23:06 20.03.2022
Բրիտանացի սննդաբան Շոնա Ուիլկինսոնը 50 տարեկանից բարձր կանանց համար ավելորդ քաշի դեմ արդյունավետ պայքարի միջոց է գտել: Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Մասնագետը խորհուրդ է տալիս նիհարել ցանկացողներին շատ սպիտակուցներ պարունակող մթերքներ օգտագործել։ Նա կարծում է, որ դա թույլ կտա վերահսկել քաշը, ձեռք բերել մկանային զանգված, որը կարող են կանայք կորցնել դաշտանադադարից հետո: Սննդաբանը […]
21:44 20.03.2022
Գերմանացի մոդել ու բլոգեր Քերոլայն Դաուրը ցուցադրել է Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում իր հետ պատահած դժբախտ պատահարի հետևանքները։ Տեսանյութերը հրապարակված են նրա TikTok աքաունթում։ 26-ամյա Քերոլայն Դաուրը կիսվել է մի քանի գրառումներով, որոնցում պատմել է, թե ինչպես է հայտնվել հիվանդանոցում, երբ աշխատում էր նորաձևության ցուցադրության ժամանակ: Պարզվել է, որ աղջիկը պատահաբար բախվել է սյանը, երբ […]
16:55 20.03.2022
Սուպերմոդել Բելլա Հադիդը խոստովանել է, որ ափսոսում է երիտասարդ տարիներին քիթը վիրահատելու համար: «Կարծում եմ ՝ես կարող էի ապրել և մեծանալ իմ նախնիների քթով»,- ասել է նա: Ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարի շապիկը զարդարած սուպերմոդելն ասել է, որ կցանկանար , որ 14 տարեկանում դանակի տակ չընկներ: Թեև Հադիդին մեղադրում են այլ վիրահատական միջամտություների համար ևս, սակայն […]
14:38 20.03.2022
Թեև աշխարհը շարունակում է շունչը պահած հետևել ռուս-ուկրաինական պատերազմին, կիրակի Բրիտանական կինոակադեմիայի 75-րդ կինոմրցանակաբաշխության (BAFTAs) ժամանակ ճգնաժամի ակնարկներ չկային, եթե չհաշվենք այն, որ ոմանք Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլլ համերագսրահ էին ժամանել մուգ հագուստներով, ինչը կարծես թե նրանց տրամադրության արտացոլումն էր: Ի նշան Ուկրաինային աջակցության ՝ որոշ աստղեր օգտագործել էին կապույտ և դեղին աքսեսուարներ, ինչպես բրիտանացի […]
14:16 20.03.2022
Երբ նա 17 տարեկան էր, և անունն էլ Ռոզի էր, ուներ երազանք: Շաբաթ օրերին աշխատում էր Ջամայկայի Օչո Ռիոս քաղաքում գտնվող Calypso հագուստի խանութում և յուրաքանչյուր հերթափոխից հետո իր 5 ֆունտ աշխատավարձը հանձնում էր մորը: Նա խնայում էր իր Անգլիա մեկնելու համար, որտեղ հույս ուներ բուժքույր դառնալ: Երևի թե հենց այդ ժամանակ շքեղ նախշերով […]
21:30 16.03.2022
Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցները ժամկետից երկու շաբաթ շուտ նշել են արջամկների արթնացումը և նկարահանել նրանց։ Տեսանյութը հրապարակվել է հաստատության պաշտոնական Telegram ալիքում։ Կենդանաբանները բաց մուտք են նկատել դեպի կենդանիների բույնը և նրանց համար մաքրել են ձյունը,դրել թեթև սնունդ՝ թարմ աղցան և բանջարեղենի խառնուրդ։ «Ոչ մի բարձր կալորիականությամբ սնունդ: Արջամկների մարսողական համակարգին ժամանակ է պետք աշխատանքը […]
21:07 16.03.2022
Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի անհետացած կինը բուժումից հետո վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է People հրատարակությունը։ 44-ամյա արքայադուստր Շառլինը նոյեմբերին ընդունվել էր շվեյցարական կլինիկա՝ հուզական և ֆիզիկական գերհոգնածության պատճառով, ասվում է պալատի հայտարարության մեջ: Թեև նրա բուժումն ավարտվել է, Մոնակո վերադառնալուց հետո ևս մի քանի շաբաթ կպահանջվի լիովին ապաքինվելու համար։ Դրանից հետո միայն նա […]
23:40 13.03.2022
