21:02 14.07.2020
Հայաստանում նոր կորոնավիրուսի վերջին մեկ ամսվա տվյալները վկայում են, որ իրավիճակն ինչ-որ չափով կայունացել է: Այս մասին Արամ Աբրահամյանի հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը: Նա ընդգծել է, որ այս պահին տանը հիվանդանոցային բուժման սպասողներ չկան: Մանրամասները՝ տեսանյութում։
22:09 13.07.2020
Այսօր Հայաստանի նախաձեռնությամբ պետք է կայանար ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը, որում պետք է գնահատական տրվեր Տավուշի մարզում սահմանային միջադեպին: Սակայն այն այդպես էլ չգումարվեց։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:54 13.07.2020
Ո՞րն էր ադրբեջանական դիվերսիայի նպատակը, ի՞նչ խնդիր էին ցանկանում լուծել և ի՞նչ արդյունքի հասան մեր հակառակորդները. այս և մի շարք այլ հարցեր Արամ Աբրահամյանը քննարկել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Ըստ փորձագետի՝ վարկածները շատ են՝ սկսած նրանից, որ սահմանախախտները հարբած են եղել, մինչև այն, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, պլանավորված է եղել, սակայն իրականություն […]
18:10 09.07.2020
Գերմանիայի իշխանությունները խոստացել են բացահայտել Բեռլինում սիրիահայ լրագրողի դեմ հարձակում գործած մարդու ինքնությունը: Հիշեցնենք՝ օրեր առաջ սիրիահայ լրագրող Գևորգ Էլմասյանը Բեռլինում հարձակման էր ենթարկվել: Մանրամասները՝ տեսանյութում:
19:15 08.07.2020
Վերջերս «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի խմբագիր Վանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ 83-ամյա հոր մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի հետևանքով զարգացել է ատիպիկ թոքաբորբ։ Նա միաժամանակ լուսանկար էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է վարակը աննկատ ախտահարում հիվանդի թոքերը։ «Հորիզոն»-ի եթերում Վանիկ Հակոբյանն այսօր խոսել է այն մասին , թե ինչն […]
16:32 07.07.2020
Գերմանիայում հարձակվել են սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանի վրա: Անհայտ անձը փորձել է դանակահարել վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողին: «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը որոշ մանրամասներ է պարզել: Մանրամասները՝ տեսանյութում:
22:05 02.07.2020
Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվեց հանրային բաց լսում – քննարկում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց քաղաքում «Սքայ Գյումրի» ծրագրի իրագործման միջոցով օդային քաղաքային տրանսպորտային համակարգի ստեղծման նախագիծը։ Այն իրականացնելու է «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 500 միլիոն դոլար։ Նախատեսվում է քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որը կունենա մոտ 14 կանգառ ու […]
17:40 01.07.2020
Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին և հայտարարել, որ այդ ծրագրի իրագործումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Թեմայի շուրջ է զրույցը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:38 30.06.2020
Հորդանանում ահաբեկչական գրոհ է իրականացվել, որի թիրախը եղել է հայկական եկեղեցիներից մեկը: Ըստ հորդանանյան լրատվամիջոցների՝ ահաբեկչությունը ծրագրված է եղել դեռևս հունվարին: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը:
18:15 27.06.2020
Ի՞նչ նոր զարգացումներ են տեղի ունենում Անկարայում՝ կապված հայկական հարցի, Հայոց ցեղասպանության ժխտման հետ։ Այս թեմայով է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Վերջինս Անկարայում դեպքերի զարգացումը կապում է մի քանի օր առաջ տեղի ունեցած բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի հետ, որին մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի նախկին 6 նախագահները, իսկ նիստը վարել […]
21:44 26.06.2020
Չի բացառվում, որ շուտով ԱՄՆ-ում ևս մեկ՝ 51-րդ նահանգը հայտնվի: Այդ հարցով այսօր քվեարկություն է կայանալու ԱՄՆ Կոնգրեսում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:11 26.06.2020
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է տարել մի հարց, որ վերաբերվում է «Սուրբ կույսեր» հայկական մենաստանին: Փայլանն անդրադարձել է մասնավորապես մենաստանի տարածքում նկատվող շարժումներին ու գանձագողների կատարած քայլերին։ Թեման մանրամասն ուսումասիրել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:39 25.06.2020
