TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Երբեմն ցանկություն է առաջանում ուժ կիրառել. պրոդյուսերը` Կիրկորովի պահվածքի մասին

16:25 29.08.2019

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մամուլի ծառայությունից մեկնաբանել են համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ արտիստը «Նոր ալիք» փառատոնի փորձերին է մասնակցում: Լրատվամիջոցների տվյալներով՝ երգիչն իրեն թույլ է տվել ոչ կոռեկտ արտահայտություններ: ««Լուսնային հյուր» երգի պրեմիերան պատրաստում էին մի քանի ամիս, դրա համար էլ համարում կարևոր է եղել յուրաքանչյուր դետալ: Կիրկորովը պերֆեկցիոնիստ է, նրա համար կարևոր է, որ ամեն […]

̰
Տղամարդը հազիվ է փրկվել քաղցած ուղտի «նախաճաշ» դառնալուց

19:50 28.08.2019

Lenta.ru-ն տեսանյութ է հրապարակել, որում տղամարդը հազիվ է փրկվում քաղցած ուղտերի «կեր» դառնալուց: Վարորդը ակտիվորեն «գայթակղել է» կենդանիներին` նրանց ստիպելով ակտիվորեն «ոտնձգություններ կատարել» իր ուղևորի նկատմամբ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Քայլի Ջենները ներկա է գտնվել Թրևիս Սքոթի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային

16:00 28.08.2019

Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեններն իր փոքրիկ դստեր՝ Սթորմիի հետ, նախօրեին ներկա է գտնվել իր ընկերոջ` ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի «Նայի՛ր, մամ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերային, տեղեկացնում է Daily Mail-ը: 84 րոպեանոց ֆիլմի ռեժիսորը Թրեշ Թեյլորն է: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել չորեքշաբթի:

̰
Կայացել է MTV VMA 2019 մրցանակաբաշխությունը

17:21 27.08.2019

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում կայացել է հեղինակավոր MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունն անցկացվել է 36-րդ անգամ: Հաղթողների ցուցակը հրապարակվել է պաշտոնական կայքում: Այս անգամ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել երգչուհի Թեյլոր Սվիֆթն իր «You need to Calm Down» տեսահոլովակի համար: Դերասանուհին տեսահոլովակի աշխատանքների համահեղինակ է: Մյուս մրցանակակիրներ են. «Տարվա լավագույն դերասանուհի»- Արիանա Գրանդե […]

̰
Ի՞նչ է արել Քիմը հերթական կիպ զգեստը կրելու համար. նա «Vogue»-ի շապիկին է

14:15 27.08.2019

Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Vogue» ամսագրի արաբական տարբերակի շապիկին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Քարդաշյանի հագին ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի սև զգեստն է: Հետաքրքիրն այն է, որ զգեստը կրելու համար Քարդաշյանը մի քանի ամիս շնչառական վարժություններ է արել: Քիմն այստեղ ներկայացել է վառ արտահայտված դիմահարդարմամբ ու յուրահատուկ սանրվածքով: Ամսագրում հրապարակվել է նաև հայտնի հեռուստաաստղի […]

̰
«Ես և իմ Չի Չին». Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել

12:00 26.08.2019

Քիմ Քարդաշյանը դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել՝ մակագրելով դրանք. «Ես և իմ Չի Չին»: Լուսանկարներն արժանացել են ավելի քան 3․4 մլն հավանության։

̰
Սարդ-մարդը հնարավոր է անհետանա սուպերհերոսների շարքից

22:00 25.08.2019

Սուպերհերոս Սարդ-մարդը հնարավոր է՝ այլևս չլինի Marvel սուպերհերոսների աշխարհում: Այս մասին հայտնում է AP-ն: Հաղորդվում է, որ այս ամենը կապված է ֆինանսական խնդիրների, նաև Sony ու Disney ընկերությունների հակասությունների հետ: Հայտնի է, որ Marvel ստուդիայի նախագահ Քևին Ֆայգին այլևս չի զբաղվելու սուպերհերոսների ֆիլմերի պրոդյուսերությամբ: Ներկա պահին նախատեսվում է Սարդ-մարդու մասնակցությամբ ևս երկու ֆիլմի պրեմիերա:

