20:50 23.09.2020
Արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ավելացումը խոսում է երկրորդ ալիքի մասին, թե կխուսափի Հայաստանն այդ երկրորդ ալիքից: Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:07 22.09.2020
Այսօր օրվա երկրորդ կեսին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջանում պայթյուն է որոտացել, ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցությանը պատկանող զինվորական պահեստում է եղել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
21:58 21.09.2020
Հավանաբար, ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հենց Հայաստանի անկախության օրը մեկնարկեցին «Կովկաս-2020» ռուս-հայկական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Ալագյազ զորավարժարանում: Այսօր սկսված վարժանքներին մասնակցում է Ռուսաստանի հարավում տեղակայված զորամիավորումների մոտ 80 հազար զինվորական: Մանրամասները՝ տեսանյութում։
21:53 21.09.2020
Ի՞նչ դժվարություններ ենք հաղթահարել անկախության վերանվաճման ճանապարհին, ինչպե՞ս ենք անցած 29 տարիները օգտագործել պետականության կերտման գործում. այս թեմաների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:30 20.09.2020
Պետական կառույցներում պարգևավճարների տրամադրման թեման մշտապես բուռն քննարկումների է արժանանում: Մարզպետարանները ևս քննադատությունների թիրախում են հայտնվում։ Հրապարակվում է աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների ընդհանուր չափը: Շատ դեպքերում բարձր պարգևավճարների տրամադրումը պարզաբանվում է, որ այս կերպ կանխվում են պետական կառույցներում պաշտոնյաների կողմից ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր իշխանությունը որդեգրել է, որ կոռուպցիոն գործընթացները ընդհանրապես […]
20:18 19.09.2020
22:25 18.09.2020
«Հեռանկար»-ի տաղավարում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն անդրադարձել են ԿԳՄՍ նախարարության ու նախարարի աշխատանքին: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը մերժել է նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը: Հարությունյանի պաշտոնավարումը դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:53 18.09.2020
Սան Ֆրանցիսկոյի Ս․Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը երեկ հայտնեց , որ ժամը 4-ի սահմաններում հրկիզվել է եկեղեցու օժանդակ կառույցը ։Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությունը արագ արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել։ Ով կամ ովքեր են հրկիժել հայկական եկեղեցիմն , թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ […]
22:03 17.09.2020
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման թեմայի շուրջ են այսօր զրուցել «Հեռանկարի» տաղավարում: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Նավալնին Ռուսաստանում շատ մարդու էր իր դեմ տրամադրել, այդ թվում նաև՝ իշխանության հետ կապ ունեցողներին: Քաղաքագետը նշել է, որ ենթադրություններ անել հնարավոր է, սակայն անուններ տալ չարժե, քանի որ ապացույցներն են բացակայում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:37 17.09.2020
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր Ադրբեջանի պահանջով պարզաբանել է Մոսկվայի մոտեցումը Լիբանանից գաղթած հայ ընտանիքներին Արցախում օթևան տալու խնդրի վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:49 16.09.2020
Բաքվում մեծ աղմուկ է առաջացրել գրող ու լրագրող Բեյդուլլա Մանաֆովի հրապարակումը, որում նա, վկայակոչելով անցկացված հետաքննության արդյունքները, պնդում է, թե իբր Հեյդար Ալիևի մայրը հայկական ծագում է ունեցել: Ադրբեջանցիների զգալի մասն իրենց վիրավորված է համարում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:03 15.09.2020
Այսօր Թուրքիան ստանձնում է ՄԱԿ-ի գերագույն ատյանի՝ Գլխավոր ասամբլեյաի ղեկավարությունը: Ասամբլեյաի 75-րդ նստաշրջանի նախագահի լիազորությունները ստանձնում է թուրք դիվանագետ ու պետական գործիչ Վորկան Բոզքիրը: Հիշեցնենք, որ Հայաստանը նրա ընտրությանը դեմ է քվեարկել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:47 15.09.2020
Ի՞նչ սկզբունքով են այժմ ընտրվում պաշտոնյաները, արդյո՞ք իշխող ուժը պետք է հավանություն տա թեկնածուին, և ճի՞շտ է, որ թեկնածուն պետք է անպայման հանդիպի իշխող ուժի ներկայացուցիչների հետ՝ այս հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարում» զրուցել է Սահմանադրական դատարանի այսօր ընտրված անդամ Էդգար Շաթիրյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
11:52 15.09.2020
Դպրոցականների՝ դիմակ կրելու դժվարություններից մինչև ուսուցչի հետ շփվելու նոր կանոններ: «Հեռանկարի» շրջանակում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները խոսել են համավարակով պայմանավորված տարբեր խնդիրների մասին: Անդրադառնալով հեռավար կրթությանը՝ զրուցակիցները նշել են, որ այս տարբերակով կրթության որակը տուժում է: Մանրամասները՝ տեսանյութում։
