21:07 16.03.2022
Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի անհետացած կինը բուժումից հետո վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է People հրատարակությունը։
44-ամյա արքայադուստր Շառլինը նոյեմբերին ընդունվել էր շվեյցարական կլինիկա՝ հուզական և ֆիզիկական գերհոգնածության պատճառով, ասվում է պալատի հայտարարության մեջ: Թեև նրա բուժումն ավարտվել է, Մոնակո վերադառնալուց հետո ևս մի քանի շաբաթ կպահանջվի լիովին ապաքինվելու համար։ Դրանից հետո միայն նա կկարողանա մասնակցել միջոցառումների։
Արքայադուստր Շառլինը հոսպիտալացվել էր 2021 թվականի մայիսին Հարավային Աֆրիկա կատարած ուղևորությունից հետո: Նախատեսված 10 օրվա փոխարեն այցը տևել է վեց ամիս։ Ըստ պաշտոնական վարկածի՝ արքայադուստրը չի կարողացել վերադառնալ օտոլարինգիտ վարակի պատճառով, քանի որ նրան հակացուցված են օդային ճանապարհորդությունները։ Եվրոպական տաբլոիդները պնդում էին, որ նա իրականում փախել է ամուսնուց և պլանավորում է ընդմիշտ մնալ Հարավային Աֆրիկայում։
2021 թվականի նոյեմբերի 8-ին արքայադուստր Շառլինն ուղևորվել էր Ֆրանսիա, բայց այդպես էլ չէր հայտնվել հանրության առաջ։ Նոյեմբերի 19-ին արքայազն Ալբերտ II-ը հայտարարեց, որ իր կինը ուղարկվել է Մոնակոյից դուրս գտնվող բժշկական հաստատություն:
«Սկզբում ամեն ինչ բավականին լավ էր ընթանում, բայց հետո պարզ դարձավ, որ նա վատառողջ է»,- բացատրել է նա: Ըստ նրա՝ Շառլինը պատրաստ չէր ո՛չ իր ծառայողական պարտականությունների կատարմանը, ո՛չ ընդհանրապես կյանքին, այդ թվում՝ ընտանեկան կյանքին։
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
15:07 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […] ...
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...
14:50 24.06.2025
Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 24.06.2025
Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը: ««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել […] ...