̰
Լիամ Հեմսվորթն ու Մայլի Սայրուսն ամուսնալուծվո՞ւմ են

19:33 25.08.2019

Դերասան Լիամ Հեմսվորթը դատարան է ներկայացրել Մայլի Սայրուսից ամուսնալուծվելու փաստաթղթերը: Այս մասին հայտնում է TMZ-ն: Իբրև ամուսնալուծության պատճառ՝ Լիամը նշել է ամուսինների միջև տարաձայնությունները: Լրատվականները նշում են, որ ամուսնալուծության գործընթացը երկար չի տևի, քանի որ նրանք երեխաներ, ինչպես նաև համատեղ ձեռք բերված գույք չունեն: Ավելի վաղ դերասանը նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել կնոջ հետ […]

̰
Յուեն Մաքգրեգորը հաստատել է Disney-ի նոր նախագծում հանդես գալու մասին լուրը

18:51 24.08.2019

Ամերիկացի դերասան Յուեն Մաքգրեգորը պատմել է, որ պատրաստվում է մարմնավորել Օբի-Վան Քենոբիին՝ Disney-ի նոր նախագծում: Նշվում է, որ սերիալի սցենարն արդեն պատրաստ է: Նախագծի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարի: Հայտնի է, որ նոր նախագիծը նկարահանվելու է «Աստղային պատերազմների» մոտիվներով: Հիշեցնենք, որ Մաքգրեգորն այդ կերպարում արդեն երեք անգամ հանդես է եկել:  

̰
Ինչպիսին կլիներ աշխարհն առանց կանանց. Բեն Աֆլեքի եղբայրը ֆիլմ է նկարահանել

18:45 24.08.2019

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆֆլեքի եղբայրը՝ Քեյսի Աֆլեքը, նկարահանել է ֆիլմ այն մասին, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց կանանց: Այս մասին հայտնում է Movie Maker-ը: Ըստ ֆիլմի սյուժեի՝ աշխարհում կանանց զգալի մեծամասնությունը մահացել է ինչ-որ անհայտ հիվանդության պատճառով: Կանանցից քչերն էլ ողջ են մնացել իրենց ուժեղ իմունիտետի շնորհիվ, բայց թաքնվում են փախստականների նման: Նրանք փակի տակ […]

̰
Իրինա Շեյքը և Ջիջի Հադիդը նկարահանվել են Burberry–ի գովազդում

18:40 24.08.2019

Հայտնի սուպերմոդելներ Իրինա Շեյքը և Ջիջի Հադիդը նկարահանվել են Burberry- ի արտասովոր գովազդներում: Շեյքն այն տեղադրել է իր Ինստագրամի էջում: Կադրերում Շեյքը հայտնվում է բեժ վերարկուով՝ ծակոտկեն ուսերով: Գովազդն ավարտվում է կադրերով, որոնցում Շեյքն ամբողջովին ջրի մեջ է: Գովազդում հայտնվում է նաև Ջիջի Հադիդը: Աղջիկը, ինչպես և մի քանի այլ մոդելներ, կանգնած նայում են՝ գլխի […]

̰
Հայտնի են դարձել ամենաբարձր վարձատրվող դերասանները

17:55 24.08.2019

Ամերիկացի կինոդերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Համապատասխան տվյալները հրապարակվում են Forbes ամսագրի կայքում: Հրապարակման համաձայն` 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունիսը Յոհանսոնը վաստակել է 56 միլիոն դոլար: Դրանցից դերասանուհին 35 միլիոն դոլար է ստացել Marvel Studio-ի «Վրիժառուները. ավարտ» (Avengers: Endgame, 2019) ֆիլմում նկարահանման համար: Գումարի զգալի մասը Սքարլեթը […]

