստատություններն անցել են ուսուցման սովորական մեթոդին, բացի այդ, քաղաքացիները համարյա դադարել են դիմակներ կրել ու մոռացել են մյուս կանխարգելիչ միջոցառումների մասին: Վերահսկողությունը ևս թուլացել է: Ինչպիսի՞ ռազմավարություն պետք է ունենա երկիրը՝ վարակի դեմ արդյունավետ պայքարելու համար՝ «Հեռանկարի» տաղավարում այս հարցերի մասին […]
22:23 09.03.2021
Բժշկական համալսարանի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի գնահատմամբ` Հայաստանում, ըստ էության, արդեն գործ ունենք կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ։ Մասնագետը նման կարծիք է հայտնել «Հեռանկարի» տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:22 08.03.2021
Ամերիկայի հայկական վեհաժողովը ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամների հետ համագործակցությամբ այսօր անց է կացնելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող կոնֆերանս: Միջոցառմանը մասնակցելու են օրենսդիրներ, դիվանագետներ, քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:25 05.03.2021
Գերմանիայի Բունթեսթագի պատգամավորները իրենց գործընկերներից մեկին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից: Այդ օրենսդիրը մեղադրվում է Ադրբեջանից կաշառքներ ատանալու մեջ: Ո՞վ է այդ պատգամավորը: Ի՞նչ է նրա մասին հայտնի: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:42 04.03.2021
Բաքվում կտրուկ աճել է Արցախի ադրբեջանցիների կողմից վերահսկվող շրջաններ այցելելու համար հարուցված քրեական գործերի թիվը: Հակառակ Իլհամ Ալիևի վարչակազմի սահմանած արգելքի՝ ադրբեջանցիներն այդ տարածքներ են մեկնում թալանի նպատակով: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:59 02.03.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունել Թուրքիա այցելելու Ռեջեպ Թայիպ Էրդողանի հրավերը: Մինչ այդ ենթադրվում էր, որ Ռուսաստանի նախագահը կմասնակցի Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվող Ակկույու ատոմակայանի շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:38 27.02.2021
Ներքաղաքական ու հասարակական տիրույթում ընթացող խմորումների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Ներկայացնում ենք հատված «Հեռանկար»-ից:
22:50 27.02.2021
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրապարակել է 2018 թվականին Ստամբուլում Ջամալ Խաշըքջիի սպանության մասին զեկույցը, որում նշվում է, որ լրագրողի ձերբակալման կամ սպանության գործողությունն անձամբ հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Որքանով են Սաուդյան իշխանությունները ներգրավված եղել լրագրող Խաշըքջիի սպանության մեջ։ Ուշագրավ մանրամասներ է հայտնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։
22:10 24.02.2021
Ավարտվել է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Թուրքիա: Ջեյհուն Բայրամովն Անկարայում Թուրքիայի ղեկավարների հետ քննարկել է նաև արցախյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Ո՞րն էր այցի նպատակը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
14:32 24.02.2021
Ո՞ր ընտանիքներին և որքան հատուցում է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Ինչքանով են բավարար միջոցները հետագա հատուցումերի համար: Այս թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։