EVO Hair ընկերության ոճաբան Թոմ Սմիթն ասել է, որ առաջիկա գարնանը մազերի ամենաթրենդային գույնը կլինի շագանակագույնը: Այն աղջիկները, ովքեր որոշել են թխահեր դառնալ 2022 թվականի գարնանը,պետք է ուշադրություն դարձնեն ֆրանսիական նորաձեւության հայտնի Louis Vuitton ապրանքանիշի պայուսակների գույնին: Հենց շագանակագույնի այդ երանգն է ամենաթրենդայինն այս գարնանը՝ ոչ շատ բաց, ոչ էլ շատ մուգ՝ արևայրուքի գույնի, ասել […]
20:38 13.03.2022
Բրիտանացի լրագրող Ջոնաթան Սաչերդոտին ասել է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն ուղղակիորեն կարող են զանգահարել միայն երկու հոգի։ Նրանց անուններն անվանել է Daily Express-ը: Սաչերդոտին պնդում է, որ շատ դեպքերում անհնար է ուղղակիորեն զանգահարել Եղիսաբեթ II-ին: Սովորաբար նրա աշխատակիցներից մեկը վերցնում է հեռախոսը, և միայն նրա հետ խոսելուց հետո թագուհին կարող է պատասխանել հեռախոսին։ Նույնիսկ նրա […]
19:55 13.03.2022
49-ամյա Քեմերոն Դիասը կարիերան դադարեցնելուց հետո դադարել է նաև հոգ տանել արտաքինի մասին: Դիասը բացահայտել է իր գրավիչ արտաքինի գաղտնիքը BBC-ի փոդքասթի եթերում: «Ես եղել եմ բոլոր սոցիալական պարտադրանքների բացարձակ զոհը, որոնց ենթարկվում են կանայք: Բացարձակ անիմաստ բաներն ինձ համար կարևոր էին թվում, և ես փորձում էի համապատասխանել հասարակության կարծիքին»,- ասաց նա։ Նորաձևության մոդելը դադարել […]
00:00 11.03.2022
Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխան են ունեցել, որին անվանել են Y, հայտնում է New York Post-ը: Աղջիկը ծնվել է 2021-ի վերջին, բայց ծնողներին առաջին ամիսներին հաջողվել է թաքցնել նրա գոյությունը: Գաղտնիքը բացահայտել է Գրայմսը Vanity Fair-ին տված հարցազրույցներից մեկում: Նա լրագրողին տուն է հրավիրել՝ երեխայի լացը լսելու համար: Այդպես ամեն ինչ բացահայտվել է: Երգչուհին […]
09:08 09.03.2022
Հասանեկան զգեստները միշտ առանձնանում են յուրահատկությամբ, շատ կանայք այդպիսի զգեստ կրելու մասին երազում են վաղ մանկությունից: Եկեք վերհիշենք 19-րդ դարից մինչև մեր օրերը լեգենդար ու արտասովոր հարսանեկան այն զգեստները որոնք մնացել են նորաձևության պատմության մեջ: Ամենագեղեցիկ հանդերձանքները, որոնք դեռևս ոգեշնչում են ինչպես դիզայներներին, այնպես էլ հարսնացուներին, մեր ընտրանիում են: Զգեստը, որը կրել է Շվեդիայի թագաժառանգ […]
23:34 07.03.2022
ԱՄՆ-ում վաճառքի են հանել ֆրանսիացի հանգուցյալ դիզայներ Իվ Սեն Լորանի բնակարանը։ Նորաձևության տան հիմնադրի՝ Նյու Յորքում գտնվող բնակարանը կարելի է գնել 1,7 մլն դոլարով, հայտնում է Mansion Global-ը։ Բնակարանի մակերեսը 55 քմ է։ Կա մեկ ննջարան, մարմարե լոգարան, խոհանոց և խորդանոց։ Մանհեթենի հեղինակավոր The Pierre Hotel-ում գտնվող այս բարձր առաստաղով բնակարանից տեսարան է բացվում դեպի […]
23:46 06.03.2022
Մենք կարող ենք խուսափել շոգից ու արևից, բայց չենք կարող «թաքնվել» ցրտից: Ներսի ջեռուցումն ու դրսի ցուրտը հավասարապես չորացնում են գլխամաշկը և մազերը: Որպես հետևանք՝ ձմռանը ոչ ճիշտ խնամքի հետևանքով մազերը հոգնած, անգույն ու կոտրվող են դառնում: Ինչպես խնամել մազերը, որպեսզի գարնանը դրանք փայլեն 1.Առաջին քայլը՝ շամպունով լվանալու հաճախականությունը շաբաթական 2-3 անգամ նվազեցնելն է։ Սա […]
18:35 06.03.2022
Ճիշտ խնամված մազերը կարող են 180 աստիճանով փոխակերպել ձեր արտաքինը: «Ճիշտ» ասելով ՝ մասնագետները նկատի ունեն ճիշտ սնուցում՝ վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ: Փարթամ, հաստ, գեղեցիկ գանգուրներ՝ ո՞ր աղջիկը չի երազում դրանց մասին: Բոլոր տեսակի շամպունների և խնամքի միջոցների գովազդում մենք հաճախ ենք լսում «սնուցում ձեր մազերի համար» արտահայտությունը։ Կոսմետիկ խնամքը, իհարկե, շատ կարևոր է, բայց […]
