16:15 15.12.2019
Աշխարհահռչակ դերասան Քոլին Ֆերտը բաժանվել է կնոջից՝ Լիվիա Ջուջոլիից, 22 տարվա ամուսնությունից հետո: 59-ամյա դերասանը հաստատել է այս լուրերը և հավելել է, որ ինքն ու արդեն նախկին կինը «պահպանում են ընկերական հարաբերությունները»: Այս մասին հայտնել է Fox News-ը:
Նրանց խոսնակները համատեղ հայտարարություն են հրապարակել, որտեղ նշել են.
«Նրանք պահպանում են իրենց ընկերական հարաբերությունները և երեխաների հանդեպ ունեցած սերը»:
Քոլինն ու Լիվիան ունեն երկու երեխա՝ 16 տարեկան Մատեոն և 18 տարեկան Լուկան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանի բաժանության մասին լուրը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ The Sun պարբերականը հրապարակել էր Լիվիայի՝ լրագրող Մարկո Բրանկաչչիայի հետ ունեցած «կարճատև սիրավեպի» մասին լուրը:
Իր հերթին, բրիտանացի լրագրող Մարկո Բրանկաչչիան հայտարարել է, որ իրենց սիրավեպը տևել է մոտ մեկ տարի: Լրագրողը նաև պատմել է, որ Լիվիան Քոլինին ասում էր, թե մեկնում էր բիզնես ճանապարհորդությունների, մինչդեռ հանդիպում էր նրա հետ Նյու Յորքում, Բրազիլիայում, Իտալիայում, նույնիսկ Լոնդոնում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...