̰
Կյանքը մինիվենում. YouTube-ի նոր աստղը

16:17 24.08.2019

20-ամյա Ջեննել Էլիանա Լոնգը դարձել է YouTube-ի սենսացիան: Իր ալիքի գործարկման պահից մեկ ամսվա ընթացքում աղջիկը հավաքել է 1,5 միլիոն բաժանորդ: Նա տեղադրել է ընդամենը 4 տեսանյութ, բայց մարդիկ արդեն նրան ճանաչում են փողոցում, ինչին աղջիկն այնքան էլ ուրախ չէ: Ջեննելն ապրում է մինիվենում: Նա ճանապարհորդում է Կալիֆոռնիայում և իր բլոգում պատմում, թե ինչպիսին է […]

̰
Քարդաշյանի դուստրը վախեցրել է հանրությանը

23:59 22.08.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր դստեր հետ վախեցրել է վիրտուալ հանրությանը՝ օձի հետ արված տեսանյութով: Instagram-ի իր էջում Քիմը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է դուստրը հանգիստ խաղում օձի հետ: Տեսանյութը դիտվել է ավելի քան 10 մլն անգամ։ View this post on Instagram   My brave girl Chicago ? A post […]

̰
Քիմ Քարդաշյանը երեխաների հետ նոր լուսանկարներ է հրապարակել

18:14 22.08.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր երեխաների հետ: Նա ու երկու դուստրերը նույն գույնի լողազգեստներ են կրում, իսկ տղաները` նույն ոճի շորտեր: Լուսանկարն արվել է Բահամյան կղզիներում:   View this post on Instagram   ‪Bahamas ?? Pics Coming Up! I thought taking a pic with three kids was hard […]

̰
Սալմա Հայեկը ցուցադրել է շքեղ մարմինը «ստորջրյա» ֆոտոսեսիայում

22:40 21.08.2019

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը  նկարահանվել է անսովոր ֆոտոսեսիայում:  52 տարեկան աստղի լուսանկարները  ծովափին են արվել: «Ինստագրամի» էջում Հայեկը մանուշակագույն լողազգեստով է, որը ցուցադրում  է նրա ակնահաճո կուրծքը: Լուսանկարներում կարծես ծովի ալիքները պարուրել են դերասանուհուն: Մի քանի լուսանկարներում նա ամբողջությամբ պարուրված է ալիքներով: .  

̰
Մոնիկա Բելուչին լողազգեստով լուսանկարվել է Vanity Fair-ի համար

21:20 21.08.2019

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին լողազգեստով լուսանկարվել է Vanity Fair Italia-ի համար: 54-ամյա դերասանուհին լուսանկարվել է սպիտակ լողազգեստով: 54-ամյա դերասանուհու լուսանկարը կզարդարի ամսագրի շապիկը: Լուսանկարը հրապարակվել է ամսագրի Instagram-ի էջում: «Երիտասարդ ժամանակ մենք աշխարհը սև ու սպիտակ ենք տեսնում: Մենք դառնում ենք կոմֆորմիստ ու մեր կարդացած դասախոսությունների զոհն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասկացել, թե ինչն […]

̰
Քիմ Քարդաշյանը փողոց է դուրս եկել առանց դիմահարդարման

15:12 21.08.2019

Քիմ Քարդաշյանը հանրության առջև երևացել է առանց դիմահարդարման, ինչը զարմացրել է երկրպագուներին: Բանն այն է, որ նախկինում հեռուստաաստղը երբեք առանց շպարի դուրս չի եկել փողոց։ Քիմին առանց դիմահարդարման նկատել են ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ընթրելու համար Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկը գնալիս։ Քանյեն և Քիմը սպորտային հագուստով են եղել: Ենթադրվում է, որ նա դադարել է շպարվել […]

̰
Կլինի՞ արդյոք «Էլենի օրագրի» 3-րդ եթերաշրջան. մանրամասներ է հայտնել սցենարիստը

10:53 21.08.2019

Facebook-ում և Instagram-ում «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի պահանջներով ֆլեշմոբեր են սկսվել: Սերիալի երկրպագուները համաձայն չեն սցենարիստի և աշխատանքային խմբի որոշման հետ, և ցանկանում են երրորդ եթերաշրջան: SHANTNEWS.am-ի հետ զրույցում սերիալի սցենանրիստ Անի Մաղաքյանը նշեց, որ երրորդ եթերաշրջանը նպատակահարմար չեն գտել: «Պատմության շարունակություն չտեսանք ո՛չ ես որպես սցենարիստ, ո՛չ պրոդյուսերը, ո՛չ ռեժիսորը: Այսինքն՝ […]