23:33 27.02.2022
Մայրն իր դեռահաս երեխային պարգևատրել է վեց տարի սոցիալական ցանցերից չօգտվելու համար, հայտնում է CNN-ը: Նա դրա համար ստացել է 1,8 հազար դոլար: Լորնա Գոլդսթրենդ Կլեֆսաասը մարտահրավեր է նետել իր որդուն 2016 թվականին, երբ նա 12 տարեկան էր: Լոռնայի որդին՝ Սիվերտը, մինչև 18 տարեկանը չպետք է օգտվեր սոցիալական ցանցերից։ Լորնան ասում է, որ այս քայլին […]
23:23 21.02.2022
Բրիտանացի երաժիշտ, The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին կգլխավորի հանրահայտ Glastonbury երաժշտական փառատոնը 2022 թվականին։ Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է The Sun թերթը։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 22-26-ը։ Նշվում է, որ երաժիշտը կդառնա այս փառատոնը երբևէ գլխավորած ամենատարեց աստղը։ Ելույթից մեկ շաբաթ առաջ Մաքքարթնին դառնում է 80 տարեկան։ Նա վերջին անգամ գլխավորել է Worthy […]
23:19 20.02.2022
Ռուս կինը, ով որոշել է ձմռանը լողալ ծովում, դարձել է համացանցի հերոս: Տեսանյութը հրապարակել է Instagram-ի @sochi.24 աքաունթը, որը պատմում է առողջարանային Սոչի քաղաքի իրադարձությունների մասին։ Կադրերում երեւում է, թե ինչպես է երկու կտոր լողազգեստով աղջիկը զգուշորեն մտնում ջուրը։ Սուզվելուց հետո արագ ոտքի է կանգնում և ծիծաղելով փախչում է իրեն մոտեցող ալիքից: Ինչպես նշվում է, […]
21:46 20.02.2022
Սիրահար զույգը, որը որոշել է պարել մետրոյի վագոնում բալալայկա նվագող տղամարդու նվագակցությամբ, բարկացրել է համացանցի օգտատերերին: Պարի տեսագրությունը հրապարակվել է Telegram ալիքում։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ մի կին՝ բաց բաճկոնով և տղամարդ՝ մուգ բաճկոնով, իրար ձեռք են բռնել: Կինը պտտվում է իր ընկերոջ շուրջը և ժպտում: «Հոգեկան խնդիրների նշաններ», «Առաջինը՝ տգեղ է», «Թմրամոլներ»,- […]
21:12 20.02.2022
Նորաձևության ոճաբանները թվարկել են զգեստապահարանի այն իրերն ու ոճային լուծումները, որոնք լայն տարածում կստանան 2022 թվականին։ Լրագրողները վերլուծել են 2022-2023 աշուն-ձմեռ 2022-2023 Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած street style look-երն ու դիզայներական շոուները և կազմել հագուստի, աքսեսուարների, կոշիկների ցանկ, որոնք թրենդային են դառնալու այս սեզոնին։ Հայտնի է, որ փետրվարի 1-ից 4-ը Կոպենհագենում անցկացվել են տարբեր […]
16:09 20.02.2022
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները մարքեթինգի դիզայներների համար ստեղծված ծրագրի շրջանակներում պարզել են Instagram-ում գրառումների ու լուսանկարների հանրաճանաչության պատճառը։ Հաջող լուսանկար ունենալու համար երկու հիմնական կանոն կա,-ասվում է ուսումնական հաստատության կայքում. Սոցիալական ցանցերում հաջողված գրառման համար առաջին կարևոր կետը լույսի և գույնի հավասարակշռությունն է: Երկրորդ՝ լուսանկարը պետք է լինի կամ շատ պարզ կամ շատ բարդ։ Ավանդական […]
13:26 20.02.2022
Դիետոլոգ Նատալյա Կրուգլովան՝ Դիետոլոգների և դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, RT-ին տված հարցազրույցում ասել է, որ չափազանց հաճախակի բեռնափափման ,ծոմ պահելու օրերը բացասաբար են անդրադառնում մարդու սննդային վարքագծի վրա։ Կրուգլովան բացատրել է, որ եթե մարդը ձգտում է նվազեցնել քաշը կամ ձևավորել առողջ սննդային վարքագիծ, նա պարտավոր չէ բեռնաթափման օրեր կազմակերպել։ Այս դիետան ենթադրում է ոչ թե […]
