22:49 22.02.2021
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը խիստ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել: Նա բացահայտ մեղադրել է հայերին ռուսատյացության մեջ ու հայտարարել, թե իբր արցախահայերը սեփականացրել են ու հայացրել են Շուշի քաղաքի ռուսական պատմական ժառանգությունն և ռուս ուղղափառ եկեղեցու տաճարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
15:50 22.02.2021
Թուրքիան մտադիր է ինը ընդդիմադիր պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է ընդդիմադիր «Ահվալ» կայքը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
20:50 18.02.2021
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: Նա ժամանակին եղել է կառավարության ղեկավար: Վերջին տարիներին ղեկավարել է պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ վարչապետ Գիորգի Գախարիան այսօր առավոտյան հայտնել էր հրաժարականի մասին: Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա Վրաստանում զարգացող ներքաղաքական ճգնաժամը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:33 16.02.2021
Իրանի պետական մարմինները սկսել են նախապատրաստել փաստաթղթերի փաթեթը, որը անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միաթյանը անդամակցելու հարցի պայմանների վերաբերյալ բանակցությունների համար: Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի նախագահը տեղեկացրել էր, որ նախապատրաստական աշխատանքը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի վերջ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:56 15.02.2021
Մերձավոր Արևելքում թուրքական գործոնի աշխուժացումը վտանգավոր է հայկական կազմակերպված համայնքի գործունեության համար, այսօր «Հորիզոնի» տաղավարում այս մասին Սագօ Արեանի հետ զրույցում ասել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա անդրադարձել է մի շարք այլ հարցերի ևս, այդ թվում՝ Լիբանանում կառավարության ձևավորմանը, Տրիպոլի քաղաքում թուրքական միջամտության արդյունքներին և այլն: Մանրամասները՝ տեսանյութում։
23:43 13.02.2021
Հայաստանում կորոնավիրուսային համավարակը կարծես թե նահանջելու միտում ունի, սակայն մասնագետները չեն բացառում, որ հնարավոր է երրորդ ալիքի բռնկում լինի։ Դա նշանակում է, որ զգոնությունը չպետք է թուլանա: Համաճարակային ներկայիս վիճակին, Հայաստանում պատվաստվելու հնարավորություններին «Հեռանկարում» անդրադարձել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մասնագետ Գայանե Սահակյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:45 13.02.2021
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ այս օրերին տեղեկություններ են հրապարակել, ըստ որոնց՝ Անկարայի ուղղակի միջամտությամբ Սիրիայի հյուսիսում կառուցվելու է բժշկական կենտրոն, որը գործելու է Ստամբուլի առողջապահական հիմնարկի հովանու ներքո: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
20:07 13.02.2021
Գերիների խնդրին անդրադարձ է եղել նաև «Հեռանկարի» տաղավարում: Արամ Աբրահամյանը զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:25 12.02.2021
Թուրքական առաջատար հեռուստաալիքներից մեկն իր վերլուծական ծրագրում ցուցադրել է մի քարտեզ, որում ներկայացված է Թուրքիան այն սահմաններում, որոնց ձգտելու է լինել 2050 թվականին: Վերականգնված Օսմանյան կայսրությունը տարածվում է հարևան մի շարք պետությունների, այդ թվում՝ նաև Հայաստանի վրա: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
16:39 12.02.2021
Ֆինանսատնտեսական առումով այսօր Հայաստանում կայուն իրավիճակ է, ինչը կարևոր նախադրյալ է վերականգման մեկնարկի համար: Այսպիսի տեսակետ է հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Հեռանկարում»: Մանրամասները՝ տեսանյութում։
22:54 11.02.2021
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի ու Հայաստանի իշխանություններին` տեղեկացնելով, որ չճանաչված այդ հանրապետությունը պատրաստ է քննարկել Հայաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի վերագործարկման հնարավորությունը: Ինչո՞ւ է Աբխաիան հանկարծ ակտիվացել այդ հարցում, որքանո՞վ է ռեալ ճանապարհի վերագործարկման հեռանկարը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
17:06 10.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հեռանկարի» տաղավարում փակագծեր է բացել, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ հայաստանցիները Իրանի հետ կարող են բացառիկ հնարավորություններով համագործակցել, քանի որ Իրանում կա ամենամեծ հայկական համայնքը, այնինչ այսօր Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը մոտ 400 միլիոն դոլար է, որը ամենափոքր թիվն է Իրանի ու իր հարևաններից […]