̰
Բելլա Հադիդը նկարահանվել է ներքնազգեստի գովազդում

00:12 21.08.2019

Սուպերմոդել  Բելլա Հադիդը Calvin Klein բրենդի գովազդում նկարահանվել է նոր հավաքածուի ներքնազգեստով: Մոդելի լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի իր էջում: 22-ամյա մոդելը մի քանի նկարներում կանգանծ է անկողնու վրա և ներկայացնում է բրենդի ներքնազգեստը, մյուս նկարներում նստած է  հայելու առաջ: Լուսանկարը հավաքել է ավելի քան 700 հազար հավանում:   View this post on Instagram   […]

̰
Բրեդլի Կուպերը և նրա դուստր Լեան հանգստյան օրերն անցկացրել են Մալիբուի լողափում

20:00 19.08.2019

Ամուսնալուծությունից հետո 44-ամյա Բրեդլի Կուպերը և 33-ամյա Իրինա Շեյքը պայմանավորվել են իրենց երկու տարեկան դստեր՝ Լեայի համատեղ խնամակալության շուրջ, և երևում է, որ նրանք մոտավորապես պահպանում են համաձայնեցված կանոնները: Օգոստոսի սկզբին աղջիկը մայրիկի հետ ժամանակ է անցկացրել իսպանական հանգստավայրերում, իսկ այժմ հայրիկի հետ նրան տեսել են Մալիբուի լողափում: Ինքը ՝ Բրեդլին, պապարացիների առջև հայտնվել է […]

̰
Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող երգչուհու հետ

18:25 19.08.2019

Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է հայկական արմատներով ամերիկացի երգչուհի Լորեն Խաշիանի հետ: «Մենք արեցինք դա: Օգոստոսի 18, Հավայան կղզիներ»,- Instagram-ում հրապարակված լուսանկարին կից գրել է դերասանը: Ջոնսոնն ավելի հայտնի է The Rock մականվամբ: Նա երգչուհու հետ սկսել է հանդիպել 2007-ից: Լորենը հայկական արմատներ ունեցող ամերիկացի թմբկահարի՝ Ջոն Թոմաս Խաշիանի դուստրն է: Ջոնսոնն ու […]

̰
Իրինա Շեյքը ցուցադրել է իր նոր ֆոտոսեսիան

13:48 19.08.2019

Սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է անսովոր ֆոտոշարքում՝ կենդանիների և թռչունների ֆոնի վրա: Նկարները հարյուր հազարավոր հավանումների են արժանացել: Դրանք Instagram-ում գրավել են հարյուր հազարավոր հետևորդների, ինչպես նաև արժանացել նրանց հիացական մեկնաբանություններին: Լուսանկարներում մոդելը հայտնվում է սև և ոսկեգույն զգեստներով: Նկարներում երևում են նաև կենդանիներ և թռչուններ: Նկարներն ակնհայտորեն միավորվում են մեկ գաղափարի շուրջ, ինչի մասին, […]

̰
Կարա Դելվինի անկեղծ ֆոտոշարքը Marie Claire ամսագրի համար

21:15 18.08.2019

Հայտնի բրիտանացի մոդել Կարա Դելվինը հայտնի ամսագրի համար նոր ֆոտոշարք է ներկայացրել: Լուսանկարները նա հրապարակել է  Instagram-ի իր էջում: Մոդելը նկարահանվել է Marie Claire ամսագրի համար: Նա հանդես է եկել մի քանի կերպարով։  

