TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+9.1 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

̰
Ստամբուլում արգելվել է տարեցների դուրս գալը տնից․ հայ համայնքը պատրաստվում է դրան

14:55 23.03.2020

Թուրքիայի կառավարությունը 65 տարեկանն անց քաղաքացիների վրա տնից դուրս գալու արգելք է դրել: Թե ինչ իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում և մասնավորապես Ստամբուլում, առավել մանրամասն ներկայացրել է Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչու է ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում վերացնել Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը

14:32 23.03.2020

Ինչու է ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում վերացնել Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը։ Այս թեմաների շուրջ է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ զրույցը SHANTNEWS-ի տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հոգեբանական պարզ միջոցներ դիմադրողականությունը բարձրացնելու համար. զրույց հոգեբանի հետ

22:59 22.03.2020

SHANTNEWS.am-ի հետ զրույցում հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանն անդրադարձել է մարդու ֆիզիկական վիճակի վրա հոգեկան վիճակի ազդեցությանը: «Հոգեկանի ու ֆիզիկականի փոխկապակցության փաստը նորություն չէ: Եթե նույնիսկ կողմնակից չենք մետաֆիզիկական տեսություններին /Լուիզա Հեյ, Լիզ Բուրբո/, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ֆիզիկական հիվանդության ներքո քողարկված է հոգեբանական չլուծված խնդիր, բացասական համոզմունք, հոգեկերտվածքի յուրահատկություն, ապա պետք է հաշվի նստենք գիտական հետազոտությունների հետ, […]

̰
Ինչպե՞ս է ազդում կորոնավիրուսը Սփյուռքի կրթական համայնքների վրա. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

16:40 21.03.2020

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը Սփյուռքի կրթական համակարգի վրա էլ է ազդել: Ինչպես են Սփյուռքի հայկական համայնքները փորձում դիմագրավել այս խնդրին և ի՞նչ միջոցներ են կիրառվում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Ալիևին չի հետաքրքրում Իրանում կորոնավիրուսից մահացող հայրենակիցների ճակատագիրը. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

14:40 20.03.2020

Երեկվանից Բաքուն փակ քաղաք է հայտարարվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամ, որը  ֆինանսավորելու է վարակի տարածմանն ուղղված կանխարգելման աշխատանքները: Պաշտոնական տվյալներով՝ երկրում կա 44 վարակակիր, 10-ը առողջացել է, 1 մարդ մահացել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական առճակատում կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

14:14 19.03.2020

Շարունակում է սրվել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հակամարտությունը, որի պատճառը կորոնավիրուսի վարակն է: Այս և այլ թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները` տեսանյութում:

̰ ̰
Կորոնավիրուսի տագնապ. Իտալիայում զոհերի թիվն աճել է, Լիբանանում` արտակարգ դրություն սահմանվել

19:21 16.03.2020

Իտալիայում զոհերի թիվն աճել է, Լիբանանում արտակարգ դրություն է սահմանվել, Թեհրանում կարևոր միջոցառումներ են անցկացվում: Թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել. ի՞նչ վիճակ է վարակի օջախ համարվող վայրերում

18:00 14.03.2020

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ողջ աշխարհում: Ի՞նչ վիճակ է վարակի օջախ համարվող վայրերում: Այս և այլ հարցերի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կորոնավիրուսից Ադրբեջանում 1 զոհ կա, իսկ Թուրքիան դեռ 1 վարակակրի մասին է հայտնում

16:18 13.03.2020

Ադրբեջանում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից արդեն մեկ մարդ մահացել է, իսկ թուրքական իշխանությունները շարունակում են պնդել, որ իրենց երկրում միայն մեկ վարակակիր կա։ Մանրամասները ներկայացրել է «Շանթի» հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։

̰
Կորոնավիրուսի և գրիպի միջև կընտրեի կորոնավիրուսը. զրույց համաճարակաբանի հետ

16:07 13.03.2020

SHANTNEWS-ի տաղավարում հյուրընկալվել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը: Համաճարակաբանը խոսել է Հայաստանում վարակի տարածման ռիսկերի, հավանական սցենարների, աշխարհի այլ երկրներում ստեղծված իրավիճակների, տարբեր երկրներում հիվանդության դեմ պայքարի առանձնահատկությունների մասին: Նա ասել է, որ եթե ստիպված լիներ ընտրել կորոնավիրուսով վարակվելու կամ գրիպով հիվանդանալու միջև, ապա կընտրեր կորոնավիրուսը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ի՞նչ հետևանքներ կունենա նավթի գների կտրուկ անկումը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վրա