15:03 10.02.2021
«Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շատ կարևոր է, թե Հայաստանն ինչպես է խոսում ներդրողների հետ։ Մի բան, որն ըստ Քերոբյանի, մինչև հիմա լավ չի արվում, փոխարենը, նախարարի կարծիքով ներդրողին պետք է խնդրել-համոզել, որ ներդրում անի։ «Դա շատ լավ երևում է պետական կառավարման բազմաթիվ օղակներում։ Ես դա համեմատում եմ, պատկերավոր ասած, […]
14:41 10.02.2021
Արդյո՞ք ներդրողները գնում են այնպիսի երկրներ, որտեղ ապահով է և չկա պատերազմի վտանգ։ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ այո և ոչ։ Ըստ նրա՝ ներդրողներին կարելի է բաժանել 2 խմբի՝ հայ կամ հայաստանյան ներդրողներ, իսկ մյուսը՝ միջազգային ներդրողներ։ «Առաջին խմբի համար այդքան էլ կարևոր չէ, […]
23:03 09.02.2021
Վերանայվել է օտարերկրյա քաղաքացիների Արցախ այցելելու կարգը: Այդ կապակցությամբ պարզաբանումներ է արել Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:40 08.02.2021
Ադրբեջանում աճում է սոցիալական լարվածությունը գների կտրուկ աճի կապակցությամբ: Ընդդիմությունը կապում է գնաճը ղարաբաղյան պատերազմից հետո տնտեսական անկման հետևանքների հետ, ու մեղադրում է իշխանություններին սեփական խնդիրները ժողովրդի հաշվին լուծելու փորձերի մեջ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:10 06.02.2021
Երբ պետությունն ունի անվտանգային լուրջ խնդիրներ, գիտության ֆինանսավորումը ծայրահեղ կարևորություն ունի: «Հեռանկար»-ի շրջանակում այսպիսի կարծիք է հայտնել միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս Արեգ Դանագուլյանը: Գիտնականի խոսքով՝ ֆինանսական միջոցներ հատկացնելուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ տեսլական: Դանագուլյանի կարծիքով՝ տարիներ շարունակ Հայաստանում չի գնահատվել ժամանակակից աշխարհում գիտության ու տեխնոլոգիաների կարևորությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:51 05.02.2021
ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է Անկարայի մեղադրանքը Թուրքիայում 2016 թվականին հեղաշրջման փորձ հրահրելու վերաբերյալ: Ամերիկյան կողմն այդ պնդումներն անհիմն է համարել ու փոխադարձ մեղադրանքներ է ուղղել Անկարային։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
16:52 05.02.2021
«Չեմ կարծում, որ ՄԽ-ի ձևաչափը սպառել է իրեն»,- «Հեռանկարի» տաղավարում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Սակայն նա նշել է տարածաշրջանում այլ հարթակներ ստեղծելու հնարավորության մասին։ «Անդրկովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման համար կարող են ստեղծվել նաև այլ հարթակներ, չեմ ասում Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, բայց հավասարակշռության համար՝ այլ ռուս-թուրքական, ռուս-իրանական և այլ հարթակներ կարող են ստեղծվել»,- […]
10:11 03.02.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Ադրբեջանում սիրիացի վարձկանների ներկայությանը: Նա ասել է, որ տարածաշրջանում գտնվող վարձկանները վտանգ են ներկայացնում ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:03 02.02.2021
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 159 մարդու, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Ստամբուլում ընդդեմ նախագահ Էրդողանի՝ երկրի առաջատար համալսարաններից մեկում նոր ռեկտոր նշանակելուն: Ստամբուլի Բոգազիչի համալսարանի ուսանողները բողոքի ցույցերը սկսել են դեռ մեկ ամիս առաջ` պնդելով, որ Մելիհ Բուլուին ռեկտորի պաշտոնում նշանակելը ոչ ժողովրդավարական է: Ցույցերին մասնակցել են նաև ուսուցիչներ: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ […]
22:09 01.02.2021
Լավ լուր Մոսկվայից: Ռուսաստանի տիեզերագնացների ջոկատի անդամ է դարձել մեր հայրենակիցը: Դա նշանակում է, որ Հարություն Կիվիրյանը շուտով կդառնա առաջին զտարյուն հայը, ում կվիճակվի նվաճել տիեզերքը: Թեմայի շուրջ զրույց Արտյոմ Երկանյանի հետ։
23:32 29.01.2021
Լիբանանում իրավիճակը շարունակում մտահոգիչ մնալ: Երկրի երկրորդ քաղաք Տրիպոլիում սկսված ցույցերը լայնածավալ բնույթ են ստացել: Լիբանանի քաղաքական տարբեր հարթակներից հնչում են կոչեր լարվածությունը քաղաքական ճանապարհով լուծելու մասին։ Թեմայի շուրջ զրույց Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ։