16:25 29.08.2019
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մամուլի ծառայությունից մեկնաբանել են համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ արտիստը «Նոր ալիք» փառատոնի փորձերին է մասնակցում: Լրատվամիջոցների տվյալներով՝ երգիչն իրեն թույլ է տվել ոչ կոռեկտ արտահայտություններ:
««Լուսնային հյուր» երգի պրեմիերան պատրաստում էին մի քանի ամիս, դրա համար էլ համարում կարևոր է եղել յուրաքանչյուր դետալ: Կիրկորովը պերֆեկցիոնիստ է, նրա համար կարևոր է, որ ամեն ինչ իդեալական լինի: Թեժ իրավիճակի կիզակետում հայտնվել էր տեխնիկական անձնակազմը: Նրանք սխալ ժամանակ էին ընտրել ընթրիքի գնալու համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երգչի մամուլի ծառայությունից:
Իրավիճակը մեկնաբանել է նաև Կիրկորովի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:
«Ֆիլիպը բաց տղա է ու արտիստ: Սակայն երբեմն ցանկություն է լինում հարվածել որոշ մարդկանց՝ անկազմակերպ լինելու համար: Ես չեմ հասցեագրում «Նոր ալիք»-ի կազմակերպիչներին: Ցավոք, երբեմն այնպես է ստացվում, որ ռեժիսորները թելադրում են արտիստին՝ ինչ երգել, կարծես մենք դա չգիտենք: Դրա համար էլ երբեմն ցանկություն է առաջանում ուժ կամ ոչ նորմատիվային բառապաշար կիրառել»,- ասել է Պրիգոժինը:
22:54 05.05.2025
«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել22:41 05.05.2025
ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով: Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ […] ...
22:33 05.05.2025
Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրՁեռքերի հիգիենայի համաշխարհային օրն անցկացվում է 2009 թվականից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «ՁԵՌՆՈՑՆ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ՝ ՄՇՏԱՊԵՍ»: ԱՀԿ անդամ բոլոր երկրներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն ձևավորելու բժշկական օգնության ցուցաբերման ճիշտ կարծրատիպ. այն պետք է իրականացվի մաքուր ձեռքերով, հետևաբար՝ անվտանգ և արդյունավետ։ Ձեռքերը համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական […] ...
22:23 05.05.2025
Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետԱրդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...
22:13 05.05.2025
Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակումՆյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...
21:38 05.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում ԵմենինԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...