19:11 12.03.2020

Ի՞նչ հետևանքներ կունենա նավթի միջազգային գների կտրուկ անկումը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վրա: Այս թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կորոնավիրուսի հնարավոր տնտեսական հետևանքներից մինչև նավթի գնանկում. Մհեր Գրիգորյանի հարցազրույցը SHANTNEWS-ին

18:59 12.03.2020

Կորոնավիրուսն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու Հայաստանի տնտեսական աճի վրա, ինչպիսի՞ն կարող են լինել Իրանի հետ փակ սահմանի հետևանքներն ու կորոնավիրուսի ազդեցությունը զբոսաշրջության վրա: SHANTNEWS-ի այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք մի իրավիճակում ենք, երբ կորոնավիրուսի հետևանքները և նավթի գնի անկման հետևանքները դեռ նոր դրսևորվեցին պիկային տեսքով»,- […]

̰
Լիբանանում կորոնավիրուսի վիճակի պատճառով ի՞նչ են ձեռնարկում հայերը

15:59 12.03.2020

Լիբանանի կառավարությունը հրատապ քայլերի է դիմել՝ պայքարելու երկրում նոր կորոնավիրուսի արագ տարածման դեմ: Երեկ Լիբանանում կորոնավիրուսով վարակված հիվանդի մահացության երկրորդ դեպքն է գրանցվել։ Հայերը Լիբանանում ունեն ստվար համայնք, և հավանական է, որ նրանց մի մասը ցանկանա վերադառնալ հայրենիք։ «Շանթի» հեռուստամեկնաբան Սագօ Արեանը ներկայացնում է հայերի տրամադրությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նավթի գնի անկման հարվածը Ադրբեջանին․ ի՞նչ սպասել Բաքվից

14:21 12.03.2020

Նավթի միջազգային շուկան դեռ չի կայունացել Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի միջև սրված վեճից հետո: Նավթի գների կտրուկ անկումից հետո աճի միտումները չնչին են: Դա շարունակում է անդրադառնալ նավթ արտահանող երկրների տնտեսությունների վրա: Բացառություն չէ նաև Ադրբեջանը: Հարևան երկրում բյուջեի եկամուտների 2/3-ը ձևավորվում է նավթից, և բյուջեն կազմելիս Ադրբեջանի իշխանությունները կանխատեսել են, որ տարվա ընթացքում նավթը միջինում […]

̰
Էրդողանի թիմը Թուրքիայի հայ համայնքին դրդել է պաշտպանել Սիրիա ներխուժումը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:43 11.03.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ներքին կարգով նամակներ է ուղարկել Ստամբուլում գործող փոքրամասնությունների ղեկավարներին՝ նրանցից պահանջելով զորակցություն հայտնել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող թուրքական բանակին: Մանրամասները SHANTNEWS-ի տաղավարում ներկայացրել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։

̰
Կորոնավիրուսը հաստատվեց նաև Թուրքիայում․ ի՞նչ վիճակ է հարևան երկրներում

12:52 11.03.2020

Կորոնավիրուսը հասել է նաև Թուրքիա: Այդ երկրի առողջապահության նախարարը պաշտոնապես հաստատել է վարակման առաջին դեպքը, թեև մինչ այդ արդեն իսկ կային տեղեկություններ, այդ երկրում` վարակի տարածման մասին։ Վարակակիրների թիվը մեծացել է նաև հարևան Վրաստանում և Ադրբեջանում։ Այս թեմաների շուրջ է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ զրույցը SHANTNEWS-ի տաղավարում:

̰
Լիբանանը չի կարողանում վճարել պարտքերը․ ի՞նչ սպասի հայ համայնքը

16:20 10.03.2020

Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ անկարող է վճարել պետական պարտքը։ Այս ընթացքում երկրի իշխանությունը պետք է փոխանցեր եվրոբոնդերից ստացած պարտքի 1,2 միլիարդ դոլարը։ Դեֆոլտի եզրին հայտնված Լիբանանում ստվար և կարկառուն հայկական համայնք կա։ Ի՞նչ կարող է պատահել և ինչի՞ց պետք է զգուշանա Լիբանանի հայությունը։ Այս թեմաների վերաբերյալ SHANTNEWS-ը զրուցել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանի […]

̰
Հայերի և ադրբեջանցիների միջև կենցաղային միջադեպ Ղազախստանում. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

13:39 10.03.2020

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ ադրբեջանցի է զոհվել: Միջադեպը հետաքննվում է: Տեղի ունեցածը որոշ ուժերի կողմից օգտագործվում է Ղազախստանում հակահայկական տրամադրություններ հրահրելու համար: Այս թեմայով մանրամասներ է ներկայացրել «Շանթի» հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։

̰
BACK_TO_TOP