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի մի շարք հարցերով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։ Թեմայի վերաբերյալ «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:13 23.06.2020
Գերմանիայում ապրող մեր հայրենակիցները բացահայտել են, որ օրեր առաջ լիբանանահայ հայտնի լրագրող Նշան Տեր-Հարությունյանին սպառնալիքներ հղած անձը բնակվում է Գերմանիայում և դիմել են այդ երկրի իրավապահ մարմիններին։ Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:31 22.06.2020
19 պետությունների ղեկավարներից հաղթանակի շքերթին ներկա կլինեն 4-ը: Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը կմանրամասնի, թե ինչ պատճառաբանություններով են երկրների ղեկավարները մերժել պաշտոնական Մոսկվայի հրավերը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:20 22.06.2020
Նոր լարվածություն է նկատվում արաբ-թուրքական հարաբերություններում: Մինչև վերջերս Թուրքիայի կեցվածքի վերաբերյալ առկա համաարաբական քննադատությունն արդեն վերածվում է պետական տեսակետների: Այն բացահայտ դրսևորվում է հատկապես Եգիպտոսում։ Թեմայի շուրջ է քննարկումը «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:00 20.06.2020
Անցնող օրերին անսպասելի զարգացումներ տեղի ունեցան Բեյրութում. խնդիրն այն էր, որ Անկարայի հովանու ներքո գործող շրջանակները ծանր մեղադրանքներ ուղղեցին լիբանանահայ լրագրողի հասցեին, որն իր եթերում քննադատել էր Թուրքիայի նախագահին ու Անկարայի վարած քաղաքականությունը։ Լիբանանում, մասնավորապես Տրիպոլիում բնակվող և Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող ցուցարարները թուրքական դրոշներով բողոքի ցույց արեցին: Ներկայումս իրավիճակը խաղաղ է Լիբանանում: Այս […]
22:15 19.06.2020
«Հեռանկար»-ում խորհրդարանական երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսել են այն մասին, թե արդյոք արտակարգ դրության օրերին խորհրդարանում պետք է քննարկվեն այլ թեմաներ՝ համավարակից բացի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենք կոչ են արել իշխանությանը ժամանակավոր զբաղվել միայն համավարակով, առաջարկը իշխանության կողմից չի ընդունվել: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամայնն անհրաժեշտ է համարել […]
16:50 19.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է կորոնավիրուսի ախտորոշմամբ ինքնամեկուսացված անձանց քարտեզը։ Նպատակն է մարդկանց ցույց տալ՝ որքան մոտ է կորոնավիրուսը ամեն քաղաքացու։ Այստեղ ներկայացվածի մասին է զրույցը քարտեզը պատրաստած կազմակերպության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ախտորոշմամբ ինքնամեկուսացածների քարտեզում միայն հայտնի վարակակիրներն են նշված։ Եվ եթե որևէ բնակավայրում կետեր նշված չեն, դեռ չի […]
21:00 18.06.2020
Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Այդ մասին Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է հենց ինքը՝ Ալիևը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
11:41 18.06.2020
Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը հայկական լոբբիի հետ խնդիրներով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հատուկ նիստ է գումարել: Այդ մասին հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդականներից Ֆահրեդդին Ալթունը: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:16 16.06.2020
Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթանցներում որտեղ է ավարտվում իրավականի սահմանագիծը և որտեղ են նշմարվում քաղաքական երանգներ: Այս խնդրի շուրջ վերջին օրերին հասարակական-քաղաքական շրջանակներից կարելի է լսել խիստ հակասական մեկնաբանություններ: Որտեղ են այդ հակասականության ակունքները. թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 13.06.2020
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիր է, ունի սոցիալական խորը բաղադրիչներ և կարող է վերածվել նաև քաղաքական ու տնտեսական խնդիրների: Դրանք իրենց հերթին կարող են նպաստել համաճարակը ոչ ցանկալի ուղղություններով տանելուն: Այս մասին «Հեռանկարի» ձևաչափով հեռավար զրույցում ասել է սոցիոլոգ Մասիս Պողոյանը: Նա անդրադարձել է խնդրի տարբեր կողմերին ու հետևանքներին: «Քանի որ […]