̰
Աշնանային նորաձևության 10 թրենդ

20:59 18.08.2019

Նորաձության միջազգային ցուցադրությունները, որպես կանոն, պաթետիկ են, շքեղ։ Ներկայացված մոդելները մեծամասամբ անօգտագործելի են առօրյա կյանքում: Պատճառն այն է, որ այդ ցուցադրությունները պարզապես շոու են, իսկ ներկայացած հագուստները՝  արվեստի գործեր: Սակայն դրանց դետալներից կարելի է հասկանալ, թե ինչն առաջիկայում կլինի նորաձև: Պարզապես պետք է կարողանալ  «կարդալ» այդ մեսիջները: Եվ այսպես՝ եկեք «շրջենք» ֆրանսիական նորաձևության պոդիումով և […]

̰
Բնապահպանները բարկացած են Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի վրա

19:00 17.08.2019

Բնապահպան ակտիվիստները քննարկել են Սասեքսի դքսի ու դքսուհու Gulfstream 550-ով թռիչքը դեպի Իբիցա: Այս մասին հայտնում է The Sun-ը: Բնապահպանները բարկացել են նրա համար, որ Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի ինքնաթիռն ամենաշատն է աղտոտում օդը, քան սովորական Airbus A319 ինքնաթիռը: Ակտիվիստները նկատել են, որ նախկինում արքայազն Հարրին ավելի շատ էր ուշադրություն դարձնում շրջակա միջավայրի պաշպանության […]

̰
Շոկոլադը չի բարձրացնում տրամադրությունը դեպրեսիայի ժամանակ. գիտնականներ

18:50 17.08.2019

Շոկոլադն ամենևին չի բարձրացնում դեպրեսիա ունեցող մարդկանց տրամադրությունը, ինչպես երկար ժամանակ վստահեցնում էին բազմաթիվ բժշկական ուսումասիրությունների հեղինակներ, գրում է MedicalХpress-ը: Չկա ապացույց, որ դառը շոկոլադը դեպերսիայի թիվ մեկ օգնականն է: Այս եզրակացությանը հանգել են գիտնականները, երբ փորձարկել են 12 գրամ շոկոլադ հյուրասիրելով դեպրեսիա ունեցողներին: Ոչ մի փոփոխություն բժիշկները չեն նկատել ոչ միայն 12 գրամ, այլև […]

̰
«Ռուս Քարդաշյան»-ն իր հետևորդներին անակնկալ է մատուցել․ նոր կրակոտ ֆոտոշարք

00:00 17.08.2019

Ռուս 24-ամյա մոդել Անաստասիա Կվիտկոն աշխարհին հայտնի է իր շքեղ մարմնով, որն, ի դեպ, միշտ պատրաստ է ցուցադրել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս անգամ աղջիկը որոշել է այդ նպատակով լավագույնն օգտագործել: Հայտնի մոդելն իր գայթակղիչ լուսանկարները տեղադրել է Instagram-ի էջում՝ ուրախացնելով 10.1 միլիոն հետևորդներին: Լուսանկարվելու համար աղջիկը հագել է սև ներքնազգեստ, որն ինքնին արդեն բավական […]

̰
Միանձնուհիները պարել են Նիկի Մինաժի երգի ներքո

19:20 16.08.2019

Հայտնի ռեփեր Նիկի Մինաժը ցույց է տվել, թե ինչպես են միանձնուհիները պարում իր երգի ներքո: Տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միանձնուհիները բեմի դիմաց հավաքվել և պարում: Նրանց մի մասը զրուցում է միմյանց հետ, իսկ մյուսները միաժամանակ պարել են՝ քաջ իմանալով պարի շարժումները:   View this post on Instagram […]

̰
Ջեյմս Բոնդի Aston Martin-ը ռեկորդային գնով վաճառվել է աճուրդում

18:30 16.08.2019

ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Ջեյմս Բոնդի` 1965 թվականի արտադրության Aston Martin DB5 ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Sotheby’s աճուրդի տունը: Aston Martin-ի վրա տեղադրված են գործակալական մի քանի հնարք իրականացնելու համար նախատեսված սարքեր, որոնք ժամանակին օգտագործվել են ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մեքենայի գնորդը չի ցանկացել հրապարակել անունը, միայն հայտնի է, որ վերջինս ԱՄՆ Մոնտերեյ քաղաքից է: […]

̰
BACK_TO_TOP