23:29 16.02.2022
Ռեալիթի շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Instagram-ում արխիվային մանկական լուսանկար է հրապարակել։ Մի քանի ժամում լուսանկարը հավաքել է ավելի քան երկու միլիոն հավանում և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ՝ աստղի երկրպագուների բանակից։ Լուսանկարում մոտ ութամյա Քիմն է՝ վարդագույն չմուշկներով։ Նա հագել է փափուկ վարդագույն սվիտեր: «Ես մինչև հիմա էլ այդպիսի դեմքի արտահայտություն ունեմ,լոլ»,- մակագրել է […]
09:21 15.02.2022
Եմենում գրանցվել է Գինեսի ռեկորդ՝ իրար վրա շարված հավկիթների թվով։ Մուհամմադ Մուկբելը կարողացել է 4 հավկիթ շարել իրար վրա՝ գերազանցելով անցած տարվա իր ռեկորդը, երբ հաջողվել էր դա անել 3 հավկիթով։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ «Դա պահանջում է վիթխարի համբերություն, կենտրոնացվածություն և հանգստություն։ Կարելի է ասել, որ դա կապված է ֆիզիկայի և տեխնիկայի հետ»,-ասել […]
23:42 14.02.2022
Who What Wear պորտալի խմբագիրներն անվանել են կոշիկի այն մոդելը, որը լայն տարածում կստանա 2022 թվականին։ Դրանք սև կաշվե լոֆերներ են՝ հաստ ներբաններով: Հրատարակության տվյալներով՝ դրանք հայտնիների և նորաձեւության բլոգերների շրջանում մեծ պահանջարկ են ձեռք բերել Prada նորաձեւության տան շնորհիվ, որը կոշիկի այս մոդելը թողարկել է 2020 թվականին։ Դրանից հետո Proenza Schouler ապրանքանիշի տեսականու մեջ […]
20:55 11.02.2022
Հսկա մոխրագույն կետը «համբուրել» է նավակի ուղևորներին, իսկ հետո ջուրը շաղ տվել նրանց վրա։ Տեսանյութը հրապարակել է ուրբաթ օրը՝ փետրվարի 11-ին, The Independent-ը։ 36-ամյա Ալեքս Բենքին նավով ճամփորդել է Մեքսիկայի Մագդալենա ծովածոցի մոտ։ Ինչ-որ պահի 45 տոննա կշռող կետը սկսել է մոտենալ իր նավին: Մի պահ կաթնասունն այնքան է մոտեցել նավին, որ այնտեղ գտնվող մարդիկ […]
11:40 11.02.2022
«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկին երջանիկ է, գրում է Lecturas-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ Կասիլյասը հանդիպում է իսպանացի մոդել Ռոսիո Օսորնոյի հետ: 34-ամյա Օսորնոն բավականին ազդեցին դեմք է նորաձևության աշխարհում և Rocioosornostudio գործակալության սեփականատերն է: Նա 2 երեխա ունի նախկին ամուսնությունից: Իսպանացի լրագրողները պարզել են, որ զույգը հանդիպում է Մադրիդում, իսկ արձակուրդն […]
22:08 01.02.2022
Dolce & Gabbana հանրահայտ ապրանքանիշը որոշել է հագուստի և աքսեսուարների հավաքածուներ ստեղծելիս չօգտագործել բնական մորթի։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 31-ին, հայտնել է Vogue ամսագրի իտալական հրատարակությունը՝ վկայակոչելով նորաձեւության տան ներկայացուցիչ Ֆեդելե Ուզայի հայտարարությունը։ «Մենք աշխատում ենք ստեղծել ավելի կայուն ապագա, որտեղ կենդանիների մորթու օգտագործումը բացառվում է: Ամբողջ նորաձևության համակարգում կարևոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվությունը, […]
12:32 01.02.2022
Ֆլորիդացի 19-ամյա ուսանող Ջեք Սվինին գումար է խնդրել Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գյուտարար Իլոն Մասկից։ Վերջինս սոցցանցերում արգելափակել է նրան։ Բանն այն է, որ Սվինին Twitter-ում օգտահաշիվ է ստեղծել, որտեղ բոտի միջոցով հետևում է միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռի տեղաշարժին, իսկ «հետախուզումը» դադարեցնելու խնդրանքին ի պատասխան՝ Մասկից 50 հազար դոլար է խնդրել։ «Ես SpaceX-ի և Tesla-ի երկրպագու […]