23:43 20.12.2019
Ձեռնարկատեր և «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտնվել է 7Hollywood ամսագրի շապիկին: Ֆոտոշարքից մի քանի լուսանկար հրապարակվել են աստղի Instagram-ում:
Նկարահանման համար Քարդաշյանը հագել է ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի կողմից կարված սև զգեստը՝ ասեղնագործված ոսկե բիսերներով, մարգարիտներով և փայլերով: Խորը լանջաբացվածքի շնորհիվ մասամբ ցուցադրվում է աստղի կուրծքը և որովայնը, իսկ զգեստի երկար թևերը համադրված են բաց ուսերի հետ:
Այլ լուսանկարներում հեռուստատեսային աստղը փակ աչքերով պառկած է ձյունաճերմակ մահճակալի վրա, սև, երկար, անթև հագուստով, և ծովաստղի նմանվող լանջաբացվածքով: Նրա հանդերձանքը լրացնում են մեծ մարգարտյա վզնոցը, ապարանջանը և ականջօղերը:
Նկարահանումներն իրականացրել է ֆրանսիացի լուսանկարիչ Ալիքս Մալկան, ով նախկինում 7Hollywood- ի համար լուսանկարել էր ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին, ամերիկացի կատարող Քրիստինա Ագիլերային, նորզելանդացի մոդել Ստելլա Մաքսվելին:
20:55 05.07.2025
Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվելԹուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...
20:45 05.07.2025
Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետՄեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...
20:33 05.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-իՏեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...
20:11 05.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...