BAFTA 2022.Կարմիր գորգի աստղային նորաձևությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

BAFTA 2022.Կարմիր գորգի աստղային նորաձևությունը

14:38 20.03.2022

Թեև աշխարհը շարունակում է  շունչը պահած հետևել ռուս-ուկրաինական  պատերազմին, կիրակի Բրիտանական կինոակադեմիայի 75-րդ կինոմրցանակաբաշխության (BAFTAs) ժամանակ ճգնաժամի ակնարկներ չկային, եթե չհաշվենք  այն, որ  ոմանք Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլլ  համերագսրահ էին ժամանել մուգ հագուստներով, ինչը  կարծես  թե  նրանց  տրամադրության արտացոլումն էր:
Ի նշան  Ուկրաինային աջակցության ՝ որոշ  աստղեր  օգտագործել էին կապույտ և դեղին աքսեսուարներ, ինչպես բրիտանացի դերասանուհի Ջեսիկա Փլամերը և 13-ամյա Վուդի Նորմանը, ով հայտնվեց Խոակին Ֆենիքսի կողքին «C’mon C’mon» ֆիլմում:

Բենեդիկտ Քամբերբեթչը, ում «Շան ուժը» ֆիլմը ճանաչվել է լավագույն ֆիլմ,  ժամանել էր Ուկրաինայի դրոշով կրծքազարդը պիջակին  և ասել էր  բրիտանական Sky News-ին, որ հույս ունի օգնել  հակամարտությունից տուժած  փախստականներին:

 

Մեկ այլ վայրում «Աստղային պատերազմների» դերասան Դեյզի Ռիդլին և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի առաջադրված Կատրիոնա Բալֆը, համապատասխանաբար Vivienne Westwood-ի և Armani Privé- ի հագուստներով՝  կրում էին հարգալից սև զգեստներ: Նրանց միացավ  նաև Նաոմի Քեմփբելը, ով կրում էր Burberry-ից սև զգեստ՝ քառակուսի դեկոլտեով:

 

Երգչուհի և «Գուչիի տունը»  ֆիլմ- ում նկարահանված  դերասանուհի Լեդի Գագան  ներկայացել էր Tiffany & Co-ի զարդերով:

 

 

Դանիել Կալուույան հագել է Prada-ի բաճկոն՝ մորթյա  շեշտադրումներով:

 

Էմմա  Ոոթսոնը  Oscar de la Renta-ի  շերտավոր շղարշե կիսաշրջազգեստով էր:

Ֆլորենս Պյուն ժամանեց հսկայական վարդագույն քղանցքով , որը դուրս էր գալիս նրա երկարաթև Կարոլինա Հերերայի  մինի զգեստի հետևից:

Արարողության հերոսներից  մեկը Սեբաստիան Սթենն էր՝  Ջեյմս Բոնդի  անթիվ դերակատարներից  մեկը: Ի դեպ 2022 թվականին լրանում է ֆիլմի 60-ամյակը:Իսկ փոքր մետաղական օղակներով  Givenchy-ի վերնաշապիկն ու  սմոքինգը արժանացան  ամենաշատ գովեստներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ

14:43 24.06.2025

Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը: ««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել […] ...

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

14:35 24.06.2025

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […] ...

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

14:25 24.06.2025

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

14:18 24.06.2025

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

14:13 24.06.2025

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Transfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

13:56 24.06.2025

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...

BACK_TO_TOP