21:50 03.09.2020
Բավական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Հունաստանի հարաբերություններում: Պատճառներից մեկը Աթենքի ու Երևանի միջև զարգացող ռազմավարական համագործակցությունն է: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:08 02.09.2020
Վաղը Մոսկվայում իր աշխատանքը կսկսի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների գագաթնաժողովը: Հանդիպմանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնելու Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:28 29.08.2020
Համավարակի տարածման տեմպերի նվազմամբ պայմանավորված` հայաստանյան հիվանդանոցներն անցնում են բնականոն գործունեության, սակայն պատրաստ ամեն պահի վերապրոֆիլավորվել: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ զրուցել է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:42 28.08.2020
Ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանի մայր օրենքում, արդյոք ներկայիս գործընթացները զերծ են քաղաքական ազդեցություններից, որքանով է հրատապ սահմանադրական ու վճռաբեկ դատարանների միավորումը: Այս ու մի շարք այլ հարցեր են քննարկվել այսօր «Հեռանկարի» տաղավարում: Արամ Աբրահամյանի հարցերին պատասխանել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:23 26.08.2020
Որքանով կհաջողվի Սևանա լճում կասեցնել անվերահսկելի ծավալների ձկնորսությունը և առափնյա տարածքները մաքրել ապօրինի կառույցներից: Այս և տասնամյակներով կուտակված բնապահպանական այլ խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 24.08.2020
ԱՀԿ ղեկավարը երեկ հայտարարեց, որ աշխարհը կկարողանա հաղթահարել նոր կորոնավիրուսի վարակը երկու տարվա ընթացքում: Այս ընթացքում աշխարհի մի քանի երկրներ փորձում են առաջինը լինել պատվաստանյութի ստեղծման գործում: Մինչ այդ, դեռևս բացառված չէ բռնկման երկրորդ ալիքը: Այս և այլ հարցերի մասին «Հորիզոնի» տաղավարում զրույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:53 21.08.2020
Ինչ փոփոխությունների է ենթարկվում կորոնավիրուսի տարածումը։ Թեմայիո շուրջ զրույց Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:49 19.08.2020
ԱՄՆ-ը դիմում է հակաքայլերի կամ ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Թեմայի շուրջ զրույց իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 17.08.2020
Ինչ փոփոխություններ կարող է կրել կորոնավիրուսի տարածումը։ Թեմայի շուրջ զրույց քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:20 14.08.2020
Համաշխարային մամուլի քննարկման գլխավոր թեմաներից է Իսրայելի ու Միավորված Արաբական Էմիրությունների միջև համաձայնագրի կնքումը, որը կարող է հիմք դառնալ Մերձավոր Արևելքում նոր, հուսադրող զարգացումների համար: Մեկնաբաններից շատերը համաձայնագիրը պատմական իրադարձություն են համարել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:04 12.08.2020
Ադրբեջանում շատ ցավոտ են ընդունել, որ Լիբանանին օգնության ձեռք մեկնած բազմաթիվ երկրների շարքում է նաև Արցախը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
16:08 11.08.2020
Սևրի պայմանագրի հետ կապված կան արդյոք փաստեր ու փաստաթղթեր, որոնք դեռ ուսումնասիրության կարիք ունեն: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Հեռանկարի» եթերում անդրադարձել է Սևրի պայմանագրի անցած ճանապարհին և այդ ընթացքում խոշոր գերտերությունների շահերի բախմանը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:58 10.08.2020
Թեև Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել է Լուկաշենկոյի վերընտրության մասին, սակայն հետընտրական վերջին խմորումներն աննախադեպ են վերջին տասնամյակների ընթացքում: Արդյոք դրանք կարող են փոխել ներքաղաքական ներկապնակը և ինչ հետևանքներ կարող են ունենալ. թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:36 07.08.2020
Ադրբեջանում հրապարակվել է քաղբանտարկյալների նորացված ցուցակը: Իրավապաշտպանները շարունակում են արձանագրել այլախոհների հալածանքների աճը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
18:29 07.08.2020
«Մինչ այժմ Լիբանանից 4 չվերթ է եղել, վերջինը՝ պայթյունից 1 ժամ առաջ։ Երբ զգանք, որ չվերթներն ավելացնելու կարիք կա, դրանց թիվը կմեծացնենք»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Կառավարությունը հրապարակել է նրա հետ հարցազրույցը: https://www.facebook.com/armgovernment/videos/3433987469998259/?v=3433987469998259
21:13 05.08.2020
Լիբանանում տեղի ունեցած պայթյունների արտաքին և ներքին քաղաքական հետևանքների մասին զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 03.08.2020
ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է դրվելու արցախյան հակամարտությանը վերաբերվող եվս մեկ օրինագիծ: Այն ամերիկյան հետախուզությունից պահանջում է ցեկույց ներկայացնել հուլիսի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախման հանգամանքների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:17 03.08.2020
Այսօր տեղի է ունեցել Հայկական վիրտուալ կամուրջ ծրագրի բացումը: Միջոցառման նպատակն է Հայաստանը կապել աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով գիտական միտքը և Սփյուռքի ներուժը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հեռանկարի տաղավարում ներկայացրել է ծրագրի մանրամասները:
21:35 30.07.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում նախագահական ընտրությունների անցկացումը կարող է սահմանափակել մարդկանց իրավունքները: Նա առաջարկել է քննարկել ընտրությունները հետաձգելու հարցը: Որքանո՞վ է դա իրատեսական։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:25 30.07.2020
Որքանով է վտանգավոր Սևանի կանաչելը մարդկանց ու ձկների համար և ինչ վիճակում է գտնվում այն այս տարի, ինչ ազդեցություն են թողնում որսագողությունն ու կոյուղաջրերը լճի վրա և ինչ եղանակներ կան Սևանը փրկելու համար: Այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։