20:00 29.07.2020
Ռուսաստանի Դաշնությունում հայ-ադրբեջանական բախումներ հրահրող անձինք պետք է պատժվեն խստորեն, այս մասին «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 28.07.2020
Պաշտոնական Կիևը հերքել է մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Ուրաինայում Ադրբեջանի կողմից վարձկաններ են հավաքագրվում Հայաստանի դեմ պատերազմելու համար: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:44 27.07.2020
Ինչի մասին են վկայում կորոնավիրուսի` վերջին օրերի նոր դեպքերի թվերը, արդյո՞ք կա դրական տեղաշարժ: Ինչու են աշխարհի մի շարք երկրներ վերադառնում սահմանափակումներին․ և ինչ ակնկալիքներ կան պատվաստանյութերի հետ կապված: Այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:34 27.07.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժանքներ անցկացնելու նախապատրաստության մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:59 25.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանի լարմանն այսօր անդրադարձ է եղել «Հեռանկարի» տաղավարում: Արամ Աբրահամյանը զրուցել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Բաբայանը կարծում է, որ սովորաբար, աղմուկ է բարձրացնում պարտվող կողմը, ուստի իր համար ընդունելի չէ, որ հայերը, որպես հաղթողներ, տրվել են սադրանքին: Ըստ նրա՝ արձագանքն այլ պետք է լիներ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:14 25.07.2020
Այսօր Մոսկվայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, Ռուսաստանի մայրաքաղաքից կապի մեջ է SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:17 24.07.2020
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները հաջորդ տարի պետք է ֆինանսավորի Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:38 24.07.2020
Ադրբեջանցիների հակահայկական սադրանքների շուրջ Հեռանկարում Արամ Աբրահամյանը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Ռազմական գործողությունների ֆոնին նկատելի է զգայական ակտիվությունը, կարծում է ազգագրագետը: Ըստ նրա՝ դեպքերի ընթացքին ուղղակի մասնակցելու գործնական անկարողությունը կարող է հանգեցնել թշնամու, այս դեպքում՝ հայերի դեմ ատելության պոռթկման: Մանրամասները՝ տեսանյութում։
22:33 24.07.2020
86 տարի հետո առաջին անգամ նամազ է տեղի ունեցել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում: Թուրքիայի նախագահ Էրդողանն ներկա է եղել ու անձամբ վարել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:50 24.07.2020
Ռուսաստանի և այլ երկրների տարբեր քաղաքներում ադրբեջանցիների իրականացրած ակցիաները փորձ են՝ կոմպենսացնելու այն պարտությունները, որ Ադրբեջանը կրում է սահմանին։ Այսպես բնորոշեց այդ գործողությունները SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը՝ ամփոփելով այդ գործողությունները։ Հայերի վրա հարձակումներին զուգահեռ, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները կեղծ տեսանյութեր են տարածում, թե իբր հայերից են սկսվել այս հուզումները։ Դրանից հետո արդեն, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները […]
22:35 23.07.2020
Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, Ադրբեջանի հյուպատոսության շենքի մոտ բախվել էին հայ ու ադրբեջանցի ցուցարարները, ինչի հետևանքով կան տուժածներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:22 23.07.2020
Դիմորդների, ծնողների ու մասնագիտական քննարկման ժամանակ հնչած մտահոգություններին գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն անդրադարձել է Հեռանկարի տաղավարում: Ինչո՞ւ են դիմորդները պնդում, որ տեղյակ չեն եղել փոփոխությունից, ի վերջո ո՞րն է լուծումը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:45 21.07.2020
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թեև վերջին օրերին հայկական ծիրանի իրացման խնդիրը հիմնականում լուծվել է, սակայն հարցը երկարաժամկետ լուծման կարիք ունի: Վահե Ավանեսյանն է Մոսկվայից կապի մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:23 21.07.2020
Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում ավարտին են մոտենում առաջին նամազի նախապատրաստման աշխատանքները: Պաշտոնական բացումը կկայանա ուրբաթ օրը: Երեկ տաճար է այցելել Էրդողանը՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:22 21.07.2020
Մոսկվայում ադրբեջանցի գործարարների քայլերում Սփյուռքի հանձնակատարը իրավական խնդիրներ է տեսնում. այս մասին Զարեհ Սինանյանը խոսել է Հեռանկարի հեռավար թողարկման ընթացքում: Արամ Աբրահամյանի հետ զրույցում հանձնակատարն անդրադարձել է նաև «Ի գործ» ծրագրին, որի շրջանակում աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կմասնակցեն պետական կառավարմանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 20.07.2020
Սիրիայում երեկ անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:59 20.07.2020
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ-ադրբեջանական համակամարտությանը առնչվող կարևոր մի փաստաթուղթ: Նախօրեին պալատի կանոնակարգի հարցերով կոմիտեն մերժել էր երկու այլ նախաձեռնություն, որոնք նույնպես առնչվում էին խնդրին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:38 18.07.2020
Երեկ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական հերթական լարվածության ֆոնին մթերք արտահանած հայկական բեռնատարների հետ կապված խնդիր էր առաջացրել մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայում: Ադրբեջանցի սեփականատերերը արգելել էին բեռնատարների մուտքը շուկա: Բայց այդ արգելքը չի խանգարել ծիրանի իրացմանը, խնդիրը շատ արագ և ուշագրավ ձևով է լուծում ստացել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:48 17.07.2020
Հայ-ադրբեջանական հակամարտության լարվածությունը ադրբեջանցիները փորձում են տեղափոխել երրորդ երկրների տարածքներ։ Երբեմն դա ստանում է զավեշտալի դրսևորումներ։ Երեկ Մոսկվայի շուկաներից մեկում նրանք ճզմել են հայկական ծիրանը։ Նույն շուկայում այսօր խնդիրը շատ ավելի է սրվել։ Տեղի ունեցածի մասին Մոսկվայից մանրամասներ կպատմի «Հորիզոնի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի ուշ SHANTNEWS-ի թղթակիցը հայտնել է, որ հայկական մթերքով […]
21:35 17.07.2020
Վերադառնանք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հետ կապված իրադարձություններին: Արդյո՞ք սահմանային լարվածությունը Ադրբեջանում կուտակված ներքաղաքական խնդիրների հետևանք է, ինչու է փոխվել Ադրբեջանի ԱԳ նախարարը և ինչ հռետորաբանություն է կիրառում Թուրքիան այս օրերին: Արամ Աբրահամյանն այս հարցերի շուրջ զրուցել է արևելագետ Վարուժան Գեղամյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:50 16.07.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իլհամ Ալիևը Ադրբեջանի նոր արտգործնախարար է նշանակել: Ինչպես սպասվում էր, Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել: Նրա աթոռը զբաղեցնելու է Ջեյհում Բայրամովը, որը մինչ այդ զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:12 16.07.2020
Ինչու Ալիևը ռազմական գործողությունների համար ընտրեց սահմանային Տավուշը, որտեղ դրանք որևէ արդարացում չեն կարող ունենալ, արդյոք Ադրբեջանն ունի արտաքին ուժերի հավանությունը. այս թեմայի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:52 15.07.2020
Ինչ քաղաքական նպատակներ են հետապնդում տարբեր երկրներ ու միջազգային կառույցներ՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: Աջակցու՞մ են արդյոք այդ կառույցները և այդ երկրները Հայաստանին, ինչ կարելի է սպասել Թուրքիայի, Ուկրաինայի և Պակիստանի արձագանքների հետևանքներից, և ադյո՞ք լրջորեն պետք է վերաբերվենք հատկապես Թուրքիայի արձագանքին՝ այս հարցերի շուրջ Հեռանկարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա […]
20:34 15.07.2020
«Թուրքիային ձեռնտու չէ ներգրավվել Հարավային Կովկասում ինչ-որ ռազմական գործողությունների մեջ». այսօր նման կարծիք է հայտնել թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: Նա, պատասխանելով հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հարցերին, նաև ասել է, որ հայկական սահմանին ցանկացած լուրջ զարգացում Ռուսաստանի կողմից ինչ-որ տեղ պատգամ է Անկարային, ինչը պայմանավորված է երկու երկրների միջև տարբեր բնագավառներում առկա փոխշահավետ և մրցակցային հարցերով: Մանրամասները՝ տեսանյութում։