22:18 14.09.2020
Եվրամիության անդամ պետությունների ճնշումից հետո Միջերկրական ծովի արևելքում վիճելի համարվող ջրերում գազի հանքավայրերի ուսումնասիրությամբ զբաղվող թուրքական նավը լքել է տարածքը ու վերադարձել Թուրքիա: Աթենքում Անկարայի այդ որոշումը ողջունել են ու որակել որպես հուսադրող միտում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:23 12.09.2020
Սեպտեմբերի 11-ն մեկնարկել է «Հրանտ Դինք» հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը: Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է դատական նիստի ընթացքին հետևած թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:31 11.09.2020
Իրանում այսօր կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլը պետք է վաղուց կայացած լիներ: Ինչո՞ւ էր հետաձգվել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
16:42 11.09.2020
Երեկ դարձյալ դժվար ժամեր է անցկացրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Երկու օջախանոց մեծ հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում, ճիշտ այն վայրում, ուր շուրջ 40 օր առաջ աղետալի պայթյուն էր եղել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
21:08 10.09.2020
Ինչպես կարելի է բացատրել թեստավորված ուսուցիչների հետազոտությունների հակասական արդյունքները, որքանով է ուսումնական հաստատություններում հնարավոր պահպանել սահմանված կանոնները: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը: Նա նաև ընդգծել է, որ, թեև վերջին օրերին վարակի տարածման տեմպը նվազում է, սակայն հակահամաճարակային կաննոները այսուհետ ևս չպահպանելու դեպքում ամեն ինչ կարող […]
14:07 10.09.2020
«Հեռանկարի» տաղավարում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին: Դրանց մի մասը վերաբերել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղերին չմասնակցելու և ՀՖՖ-ի հետ ունեցած հարաբերություններին: Հասարակությունում կարծիք կա, որ Մխիթարյանի ու ՀՖՖ-ի միջև որոշակի խնդիրներ կան, մասնավորապես այն պատճառով, որ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունների արդյունքում տեղ չգտավ ՀՖՖ գործկոմի կազմում: Ոմանք էլ […]
22:08 09.09.2020
Բաքվում այսօր ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ցրել են «Ժողովրդավարական ուժերի ազգային դաշինք» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցներին: Կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ ու բերման ենթարկվածներ: Բռնություն է գործադրվել նաև լրագրողների նկատմամբ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:22 09.09.2020
Ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին, արդյո՞ք խնդիրներ ունի ֆեդերացիայի հետ ՝ այս ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի խնդիրների մասին «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Մանրամասնոերը՝ տեսանյութում։
22:44 08.09.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն ատյանը` Մեծ պալատը, քննելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ Բուդապեշտում տեղի ունեցած սպանության գործի վերաբերյալ տուժող կողմի փաստաբանների բոքոքը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը Բաքվին արտահանձնվելուց հետո ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև պարգևատրվել էր: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:34 08.09.2020
Համավարակի պատճառով Հայաստանի տնտեսությունը էական անկում արձանագրեց: Ինչ քայլեր է ձեռնարկելու խորհրդարանը ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:22 07.09.2020
Սոցիալական հարթակներում կամ լրատվամիջոցներում վիրավորանքի ու զրպարտության համար անձը կարող է դատական կարգով պահանջել և ստանալ քաղաքացիական օրենսգրքով ներկայում սահմանված գումարից մի քանի անգամ ավելին: Այս մասին օրինագիծն այսօր բուռն քննարկման է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ հեղինակը պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է: Նա առաջարկում է վիրավորանքի համար դատարանի կողմից սահմանվող գումարի […]
14:37 06.09.2020
Գյումրու զարգացման, ծրագրերի, մարդկանց ապրելակերպի մասին «Հեռանկարի» շրջանակում խոսել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետի խոսքով՝ Գյումրին այսօր ներկայանում է նորովի, ցուցադրելու շատ բանի ունի, այդ թվում՝ նախնիներից ստացած պատմամշակութային ժառանգությունը, կոլորիտը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:17 04.09.2020
Վրաստանի իրավապահները հերքել են մամուլի կողմից ակտիվ տարածվող վարկածն այն մասին, որ 23-ամյա ծրագրավորող Թամար Բաչալիաշվիլիի առեղծվածային մահը կապ է ունեցել Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարման ինչ-որ գաղտնի գործարքի հետ: Փորձաքննությունն ապացուցել է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել ու չկա ոչ մի հիմք եղածը Հայաստանի հետ կապելու համար: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի […]